Օսման I
Օսման Գազի բեն Էրթուրգրուլ (օսման.՝ عثمان غازى Օսման Գազի կամ Օսման Բեյ կամ Օսման Ալպ, 1258, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա - հունիս 1326, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), հաճախ թարգմանվում է Օտման կամ Օտոման կամ Ատման (բյուզանդական հունարենով Άτμαν) և մականունը "Kara" ( "մութ" թուրքերեն), Օսմանյան թուրքերի առաջնորդ և Օսմանյան տոհմի հիմնադիր, ով հիմնադրել և ղեկավարել է Օսմանյան կայսրությունը։ Երկիրը եղել է փոքր նահանգ (beylik) Օսմանի կյանքի ժամանակ, ով այն վերածեց մեծ կայսրության[1], որը դարձավ աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը մյուս վեց դարերի ընթացքում։ Այն գոյատևեց մինչև սուլթանության անկումը 1922 թվականին, որից հետո հիմնադրվեց Թուրքիան 1923 թվականին, իսկ Օսմանյան խալիֆայությունը վերացավ 1924 թվականին։
Օսման I | |
---|---|
Ծնվել է՝ | 1258 |
Ծննդավայր | Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
Մահացել է՝ | հունիս 1326 |
Վախճանի վայր | Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
Բուրսա | |
Տոհմ | Օսմանյան |
Բեյ | |
Հայր | Էրթուղրուլ |
Մայր | Halime Hatun? |
Երեխաներ | Օրհան I, Ալաէդդին փաշա և Fatma Hatun? |
Հավատք | իսլամ |
Օսմանը իր տարածաշրջանը անկախ հռչակեց Իկոնիայի սուլթանությունից 1299 թվականի հուլիսի 27-ին և իրեն հռչակեց Կայի ժողովրդի Խան։ Օսմանյան նահանգը Անատոլիայի շատ թյուրքական նահանգներից մեկն էր, որոնք սելջուկների անկումից հետո գրավեցին օսմանցիները։ Արևելքից շատ մուսուլմաններ միացան օսմանին՝ փախչելով մոնղոլական արշավանքներից, ինչից հետո Օսմանի ուժը արագ տեմպերով աճը։ Քանի որ Բյուզանդական կայսրությունը թուլացել էր, Օսմանյան կայսրությունը գրավեց նրա տեղը։
Օսմանի անվան վերաբերյալ վարկածներ
խմբագրելՕսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանում հավատում էին, որ Օսման I-ը անվանվել է Օսման իբն Աֆֆանի պատվին, ով եղել է երրորդ Ռաժաբ խալիֆը և մուսուլմանների մարգարե Մուհամմադի Սահաբը։ Սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ Օսմանի անունը եղել է «Ատման»[2]։ Այս ենթադրությունը հիմնված է բյուզանդական պատմիչ Գեորգ Պաչիմերես գործերի վրա, ով Օսման I-ի ժամանակակիցն է։
Շատերը գտնում են, որ ոչ Օսման I-ի նախնիները ունեին իսլամական անուններ, ոչ իր հորեղբայրները, եղբայրները և ազգականները։ Լինելով քոչվորներ՝ նրա նախնիները իսլամական մշակույթից շատ քիչ բան գիտեին։ Համաձայն հանրահայտ առածի, Օսմանը առաջին անգամ տեսել է Ղուրանը Շեյխ Էդեբալիի տանը, ում աղջկա հետ նա ամուսնացել է ավելի ուշ։ Օսմանի ավագ որդու և ժառանգորդի անումը եղել է Օրհան, որը նույնպես հին թուրքական անուն է։ Օսմանի առաջին իսլամական անունով ազգականը եղել է նրա որդի Ալադինը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Ottoman Empire, 1700-1999, Donald Quataert, page 4, 2005
- ↑ Watch Dr. Levent Kayapinar's (Byzantinist) claims on this issue broadcast on Haberturk, a noted Turkish news channel. https://www.youtube.com/watch?v=Xz0GfJizto4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման I» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 565)։ |