Ճիչ
Ճիչ (նաև բղավոց, աղաղակ)՝ հոգեշարժ գործողություն, որն ուղղված է բարձր ձայնային ազդանշան ստեղծելուն։
Կենդանիների մոտ ճիչը ի թիվս այլ բաների՝ տեղեկատվության փոխանցման կարևոր ձևերից է, մինչդեռ մարդկանց մոտ այն սթրեսի հանդեպ մարմնի ընդհանուր ֆիզիոլոգիական ռեակցիա է և արտահայտում է անհարմարություն, նաև զգացմունքների արտահայտման ձև է[1]։ Ճիչի առաջացման գործընթացում հիմնական դերը կատարում է շնչառական համակարգը։
Մարդու ճիչերի հնչյունավորումը կախված է նրանց տարիքից և սեռային հատկանիշներից։ Նորածինների ճիչը կառուցվածքային է և սպեկտրոգրամի շեղումները նորմալ ճիչի նկատմամբ կարող են վկայել պաթոլոգիայի մասին։ Երեխաների ճիչի տարածված պատճառը ուշադրություն գրավելն է[2]։ Չափահաս մարդկանց մոտ՝ համեմատած նորմալ խոսքի հետ ճիչիձևավորումներն արտահայտվում են ավելի բարձր |հաճախականություններով, մինչդեռ ուղեղային հեռավորությունները ձայնավոր զույգերի մոտ՝ ինչպիսիք են ե-ն և ի-ն կրճատվում են։ Տղամարդկանց կողմից հնչող ճիչի ձայնի հաճախականությունը միջինում ավելի ցածր է, քան կանացի ճիչերինը։ Տարեցները հաճախ օգտագործում են ճիչը՝ սեփական լսողության կորուստը հաղթահարելու համար[1]։ Սովորական խոսակցության ժամանակ առաջացող աղմուկի մակարդակը 60–70 դբ է, մինչդեռ բղավելիս դրա մակարդակը հասնում են 90–110 դԲ միջակայքի[3]։
Ճիչը կարևոր սոցիալ-մշակութային նպատակ ունի։ Այն օգտագործվում է տարբեր նպատակներով՝ երկրպագուների, դերասանների և զինվորականների կողմից[3]։ Այսպիսով՝ «Կանզաս Սիթի Չիֆս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները 2013 թվականի հոկտեմբերին սահմանել ենն բարձրաձայնության համաշխարհային ռեկորդ՝ հասնելով 137,5 դԲ-ի[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernando Poyatos Paralanguage: A Linguistic and Interdisciplinary Approach to Interactive Speech and Sound. — Amsterdam studies in the theory and history of linguistic science: Current issues in linguistic theory. — John Benjamins Publishing, 1993. — Т. 92. — 478 с. — ISBN 9027235279
- ↑ «Ein lautstarkes Signal: Schreien» (գերմաներեն). kindergesundheit-info.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Christina Shewell Voice Work: Art and Science in Changing Voices. — John Wiley & Sons, 2013. — 544 с. — ISBN 1118697383
- ↑ «NFL: Kansas City Chiefs fans break world crowd noise record» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիչ» հոդվածին։ |