Մուհամմադ

Արաբ քաղաքական առաջնորդ եւ իսլամի հիմնադիրը
(Վերահղված է Մուհամմադ մարգարեից)

Մուհամմադ (արաբ․՝ محمد‎‎, [mʊˈħæmmæd] , ապրիլի 20, 571[1][2][3], Մեքքա, Հիջազ - հունիսի 8, 632, Մադինա), իսլամի հիմնադիրը[4][5]։ Համաձայն իսլամական ուսմունքի` նա եղել է մարգարե և Աստծո սուրհանդակ, որը եկել է ներկայացնելու և հաստատելու թաուհիդի (միաստվածություն) մասին մարգարեներ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի նախկինում արված քարոզչությունները[5][6][7][8]։ Նա համարվում է իսլամի բոլոր հիմնական ուղղություններում Աստծո վերջին մարգարեն[9]։ Մուհամմադը ողջ Արաբական թերակղզին միավորեց մեկ մուսուլմանական պետության մեջ, և նրա ուսումունքը, ապրելակերպը և Ղուրանը ձևաևորեցին իսլամական կրոնական հավատքի հիմքը։

Մուհամմադ
արաբ․՝ مُحَمَّدُ بْنُ عَبْدِ اللهِ بْنِ عَبْدِ الْمُطَّلِبِ‎‎
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 571[1][2][3]
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել էհունիսի 8, 632 (61 տարեկան)
Մահվան վայրՄադինա
ԳերեզմանSacred Prophetic Chamber
Ազգությունարաբ
Մայրենի լեզուարաբերեն
ԿրոնՀանիֆիականություն և իսլամ
Մասնագիտությունհովիվ, consignor, վաճառական, մարգարե, քարոզիչ, քաղաքական գործիչ և զորավար
ԱմուսինԽադիջա բինթ Խուվայլիդ, Սաուդա բինթ Զամաա, Հաֆսա բինթ Օմար, Ջուվայրիա բինթ ալ-Հարիս, Աիշա բինթ Աբու Բաքր, Զեյնաբ բինթ Ջահշ, Սաֆիա բինթ Հուայ, Զեյնաբ բինթ Խուզեյմա, Ումմ Սալամա բինթ Աբի Ումայա, Ռամլա բինթ Աբի Սուֆյան, Ռայհանա բինթ Զեյդ, Մարիա ալ-Կիբտիա և Մեյմունա բինթ Հարիս
Ծնողներհայր՝ Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբ, մայր՝ Ամինա բինթ Վահաբ
ԵրեխաներԱբդուլլահ իբն Մուհամմադ, ալ-Կասիմ իբն Մուհամմադ, Իբրահիմ իբն Մուհամմադ, Զեյնաբ բինթ Մուհամմադ, Ռուկայա բինթ Մուհամմադ, Ումմ Քուլսում բինթ Մուհամմադ և Ֆաթիմա Զահրա
 Muhammad Վիքիպահեստում

Մուհամմադը ծնվել է մոտավորապես 570 թվականին (փղի տարի) արաբական Մեքքա քաղաքում։ Նա որբացել է վաղ տարիքում և խնամակալության է հանձնվել իր հորեղբայր Աբու Թալիբին։ Աղոթելու համար նա պարբերաբար մի քանի գիշեր փակվել է Հիրա քարանձավում։ Հետագայում` 40 տարեկան հասակում, հայտնել է, որ քարանձավում իրեն է այցելել Գաբրիել հրեշտակապետը[10][11], որտեղ առաջին հայտնությունն է ստացել Աստծուց։ Երեք տարի հետո` 610 թվականին[12], Մուհամմադը սկսեց հրապարակավ քարոզել այդ հայտնությունները[13]՝ հայտարարելով, որ «Աստված միակն է» (թաուիդ), որն ամբողջությամբ իրեն տարավ գործողությունների ճիշտ ուղուն (dīn)[14], և որ ինքը Աստծո մարգարեն և սուրհանդակն է, ինչպես որ մյուս մարգարեները[15][16][17]։ Մուհամմադը ձեռք բերեց մի քանի հետևորդներ և Մեքքայի բազմաստվածության կողմնակիցներից փորձառու թշնամիներ։ Շարունակվող հալածանքներից փախչելու համար նա իր հետևորդներից ոմանց 615 թվականին ուղարկեց Եթովպիայի կայսրություն։ Հետագայում, 622 թվականին նա իր հետևորդների հետ Մեքքայից տեղափոխվեց Մեդինա (Յասրիբ)։ Այս իրադարձությունը՝ հիջրան սկիզբ դրեց իսլամական օրացույցին, որը հայտնի է նաև որպես Հիջրայի օրացույց։ Մեդինայում Մուհամմադը ցեղերին միավորեց Մեդինայի սահմանադրության ներքո։ 629 թվականի դեկտեմբերին` Մեքքայի ցեղերի հետ 8 տարի պարբերաբար տևած կռիվներից հետո, Մուհամմադը բանակը համալրեց 10000 զինվորներով և գրավեց Մեքքան։ Հաղթանակը կանխատեսելի էր, և Մուհամմադը քաղաքը գրավեց քիչ արյունահեղությամբ։ 632 թվականին` հրաժեշտի ուխտագնացությունից վերադառնալուց մի քանի ամիս անց, նա հիվանդացավ և մահացավ։ Նրա մահից հետո Արաբական թերակղզու մեծ մասը ընդունեց իսլամը[18][19]։

Հայտնությունները (յուրաքանչյուրը հայտնի որպես Այաթ «Աստծո նշան»), որոնց մասին հաղորդել է Մուհամմադը, ստեղծեցին Ղուրանի հատվածները։ Ղուրանից բացի` Մուհամմադի ուսմունքները և Սուննան հիմնեցին Հադիսը և Սիրան (կենսագրություն), ինչպես նաև օգտագործվեցին որպես իսլամական օրենքների աղբյուր (տես՝ Շարիաթ

Անուններ և կոչումներ

խմբագրել
 
Մուհամմադի անունը գրված Սուլյուս իսլամական վայելչագրությամբ

Մուհամմադ անունը (/mʊˈhæməd, -ˈhɑːməd/)[20] նշանակում է «գովասանքի արժանի» և չորս անգամ հանդիպում է Ղուրանում[21]։ Մուհամմադը Ղուրանում տարբեր էվֆեմիզմով հասցեագրված երկրորդ անձն է՝ մարգարե, Աստծո սուրհանդակ, Աստծո ծառա, բանասաց (բաշիր), վկա (սաիդ), ավետաբեր (մուբաշշիր), զգուշացնող (նաթիր), հիշեցնող (մուդհաքիր), մեկը, ով կանչում էր Աստծուն, լուսավոր (նուր) և լուսավորող ճրագ (սիրաջ մունիր

Սուրա Ալ Ահզաբում Աստված Մուհամմադին առանձնացնում է որպես մարգարեների կնիք կամ վերջին մարգարե[22]։ Ղուրանը Մուհամմադին կոչում է նաև Ահմադ (ավելի շատ գովասանքի արժանի) (արաբ․՝ أحمد‎‎, Sura As-Saff)[23]։

Աբու ալ-Քասիմ Մուհամմադ իբն Աբդ Ալլահ իբն Աբդ ալ-Մութալիբ իբն Հաշիմ անունը[24] գալիս է կունյա[25] Աբու անունից, որը հայերեն թարգմանվում է որպես հայր[26]։

Աղբյուրներ

խմբագրել
 
Պետրա; իսլամական պատմության և հնագիտության հետազոտող Դեն Գիբսոնի կարծիքով, սա այն վայրն էր, որտեղ Մուհամմեդն ապրում էր իր պատանությունը և ստացել իր առաջին հայտնությունները: Ինչպես ցույց են տալիս առաջին մզկիթներն ու գերեզմանատները, դա նաև մուսուլմանների առաջին Qibla ուղղությունն էր[27][28]

Ղուրան

խմբագրել
 
Կուֆերեն գրությամբ Ֆոլիո Ղուրանից (Աբբասյան խալիֆայության շրջան, 8-րդ - 9-րդ դարեր)

Ղուրանը իսլամի գլխավոր կրոնական գիրքն է։ Մուսուլմանները հավատում են, որ դա հրեշտակապետ Գաբրիելի կողմից Մուհամմադին փոխանցված Աստծո խոսքի ներկայացումն է[29][30][31]։ Սակայն Ղուրանը սակավ տեղեկատվություն է տալիս Մուհամմադի ժամանակագրական կենսագրությունից։ Ղուրանի շատ հատվածներ աղքատ են պատմակակ համատեքստով[32][33]։

Կենսագրության վաղ տարիներ

խմբագրել

Մուհամմադի կյանքի մասին արժեքավոր տեղեկություններ կարելի է գտել մուսուլմանական ժամանակաշրջանի 2-րդ և 3-րդ դարերի (8-րդ և 9-րդ դարեր գրիգորյան օրացույցով) պատմական աշխատություններից[34]։ Սա ներառում է Մուհամմադի ավանդական կենսագրությունը, որը լրցացուցիչ տեղեկատվություն է տալիս Մուհամմադի կյանքի մասին[35]։

Ամենահին պահպանված սիրան (Մուհամմադի կենսագրությունը և իրեն վերագրված ասացվածքներ) Իբն Իշաքի «Աստծո սուրհանդակի կյանքը» աշխատությունն է՝ գրված 767 թվականին։ Թեև աշխատանքը անհետացել է, սակայն այն մեծ ծավալով օգտագործվել է Իբն Հիշամի կողմից և ոչ այնքան ծավալուն՝ Ալ Թաբարիի կողմից[36][37]։ Սակայն, Իբն Հիշամն իր՝ Մուհամմադի կենսագրականի նախաբանում խոստովանում է, որ անտեսել է որոշ փաստեր Իբն Իշաքի գրած կենսագրականից, որոնք «կարող էին վշտացնել կոնկրետ մարդկանց»[38]։ Մեկ այլ վաղ պատմական աղբյուր է Մուհամմադի քարոզչության պատմության մասին Ալ Վաքիդի (մահացած 207 թվականին, ԻՕ) և քարտուղար Իբն Սադ ալ Բաղդադի (մահացած 230 թվականին, ԻՕ) գիրքը[34]։ Շատ գիտնականներ ընդունում են այս կենսագրականը հավաստի, չնայած որ կան որոշ անորոշություններ[36]։

Նախաիսլամական Արաբիա

խմբագրել
 
Մուհամմադի կյանքի ընթացքում Արաբական թերակղզու գլխավոր ցեղերը և բնակավայրերը

Արաբական թերակղզին հիմնականում չորային և հրաբխային էր, ինչը խոչընդոտում էր գյուղատնտեսությանը, բացառությամբ օազիսների և աղբյուրների շրջանում։ Լանդշաֆտը կետավորված էր գյուղերով և քաղաքներով, որոնցից ամենաազդեցիկները Մեքքան և Մեդինան էին։ Մեդինան խոշոր ծաղկող գյուղատնտեսական բնակավայր էր, մինչդեռ Մեքքան՝ շրջակա շատ ցեղերի համար կարևորագույն ֆինանսական կենտրոն[39]։ Համայնքային կյանքը կարևոր էր անապատային պայմաններում գոյատևելու համար՝ աջակցելով բնիկ ցեղերին ընդդեմ բարդ բնական պայմաններին և ապրելակերպին։ Ազգակցական կամ դաշինքների վրա հիմնված ցեղային միությունները սոցիալական համերաշխության կարևոր աղբյուր էին[40]։ Տեղաբնիկ արաբները կամ քոչվոր էին, կամ՝ նստակյաց։ Առաջիններն իրենց հոտի համար ջուր և արոտավայր փնտրելու համար մշտապես մեկ վայրից մյուսն էին տեղափոխվում, մինչդեռ վերջիններս երկար ժամանակ ապրում էին միևնույն վայրում՝ զբաղվելով առևտրով և գյուղատնտեսությամբ։ Քոչվորների գոյատևումը պայմանավորված էր նաև արշավող քարավաններով և օազիսներով։ Նրանք դա չէին դիտում որպես հանցագործություն[41][42]։

Նախաիսլամական Արաբիայում աստվածները կամ աստվածուհիները դիտվում էին որպես առանձին ցեղերի պահապաններ, նրանց հոգիները կապված էին սրբազան ծառերի, քարերի, աղբյուրների և ջրհորների հետ։ Լինելով մշտական ուխտագնացության վայր, Մեքքայի կենտրոնում գտնվող Քաաբա սրբավայրում էր տեղակայված ցեղերի հովանավոր աստվածների 360 կուռքեր։ Երեք աստվածուհիներ ասոցացվում էին Ալլահի հետ, որպես նրա աղջիկներ՝ Ալլաթ, Մանաթ և Ալ Ուզզա։ Արաբական թերակղզում գոյություն ունեին մոնոթեիստական համայնքներ, այդ թվում քրիստոնյաները և հուդայականները[43]։ Նախաիսլամական արաբները՝ հանիֆները, որոնք դավանում էին բազմաստվածության[44], երբեմն թվարկվել են հրեաների և քրիստոնյաների կողքին, չնայած որ նրանց ծագումնաբանությունը վիճելի է գիտնականների շրջանում[45][46]։ Մուսուլմանական ավանդույթների համաձայն, Մուհամմադը նույնպես եղել է հանիֆ և Աբրահամի որդի Իսմայիլի ժառանգներից մեկը[47]։

Վեցերորդ դարի երկրորդ կեսը Արաբիայում քաղաքական վայրիվերումներում շրջանն էր, ինչի հետևանքով հաղորդակցման ուղիներն այլևս անվտանգ չէին[48]։ Կրոնական տարբերությունները ճգնաժամի պատճառներից մեկն էր[49]։ Մինչ քրիստոնեությունը արմատներ էր գցում Պարսից ծոցի շրջանում, հուդայականությունը գերիշխող կրոն դարձավ Եմենում[49]։

Մուհամմադի կյանքի ժամանակագրություն
Մուհամմադի կյանքի կարևոր վայրերը և ժամանակահատվածները
մոտ․ 569 Իր հայր Աբդուլի մահ
մոտ․ 570 Ծննդյան հավանական օր՝ Ռաբի ալ Ավալի 12 (կամ 17)
մոտ․ 576 Իր մայր Ամինայի մահ
մոտ․ 583 Իր պապը նրան տեղափոխեց Սիրիա
մոտ․ 595 Հանդիպում և ամուսնություն Խադիջայի հետ
597 Իր առաջին աղջկա՝ Զայնաբիի ծնունդ
610 Մեքքայի մոտ գտնվող «Լույսի Լեռների» Հիրա քարայրում Ղուրանի հայտնություն
610 40 տարեկան հասակում Գաբրիել հրեշտակապետը Մուհամմադին հայտնեց իր՝ «Աստծո մարգարեն» լինելու մասին
610 Մեքքայում գաղտնի հետևորդնեի հավաքում
մոտ․ 613 Իսլամի ողերձների հրապարակում ողջ Մեքայով
մոտ․ 614 Ծանր հալածանքների սկիզբ
մոտ․ 615 Մուսուլմանական խմբերի գաղթ դեպի Եթովպիա
616 Բանու Հաշիմ տոհմի ըմբոստության սկիզբ
619 Ցավի տարիներ․ Խադիջայի (կնոջ) և Աբու Թալիբի (հորեղբայր) մահեր
619 Վերջ Բանու Հաշիմ տոհմի ըմբոստությանը
մոտ․ 620 Իսրա և Միրաժ (Աստծուն հանդիպելու համար երկինք բարձրանալը)
622 Հիջրա, Մեդինա տեղափոխվելը
623 Բադրի ճակատամարը
625 Ուհուդի ճակատամարտ
627 Մեդինայի պաշարում
628 Մեդինայի Ուրայշ տոհմը և մուսուլմանական համայնքը Մեդինայում կնքեցին 10 տարվա զինադադար
629 Մեքքայի ճակատամարտ
632 Հրաժեշտի ուղտագնացություն և մահ

Մանկություն և վաղ տարիներ

խմբագրել

Աբու ալ Քասիմ Մուհամմադ իբն Աբդ Ալլահ իբն Աբդ Ալ Մութալիբ իբն Հաշիմը[24] ծնվել է մոտավորապես 570 թվականին[10] և նրա ծնունդը ենթադրվում է եղել է Ռաբի ալ ավալ ամսում[50]։ Նա եղել է Քուրայշ ցեղի Բանու Հաշիմ տոհմից, որը Մեքքայի հայտնի ընտանիքներից էր, չնայած որ Մուհամմադի կյանքի վաղ տարիներին ընտանիքն այնքան էլ բարգավաճ չէր[17][51]։ Ավանդույթը Մուհամմադի ծննդյան թիվը կապում է փղի տարվա հետ, որը համարվում է այն տարին, երբ իր զորքերը փղերով համալրած Եմենի թագավոր Աբրահան Մեքան ոչնչացնելու անհաջող փորձ արեց[52][53][54]։ 20-րդ դարի որոշ գիտնականներ Մուհամմադի ծննդյան համար առաջարկել են այլընտրանքային տարիներ՝ 568 կամ 569[55]։

 
Ռաշիդ ալ-Դինի Ջամի ալ Թավարիհ մանրանկար, 1315, Սև քարի վերատեղադրման ժամանակ Մուհամմադի դերի ներկայացում, 605 թ, (Իլխանության շրջան)[56]

Մուհամմադի հայրը, Աբդուլահը մահացել է որդու ծնվելուց գրեթե 6 ամիս հետո[57]։ Համաձայն իսլամական ավանդության, ծնվելուց հետո նա ուղարկվել է անապատում Բեդվինների ընտանիքում ապրելու, քանի որ անապատի կյանքը նորածինների համար համարվել է ավելի առողջարար։ Որոշ արևմտյան գիտնականներ չեն ընդունում այս ավանդույթի պատմականությունը[58]։ Մինչ երկու տարեկանը լրանալը Մուհամմադը մնացել է իր խնամող մոր Հալիմահ բինթ Աբի Դհուայբի և նրա ամուսնու մոտ։ Վեց տարեկան հասակում Մուհամմադը կորցնում է իր կենսաբանական մայր Ամինահ բինթ Վահբին և որբանում է[58][59]։ Հետագա երկու տարին, երբ նա կդառնար 8 տարեկան, Մուհամմադը եղել է իր հորական պապ Աբդ ալ Մութալիբի հետ։ Պապու մահից հետո Մուհամմադը խնամակալության է անցնել իր հորեղբայր Աբու Մութալիբին, որը Բանու Հաշիմ տոհմի նոր առաջնորդն էր[55]։

Պատանեկության շրջանում Մուհամմադը փորձ ձեռք բերելու համար իր հորեղբորն ուղեկցում էր Սիրիայում առևտրային ճանապարհորդությունների ժամանակ[60]։ Իսլամական ավանդազրույցը վկայում է, որ երբ Մուհամմադը 8 կամ 12 տարեկան էր, Սիրիա ուղևորվող քարավանի հետ նա հանդիպում է Բահիրա անունով մի վանականի, ով էլ նրա համար կանխագուշակում է Աստծու մարգարե լինելը[61]։

Քիչ բան է հայտնի Մուհամմադի երիտասարդության հետագա տարիներից։ Հասանելի ինֆորմացիան մասնատված է, ինչի պատճառով դժվար է պատմությունն առանձնացնել լեգենդից[60]։ Հայտնի է, որ նա դարձել է առևտրական և մասնակցել է Հնդկական օվկիանոսից դեպի Միջերկրական ծով առևտուրներին[62]։ Իր անկողմնակալ բնավորության շնորհիվ ստացավ ալ Ամին (արաբ․՝ الامين‎‎) և «ալ Սադիք» մականունները, որոնք նշանակում են «հավատարիմ, վստահելի»[63] և դարձավ անաչառ դատավոր[11][17][64]։ Իր հեղինակության շնորհիվ նա 595 թվականին ամուսնության առաջարկ ստացավ 40-ամյա այրու կողմից։ Մուհամմադը համաձայնվեց ամուսնությանը[62]։

Մի քանի տարի անց, համաձայն պատմաբան Իբն Իշաքի հավաքած պատնությունների, Մուհամմադը 605 թվականին մասնակցեց Քաաբայում արդեն հայտնի Սև քարի տեղադրմանը։ Քաաբայի վերանորոգման ժամանակ հեռացվել էր սրբազան Սև քարը։ Մեքքայի առաջնորդները չէին կարողանում համաձայնության գալ, թե որ տոհմը պետք է Սև քարը վերադարձնի իր տեղը։ Նրանք որոշեցին հարցնել այն հաջորդ մարդուն, որը կգար դարպասների միջով։ Այդ մարդը 35-ամյա Մուհամմադն էր։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ Մուհամմադին Գաբրիել հրեշտակապետի հայտնությունից հինգ տարի հետո։ Նա մի կտոր խնդրեց և Սև քարը դրեց կենտրոնում։ Տոհմերի առաջնորդները բռնեցին կտորի ծայրերից և այն տեղափոխեցին ճիշտ տեղը։ Այնուհետև Մուհամմադը տեղադրեց քարը[65][66]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 الذهبي ش. ا. سير أعلام النبلاء (արաբ.) — 1 — بيروت: مؤسسة الرسالة, 1985. — Vol. سيرة 1. — P. 36.
  2. 2,0 2,1 المباركفوري ص. ا. الرحيق المختوم (արաբ.) — 1976. — P. 588. — ISBN 978-1-59144-070-3
  3. 3,0 3,1 الدمشقي ا. ك. البداية والنهاية, Al-Bidāyah wa-al-nihāyah (արաբ.)القاهرة: هجر للطباعة والنشر والتوزيع والإعلان, 1997. — Vol. 3. — P. 377.
  4. P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel, W.P. Heinrichs, ed. (2012). «Muḥammad». Encyclopaedia of Islam (2nd ed.). Brill. doi:10.1163/1573-3912_islam_COM_0780. «Muḥammad, the Prophet of Islam.» {{cite encyclopedia}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն); Invalid |url-access=yes (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  5. 5,0 5,1 Alford T. Welch, Ahmad S. Moussalli, Gordon D. Newby (2009). «Muḥammad». In John L. Esposito (ed.). The Oxford Encyclopedia of the Islamic World. Oxford: Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. «The Prophet of Islam was a religious, political, and social reformer who gave rise to one of the great civilizations of the world. From a modern, historical perspective, Muḥammad was the founder of Islam. From the perspective of the Islamic faith, he was God's Messenger (rasūl Allāh), called to be a "warner," first to the Arabs and then to all humankind.»{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Esposito (2002b), pp. 4–5.
  7. Peters, F.E. (2003). Islam: A Guide for Jews and Christians. Princeton University Press. էջ 9. ISBN 0-691-11553-2.
  8. Esposito, John (1998). Islam: The Straight Path (3rd ed.). Oxford University Press. էջեր 9, 12. ISBN 978-0-19-511234-4.
  9. The Ahmadiyya Muslim Community considers Muhammad to be the "Seal of the Prophets" (Khātam an-Nabiyyīn) and the last law-bearing Prophet but not the last Prophet. See: There are also smaller sects which believe Muhammad to be not the last Prophet:
  10. 10,0 10,1
  11. 11,0 11,1 Encyclopedia of World History (1998), p. 452
  12. Howarth, Stephen. Knights Templar. 1985. 9780826480347 p. 199
  13. Muhammad Mustafa Al-A'zami (2003), The History of The Qur'anic Text: From Revelation to Compilation: A Comparative Study with the Old and New Testaments, pp. 26–27. UK Islamic Academy. 978-1872531656.
  14. Anis Ahmad (2009). «Dīn». In John L. Esposito (ed.). The Oxford Encyclopedia of the Islamic World. Oxford: Oxford University Press. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. «A second important aspect of the meaning of the term emerges in Meccan revelations concerning the practice of the Prophet Abraham. Here it stands for the straight path (al-dīn al-ḥanīf) toward which Abraham and other messengers called the people [...] The Qurʿān asserts that this was the path or practice followed by Abraham [...] In the final analysis, dīn encompasses social and spiritual, as well the legal and political behaviour of the believers as a comprehensive way of life, a connotation wider than the word "religion."» {{cite encyclopedia}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  15. F.E. Peters (2003), p. 9.
  16. Esposito (1998), p. 12; (1999) p. 25; (2002) pp. 4–5
  17. 17,0 17,1 17,2 Buhl, F.; Welch, A.T. (1993). «Muḥammad». Encyclopaedia of Islam. Vol. 7 (2nd ed.). Brill. էջեր 360–376. ISBN 90-04-09419-9.
  18. "Muhammad", Encyclopedia of Islam and the Muslim world
  19. See:
    • Holt (1977a), p. 57
    • Lapidus (2002), pp. 31–32
  20. "Muhammad" Արխիվացված 15 Դեկտեմբեր 2014 Wayback Machine. Random House Webster's Unabridged Dictionary.
  21. Jean-Louis Déclais, Names of the Prophet, Encyclopedia of the Quran
  22. Ernst (2004), p. 80
  23. Iqbal, Muzaffar, ed. (2013). Integrated Encyclopedia of the Qur'an. Vol. 1. Center for Islamic Sciences. էջ 33. ISBN 978-1926620008.
  24. 24,0 24,1 Muhammad Արխիվացված 9 Փետրվար 2017 Wayback Machine Encyclopedia Britannica Retrieved 15 February 2017
  25. Goitein, S.D. (1967) – A Mediterranean Society: The Jewish Communities of the Arab World as Portrayed in the Documents of the Cairo Geniza, Volume 1 Արխիվացված 22 Հունվար 2018 Wayback Machine p. 357. University of California Press 0520221583 Retrieved 17 February 2017
  26. Ward, K. (2008) – Islam: Religious Life and Politics in Indonesia Արխիվացված 22 Հունվար 2018 Wayback Machine p. 221, Institute of Southeast Asian Studies 9812308512 Retrieved 17 February 2017
  27. Dan Gibson: Qur'ānic geography: a survey and evaluation of the geographical references in the qurãn with suggested solutions for various problems and issues. Independent Scholars Press, Surrey (BC) 2011, ISBN 978-0-9733642-8-6
  28. https://www.mdpi.com/2077-1444/11/3/102/htm
  29. Nasr, Seyyed Hossein (2007). «Qurʾān». Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  30. Living Religions: An Encyclopaedia of the World's Faiths, Mary Pat Fisher, 1997, p. 338, I.B. Tauris Publishers.
  31. Կաղապար:Quran-usc
  32. Clinton Bennett (1998). In search of Muhammad. Continuum International Publishing Group. էջեր 18–19. ISBN 978-0-304-70401-9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  33. Francis E. Peters (1994). Muhammad and the origins of Islam. SUNY Press. էջ 261. ISBN 978-0-7914-1876-5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  34. 34,0 34,1 Watt (1953), p. xi
  35. Reeves (2003), pp. 6–7
  36. 36,0 36,1 S.A. Nigosian (2004), p. 6
  37. Donner (1998), p. 132
  38. Holland, Tom (2012). In the Shadow of the Sword. Doubleday. էջ 42.
  39. Watt (1953), pp. 1–2
  40. Watt (1953), pp. 16–18
  41. Loyal Rue, Religion Is Not about God: How Spiritual Traditions Nurture Our Biological,2005, p. 224
  42. John Esposito, Islam, Expanded edition, Oxford University Press, pp. 4–5
  43. See:
    • Esposito, Islam, Extended Edition, Oxford University Press, pp. 5–7
    • Quran 3:95
  44. Ueberweg, Friedrich. History of Philosophy, Vol. 1: From Thales to the Present Time. Charles Scribner's Sons. էջ 409. ISBN 978-1-4400-4322-2.
  45. Kochler (1982), p. 29
  46. cf. Uri Rubin, Hanif, Encyclopedia of the Qur'an
  47. See:
    • Louis Jacobs (1995), p. 272
    • Turner (2005), p. 16
  48. Christian Julien Robin (2012). Arabia and Ethiopia. In The Oxford Handbook of Late Antiquity. OUP USA. էջեր 297–299. ISBN 9780195336931. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին.
  49. 49,0 49,1 Christian Julien Robin (2012). Arabia and Ethiopia. In The Oxford Handbook of Late Antiquity. OUP USA. էջ 302. ISBN 9780195336931. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին.
  50. Esposito, John L. (ed.) (2003). The Oxford Dictionary of Islam. էջ 198. ISBN 978-0-19-512558-0. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  51. See also Կաղապար:Cite quran cited in EoI; Muhammad
  52. Marr J.S., Hubbard E., Cathey J.T. (2014): The Year of the Elephant. figshare. doi:10.6084/m9.figshare.1186833 Retrieved 21 October 2014 (GMT)
  53. The Oxford Handbook of Late Antiquity; edited by Scott Fitzgerald Johnson; p. 287
  54. Muhammad and the Origins of Islam; by Francis E. Peters; p. 88
  55. 55,0 55,1 Watt (1974), p. 7.
  56. Ali,, Wijdan (1999 թ․ օգոստոս). «From the Literal to the Spiritual: The Development of the Prophet Muhammad's Portrayal from 13th Century Ilkhanid Miniatures to 17th Century Ottoman Art» (PDF). Proceedings of the 11th International Congress of Turkish Art (7): 3. ISSN 0928-6802. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  57. Meri, Josef W. (2004). Medieval Islamic civilization. Vol. 1. Routledge. էջ 525. ISBN 978-0-415-96690-0. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  58. 58,0 58,1 Watt, "Halimah bint Abi Dhuayb Արխիվացված 3 Փետրվար 2014 Wayback Machine", Encyclopaedia of Islam.
  59. Watt, Amina, Encyclopaedia of Islam
  60. 60,0 60,1 Watt (1974), p. 8.
  61. Armand Abel, Bahira, Encyclopaedia of Islam
  62. 62,0 62,1 Berkshire Encyclopedia of World History (2005), v. 3, p. 1025
  63. Khan, Majid Ali (1998). Muhammad the final messenger (1998 ed.). India: Islamic Book Service. էջ 332. ISBN 81-85738-25-4.
  64. Esposito (1998), p. 6
  65. Dairesi, Hırka-i Saadet; Aydin, Hilmi (2004). Uğurluel, Talha; Doğru, Ahmet (eds.). The Sacred Trusts: Pavilion of the Sacred Relics, Topkapı Palace Museum, Istanbul. Tughra Books. ISBN 978-1-932099-72-0.
  66. Muhammad Mustafa Al-A'zami (2003), The History of The Qur'anic Text: From Revelation to Compilation: A Comparative Study with the Old and New Testaments, p. 24. UK Islamic Academy. 978-1872531656.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ» հոդվածին։