«Իքս մարդիկ» (անգլ.՝ X-Men), 2000 թվականի ֆանտաստիկ մարտաֆիլմ, մուտանտ-մարդկանց մասին` նկարահանված համանուն կոմիքսի դրվագների հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Բրայեն Սինգերն է, գլխավոր դերերը խաղում են Պատրիկ Ստյուարտը, Իեն Մակկելլեն, Հյու Ջեքմանը, Հոլի Բերին, Ֆամկե Յանսենը, Ջեյմս Մարսդենը, Բրյուս Դևիսոնը, Ռեբեկա Ռոմեյնը, Աննա Պէկուինը, Թեյլեռ Մեյնը, Ռեյ Պարկը[17]։ Ֆիմը նկարահանվել է 20th Century Fox ընկերության օգնությամբ և համաշխարհային ծրագրով հավաքել է 296 մլն դոլար[18]։ Համարվում է Իքս մարդիկ ֆիլմաշարի առաջին ֆիլմը։

Իքս մարդիկ
անգլ.՝ X-Men
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], մարտաֆիլմ թրիլեր, ֆիլմ սուպերհերոսների մասին[4], ֆանտաստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թեմաsuperpower?
ՀիմքԻքս մարդիկ
Թվականհուլիսի 13, 2000[5][6] և օգոստոսի 31, 2000[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Սինգեր[1][2][3][…]
ՊրոդյուսերԼորեն Շուլեր Դոններ[8] և Ռալֆ Վինթեր[8]
Սցենարի հեղինակԴևիդ Հեյթեր, Բրայան Սինգեր[8] և Թոմ Դեսանտո[8]
ԴերակատարներՊատրիկ Ստյուարտ[3][9][10][…], Իեն ՄակՔելլեն[3][10][11][…], Հոլի Բերի[1][3][10][…], Ջեյմս Մարսդեն[1][3][10][…], Բրյուս Դևիսոն[3][10][12][…], Ռեբեկա Ռոմեյն[3][10][12][…], Ռեյ Փարք[3][12][13][…], Աննա Պեքուին[1][3][10][…], Թայլեր Մեյն[1][3][10][…], Շոն Էշմոր[3][13][14], Հյու Ջեքման[3][9][10][…], Ֆամկե Յանսեն[3][10][12][…], Սամելա Քեյ[3][13][14], Սթեն Լի[3][13], Մեթ Վեյնբերգ[13], Դանիել Վիվիան[13], Քաթրինա Ֆլորենս, Վոլֆգանգ Մյուլլեր[13], Քևին Ռաշթոն[13], Սքոթ Լիվա[13], Դևիդ Հեյթեր[13][14], Թոմ Դեսանտո[13], Դանիել Մագդեր[13], Շոն Ռոբերթս[3][13], Ջորջ Բյուզա[13][15], Գերի Գոդարդ[13], Դագ Լենոքս[13], Դեն Դյուրան[13], Արոն Թեյջեր[13] և Ռոնա Շեքթեր[15]
ՕպերատորՆյուտոն Թոմաս Սիգել
ԵրաժշտությունՄայքլ Քեյմեն
ՄոնտաժՍթիվեն Ռոզենբլում, Ջոն Ռայթ և Քևին Սթիթ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Լեհաստան, Մերիդիան և Ալբերտա
Նկարահանման վայրՆյու Յորք, Տորոնտո, Համիլտոն, Կասա Լոմա և Օնտարիո
Կինոընկերություն20th Century Studios[11], Marvel Entertainment, Bad Hat Harry Productions և Marvel Studios
Տևողություն104 րոպե
Բյուջե75 000 000 $
Շահույթ296 300 000 $[16]
ՀաջորդԻքս-մարդիկ 2

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին Լեհաստանում։ Վարշավյան գետտոյում եվրոպացի մի տղա` Էրիկ Լենշեր անունով, ծնողների հետ բաժանման ընթացքում անելանելիության և հուսահատության գիրկն ընկած կորացնում է վիթխարի մետաղե դարպասները։

Կարճ ապագա։ Երիտասարդ Մարին իր առաջին համբույրի ժամանակ դիպչում է տղային և նա տապալվում է գետնին` տանջվելով ջղաձգությունների պատճառով։ Իսկ 3 շաբաթ անց, կոմայից դուրս չգալով, մահանում է հիվանդանոցում։

Սրանք միայն գենետիկական մուտացիաների 2 օրինակներ են, որոնք անվանվում են «Իքս գեներ» և փոխանցնվում են սեռական ճանապարհով, բայց այդ ֆենոմենալ դեպքերը հաջորդական դարձան այն իրադարձությունից հետո, որոնք ի վերջո փոփոխեցին մարդկանց գիտակցությունը և աշխարհի սոցիալական վիճաակը։

Գիտնականերն արդեն ապացուցել են մուտացաների թվաքանակի աճման փաստը վերջին տարիների ընթացքում, որոնց արդյունքում սկսել են հայտնվել արտասովոր ունակություններով օժտված մարդիկ։ Հայտնի գիտնական, ինչպես նաև մուտանտ պրոֆեսոր Չարլզ Կսավյերը մասնագիտացել էր օժտված երեխաների համար դպրոցում` «Իքսերի առանձնատնում», որտեղ նա գաղտնի մարզում էր մուտանտների խմբի`կազմված աշակերտներից, որոնք դեռ նոր էին սովորում կառավարել իրենց արտասովոր ունակություները, և նրանց ուսուցիչներին, որոնք արդեն փորձառու մուտանտներ էին։ Այդ նույն ժամանակ ամերիկական սենատը սենատոր Ռոբերտ Կելլիի հանձնարարությամբ օրենք է ընդունում, որպեսզի ցուցակագրեն մուտանտներին և նրանց հնարավորությունները, նպատակ ունենալով բացահայտել հատկապես վտանգավոր ներկայացուցիչներին։ Մուտացիայի ֆենոմենությունը քննարկվել է անգամ ՄԱԿ-ի հերթական նստաշրջանի ժամանակ։

Մարին, իր նոր ունակություններից վախեցաց, փախչում է հարազատ տնից դեպի Ալբերտա նահանգի(Կանադա) հյուսիսային հատված` հույս ունենալով Երկրի վրա գտնել ավելի քիչ մարդաշատ վայր, որպեսզի այլևս ոչ ոքի վնաս չպատճառի։ Նա միշտ ձեռնոցներ է կրում, այնպես ինչպես նրա օրգանիզմը դիպչելով ինչ-որ բանի մահացու տանճանքներ է հասցնում։ Մարին, ով զգուշության համար «Ռոուգ» մականունն է վերցրել, կանգ է առնում մի խորտկարանում, որպեսզի ճաշի, հանկարծ հանդիպում է այնպիսի մենակյաց-մուտանտի, ինչպես Լոգանը, «Կուղխ» մականունով։ Նրա ունակություններն այն են, որ վերականգնվողական հնարավուրություններ ունի, և ցանկության դեպքում իր ձեռքի մկաններից կարող է 3 շեղբով դուրս քաշել մետաղե ալմաստ։

Լոգանն ու Ռոուգը անտառի ձմեռային ճանապարհով անցնելիս անախորժությունների են հանդիպում` նրանց փորձում է բռնել մի մուտանտ, որի հնարավորությունները Լոգանին հիշեցնում են Սրաատամին։ Պարզ չե, թե ինչպես է ավարտվում ընդհարումը, բայց Լոգանին փրկում է այդտեղից ոչ հեռու գտնվող պրոֆեսոր Կսավյերի մուտանտների խումբը, որոնց մեջ էին նաև Սկոթ Սամմերսը և Փոթորիկը։

Այսպես Լոգանն ու Ռոուգը հայտնվում են Չարլզ Կսավյերի յուրահատուկ տուն-դպրոցում, որը տեղակայված էր Նյու Յորքի նահանգներից մեկի խուլ վայրերում։

Այստեղ երիտասարդ մուտանտները իրենց նմանների աշխարհում են հայտնվում, ամենաշնորհալիները պրոֆեսոր Կսավյերին օգնում են ոչ միայն նոր մուտանտ-երեխաներ գտնել, այլև դիմադրել Մագնիտոյին. հենց այն նույն եվրոպացի տղային` Վարշավյան գետտոյից, ով մի քանի տարվա մարզումներից և մետաղների ֆիզիկական հատկություններն ուսումնասիրելուց հետո, ամբողջովին բացահայտել էր իր տաղանդը։ Արդեն տարեց Էրիկ Լենշերը համարում էր, որ մարդկանց ու մուտանտների միջև պայքարն անխուսափելի է, չէ որ մարդիկ էվոլյուցիայի շղթայում ամենաստորին խումբն են կազմում, ովքեր խանգարում են մուտանտ-մարդկանց ազատությանը։ Նա հնարավորինս փորձում է արագացնել այդ պատերազմի սկիզբը, և հենց այդ պատճառով դիմակայում է Չարլզ Կսավյերի այն բոլոր ձեռնարկումներին, որտեղ նա փորձում է վերացնել հասարակ մարդկանց վախն ու լարվածությունը մուտանտների նկատմամբ։ Մագնիտոն համախոհների ջոկատ է համախմբել։ Նա չի հավատում, որ մարդիկ և մուտանտները երբևէ կարող են խաղաղ ապրել, և պլան է մշակել, մեկընդմիշտ ազատվել այդ դիմակայությունից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հյու Ջեքման Լոգան/Կուղխ
Պատրիկ Ստյուարտ Չարլզ Կսավյեր
Իեն Մակկելլեն Էրիկ Լենշեր/Մագնետո
Աննա Պեկուին Մարի/Ռոուգ
Ֆամկե Յանսսեն Ջինա Գրեյ
Ջեյմս Մարսդեն Կիկլոպ
Հոլի Բերի Օրորո Մոնրո/Փոթորիկ
Տեյլեռ Մեյն Սրաատամ
Ռեյ Պարկ Դոդոշ
Ռեբեկա Ռոմեյն Միստիկ
Բրյուս Դևիսոն սենատոր Ռոբերտ Կելլի

Ծանոթագրություններ խմբագրել