Ջենյուարի Ջոնս
Ջենյուարի Քրիստեն Ջոնս (անգլ.՝ January Kristen Jones, հունվարի 5, 1978[1][2], Sioux Falls), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։
Ջենյուարի Ջոնս | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 5, 1978[1][2] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Sioux Falls |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005064 |
Վաղ տարիներԽմբագրել
Ջենյուարի Քրիստեն Ջոնսը ծնվել է 1978 թվականի հունվարի 5-ին, Հարավային Դակոտայի Սու Ֆոլս քաղաքում։ Ծնողները նրան այդպես են անվանել Ժակլին Սյուզանի «Once Is Not Enough» վեպի հերոսուհի Ջենյուարի Ուեյնի պատվին։ Սու Ֆոլսի Roosevelt High School դպրոցը ավարտելուց հետո սկսել է իր մոդելային կարիերան։ Երկար ժամանակ եղել է «Abercrombie & Fitch» ապրանքանիշի դեմքը։
ԿարիերաԽմբագրել
1999 թվականին Ջենյուարին նկարահանվել է «Կանանց հասարակություն» հեռուստաֆիլմում։ Առավել հայտնի է դարձել «Խելագարներ» հեռուստասերիալի դերի շնորհիվ, որում նկարահանվել է 2007-2015 թվականներին։ 2009 թվականի ապրիլից Ջենյուարի Ջոնսը «Oceana» խոշորագույն օվկիանոսային ընկերության խոսնակն է, որը պայքարում է շնաձկների անհետացող տեսակների համար։
Անձնական կյանքԽմբագրել
2011 թվականի սեպտեմբերի 13-ին ունեցել է որդի, որին անվանել է Քսանդեր Ջեյն Ջոնս[3]։
Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել
- 2002 թվականին «Maxim» ամսագիրը Ջենյուարիին ընդգրկել է «100 ամենագեղեցիկ կանանց» ցանկում[4]։
- 2009 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
- 2010 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստատեսային սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
- 2010 թվականին «Էմմի» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
- 2010 թվականին «Սպուտնիկ» մրցանակ «Լավագույն կանացի դեր դրամա հեռուստասերիալում» անվանակարգում «Խելագարներ» սերիալի համար։
- 3 անվանակարգ (2008, 2011, 2016) և 2 մրցանակ (2009, 2010) «ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա» «Լավագույն դերասանական կազմ դրամատիկ սերիալում» «Խելագարներ» սերիալի համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «January Jones Son Born» September 15, 2011, People Magazine. Retrieved on September 15, 2011
- ↑ «January Jones»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-24-ին։ Վերցված է 2020-03-16
Արտաքին հղումներԽմբագրել
- Ջենյուարի Ջոնս (անգլ.) Internet Movie Database կայքում