Հրեշտակապետ (անգլ.՝ Archangel), իրական անուն՝ Ուորեն Քեննեթ Ուորթինգթոն III (անգլ.՝ Warren Kenneth Worthington III), Marvel Comics կոմիքսների հրատարակության հորինված կերպար։ Ներառվել է Իքս մարդկանց սկզբանական կազմում՝ Կիկլոպի, Գազանի, Սառույց-Մարդու և Պրոֆեսոր Իքսի հետ։ Հրեշտակապետը առաջին անգամ հանդես է գալիս Հրեշտակ մականունով X-Men (vol. 1) #1 համարի կոմիքսում, ստեղծվել է գրող Սթեն Լիի և նկարիչ Ջեք Քիրբիի կողմից, 1963 թվականի սեպտեմբերին[1]։

Հրեշտակապետ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
Դերակատար / ՁայնԲեն Ֆոսթեր և Բեն Հարդի
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men և X-Factor?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Warren Kenneth Worthington III
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրCenterport?
Սեռարական
Զբաղմունքահաբեկիչ, գործարար, սուպերհերոս և սուպեր չարագործ
Ծնողներհայր՝ Ուորեն Ուորթինգթոն կրտսեր, մայր՝ Քեթրին Ուորթինգթոն
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Դժոխային կրակի ակումբ, X-Force, Պաշտպաններ, X-Factor, Horsemen of Apocalypse? և Champions?
Հատուկ ուժեր և ունակություններ
թռիչք և ինքնաբուժում

Կենսագրություն

խմբագրել

Ուորեն Քենեթ Ուորթինգթոն III-ը մեծացել է հարուստ և հայտնի ընտանիքում։ Նրա արտասովոր հատկությունները հայտնվել են դեռ երիտասարդ տարիքում։ Մի անգամ տղան նկատում է, որ նրա մոտ սկսում են թևեր աճել։ Այդ ժամանակ նա սովորում էր հեղինակավոր մասնավոր դպրոցում։ Սկզբից նա թաքցնում էր իր թևերը ուսուցիչներից և հասակակիցներից։ Սակայն օր օրի նրանք ավելի էին մեծանում։ Շուտով Ուորենը իր մոտ բացահայտում է թռչելու ունակությունը։ Երբ ուսանողական հանրակացարանում հրդեհ է սկսվում, Ուորենը վտանգի տակ դնելով իր բացահայտված լինելը, շտապում է իր համդասարանցիներին փրկելու և հանում է նրանց կրակից։

Ժամանակի հետ Ուորենի թևերը այնքան երկար դարձան, որ նա այլևս չէր կարողանում թաքցնել դրանք հագուստի տակ։ Վերջ ի վերջո, ծնողներն իմանում են նրա զարմանալի ունակության մասին։ Նրանց որդու մուտանտ լինելու լուրը, նրանց համար շոկային էր։ Նրանք Ուորենին վերցնում են դպրոցից և տանում են կալվածքներ։ Ուորենի մայրը այդպես էլ չի կարողանում համակերպվել որդու անսովոր արտաքին տեսքի հետ, դրա համար էլ, շուտով նա և իր ամուսինը մեկնում են այդ կալվածքից, թողնելով Ուորենին ծառաների և ուսուցիչների խնամքին։ Այդպիսի արտոնյալ ընտանիքի համար, ինչպիսին Ուորթինգթոններն են, մուտանտ որդի ունենալը համարվում էր մեծ ամոթ։ Դրա համար էլ նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի լրատվությունը և հասարակությունը չիմանային այն մասին, թե ինչ է պատահել նրանց որդու հետ։ Երբ Պրոֆեսսոր Քսավյերը առաջարկում է նրանց երիտասարդին տանել իր դպրոց, նրանք շատ են ուրախանում այդ հանգամանքով։ Վերջապես Ուորթինգթոնները կարող են Ուորենի խնամքը վստահել մասնագետի, իսկ ամենակարևորը, հանել իրենց վրայից երեխայի առաջ եղած բոլոր պարտավորությունները։ Ուորենը սիրում է Ջին Գրեյին, որը սիրում էր Սքոթ Սամերսին[2]։ Հետո նա արդեն իրեն վերցնում է Հրեշտակապետ մականունը։

Ուժեր և ունակություններ

խմբագրել

Հրեշտակապետ

խմբագրել

Ուորեն Ուորթինգթոնը մուտանտ է, որն ունակ է թռչելու։ Նրա մեջքին տեղակայված են իրական թևեր, որոնց չափերը հասնում են 4,5 մետրի։ Ուորթինգթոնի մարմինը հիասքանչ հարմարված է թռչելուն։ Նա, թռչունի նման, ունի դատարկ թևեր և հիասքանչ զարգացած է մկանային համակարգը։ Նա ունի շատ սուր տեսողություն, իսկ նրա շնչառական համակարգը ունի հատուկ կառուցվածք, ինչը նրան թռիչքի ժամանակ թույլ է տալիս թթվածին շնչել, շատ մեծ արագության ժամանակ։ Նրա արյունը ունի բուժող հատկություն։

Հրեշտակապետ/Մահ

խմբագրել

Թևերը կորցնելուց հետո (պատճառները տարբեր աղբյուրներում տարբեր են) Հրեշտակապետը ենթարկվում է լայնածավալ գենետիկ փոփխությունների։ Նրա մաշկը դառնում է մուգ կապտամոխրագույն և սովորական թևերի փոխարեն հայտնվում են մետաղական թևեր, որոնք կարող են կտրել համարյա ցանկացած տեսակի նյութեր, նա նաև կարող է օգտագործել մետաղական փետուրները, որպես ռմբեր։ Բացի այդ հիմնովին փոխվում է նաև նրա բնավորությունը։ Հարուստ պոզիտիվ փլեյբոյից, Ուորենը դառնում է արյունառուշտ և վրեժխնդիր մարդասպան։ Նաև այն, որ Հրեշտակապետը հոտ չունի, Կուղխը րի կարողանում նրա հոտն առնել տրանսֆորմացիայից հետո։

Այլ տարբերակներ

խմբագրել

X դարաշրջան

խմբագրել

Այս տիեզերքում Հրեշտակապետը օգնում է մուտանտներին Էքսոնիմներից պաշտպանել Իքս ամրոցը։

Marvel Զոմբի

խմբագրել

Marvel Zombies կոմիքսների շարքում Հրեշտակապետին կծում են Շելման և Միսս Մարվելը։ Ավելի ուշ նա մնացած զոմբիների հետ հարձակվում է Բժիշկ Դումի ամրոցի վրա։ Իսկ հետո սպանվում է Մեքենա-Մարդու կողմից։

Այս տիեզերքում Հրեշտակապետին Քսավյեր դպրոցի տանիքից հրում է Մուտանտների եղբայրությունը։ Ոստիկանությունը եզրակացնում է, որ դա եղել է ինքնասպանություն։

Ապոկալիպսիսի դարաշրջան

խմբագրել

Ակոպալիպսիսի դարաշրջանը տիեզերքում Հրեշտակապետի պատմությունը նույնպիսին է, ինչպիսին Երկիր-616-ում մինչ այն պահը, երբ Ապոկալիպսիսը չի գրավում Ամերիկան։ Հրեշտակապետը օգտագործում է իր հարստությունը և կարգավիճակը, որպեսզի ստեղծի «Երկինք» գիշերային ակումբը՝ հաստատություն, որը ընդունում է և մուտանտներին և մարդկանց։ Այդ ակումբը՝ մի քանի չեզոք տարածքներից մեկն է։ Այնտեղ լավ գումարի դիմաց օգտակար տեղեկություններ էին հաղորդում կոնֆլիկտի երկու կողմերի մասին։ Նաև այստեղ որպես հարգարժան հյուրերի ընդունում էին Մուտանտների էլիտար ուժերին։ Որոշ ժամանակ անց Կարման՝ Հրեշտակապետի ընկերը, մահանում է նրա ձեռքերում։ Զայրույթից նա հարձակվում է Ապոկալիպսիսի միջնաբերդի վրա, որտեղ սպանվում է։ Նրա մահը ապարդյուն չի լինում, քանի որ դա թույլ է տալիս Իքս մարդկանց ներթափանցել շենք։

Ultimate Հրեշտակապետ

խմբագրել

Այս տիեզերքում մարդիկ կարծում էին, որ Ուորենը երկնային արարած է։ Հրեշտակապետը (Ուորեն Ուորթինգթոն III) մուտանտ է մեջքին աճող թևերով։ Ուորենը հարուստ ծնողներ ունեցող տղա է, որոնք, իմանալով, որ իրենց որդին մուտանտ է, նրա խնամակալությունը հանձնել էին Չարլզ Քսավյերին, դրանով իսկ ազատելով իրենց պարտականություններից։ Ուորենը դառնում է Իքս մարդկանց անդամ և վերցնում է իրեն Հրեշտակապետ ծածկանունը։ Իքս մարդկանց անդամակցուհուն՝ Շելմային դուր չի գալիս նրա հայտնվելը։ Նա դա բացատրւոմ է նրանով, որ Հրեշտակապետը և Գիշերային օձը միացել են միմյանց հետ, իսկ դա աշխարհի վերջի նշան է։

Ուորենը ներառվում է Իքս մարդկանց երկրորդ թիմի մեջէ Երևակայական կատվի, Շելմայի, Գիշերային օձի և Կայծի հետ։ Շուտով Ուորենը Հսկայի և Գիշերային օձի հետ ուղեկցում են Կայծին ոչ պաշտոնական առաքելության դեպի Վայրի հող։ Երբ Պրոֆեսոր Իքսը իմանում է այդ մասին, ապա շատ է բարկանում։ Ուորենը հասկանալով, որ Էլիսոնին կվտարեն դրա պատճառով, ողջ մեղքը վերցնում է իր վրա։ Հրեշտակապետին վտարում են, բայց իրականում դա նրա համար հանդօսանում է գաղտնիք առաքելություն։ Պրոֆեսորը ուղարկում է նրան մուտանտների թիմ, որը հավաքել էր Էմմա Ֆրոսթը։

Ուլտիմատումի ժամանակ, երբ Մագնետոն ավերում է Նյու Յորքը, մահանում է Հրեշտակապետի սիրեցյալը՝ Շլաղուցիչը։ Վրեժից կուրացած Ուորենը մասնակցում է M աստերոիդի վրա հարձակմանը, բայց սպանվում է Սրատամի կողմից, որը ցատկում է նրա մեջքի վրա՝ կրծում թևերը և ոտքով կոտրում նրա վիզը։ Ուորենի մարմինը թաղվում է բոլոր մահացած այլ Իքս մարդկանց հետ։

Կոմիքսներից դուրս

խմբագրել

Հեռուստատեսություն

խմբագրել
  • «Marvel Super Heroes» մուլտսերիալի The Sub-Mariner էպիզոդում հայտնվել էմի քանի պաշտոնական Իքս մարդկանց՝ Գազանի, Կիկլոպի, Այսբերգի և Ջին Գրեյի հետ։
  • «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի երկու էպիզոդներում (The Origin of Iceman և A Firestar is Born) հնչյունավորվել է Ուիլյամ Քոլոուեի կողմից։
  • Հայտնվում է Իքս մարդիկ մուլտսերիալում, որտեղ ցուցադրբում է նրա ծագման պատմությունը։ Հրեշտակը որոշում է հանդիպել գիտնականի հետ, որը հավաստացնում է, որ գտել է մուտացիայի դեմ դեղամիջոց, իրականում դա Միստիկն է՝ Ապոկալիպսիսի ծառան նրա կերպարանքում և Ապոկալիպսիսը տանջում է նրան պրոցեդուրայով, որի արդյունքում Հրեշտակի թևերը մեաղական են դառնում, իսկ մարմինը սիպտակակապույ երանգի, նա Հրեշտակին դարձնում է Մահվան հեծյալ։ Հենց Հրեշտակն էլ իրեն սկսում է Հրեշտակապետ կոչել։ Իքս մարդկանց և Ապոկալիպսիսի մարտի ժամանակ Ռոուգը կլանում է Հրեշտակապետի ուժերը, նրան վերադարձնելով հիշողությունը և գիտակցությունը։ Դրանից հետո Հրեշտակապետը Ապոկալիպսիսին վրեժ խնդիր լինելու մտքով է տարվում և վատնում է ողջ ժամանակը և կարողությունը, նրան գտնելու և սպանելու համար։ Պրոֆեսոր Իքսի հիշողություններում, Հրեշտակապետին կարելի է տեսնել առաջին Իքս մարդկանց կազմում, Սառույց-Մարդու կողքին։ Բարու և չարի կողմում Հրեշտակապետը հայտնվում է մուլտսերիալի 7 էպիզոդների ընթացքում։
  • Հրեշտակը հայտնվում է «Իքս մարդիկ:Էվոլյուցիա» մուլտսերիալի չորս սերիաներում։ Երկրորդ եթերաշրջանի Հրեշտակի թևերի վրա սերիայում, նս փրկում է մարդկանց հրդեհից, ինչպես pre-X-Men/Avenging Angel adventures կոմիքսում։ Մագնետոն փորձում է հավաքագրել նրան, բայց Կիկլոպը և Ռոուգը պաշտպանում են նրան չարագործից։ Վերջ ի վերջո նա դառնում է նրանց դաշնակիցը։ Վերջին էպիզոդում Հրեշտակը ցուցադրվում է այլ Իքս մարդկանց հետ։ Նրան հնչյունավորել է Մարկ Հիլդրեթը։
  • Ուորենը ցուցադրվել է «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում. սկզբում որպես Հրեշտակ, իսկ հետո որպես Հրեշտակապետ։ Հնչյունավորումը կատարել է Լիամ Օ’Բրայենը, որը նրան հնչյունավորել է նաև «The Super Hero Squad Show» մուլտսերիալում։

Ուորենը հայտնվել է 2006 թվականին նկարահանված «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում, որտեղ նրա դերը կատարել է Բեն Ֆոսթերը[3] և Քեյդեն Բոյդը (մանկությունում)։ Ֆիլմում Ուորենը (Հրեշտակ մականունով, այնտեղ նա կեղծանուն չուներ) հանդես է գալիս որպես հարուստ արդյունաբերողի որդի, որը զարմանում է իր երեխայի մուտացիայով և դրանից հետո մտադրվում է ստեղծել մուտացիայի դեմ դեղամիջոց։ Մանկության հիշողություններում ցուցադրվում է, թե ինչպես է նա փորձում իր մեջքի վրայից կտրել փոքրիկ փետուրները (որոնք վերջնական հաշվում և նրան դարձրեցին հրեշտակ)։ Ուորենը մուտացիայի դեմ պատվաստման առաջին պացիենտն է, սակայն նա հրաժարվում է։ Ուորենը գետնին է տապալելում երկու սանիտարներին, որոնք ուզում էին նրան պատվաստել և բացում է իր թևերը։ Նա հորը ասում է, որ այդ նա (հայր) է ուզում նրան նորմալ դարձնել և պատուհանը ջարդելով թռչում է շենքից։ Նա ապաստան է փնտրում Քսավյերի շնորհալի երիտասարդների համար դպրոցում։ Հետո հայտնվում է Հետո հայտնվում է Մագնետոյի և Մուտանտների եղբայրության դեմ վերջնական մարտում, փրկելով իր հորը այն բանից հետո, երբ Օմեգան և Փսայլոկը վայր են գցում նրան։ Ֆիլմի վերջում, նա թռչում է վերանորոգված Ոսկե դարպասների վրայով։ Հրեշտակը զոհվումէ 2015 թվականի գործադուլի ժամանակ։

Հրեշտակը հայտնվում է նաև «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում, որտեղ նրա դերը կատարել է Բեն Հարդին։ Փոփոխված ժամանակային գծում Ուորենին մահվան սպառնալիքով ստիպում են մասնակցել մուտանտների ընդհատակյա մարտերում, որտեղ նա հաղթում է Պղպջակին, իսկ հետ կռվում է Գիշերային օձի դեմ։ Ուորենը պարտվում է և վնասում իր թևերը։ Նրանց երկուսին էլ ազատում է Միստիկը։ Հետո նրան գտնում է Ապոկալիպսիսը, որը նրան նոր թևեր է ստեղծում, մետաղական սայրերով և Ուորենը համաձայնվում է դառնալ նրա հեծյալը։ Մահանում է Չարլզ Քսավյերին բռնելու փորձի ժամանակ, երբ ռեակտիվ ինքնաթիռը բախվում է գետնին։

Վիդեոխաղեր

խմբագրել
  • "X-Men Origins. Wolverine" խաղում, երբ Կուղխը անապատում ոչնչացնում է պահակներին, կարելի է նկատել մոտակայքում թռչող Հրեշտակապետին։
  • Խաղային կերպար է Marvel Future Fight խաղում։
  • Խաղային կերպար է Marvel:չեմպիոնների մարտը խաղում։
  • «Իքս մարդիկ/Աստղային ճանապարհ» գրքում, ինչը հանդիսանում է «Իքս մոլորակ» վեպի քրոսովերը[4], նա հանդես է գալիս որպես բժիշկ Բեվերլի Քրաշեր, որը գտնում է տեխնոօրգանիկ վիրուս, որը նրանց համակարգում իմպլանտավորել էր Ապոկալիպսիսը։
  • Հանդիպում է Իքս մարդկանց մասին «Մուտանտների կայսրություն» անվանումով տրիլոգիայիում։
  • Գլեն Հաումանի «On The Air» պատմվածքում, որը Ultimate X-Men-ի 1996 թվականի հրատարակությունն է, տեղադրված է մեծ հարցազրույց Հրեշտակապետի հետ[5]։
  • 1998 թվականի Գլեն Հաումանի այլ պատվածքում, Հրեշտակապետը հանդիսանում է կերպարներից մեկը և ընկերություն է անում Կիկլոպի հետ։
  • «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» նովելում Հրեշտակապետը թիմի այլ անդամների հետ ուղևորվում է Ալկատրաս[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Travis Starnes. «X-Men #1 (v1)». Complete Marvel Reading Order. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  2. The X-Men (vol. 1) #32 (май 1967)
  3. «Pictures & Photos of Ben Foster». IMDb. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  4. Michael Jan Friedman (1998). Planet X (Star Trek). Pocket Books. ISBN 0671019163.
  5. Stan Lee, Glenn Hauman (1996 թ․ հոկտեմբեր). The Ultimate X-Men. Boulevard Books. ISBN 1-57297-217-3.
  6. Chris Claremont (2006 թ․ մայիս). X-Men - The Last Stand. Del Rey. ISBN 0345492110.

Արտաքին հղումներ

խմբագրել