Կայծ (անգլ.՝ Dazzler, իրական անուն՝ Էլիսոն Բլեր), Marvel Comics տիեզերքի կոմիքսների կերպար՝ Իքս մարդկանց անդան։ Առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #130 համարի կոմիքսում (1980 թվականի փետրվար)։ Մուտանտ է, որն ունակ է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի։ Կերպարը ստեղծվել են գրող և խմբագիր Թոմ ԴեՖալկոն և նկարազարդող Ջոն Ռոմիտը (կրտսեր) կողմից։

Շլացուցիչ
Հրատարակման պատմություն
ՀեղինակTom DeFalco?, Ջոն Ռոմիտա կրտսեր և Roger Stern?
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էUncanny X-Men
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Alison Blaire
Տեսակմուտանտ և կինոհերոս
ԾննդավայրԼոնգ Այլենդ
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքդերասանուհի, սուպերհերոս, երգչուհի, մոդել և հեղափոխական
ԱմուսինLongshot?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Էքսկալիբուր և X-Babies?
Հատուկ ուժեր և ունակություններ
photokinesis?

Չնայած այն բանին, որ այդ կերպարը ստեղծվել է որպես դիսկոերգիչ, նրան տեղափոխել են այլ երաժշտական ժանրեր, այդ թվում նաև ժամանակակից ռոք և մեծահասակների համար։ Նկարվել է 1980-ականների սկզբին համանուն սոլո շարքում, Marvel Graphic Novel-ի կողմից՝ Dazzler: The Movie անունով, սահմանափակ սերիաների չորրորդ հրատարակությունում, որտեղ նրա հետ դեր է կատարել Գազանը՝ «Գեղեցկուհին և Հրեշը» անունով, որն ավելի ուշ միացել է Իքս մարդկանց դերասանական կազմին։ Նա որոշ ժամանակ եղել է Էքսկալիբուր խմբի անդամ, բայց դրանից հետո վերամիավորվել է Իքս մարդկանց հետ։ Կայծը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցանկում։

Կենսագրություն

խմբագրել

Էլիսոն Բլերի ունակությունները հայտնվել են, երբ նա, դեռ սկսնակ երգչուհի էր, նա ելույթ է ունեցել դպրոցական դիսկոտեկներում, բայց բոլորը կարծում էին, որ լույսի հանկարծակի ճառագայթները դրանք տեխնիկական հատուկ էֆեկտներ են։ Ավարտելով դպրոցը Էլիսոնը կարիերա է սկսել շոուբիզնեսում և հասել է բավականին մեծ հաջողությունների Դիսկո-փայլատակում անվան տակ։ Երգելու ժամանակ նա օգտագործում է իր ունակությունները, բայց ինչպես նախկինում այնպես էլ հիմա ոչ մեկ չի կռահում, որ դա տեխնիկական հնարքներ չեն, այլ երգչուհու մուտացիան։ Պարբերաբար Էլիսոնը օգտագործում է իր ունակությունները տարբեր հանցագործ տարրերի դեմ։

Լոս Անջելեսում՝ Կայծը ծանոթանում է հոլիվուդյան ռեժիսորի հետ, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում և համոզում է նրան, որ աշխարհի առաջ բացի իր մուտանտային բնութը։ Սակայն Էլիսոնի խոստովանությունը հանգեցնում է հասարակական սուր անհաճոյության։ Երգչուհու կարիերան ավարտվում է։ Որոշ ժամանակ նա հորինված անունով աշխատում է հայտնի երգչուհի Լիլի Չեյնի բեկ վոկալի խմբում, որը նույնպես մուտանտ է։ Այդ ժամանակ էլ նրա մարմնին տիրանում է չար փսիոնիկ արարած Մեյլիսը, որը բաց է թողնում Շլացուցիչի բացասական կողմերը և նրա ուժերն օգտագործում է հանդիսատեսի դեմ՝ համերգի ժամանակ։ Փոթորիկը հեռացնում է Մեյլիսին, որից հետո Իքս մարդիկ առաջարկում են Շլացուցիչին միանալ թիմին։ Նա համաձայնում է։ Շուտով Կայծը և Իքս մարդկանց այլ անդամ՝ Որսորդը սիրահավում են միմյանց։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր, երբ Շելման դեռ Չար մուտանտների եղբայրության անդամ էլ, նա և Կայծը կռվում են։ Շլացուցիչին հերթական անգամ ստորացնելու համար, Շելման փորձում է նրանից տանել գեղեցիկ տղային՝ Որսորդին և այդ գործում հասնում է որոշակի հաջողությունների (համենայն դեպս, նրանք հաստատ համբուրվում են)։ Նրանց սիրային եռանկյունին գոյատևում է որոշ ժամանակ, բայց Որսորդը, բնականաբար «անդիպչելի» Շելմայի փոխարեն նախընտրում է Շլացուցիչին, որի հետ կարող էր հանդիպել առանց խնդիրների, բայց շուտով նրանք բաժանվում են, որովհետև Որսորդը պետք է վերադառնար իր աշխարհը՝ որտեղ պետք է գլխավորեր Մոջոյի դեմ տեղի ընդհատակը։ Կայծը, ինչպես և Փսայլոկը, անցնում են պորտալի միջով, որը մարդկանց նոր կյանքի հնարավորություն է տալիս։ Նա կորցնում է հիշողությունը և վերադառնում երգչուհու կարիերային։ Այդպես շարունակվում է այնքան մինչև նրա տանը հայտնվում է Հրազենային որսորդը օգնության խնդրանքով։ Կայծը, Լիլի Չեյնը և Հրազենային որսորդը տելեպորտացվում են Մոջոյի աշխարհ։ Այնտեղ Կայծի հիշողությունը վերականգնվում է և իքս մարդկանց հետ նրանք հաղթում են Մոջոյին։ Իքս մարդիկ վերադառնում են իրենց աշխարհ, իսկ Շլացուցիչը մնում է Հրազենային որսորդի աշխարհում սիրեցյալի հետ, հնարավոր է, որ նա ծննդաբերել է մի երեխա՝ Ճեղքված Աստղ անունով, որը արդյունքում միանում է Իքս մարդկանց։ Ավելի ուշ Հրազենային որսորդը և Կայծը մի քանի անգամ հանդիպում են Իքս մարդկանց հետ, որպես կանոն փրկելով տարբեր տհաճություններից Իքս երեխաներին (Իքս մարդկանց մինյատյուրային կրկնօրինակներին, ստեղծված Մոջոյի կողմից)։

Այլ տարբերակներ

խմբագրել

Ultimate Շլացուցիչ

խմբագրել

Էլիսոն Բլերը եղել է ծագող ռոք աստղ, երբ Իքս մարդիկ նրան գտնում են։ Ի սկզբանե նա հրաժարվում է թիմին միանալու առաջարկից, բայց ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի գիշեր մնում է համալսարանում։ Նա փրկում է Քիթիին և Բոբիին Չարագուշակի հարձակման ժամանակ և որոշում է մնալ համալսարանում։

Երբ հիմնական թիմը մեկնում է առաջադրանքի, Կայծը համոզում է Հրեշտակին և Գիշերային օձին գաղտնի ինքնաթիռ վարել, որպեսզի օգնեն թիմի առաջադրանքի հետ։ Այն բանից հետ, երբ Հրեշտակը ինքնաթիռը գաղտնի վարելու մեղքը վերցնում է իր վրա, Էլիսոնը համբուրում է նրան։

Նրանց միջև սկսվում են սիրային հարաբերություններ։ Պոլյարիսի փրկման ժամանակ, ԷԼիսոնը Ուորենի հետ գաղտնի գնում են Տրիսկելիոն, որտեղ նրան մահացու վնասում է Լեդի մահացու հարվածը։ Դրանից հետո Բլերը կոմայի մեջ է ընկնում։

Ուլտիմատումի ժամանակ Կայծը խորտակվում է, վրեժից կուարցած Ուորենը մասնակցում է M աստերոիդի վրա հարձակմանը, բայց նրան սպանում է Սրատամը։ Շուտով Էլիսոնի մարմինը թաղվում է Իքս մարդկանց մահացած այլ անդամների հետ։

Ուժեր և ունակություններ

խմբագրել

Կայծը կարող է ձայնային ալիքները վերափոխել լուսայինի։ Որպես ձայնի աղբյուր նա նախընտրում է ժամանակակից ռիթմիկ փոփ երաժշտությունը, ինչի համար էլ կրում է փլեյեր։ Նա ունակ է կառավարելու իր լուսային ալիքներ ուղղությունը, գույնը, ուժը և տևողությունը, պատել իրեն փայլով, լույսի ճառագայթներից ստեղծել գեոմետրիկ մարմիններ և նույնիսկ հոլոգրաֆիկ պատկերներ, կուրացնել մարդկանց լույսի ուժեղ ճառագայթներով, ստիպել կորցնել գիտակցությունը քաոսային ճառագայթների պատճառոբ և ստեղծել լազերային ճառագայթների նման ալիքներ, որոնք գործնականորեն կարող են ամեն ինչ կտրել։ Այդ լազերային ճառագայթների շնորհիվ Կայծը շրջապատում է իրեն պաշտպանիչ ուժային դաշտով, որը հեռացնում է վտանգավոր առարկաները։ Իր ունակությունների շնորհիվ Կայծը պաշտպանված է վառ լույսերից և բարձր ձայներից, բայց նա չի կարող սեփական ձայնը վերածել լույսի։

Կոմիքսներից դուրս

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • 1980-ականների կեսերին սցենարիստ Գերի Գոդարդիին հանձնարարվել էր սցենար գրել ֆիլմի համար, որը պետք է հիմնված լիներ «Շլացուցիչ» կերպարի համար։ Նրա դերը պետք է կատարեր Բո Դերեկը։ Ծրագիրը կասեցվել է, մինչև խանդավառ ռեժիսոր Ջոն Դերեկի՝ ֆիլմի ռեիժսոր դառնալը[1]։ Վերջնական հաշվում ֆիլմը չեղարկվում է։
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում Էլիսոն Բլեր անունը հիշատակվում է Ուիլյամ Սթրայքերի համակարգչում եղած փաստաթղթերում, երբ Միստիկը ուսումնասիրում էր մուտանտների ցանկը։
  • «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում, երբ երիտասարդ Ջին Գրեյը և Կիկլոպը գտնվում են վինիլային սկավառակների խանությում, Սքոթը ձեռքն է վերցնում մի սկավառակ, որտեղ գրված է "Dazzler" նրա լուսանկարով։ Նրա դերը կատարել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը։
  • Հելսթոն Սեյջը կատարել է Շլացուցիչի դերը «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում, որտեղ հայտնվում է որպես էպիզոդիկ կերպար[2]։

Մուլտսերիալներ

խմբագրել
  • Կայծը, հնչյունավորված Ալեքսանդրա Սթոդարթի կողմից, հանդիսանում է Իքս մարդկանց թիմի անդամ «Իքս մարդկանց հպարտությունը» չթողարկված մուլտսերիալի պիլոտային սերիայում։
  • 1992-1997 թվականների «Իքս մարդիկ» մուլտսերիալում հայտնվել է երկու սերիաներում։ «Mojo Vision» սերիայում նա Հաջողակ անունով սուպերհերոսի դիմահարդարն է։ «The Dark Phoenix (Part 1): Dazzled» սերիայում Կայծը՝ գլխավոր կերպար է, ակումբի երգչուհի, որին փորձել էր առևանգել Դոնալդ Փիրսը Դժոխային կրակների ակումբից։
  • «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Կայծը համերգ է տալիս Ջենոշայում՝ «X-Calibre» սերիայում։
  • Կայծը որպես երգչուհի, ով համերգներ է տալիս, հիշատակվում է «Կատարյալ Սարդ-Մարդը» և «Հալկ և Հ.Ա.Ր.Վ.Ա.Ծ.-ի գործակալները» մուլտսերիալներում։

Քննադատություն և արձագանքներ

խմբագրել
  • Ըստ Comics Buyer's Guide ամսագրի կոմիքսներից 100 ամենասեքսուալ հերոսուհիները ցանկում, նա զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Christopher Baggett (2017 թ․ սեպտեմբերի 6). «15 Game-Changing Superhero Movies That Almost Were (But Never Will Be)». cbr. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Dazzler will definitely appear in the upcoming X-Men film 'Dark Phoenix'». Entertainment Weekly.
  3. Frankenhoff, Brent (2011). Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics. Krause Publications. էջեր 12–13. ISBN 1440229880.

Արտաքին հղումներ

խմբագրել