Իքս մարդիկ (անգլ.՝ X-Men), մուտանտ սուպերհերոսների թիմ՝ «Marvel Comics» հրատարակության կոմիքսներից, որոնք ստեղծել են Սթեն Լին և Ջեք Քիրբին։ «Իքս մարդիկ» առաջին անգամ հայտնվել է 1963 թվականի սեպտեմբերին լույս տեսած «The X-Men» կոմիքսի 1-ին համարում։ Թիմի մի քանի անդամներ նախկինում հանդես են եկել այլ կոմիքսներում։ Իքս մարդիկ հանդիսանում են առևտրական առումով հաջողված ֆիլմաշարի, մի քանի անիմացիոն հեռուստասերիալների և մի շարք համակարգչային խաղերի գլխավոր հերոսներ։

Իքս մարդիկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men և Krakoan Age?
Անձնական տվյալներ
Տեսակsuperhero team? և fictional organization?
Կայք
marvel.com/teams-and-groups/x-men(անգլ.)

Հորինված պատմություն

խմբագրել

Անվանում

խմբագրել

Թիմի անունը գալիս է նրանից, որ բոլոր մուտանտներն ունեն «Ֆաքտոր Իքս» գենը, որն առաջացնում է մուտացիա։ Անվանումը հորինել է համահեղինակ Սթեն Լին այն բանից հետո, երբ Marvel-ի հրատարակիչ Մարտին Գուդմենը մերժել է բնօրինակ «Մուտանտներ» անվանումը։ Կա նաև վարկած, որ Իքս մարդիկ կոչվել են պրոֆեսոր Քսավյեի (Xavier) անունով։ Uncanny X-Men #309-ում Քսավյերը հայտարարել է, որ «Իքս մարդիկ» անունը երբեք չի եղել որպե ինքնագովեստ։

1960-ականներ

խմբագրել

Առաջին Իքս մարդկանց թիմը բաղկացած է եղել Կիկլոպից, Ջին Գրեյից, Գազանից, Հրեշտակապետից և Սառույց-մարդուց։ Առաջին թողարկման մեջ նրանք կռվել են Մագնետոյի դեմ, որը հետագայում ստեղծում է Մուտանտների եղբայրությունը, որը բաղկացած էր Սնդիկից, Ալ Վհուկից, Դոդոշից և Մտքի տիրաակալից։ Ավելի ուշ «Իքս մարդկանց» թիմին միացել են Կիկլոպի եղբայրը՝ Հավոկը և Մագնետոյի դուստրը՝ Պոլյարիսը։

1970-ականներ

խմբագրել

«Giant-Size X-Men» (1975) առաջին համարում գրող Լեն Ուեյնը և նկարիչ Դեյվ Քոքրումը ներկայացրել են նոր թիմ, որը հայտնվել է «X-Men»-ի նոր համարներում՝ սկսած #94-ից։ Այս խումբն արդեն բաղկացած էր ոչ թե դեռահասներից, այլ տարբեր ազգերի և մշակույթների պատկանող մեծահասակներից։ Այս «բոլորովին նոր, բոլորովին տարբեր Իքս մարդիկ» խումբը գլխավորում էր սկզբնական թիմից Կիկլոպը և բաղկացած էր նորաստեղծ Մրրկահավաից, Հսկայից, Գիշերային օձից և Փոթորկից, ինչպես նաև նախկինում ներկայացված երեք կերպարներից՝ Արևային հրից, Բանշիից և Կուղխից։ Նոր Ջին Գրեյը կրկին միացել է թիմին որպես հանրաճանաչ Փյունիկ։ Հավոկը, Պոլյարիսը, Գազանը և Հրեշտակապետը նույնպես պարբերաբար հայտնվում էին։

Այս նոր շարքը գրվել է Քրիս Քլերմոնտի կողմից և նկարազարդվել է Դեյվ Քոքրումի և Ջոն Բիրնի կողմից։ Այն ներառում էր «Սագա Պրոթեյի մասին», «Խավարի Փյունիկի սագա», իսկ 1980-ականներին նաև «Անցած ապագայի օրերը»։ Այնուհետև ներկայացված այլ կերպարներից են եղել Միստիկը, Բազմապատկիչը, Դժոխային կրակի ակումբը և Մոյրա ՄաքԹագերթը՝ Մուիր կղզում իր գիտահետազոտական հաստատության հետ։

1980-ականներ

խմբագրել

1980-ականներին Uncanny X-Men-ի աճող հանրաճանաչությունը հանգեցրել է մի քանի սփին-օֆֆերի ստեղծմանը «Իքս գրքեր» անվանումով, դրանց շարքում են «New Mutants», «X-Factor»,«Excalibur» և «Wolverine» կոմիքսները։ Սա հանգեցրել է խաչաձև պատմությունների զարգացմանը, որոնք ընդգրկում էին բազմաթիվ Իքս գրքեր, ինչպիսիք են «Մուտանտների անկումը» և «Դժոխքը»։ Թիմի նոր անդամներն էին Քիթի Փրայդը, Վտարականը, Ռեյչել Սամերսը, Շլացուցիչը, Փսայլոքը, Գնդակահարողը և Դարբինը։ Պրոֆեսոր Իքսը տիեզերք է տեղափոխվել 1986 թվականին՝ Շիարի կայսրությունից իր սիրելի Լիլանդրա Նիրմանիի հետ լինելու համար՝ Մագնետոյին դարձնելով Իքս մարդկանցից և Նոր Մուտանտների տնօրենը։ Այս ժամանակաշրջանը ներառում էր խորհրդավոր Մեդլեն Փրեյերի և նոր չարագործների՝ Պարոն Սինիստերի, Թրատամի և Ապոկալիպսիսի ժամանումը։

1990-ականներ

խմբագրել

1991 թվականին Marvel Comics-ը համախմբել է Իքս մարդկանց բոլոր համարների հերոսներին։ Մուտանտների թիմը բաժանվել է երկու մասի և ներկայացվել համապատասխանաբար երկու դրվագում՝ Կիկլոպի «Կապույտ թիմում» (X-Men vol. 2) և Փոթորկիի «Ոսկե թիմում» (Uncanny X-Men):

Առաջին համարները գրվել են հեղինակ Քրիս Քլերմոնթի և նկարիչ Ջիմ Լիի կողմից։ Ջիմ Լիի տարբերակը դարձել է որոշիչ 1990-ականների համար և նրա դիզայնը հիմք է հանդիսացել «Իքս մարդիկ» մուլտսերիալի համար։ Հայտնվել են ավելի շատ Իքս գրքեր։ Նոր Իքս գիրքը դարձել է «X-Force», որտեղ Նոր մուտանտների թիմը գլխավորել է Քեյբլը։ Այդ ժամանակվա կարևոր պատմություններից էին «Անհետացման գործընթացը» (1990 թ), «Սագա Մյուր կղզու մասին» (1991), «Իքս դահիճի երգը» (1992), «Մահացու ձգտումներ» (1993), «Ֆալանգայի դեմ դաշինքը) (1994), «Լեգիոնի որոնումները»/«Ապոկալիպսիսի դարաշրջանը» (1995), «Հարձակում» (1996) և «Զրոյական համբերություն։ Գործողությունը» (1997)։ Մի քանի նոր կերպարներ են ներկայացվել և դարձել կանոնավոր (Քեյբլ, Ջուբիլի և Գամբիտ), բայց նորակոչիկներից շատերն ավելի ուշ են եկել և գնացել (Սեսիլիա Ռեյես, Թրթուր, Ոսկրածուծ, Ջոզեֆ, Մրրկահավ III): Քսավյերի մուտանտները մեծացել են և դրձել Իքս ուժ, իսկ ուսանողների նոր սերունդը հայտնվել է «Generation X»-ում, որտեղ Ջուբիլիին և այլ դեռահաս մուտանտներին առաջնորդում և մարզում էին Բանշին և նախկին չարագործ Էմմա Ֆրոսթը՝ Էմմայի Մասաչուսեթսի ակադեմիայում։ 1998 թվականին ավարտվել են «Excalibur»-ը և «X-Factor»-ը, հետո «X-Factor»-ը փոխարինվեց «Mutant X»-ով, որը պատմում էր Հավոկի արկածների մասին զուգահեռ աշխարհում։ Marvel-ը արտադրել է մի քանի անհատական սերիաներ, այդ թվում՝ «Cable», «X-Man», «Gambit», «Bishop » և «Deadpool»:

2000-ականներ

խմբագրել

2000-ականներին Քրիս Քլերմոնտը վերադարձել է Marvel և նշանակվել «Իքս մարդկանց» հիմնական հրատարկության հեղինակ՝ գրելով «Ռեվոլյուցիա» կոմիքսաշարը։ Նա հեռացվել է իր պաշտոնից 2001 թվականի սկզբին և ստեղծել իր սեփական «X-Treme X-Men» սերիալը, որի դեբյուտը կայացել է նրա հեռանալուց մի քանի ամիս անց։

«X-Men» վերնագիրը փոխվել է «New X-Men» և Գրանթ Մորիսոնը դարձել է դրա նոր հեղինակը։ Այս ժամանակը հաճախ անվանում են Մորիսոնի դարաշրջան՝ շարքում նրա կատարած արմատական փոփոխությունների պատճառով։ Գունավոր սպանդեքս կոստյումները նույնպես հանվել են և փոխարինվել սև կաշվե հագուստով։ Մորիսոնը նաև ներկայացրել է նոր կերպար՝ «Քսորնը», որն աչքի է ընկել հեղինակի աշխատանի ավարտման ժամանակ։ Միևնույն ժամանակ թողարկվել է Ultimate X-Men շարքը, որը տեղի է ունենում այլընտրանքային, արդիականացված Marvel տիեզերքում։ Չակ Օսթինը նունպես սկսել է իր հակասական աշխատանքը Uncanny X-Men-ի վրա։

Իքս մարդկանց ուշագրավ լրացումներն էին Կալիբանը, Պալատան, Էմմա Ֆրոստը, Հեփզիբան, Կեղևը, Բևեռային աստղը, Օմեգա Պահապանը, Իմաստունը և Վորպասը։ Նաև այս տասնամյակում մի քանի նախկին չարագործներ դարձել են Իքս մարդիկ, դրանք են Ջագերնաութը, Լեդի Մտքի Ղեկավարը, Միստիկը և Թրատամը։ Սկսվել են առանձին իքս մարդկանց մասին մի քանի սփին-օֆֆեր և կոմիքսաշարեր, ինչպիսիք են «Էմմա Ֆրոստը», «Գամբիթը», «Միստիկը», «Գիշերային սողունը» և «Շելման»։ Մեկ այլ «Exiles» անվանումով կոմիքս սկսվել է մոտավորապես նույն ժամանակ և ավարտվել 2007 թվականի դեկտեմբերին, բայց պատմությունը շարունակվել է «New Exiles»-ում 2008 թվականի հունվարին՝ Քրիս Քլերմոնտի կողմից։ Քեյբլի և Դեդփուլի շարքերը նույնպես միավորվել են մեկում՝ «Cable & Deadpool»։ Բացի այդ, ներկայացվել է Իքս մարդկանց երրորդ առանցքային շարքը՝ «Astonishing X-Men», որը գրվել է «Բաֆֆիի» հեռուստասերիալի ստեղծող Ջոս Ուիդոնի կողմից՝ Մորիսոնի հեռանալուց հետո։ Իքս մարդկանց մասին գրվել է մեկ այլ շարք՝ «New X-Men: Academy X»-ը՝ կենտրոնանալով ինստիտուտում նոր մուտանտների կյանքի վրա։

Այս շրջանը ներառում է Հսկայի և Փսայլոկի վերակենդանացումը, Ջին Գրեյի (ժամանակավոր) մահը և Կիկլոպի և Էմմա Ֆրոստի հարաբերությունների սկիզբը, որոնք դարձել են ինստիտուտի նոր ղեկավարները։ Ինստիտուտը նախկինում գործել է որպես բարձր մակարդակի դպրոց, մինչ այն պահը, երբ մուտանտների մեծամասնությունը կորցնում է իր ուժերը։ Այժմ այն ծառայում է որպես ապաստան մուտանտների համար, ովքեր դեռ պահպանում են իրենց ուժերը և որպես տուն Իքս մարդկանց համար։

2007 թվականի հոկտեմբերին սկսվել է «Մեսիայի կոմպլեքս»-ը, որը Marvel-ի խմբագիրների կողմից համարվում էր Իքս մարդկանց 40-ամյա պատմության ամենաշրջադարձային կետերից մեկը։ Նոր շարքերից Cable-ը, X-Force-ը և Young X-Men-ը դուրս են եկել դրանից, որոշ հին շարքերը ընդհանրապես չեղարկվել են, օրինակ՝ New X-Men-ը։ X-Men-ը վերանվանվել է X-Men: Legacy: Ներկայիս թիմը լուծարվել է «Կոմպլեքսից» հետո, բայց նորից ձևավորվել է Uncanny X-Men #500-ում։

Այս տասնամյակի նշանավոր պատմություններն են՝ «Բնաջնջման նախօրեին», «Եվ սա ոչնչացումն է», «Իքս մոլորակը», «Շնորհալիները», «Իքս մարդիկ։ Փյունիկ՝ վերջին երգը», «M օր» «Ամայացում», «Մահացող տեսակը» և «Մեսիայի կոմպլեքսը»։

Հերոսներ աշխարհի բոլոր ծայրերից

խմբագրել

Սկսած #1-ից (1975) X-Men-ը հայտնի է դարձել իրենց մշակութային և էթնիկ լայն բազմազանությամբ։ Մin9 mիջազգային հերոսները կոմիքսների աշխարհում հայտնի դառնալը՝ X-Men-ը ներկայացնում էր հերոսներ և չարագործներ աշխարհի բոլոր անկյուններից։

Աֆրիկա

Հյուսիսային և Հարավային Աֆրիկա

Եվրոպա

խմբագրել

Օվկիանիա

խմբագրել

Իքս մարդկանց աշխարհ

խմբագրել

Իքս Մարդիկ գոյություն ունեն «Marvel» տիեզերքում՝ «Marvel Comics» շարքի այլ կերպարների հետ և հաճախ հանդիպում են այլ սերիաների կերպարների։ Իքս մարդիկ պայքարում են բոլորի դեմ՝ մուտանտ հանցագործներից մինչև գալակտիկական սպառնալիքներ և հաճախ պատկերվում են որպես ընտանիք։ Նրանց բազան՝ Իքս Առանձնատունը, ունի երեք հարկ և երկու ստորգետնյա մակարդակ։ Արտաքին աշխարհի համար այն բարձրագույն կրթության հաստատություն է եղել մինչև 2000-ականները, երբ Քսավյեն բացահայտվել է որպես մուտանտ։ Միևնույն ժամանակ Քսավյերը հիմնել է կորպորացիա, որն ուղղված է եղել մուտանտների հայտնաբերմանը ամբողջ աշխարհում, որը դադարել է գոյություն ունենալ Ամայացումից (Decimation) հետո։

Նորագույն տեխնոլոգիաները հսկայական օգնություն են ցուցաբերում թիմին։ Օրինակ՝ Քսավյերը գտնում է մուտանտներին՝ օգտագործելով Ցերեբրո կոչվող սարքը, Իքս մարդիկ մարզվում են Խուճապի սենյակում, որը լի է զենքերով և մեխանիկական թակարդներով, ինչպես նաև հոլոգրաֆիկ մոդելներ ստեղծելով և իրենց «Սև Կեռնեխ» ինքնաթիռով ճանպահորդելով։

Այժմ «Իքս մարդիկ» ապրում են «Կրակոա» մուտանտների նահանգում։

Հորինված վայրեր

խմբագրել

Իքս Մարդիկ ներկայացրել են մի քանի հորինված վայրերի գաղափարներ, որոնք սփռված են աշխարհով մեկ.

  • Գենոշ՝ աֆրիկյան կղզի է Մադագասկարի մոտակայքում, որտեղ երկար ժամանակ գոյություն է ունեցել ռեժիմ, որն օգտագործում էր մուտանտներին որպես ստրուկներ։ Մագնետոն դրա վրա վերահսկումը ստացել է ՄԱԿ-ից մինչև «Եվ այս ոչնչացումը» պատմվածքը։
  • Մադրիփուրը կղզի է Հարավային Ասիայում, Սինգապուրի մոտ։
  • Մյուիր կղզին Շոտլանդիայի ափից ոչ շատ հեռու կղզի է։ Հայտնի է որպես պրոֆեսոր Մոյրա ՄաքԹագերթի լաբորատորիա։
  • Վայրի հողերը հավերժական մառախուղով պատված հովիտ է, որը ստեղծվել է անհայտ նպատակով Անտարկտիդայում, որտեղ ապրում են մնացած աշխարհում անհետացած բազմաթիվ տեսակներ, մասնավորապես՝ դինոզավրեր։
  • M-աստղակերպը աստղակերպ է, որը ստեղծվել է Մագնետոյի կողմից, մուտանտներիի ուտոպիա է և Երկրի մակերևույթի վերևում գտնվող ուսումնական հաստատություն։
  • Ժամանակի առանցքը մի վայր է, որը մարմնավորում է անվերջ ժամանակը։ Եղել է Ապոկալիպսիսի և Պարոն Սինիստերի ապաստանը, երբ նրանք ցանկանում էին փոխել աշխարհը։
  • Կարնելիայի Հանրապետությունը փոքր նահանգ է, որը գտնվում է Անդրկարպատիայում՝ 3 միլիոն բնակչությամբ։ Իրական աշխարհում այս տարածքը պատկանում է Ուկրաինայի պետությանը։ Կոմիքսների աշխարհում 1920 թվականին Կարնելիան ստացել է ԽՍՀՄ սուբյեկտի կարգավիճակ, իսկ 1991 թվականին դարձել անկախ պետություն։ Քաղաքական ռեժիմը խորհրդարանական-դեմոկրատական է։ Երկրում տարածված լեզուները՝ ռուսերեն, ուկրաիներեն և անգլերեն։ Մայրաքաղաքը Պերշե Միստոն է։ Ունի պաշարներ՝ գազ, ածուխ, երկաթի հանքաքար, պղինձ, նիկել, ոսկի, արծաթ, կապար։ Վաճառում է նաև մեքենաներ և էլեկտրոնիկա[1]։
  • Կրակոան կենդանի մուտանտ-կղզի է, որը դարձել է համանուն մուտանտ պետության տարածքը։ Այն իր մասերն ունի ինչպես Խաղաղ օվկիանոսում, այնպես էլ Ատլանտյան օվկիանոսում՝ տարածությունը կառավարելու ունակության շնորհիվ։ Կա մեկ այլ կենդանի կղզի-մուտանտ՝ Արրակո անունով։ Շատ վաղուց այս երկու կղզիներն էլ մեկ ամբողջություն են եղել՝ Օքկարա։ Օքկարան նաև Երկրի մուտանտների տունն է եղել, որոնց առաջնորդներն են եղել Ապոկալիպսիսը և նրա կինը՝ Գենեսիսը։ Օքկարա կղզու վրա հարձակվել են մութ արարածներ Ամնետի տիեզերքից։ Օգտագործելով Մթնշաղի սուրը՝ նրանք իրենց հարթության մեջ ճեղք են բացել, որտեղից առաջնորդել են իրենց ուժերը։ Ճեղքվածքը կղզին բաժանել է երկու մասի, որոնցից մեկը դարձել է Կրակոան[2]։

Այլընտրանքային տիեզերքներ

խմբագրել
  • «Անցյած ապագայի օրերը»՝ իրականություն է, որտեղ պահապանները մուտանտներ են պահում համակենտրոնացման ճամբարներում։ Կանխվել է ժամանակի ճանապարհորդությամբ։
  • «Ապոկալիպսիսի դարաշրջան»՝ տիեզերք, որտեղ Պրոֆեսոր Քսավիերը սպանվել է նախքան Իքս մարդկանց կազմավորելը, Մագնետոն է նրա փոխարեն հիմնում այն՝ Ապոկալիպսիսի կողմից ղեկավարվող մղձավանջային աշխարհում։ Ստեղծվել և վերադարձվել է ժամանակի ճանապարհորդության միջոցով։
  • «M օր»՝ստեղծված իրականություն Ալ կախարդուհու կողմից, որում Մագնետոն ղեկավարում է աշխարհը։ 2005 թվականի խաչմերուկային իրադարձությունը ավարտվել է նորմալ Marvel տիեզերքի վերադարձով, բայց հանգեցրել է մուտանտների մեծամասնության ուժերի կորստին։
  • «Ultimate Marvel» զուգահեռ իրականություն է՝ նման Marvel-ի սկզբնական տիեզերքին, որն ունի նաև Իքս մարդկանց իր թիմը։ Դրանում մուտանտները ոչ թե էվոլյուցիայի տարօրինակ փուլի արդյունք են, որը կազմակերպել էին երկնայինները, այլ սուպերմարդկանց ստեղծման ԱՄՆ կառավարության ծրագրի փորձարկման արդյունքներ։ Mutant-0-ն համարվում է Կուղխը կամ Իքս զենքը։ Դրանում գրեթե բոլոր Իքս մարդիկ (ներառյալ Պրոֆեսոր Իքսը) սպանվել են Մագնետոյի կողմից, որն իր հերթին սպանվել է Կիկլոպի կողմից, որին էլ սպանել է Սնդիկը։
  • «Իքս Մարդիկ։ Ավարտ»՝ 2005 թվականին Իքս մարդկանց ստատուս քվոյի հնարավոր արդյունքը։
  • «Marvel 1602»՝ իրականություն է, որտեղ Իքս գենի դրսևորումը տեղի է ունեցել 3 դար առաջ։ Մուտանտները հայտնի են որպես «Վհուկների տոհմ»։
  • «Marvel Noir»՝ տիեզերք է, որտեղ Իքս գենի դրսևորումը տեղի է ունենում 20-րդ դարի առաջին կեսին։ Այս տարբերակի սյուժեները շրջանակված են որպես դասական նուար դետեկտիվ պատմություններ։
  • «Marvel 2099»՝ աշխարհ է, որտեղ նոր կերպարները, նայելով օրիգինալ Իքս մարդկանց որպես պատմություն, դառնում են Իքս մարդիկ 2099 և Իքս ազգ 2099։
  • «Marvel-Զոմբի»՝ աշխարհ է, որտեղ Marvel-ի հերոսների մեծ մասը, ներառյալ Իքս մարդիկ վերածվել են զոմբիների։
  • «Amalgam Comics»՝ Իքս մարդիկ միավորվել էն Ամերիկայի արդարության լիգայի հետ, ինչի արդյունքում ստեղծվել են Իքս Մարդկանց Արդարության Լիգան և Իքս Լիգան։

Սոցիալական սուր խնդիրների արտացոլում

խմբագրել

«Իքս մարդկանց հանդեպ մարդկության կողմից կա ատվելություն, վախ, արհամարհանք և արհամարհվում են ոչ այլ պատճառով, քան այն, որ նրանք մուտանտներ են։ Այսպիսով այն՝ ինչ մենք ունենք այստեղ, միտումնավոր, թե ոչ, գիրք է ռասիզմի, անհանդուրժողականության և նախապաշարմունքների մասին»։

Uncanny X-Men, Քրիս Քլերմոնթ, 1981

Մուտանտների և սովորական մարդկանց միջև հակամարտությունը հաճախ համեմատվում է տարբեր փոքրամասնությունների խնդիրների հետ՝ դրանք կարող են լինել սևամորթներ, հրեաներ, հաշմանդամներ, համասեռամոլներ[3] կամ կոմունիստներ։

  • Ռասիզմ։ Պրոֆեսոր Իքսին համեմատում են սևամորթների իրավունքների առաջնորդ Մարտին Լյութեր Քինգի հետ, իսկ Մագնետոյին համեմատում են ավելի արմատական Մալքոլմ Իքսի հետ։ Հաճախ նշվում է, որ Իքս մարդկանց նպատակը «Քսավյեի երազանքին» հասնելն է, հավանաբար Քինգի պատմական «Ես երազանք ունեմ» ելույթի նմանությամբ։ Մագնետոն առաջին ֆիլմում մեջբերում է Մալքոլմ Իքսի ելույթը՝ «Ամեն գնով» տողով։ Իքս մարդկանց կոմիքսներում մուտանտները հաճախ պատկերվում են որպես հասարակության զոհեր, ինչը նման է սևամորթների լինչինգի պատկերներին մինչև ամերիկյան սևամորթ իրավունքների շարժման հյտնվելը։ Պահապաններն ու մուտանտատյաց խմբերը, ինչպիսիք են Մարդկության ընկերները, Մարդկության վերջին գիծը, Մարդկության եկեղեցին և Ստրայքերյան մաքրողները հաճախ մարմնավորում են ճնշող ուժերին, ինչպիսին է Կու-կլուքս-կլանը՝ ձևավորելով քաղաքացիական իրավունքների և ազատությունների ժխտումը։ 1980-ականներին կոմիքսներում պատկերված էր հորինված կղզու ազգությունը՝ Գենոշա, որտեղ մուտանտները բաժանվում և ստրկացված էին ապարտհեյդ պետության կողմից։ Սա լայնորեն հասկացվում է որպես հղում Հարավային Աֆրիկայում այն ժամանակվա իրավիճակին։

Կոմիքսները նաև ուսումնասիրում են կրոնական ֆունդամենտալիզմը Ուիլյամ Սթրայքերի և նրա «Մաքրողների» անձի միջոցով, որը հակամուտանտ խումբ է, որը հայտնվել է 1982 թվականին «Աստված սիրում է, մարդը սպանում է» գրաֆիկական վեպում։ Մաքրողները կարծում են, որ մուտանտները մարդիկ չեն, այլ սատանայի զավակներ և մի քանի անգամ փորձել են ոչնչացնել նրանց, վերջինը՝ «Մանկության ավարտը» կոմիքսում։ Ի հակադրություն դրան՝ կրոնը նաև Իքս մարդկանց որոշ անդամների կյանքում շատ կարևոր դեր ունի, մասնավորապես Գիշերային օձի՝ հավատացյալ կաթոլիկ և Սուրայյա Քադիրը՝ հավատացյալ սուննի մուսուլման։ Սա արտացոլում է սոցիալական ակտիվիստների կրոնական արմատները, ինչպիսիք են Մահաթմա Գանդին և Մարտին Լյութեր Քինգը, ինչպես նաև նրանց հակառակորդները, ինչպիսիք են Կու Կլյուքս Կլանը կամ Նահթուրամա Գոձին՝ Գանդիի մարդասպանը և հինդու ծայրահեղականը։

  • Բազմամշակութայնություն։ Իքս մարդկանց հերոսները մարմնավորում են տարբեր ազգություններ և էթնիկ պատկանելություն։ Այս կերպարները արտացոլում են նաև կրոնական կամ էթնիկ փոքրամասնությունները։ Հրեական կերպարների օրինակներ են՝ Քիթի Փրայդը, Սառույց-Մարդըը և Մագնետոն, Փոշին հավատացյալ մուսուլման է, Գիշերային օձը հավատացյալ կաթոլիկ է, Կուղխը և Հսկան աթեիստներ են, իսկ Մրրկհավ III-ը դավանում է հինդուիզմ։ Կարման ներկայացվում էր որպես հավատացյալ կաթոլիկ, որը կանոնավոր կերպով մասնակցում էր պատարագին և գնում էր խոստովանության, երբ նրան ներկայացրին որպես Նոր մուտանտների հիմնադիր անդամ։ Այս թիմում ընդգրկված էր նաև Գայլուհին (բարեպաշտ պրեսբիտերական), Դանիել Մունսթարը (չեչեն) և Թնդանոթային ռումբ (բապտիստ) և հետագայում նրանց միացել է նաև Մագման (դասական հունա-հռոմեական բազմաստվածության հետևորդ)։
  • Հոմոֆոբիա։ Կոմիքսներում համասեռականության մասին որևէ հիշատակում արգելված է եղել մինչև 1989 թվականը[4], մինչ այդ պահը համասեռականության թեմաները կոմիքսների մեջ մտցնելու փորձերը ստացել են նուրբ ակնարկների և թաքնված ենթատեքստի ձևով[5]։ 1980-ականներին Ջիմ Շութերի կողմից Marvel-ի սեփականության ժամանակ, ընդունվել է «Մարվելի տիեզերքում միասեռականներ չկան» քաղաքականությունը[6] և իսկ 1990-ականներին Marvel-ն ընդունել է քաղաքականությունը, որ համասեռական կերպարներով կոմիքսների բոլոր սերիաները պետք է կրեն «միայն մեծահասակների համար» պիտակը։ Այնուամենայնիվ 2006 թվականին հրատարակիչ Ջո Քեսադան հայտարարել է, որ այս քաղաքականությունն այլևս չի գործում[7]։ Թեև ցուցադրվել են միասեռական կերպարների համբույրներ կամ գրկախառնություններ, սակայն նույնիսկ «մեծահասակների» պիտակով Marvel կոմիքսներում բացակայել են ինտիմ կամ նույնիսկ սեռական տեսարաններ համասեռական կերպարների հետ[8]։ Մուտանտների խտրականության օգտագործումը Իքս մարդկանց կոմիքսներում դիտվել է որպես իրական կյանքում խտրականության փոխաբերություն՝ ուղղված տարբեր փոքրամասնությունների խմբերին, ներառյալ ԼԳԲՏ մարդկանց[9]։
    Մուտանտների պայքարն իրենց իրավունքների համար շատ առումներով արտացոլում է սեռական փոքրամասնությունների նմանատիպ պայքարը։ Քննադատները համեմատել են որոշ մուտանտների փորձերը՝ թաքցնելու իրենց գերհզորությունը հասարակությունից և այն փաստը, որ շատ միասեռականներ թաքցնում են իրենց կողմնորոշումը մյուսներից[3]։ Հոմոֆոբիայի մասին այլ հղումներ ներառում են մուտանտներին «բուժելու» փորձերը և նրանց բանտարկությունը ճամբարներում։ Մեկ այլ ակնարկ կա Իքս մարդիկ 2 ֆիլմում, որտեղ մուտանտ Բոբի Դրեյքը «բացահայտվում է» իր ծնողների մոտն, նրա մայրը հարցնում է որդուն՝ արդյոք նա փորձում է «մուտանտ չլինել»՝ նկատի ունենալով այդ կողմնորոշումը՝ արդյոք դա մարդու բնածին անձն է, թե նրա գիտակցված ընտրությունը։ Իքս մարդկանցից մի քանի կերպարներ ունեն համասեռամոլ կամ բիսեքսուալ կողմնորոշում՝ Սառույց-մարդ, Դեյքեն, Քիթի Փրայդ, Փսայլոք, Անոլ, Ճակատագիր, Ֆանտոմեքս, Էլֆ, Կարմա, Միստիք, Բևեռային աստղ, Գրեյմալքին, Ռիքտոր, Շաթերսթար և Հսկա (Ultimate տարբերակում)։ Մուտանտների շրջանում այս կերպարները ոչ մի դատապարտման չեն հանդիպել, դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ մուտանտները, որոնք իրենք մերժված են հասարակության կողմից, ավելի հանդուրժող են «բոլորից տարբերվողների» հանդեպ։ Տրանսսեքսուալների մասին հիշատակումներից է Հրեշտակապետի փորձերը՝ կապել թևերը մեջքին և թաքցնել հագուստի տակ[10]։
    1990-ականներին, ՄԻԱՎ-ի տարածման ժամանակ, ժառանգական վիրուսի մասին երկարատև պատմությունը, որն ի սկզբանե համարվում էր, որ ազդում է միայն մուտանտների վրա, հայտնվել է կոմիքսներում որպես իրականության արտացոլում[11], որը նման է ՄԻԱՎ-ի մասին վաղ առաջացած սխալ պատկերացումներին։ Հետաքրքիր է, որ ինչպես նշվում է կոմիքսներում, մուտանտներն իրենք չեն կարող ՁԻԱՀ-ով հիվանդանալ գենետիկական հատկանիշների պատճառով։
  • Հակասեմականություն։ Նացիստական Հոլոքոստը վերապրած Մագնետոն մուտանտների բնաջնջումն ընկալում է որպես անալոգ նացիստական Գերմանիայում հրեաների հոլոքոսթին։ Գենոշա կղզու մուտանտների աշխատանքային ճամբարները, որտեղ մուտանտների համարները խարանվել էին նրանց ճակատներին, որը շատ նմանություններ ունի նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ, դրանցից են «Անցած ապագայի օրերը» կոմիքսի ճամբարները։ Կոմիքսներում Մագնետոն սովորաբար ձգտում է ստեղծել առանձին մուտանտ պետություն, որը նման է հրեաների համար Իսրայելի ստեղծմանը։
  • «Կարմիր վախ»։ Սենատոր Ռոբերտ Քելլիի «Մուտանտների գրանցման ակտի» առաջարկը միանգամայն նման է Միացյալ Նահանգների Կոնգրեսի ջանքերին՝ փորձելով արգելել կոմունիզմը Միացյալ Նահանգներում։ «Իքս մարդիկ» առաջին ֆիլմում սենատոր Քելլին բացականչում է՝ «Մենք պետք է պարզենք, թե ովքեր են այս մուտանտները և ինչ կարող են անել», մինչդեռ մատնանշում է հայտնի մուտանտների ցուցակը (որը նման է սենատոր Ջոզեֆ Մաքարթիի ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն անդամների ցուցակին)[12]։
  • Ենթամշակույթ։ Մի քանի դեպքերում մուտանտները ձգտում են ստեղծել բնորոշ մուտանտ հասարակության ենթամշակույթ։ Սկզբում մի խումբ մուտանտներ, որոնք կոչվում էին Մորլոքներ, նույնպես՝ ինչ Քսավիերի դպրոցի աշակերտների նման նախընտրեցին թաքնվել հասարակությունից Նյու Յորքի թունելներում։ Մորլոկի թունելները ծառայել են որպես «Իքս մարդկանց» մի քանի պատմվածքների վայր՝ հատկապես «Մուտանտի կոտորածը» կոմիքսում։ Մուտանտների այս խումբը պետք է ավելի մեկուսացվի, քանի որ հասարակությունը չի ընդունում նրանց։ 2000-ականների սկզբին Գրանթ Մորիսոնի պատմությունները մուտանտներին ներկայացնում էին որպես հստակ ենթամշակույթ՝ «մուտանտների խմբերով» և հայտնի մուտանտ առաջնորդով, որը ստեղծում էր հագուստ՝ հարմարեցված մուտանտների ֆիզիոլոգիային։ District X շարքում տեղի է ունենում Նյու Յորքի մի տարածքում, որը կոչվում է «Մուտանտ քաղաք»։ Այս ամենը կարող է ծառայել որպես անալոգիա, թե ինչպես են փոքրամասնությունների խմբերը ստեղծում իրենց հատուկ ենթամշակույթները և տարածքները, որոնք տարբերում են նրանց ընդհանուր մշակույթից։ Մուտանտը հաճախ գաղտնի է պահում իր անձը աշխարհից՝ արտացոլելով օտարության և վախի զգացումները, որոնք սովորաբար երիտասարդության տարիներին դրսևորվում են բոլորի մոտ։

Իքս մարդիկ կոմիքսներից դուրս

խմբագրել

Մուլտֆիլմեր

խմբագրել
  • «Իքս մարդիկ» առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել են 1960-ականների Marvel Superheroes հեռուստաշոուում։ Նրանց կազմը նույնն է եղել, ինչ կոմիքսների օրիգինալ շարքը` Հրեշտակապետ, Գազան, Կիկլոպ, Սառույց մարդ և Ջին Գրեյ։ Նրանց պատմությունն ըստ էության նման է եղել Ֆանտաստիկ քառյակի սցենարին, քանի որ Grantray-Lawrence Animation-ն այլևս չուներ Ֆանտաստիկ քառյակի իրավունքները և այն փոխրինեց Իքս մարդկանցով։ Հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ X-Men-ը չէին կոչվում Իքս մարդիկ, փոխարենը նրանք իրենց անվանում էին աշխարհի դաշնակիցներ։ Այնուամենայնիվ, հերոսները պահպանել են իրենց սկզբնական տեսքը և կոմիքսների անձնական անունները։
  • Հազվադեպ չի եղել, երբ «Իքս մարդիկ» հայտնվել են «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտֆիլմում։ Նրանք առաջին անգամ հայտնվել են «Սառույց մարդու ծագումը» դրվագում։ Անիմացիոն սերիալում ներկայացված են եղել Պրոֆեսոր Իքսը և օրիգինալ հինգ Իքս մարդիկ՝ Սառույց մարդը, Կիկլոպը, Ջին Գրեյը, Հրեշտակապետը և Գազանը։ Իքս-մարդկանց հաջորդ հայտնությունը «Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները»-ում տեղի ունեցավ «Կրակի աստղի ծնունդը» դրվագում, որտեղ «Իքս մարդիկ» հայտնվեցին այլ կազմով՝ Պրոֆեսոր Իքս, Կիկլոպ, Հրեշտակապետ, Կուղխ և Փոթորիկ։ Հաջորդ սեզոնում թողարկվում է նոր դրվագ՝ «Իքս մարդկանց արկածները», որտեղ հայտնվում են Պրոֆեսոր Իքսը, Կիկլոպը, Փոթորիկը, Գիշերային Օձը, Հսկան, Քիթի Փրայդը և Փոթորիկը։
  • 1989 թվականին Marvel Productions[en]-ը թողարկել է Իքս մարդկանց փորձնական դրվագը, որը կոչվում էր «Իքս մարդկանց հպարտությունը»։ Անիմացիոն սերիալն այդպես էլ չթողարկվեց, սակայն դրվագը ավելի ուշ թողարկվեց տեսահոլովակով։ Մուլտֆիլմում Պրոֆեսոր Իքսը ղեկավարում է թիմը, որը բաղկացած է Հսկայից, Կիկլոպից, Շլացուցիչից, Գիշերային Օձից, Փոթորկից և Կուղխից և նրան միանում է նաև Քիթի Փրայդը։ 1991 թվականին մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է արկադային խաղ վեց խաղացողների համար, ինչպես նաև չորսի համար նախատեսված տարբերակը։
  • 1992 թվականին Fox-ը թողարկեց «Իքս մարդիկ» անիմացիոն սերիալը Գազանի, Կիկլոպի, Գամբիթի, Ջին Գրեյի, Կեղևի, Պրոֆեսոր Իքսի, Վտարականի, Փոթորկի և Կուղխի թիմով և այլ հայտնի մարդիկ նույնպես հայտնվել են դրանում՝ որպես «հյուր աստղեր»։ «Պահապանների գիշերը» երկմաս դրվագից հետո սերիալը տևել է հինգ եթերաշրջան և չափազանց հաջողակ է եղել՝ դառնալով հեռուստատեսության պատմության ամենահայտնի անիմացիոն սերիալներից մեկը և ընդլայնելով Իքս մարդկանց հանրաճանաչությունը։ Այն ավարտվել է 1997 թվականին և ցուցադրվել աշխարհի շատ երկրներում։
  • 2000 թվականին The WB Network-ը թողարկել է X-Men: Evolution անիմացիոն շարքը, որտեղ բոլոր գլխավոր հերոսները դեռահասներ են և հաճախում են սովորական միջնակարգ դպրոց, բացի Քսավիերի ինստիտուտից։ Այն ավարտվել է 2003 թվականին չորրորդ եթերաշրջանից հետո։
  • 2008 թվականին սկսվել է «Wolverine and the X-Men» սերիալը։ Դրանում Պրոֆեսոր Իքսը հայտնվում է կոմայի մեջ և Կուղխը ստանձնում է թիմի ղեկավարությունը։
  • 2011 թվականին սկսվել է հեռարձակվել 12 դրվագից բաղկացած «Իքս մարդիկ» անիմե սերիալը, որի ռեժիսորն է Կիզակի Ֆումինորին։
  • Իքս մարդիկ հիշատակվում են Մարիա Հիլլի կողմից «Վրիժառուներ. Երկրի ամենահզոր հերոսները» 2010-2012 թվականների հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի 11-րդ դրվագում Նիք Ֆյուրիի տախտակի վրա կարելի է տեսնել Կիկլոպի, Գազանի և Կուղխի, ինչպես նաև Ալ կախարդուհու և Մագնետոյի պատկերները։
  • Իքս մարդկանցից մի քանիսը (Կիկլոպ, Կուղխ, Գազան, Պրոֆեսոր Իքս) հայտնվել են նաև 2014 թվականի «Վրիժառուներ. I.K.C.S. պատերազմներ» անիմե սերիալում։

Ֆիլմեր

խմբագրել

20th Century Fox

խմբագրել

Իքս մարդկանց մասին ֆիլմ ստեղծելու առաջին փորձերը սկսվել են 1980-ականների վերջին, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Սարդ-մարդը և Հալկը։ Ջեյմս Քեմերոնի՝ Այլմոլորակայիններ և «Տերմինատոր» ֆիլմերի ռեժիսորը, համարվում էր այս ֆիլմի ռեժիսորի ամենահավանական թեկնածուն, սակայն այն այդպես էլ չիրականացավ։

  • 1996 թվականին Fox-ը արտադրել է «Իքս մարդիկ» հեռուստատեսային ֆիլմը՝ հիմնված X-Men-ի պատմության վրա։
  • 2000 թվականին 20th Century Fox-ը թողարկել է «Իքս մարդիկ» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Բրայան Սինգերը։ Կոմիքսը էկրանավորելն արժեցել է 75 մլն դոլար։ Ֆիլմը, Բլեյդի և Սարդ-Մարդ ֆիլմերի հետ միասին լավ արձագանքներ է ստացել ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ կինոքննադատների կողմից, ստեղծողները հույս ունեին, որ դա կծառայի էկրանին սուպերհերոսների թեմայի վերակենդանացմանը։
  • Իքս մարդիկ 2-ը թողարկվել է 2003 թվականին, որի ռեժիսորը կրկին Բրայան Սինգերն է։ Երկրորդ ֆիլմն ավելի հաջողակ է եղել, քան առաջինը։
  • 2006 թվականին էկրան է բարձրացել երրորդ ֆիլմը՝ Իքս մարդիկ։ Վերջին մարտը։ Ֆիլմի ռեժիսորն է Բրետ Ռաթները։ Սինգերը չի բեմադրել երրորդ մասը, քանի որ զբաղված էր Սուպերմենի վերադարձը վրա աշխատելով։ Ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 120 միլիոն դոլար և սահմանել առաջին օրվա տոմսարկղային ռեկորդ (45 միլիոն դոլար)։
  • 2009 թվականին թողարկվել է չորրորդ ֆիլմը՝ «Իքս մարդիկ. սկիզբ։ Կուղխ», սփին-օֆֆ, որը պատմում է նախորդ ֆիլմերի գլխավոր հերոսներից մեկի՝ Կուղխի կյանքի մասին՝ ծնունդից մինչև հիշողության կորուստ։ Երիտասարդ Սքոթը և Չարլզ Քսավյերը դեռևս անվասայլակին չգամված, հայտնվում են ֆիլմի դրվագներում։ Ֆիլմը մանրամասնում է, թե ինչպես է Կուղխը ձեռք բերել իր ադամանտիումի կմախքը և Կուղխի և Թրատամի միջև հակամարտությունը։ Այնուամենայնիվ ֆիլմի որոշ մանրամասներ փոքր-ինչ անհամապատասխան են եռագրության առաջին և երկրորդ մասերին։
  • 2011 թվականին թողարկվել է հինգերորդ ֆիլմը՝ «Իքս մարդիկ։ Առաջին դաս»։ Երիտասարդ Պրոֆեսոր Իքսին և Մագնետոյին մարմնավորում են Ջեյմս Մաքէվոյը և Մայքլ Ֆասբենդերը, իսկ Էմմա Ֆրոստին մարմնավորում է Ջենյուարի Ջոնսը։ Ջենիֆեր Լոուրենսը հանդես է եկել Միստիկի դերում։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Պրոֆեսոր Իքսը և Մագնետոն ընկերացել, նաև մուտանտ երեխաների համար Քսավյեի դպրոցի հիմնադրման և Իքս-մարդկանց կրթության գործընթացը։
  • 2013 թվականին էկրաններին է բարձրացել վեցերորդ ֆիլմը՝ «Կուղխ» ֆիլմը, որը երրորդ մասին շարունակությունն է[13]։
  • 2014 թվականին էկրան է բարձրացել յոթերորդ ֆիլմը՝ Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը։ Միստիկը սպանում է չարագործին, որը կարևոր սենատոր էր։ Սա հանգեցրել է նրան, որ ապագայում բոլոր գենետիկորեն զարգացած մարդիկ ենթարկվում են իշխանությունների հետապնդումների և ստիպված են լինում թաքնվել Պահապանների հատուկ ստորաբաժանումներից։ Պատմությունը փոխելու համար Կուղխի միտքը հետ է ուղարկվում ժամանակի մեջ։ Այնտեղ նա գտնում է իր երիտասարդ մարմինը և փորձում ուղղել մուտանտների սխալը, որը հանգեցրել է նրանց համար նման սարսափելի հետևանքների։ Այն բանից հետո, երբ հերոսները կատարում են առաջադրանքը՝ Իքս մարդիկ ժամանակից շուտ են ստեղծվում և անճանաչելիորեն թարմացվում են, ինչպես Կուղխի պատմությունը։
  • 2016 թվականին թողարկվել է Դեդփուլ ֆիլմը, որտեղ մի քանի անգամ հիշատակվում են Իքս մարդիկ, սակայն թիմից հայտնվում են միայն Հսկանը և Սուպերձայնը։
  • 2016 թվականին էկրան է բարձրացել ութերորդ ֆիլմը՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս»։ Նախորդ ֆիլմի իրադարձությունները հսկայական ազդեցություն են ունեցել աշխարհի վրա, որտեղ մուտանտները և սովորական մարդիկ պայքարում են արևի տակ իրենց տեղի համար։ Թիմը ստիպված կլինի դիմակայել իրենց ամենավտանգավոր թշնամուն՝ հնագույն մուտանտ Ապոկալիպսիսին՝ արարածի, որի ճակատամարտը կարող է լինել վերջինը ոչ միայն մուտանտների, այլև ողջ մարդկության համար։
  • 2017 թվականին էկրան է բարձրացել «Լոգան» ֆիլմը։ Մոտ ապագայում աշխարհից հոգնած Լոգանը խնամում է հիվանդ Պրոֆեսոր Իքսին, որը թաքնվում է Մեքսիկայի սահմանի մոտ։ Լոգանին գտնում է բուժքույր Գաբրիելան՝ Transigen կորպորացիայի նախկին աշխատակիցը։ Նա խնդրում է Կուղխին ուղեկցել 11-ամյա մուտանտ Լաուրային Հյուսիսային Դակոտա՝ Էդեն կոչվող վայր, որտեղ նա ասում է, որ մուտանտները թաքնվում են։ Լաուրան, որը կոչվում է X-23 նախագիծ՝ նրա դուստրն է, քանի որ նա աճեցվել է նրա գենետիկ նյութից և ունի նույն ադամանտիայից ճանկերը։
  • 2018 թվականի «Դեդփուլ 2» ֆիլմում հիշատակվում են նաև Իքս մարդիկ, որից հայտնվում են Հսկան, Սուպերձայնը և նրա ընկեր Յուկիոն։ Որոշ ժամանակ Դեդփուլն ինքը դառնում է Իքս մարդկանց անդամ։ Ֆիլմում ներկայացված են նաև Պրոֆեսոր Իքսը, Գազանզ, Կիկլոպը, Սնդիկը, Փոթորիկը և Գիշերային օձը։
  • 2019 թվականին էկրան է բարձրացել «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմը։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 90-ական թվականներին։ Տիեզերագնացներին փրկելու առաքելության ժամանակ Իքս մարդիկ հանդիպում է պայթյունի, որի ուժը կլանում է Ջին Գրեյը։ Ֆիլմը վերջինն է մուտանտների թիմի մասին հիմնական ֆիլմաշարից, որը երկար ժամանակ թողարկվում էր 20th Century Fox կինոընկերության թևից։

2017 թվականի դեկտեմբերի 14-ին Դիսնեյը հայտարարել է 21st Century Fox-ը գնելու իր պլանների մասին՝ ներառյալ Իքս մարդիկ ֆիլմաշարը և հերոսների իրավունքները[14]։ Disney-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերն ավելի ուշ հաստատել է, որ Իքս մարդիկ ինտեգրվելու են Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում՝ Ֆանտաստիկ Քառյակի և Դեդփուլի հետ միասին[15][16]։ 2019 թվականի հուլիսի 20-ին San Diego Comic-Con-ում Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին հայտարարել է, որ ստուդիայի հետագա փուլերի համար մշակվում է մուտանտների մասին ֆիլ[17]։

Հեռուստասերիալներ

խմբագրել
  • 2017 թվականին թողարկվել են «Լեգեոն» և «Շնորհալիները» հեռուստասերիալները։

Ծաղրանմանակում

խմբագրել
  • «Ջիմի Նեյտրոնի արկածները։ Հանճարեղ տղան» անիմացիոն սերիալի դրվագներից մեկը կոչվում է «People-N»:
  • Իքս մարդկանցից շատ կերպարներ ծաղրանմանակման են ենթարկվել ամերիկյան «Շատ էպիկական ֆիլմ» և «Սուպերհերոսային ֆիլմ» կատակերգություններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Эд Бриссон, Флавиано New Mutants (2019) #9. — Marvel Comics, 2020. — С. 4. — 27 с.
  2. X Of Swords Handbook. — 2020. — С. 26.
  3. 3,0 3,1 John Hartl (2006 թ․ մայիսի 25). «The X-Men come out». MSNBC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Nyberg, Amy Kiste (1998), Seal of Approval: The History of the Comics Code, Jackson: University Press of Mississippi, էջեր 143, 175–176, ISBN 087805975X
  5. Applegate, David, Coming Out in the Comic Strips, MSNBC, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին, Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Mangels, Andy (2006), In and Out: A Brief History of Marvel's 2006 Gay Policies, Prism Comics, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին, Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. «Washington Blade Online», The Washington Blade, 2006 թ․ սեպտեմբերի 15, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 19-ին, Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. Palmer, Joe, Gay Comics 101, AfterElton.com, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին, Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. Kaplan, p.59
  10. Angel: Revelations #3
  11. Stas Bekman: stas (at) stason.org. «60 What is the Legacy Virus? Who's had it? Hasn't there been a cure for a while?». Stason.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «X-Men 3: The Last Stand (2006) Movie Review - 3.0 out of 4.0 stars». The Movie Insider. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  13. «James Mangold Talks The Wolverine | Movie News | Empire». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  14. Cardona, Ian (2017 թ․ դեկտեմբերի 14). «With Disney Buying Fox, Do the Upcoming X-Men Movies Even Matter?». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. Miller, Matt (2019 թ․ մայիսի 1). «Avengers: Endgame Introduced the Perfect Way to Bring the X-Men and Fantastic Four Into the MCU». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  16. Doctkerman, Eliana (2019 թ․ մարտի 20). «The Path to the X-Men Joining the Marvel Cinematic Universe Just Got a Lot Clearer». Time. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  17. Shaw-Williams, Hannah (2019 թ․ հուլիսի 20). «Marvel Confirms X-Men Are Coming To The MCU At SDCC 2019». Screen Rant. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իքս մարդիկ» հոդվածին։