Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս, անգլիացի գրող Մերի Շելլիի վեպը, որը պատմում է երիտասարդ գիտնական Վիկտոր Ֆրանկենշտեյնի պատմությունը, ով ստեղծում է մի անճոռնի արարած՝ հրեշ, որն էլ իր հերթին ի վերջո հանդիսանում է Վիկտորի և նրա ընտանիքի դժբախտությունների և կործանման պատճառը։ Շելլին սկսել է գրել վեպը՝ երբ նա դեռ 18 տարեկան էր և առաջին անգամ վեպը տպագրվել է 1818 թվականին Լոնդոնում, սակայն այդ հրատարակության վրա չի եղել հեղինակի անունը։ Շելլիի անունը, որպես հեղինակ, առաջին անգամ հայտնվել է 1823 թվականին Ֆրանսիայում լույս տեսած գրքի երկրորդ հրատարակության մեջ։

Ֆրանկենշթեյն
անգլ.՝ Frankenstein
Frankenstein.1831.inside-cover.jpg
ԵնթավերնագիրThe Modern Prometheus
ՀեղինակՄերի Շելլի[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնամակավեպ, body horror literature?, գոթական գրականություն, գիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Վիկտոր Ֆրանկենշթեյն, Ֆրանկենշթեյն, Elizabeth Lavenza? և Doctor Waldman?
Ստեղծման տարեթիվ1810
ՆախորդHistory of a Six Weeks' Tour?
ՀաջորդValperga?
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվհունվարի 1, 1818[2] և 1818
OCLC690445527 և 1164364066
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shelley/frankens/frankens.html
Պարգև(ներ)
Commons-logo.svg Frankenstein Վիքիպահեստում

Շելլին ճամփորդել է Եվրոպայով 1814 թվականին, Հռենոս գետի շուրջ ճամփորդելիս նա եղել է նաև Գերնշեյմում, որը միայն 17 կիլոմետր է հեռու Ֆրանկենշթեյն դղյակից, որտեղ 2 դար առաջ մի ալքիմիկոս կատարել է իր փորձերը[3][4][5]։ Հետագայում նա եղել է Ջենեվայում, որտեղ էլ տեղի են ունենում վեպի հիմնական գործողությունները, այստեղ նրա և իր ուղեկիցների՝ Պերսի Բիշի Շելլիի, Ջորջ Բայրոնի և Ջոն Պոլիդորիի միջև եղել են բազմաթիվ զրույցներ գալվինիզմի և նմանատիպ օկուլիստական թեմաների շուրջ, նրանք վիճել են թե իրենցից ով կգրի լավագույն սարսափ պատմությունը։ Մի քանի օր թեմայի մասին մտածելով Շելլին ի վերջո երազում տեսել է մի գիտնականի, ով կյանք է տվել մի արարածի, և սարսափել է իր արածի ահավորությունից, Շելլի երազը հետագայում ծնունդ տվեց վեպի հիմնական սյուժեին։

Վեպը իր մեջ պարունակում է ինչպես գոթիկ ժանրի այնպես էլ ռոմանտիկ ժանրի մասեր, և այն կարելի է համարել գիտա-ֆանտաստիկ ժանրի առաջին նմուշներից մեկը։ Վեպը լայնածավալ ազդեցություն է թողել ինչպես գրական աշխարհում, նաև դրա շրջաններից դուրս և վեպի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Վեպը հիմնականում ներկայացված և գրված է նամակների տեսքով։

Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը ստեղծվել է 1910 թվականին «Ֆրանկենշթեյն» անվան ներքո, և նրա տևողությունը 16 րոպե է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://catalogue.bnf.fr/ark:/12148/cb11953887q
  2. (unspecified title)ISBN 0-8018-5975-1
  3. Hobbler, Dorthy and Thomas. The Monsters: Mary Shelley and the Curse of Frankenstein. Back Bay Books; August 20, 2007
  4. Garrett, Martin. Mary Shelley. Oxford University Press, 2002
  5. Seymour, Miranda. Mary Shelley. Atlanta, GA: Grove Press, 2002. pg 110-111

Արտաքին հղումներԽմբագրել