Արիստոփանես

Հին հույն դրամատուրգ

Արիստոփանես[8] կամ Արիստոֆան[8] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մոտ մ. թ. ա. 445[1][2], Աթենք[3] - մ. թ. ա. 385[4][5][6][…], Աթենք[7]), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։

Արիստոփանես
հին հունարեն՝ Ἀριστοφάνης
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 445[1][2]
ԾննդավայրԱթենք[3]
Մահացել էմ. թ. ա. 385[4][5][6][…]
Մահվան վայրԱթենք[7]
ՔաղաքացիությունՀին Աթենք
Ազդվել էՊինդարոս, Եվրիպիդես և Սոկրատես
ԵրկերԱքառնացիներ, Թռչունները, Ամպեր, Կանայք ժողովրդական ժողովում, Գորտեր, Հեծյալներ, Լիսիստրատա, Խաղաղություն, Պլուտոս, Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը և Իշամեղուներ
Մասնագիտությունկատակերգակ, դրամատուրգ և բանաստեղծ
Ծնողներհայր՝ Philippus?
ԵրեխաներԱրարոս
 Aristophanes Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։

Ստեղծագործությունները

խմբագրել

Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը։ Դրանք են՝

  • Աքառնացիներ
  • Հեծյալներ
  • Ամպեր
  • Կշեռք
  • Խաղաղություն
  • Թռչունները
  • Լիսիստրատե
  • Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը
  • Գորտեր
  • Կանայք ժողովրդական ժողովում
  • Հարստություն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  2. 2,0 2,1 Pincelli M. A. Machiavelli. Enciclopedia machiavelliana (իտալ.) / G. SassoIstituto dell'Enciclopedia Italiana, 2014.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118503987 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Ярхо В. Н. Аристофан // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  5. 5,0 5,1 5,2 R. C. J. Aristophanes // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 2. — P. 499—501.
  6. 6,0 6,1 6,2 Аристофан (ռուս.) // Анрио — Атоксил — 1926. — Т. 3. — С. 336—338.
  7. 7,0 7,1 7,2 Аристофан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСент-Питерсберг: Брокгауз — Ефрон, 1890. — Т. II. — С. 93—94.
  8. 8,0 8,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 64