Մոյրա ՄաքԹագերթ (Marvel Comics)

Բժիշկ Մոյրա Քինրոս ՄաքԹագերթ (անգլ.՝ Dr. Moira Kinross MacTaggert), Marvel Comics հրատարակության տիեզերական կերպարորը հանդիպում է Իքս մարդկանց մասին կոմիքսներում։ Աշխատում է որպես գենետիկ և փորձագետ մուտացիաների բնագավառում[1]։

Մոյրա ՄաքԹագերթ
Հրատարակման պատմություն
Դերակատար / ՁայնՕլիվյա Վիլյամս և Ռոուզ Բիրն
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Moira Kinross
Տեսակկոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրՇոտլանդիա
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Զբաղմունքգենետիկ և ուսանող
ԵրեխաներProteus? և Wolfsbane?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ և Excalibur?

Հրատարակման պատմությունԽմբագրել

Մոյրա ՄաքԹագերթը ստեղծվել է Քրիս Քլերմոնթի և Դեյվ Քոքրումի կողմից և առաջին անգամ հայտնվել է X-Men № 96 համարի կոմիքսում (դեկտեմբեր, 1975)[2]:

Ուժեր և ունակություններԽմբագրել

Տասնամյակների ընթացքում բժիշկ Մոյրա ՄաքԹագերթը պատկերվում է որպես իր տարիքին համապատասխան նորմալ մարդկային ուժով, հասակով և մարմնակազմությամբ կին, որը պարբերաբար կատարում է ֆիզիկական վարժություններ: Բացի այդ, 2018 թվականի «X տուն» սյուժեում Մոյրան մուտանտ է, որը կարող է իր մահից հետո վերածվել իր կյանքի ծննդաբերության սկզբնական փուլին: Իր երկրորդ կյանքում նա պահպանում է առաջինի մասին բոլոր հիշողությունները, որը նա վերապրել էր նախորդ կյանքերում՝ մոր արգանդում[3]: Դա թույլատրում է նրան կառավարել պատմության ողջ ընթացքը, փոխելով իր սեփական գործողությունները և այդ կերպ ազդելով մարդկանց և հանգամանքների վրա, որոնք առաջացել են նրա առկայության արդյունքում: Նրա տասնյակ կյանքերը նրան զինել են նրան փորձով, ներառյալ մարդաբանության և գենետիկայի շրջանակներում ձեռք բերած պաշարներով, հրազենային զենքի հետ վերաբերմունքով և տարբեր գործողություններ կատարելը՝ մուտանտների փրկության համար[3]:

Համաձայն Ճակատագրի՝ Մոյրայի ռեինկարնացիան վերջացող է: Երբ նա հանդիպում է Ապագայի հետ իր երրորդ կյանքի ժամանակ, նրան հայտնում են, որ նա հնարավոր էր, որ ունենար «10 կամ հնարավոր է 11» կյանք, նշելով, որ եթե Մոյրան մահանա մինչև իր 13 տարեկանը լրանալը, այսինքն մինչև մուտացիայի հայտնվելը՝ նրա ռեինկարնացիան կավարտվի[3]:

ՀեռուստատեսությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Իքս մարդիկ։ Վերջին մարտըԽմբագրել

Օլիվիա Ուիլյամսը կատարել է Մոյրա ՄաքԹագերթի աննշան դերը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում:

Տիտրերից հետո բժիշկ Մոյրան գալիս է հիվանդանոց, հիվանդներից մեկի տեսակցության համար, որը նրան պատասխանում է պրոֆեսորի ձայնով, իսկ որպես պատասխան նա հարցնում է. «Չա՞րլզ»: Ըստ երևույթին մահից առաջ նա կարողացել էր տեղափոխել իր գիտակցությունը այդ մարմնի մեջ: Ֆիլմի սկզբում Պրոֆեսորը դասավանդում է, որտեղ հարցնում է աշակերտներին, թե արդյո՞ք բարոյական է սեփական նպատակների համար վեգետատիվ մակարդակում գտնվող մարդուն օգտագործելը:

Իքս մարդիկ։ Առաջին դասԽմբագրել

«Իքս մարդիկ: Առաջին դաս» ֆիլմում Ռոուզ Բիրնը կատարում է Մոյրայի դերը, որտեղ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ է, որը փորձում է բացահայտել Դժոխային կրակների ակումբի գաղտնիքը: Ֆիլմում նա ամերիկուհի է, այլ ոչ թե շոտլանդուհի: Հետախուզության արդյունքում նրան հաջողվում է մտնել Ակումբի թաքստոց՝ մերկապարուհու կերպարանքով և հայտնաբերում է, որ ակումբի ղեկավարները մուտանտներ են, որոնք սպառնում են սպա Հենրիին, որ Թուրքիա կտեղափոխեն «Յուպիտեր» ռումբերը: Դրանից հետո օգնության է դիմում Չարլզ Քսավյերին՝ նրա գենետիկ մուտացիայի վերաբերյալ ունեցած գիտելիքների համար: Շուտով Մոյրան իմանում է, որ նա և իր խորթ քույրը՝ Ռեյվենը նույնպես մուտանտներ են, երբ պրոֆեսորը ցուցադրում է իր մտքեր կարդալու ունակությամբ, իսկ Ռեյվենը կերպարանքը փոխելու ունակությամբ: Հետո նա դառնում է թիմի անդամակիցը և օգնում է կազմավորված Իքս մարդկանց՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև Շոուի միջուկային պատերազմ հրահրելու ծրագրին: Ամենակուլմինացիոն պահին նա դառնում է Չարլզի անդամալույծ դառնալու պատճառ, քանի որ կրակում է հրազենից, որը Մագնետոն պատահականորեն շեղում է Չարլզի ողնաշարի վրա: Զայրույթի պահին Մագնետոն համարյա սպանում է Մոյրային, բայց Քսավյերը կանգնեցնում է նրան՝ ասելով, որ դա Էրիկի մեղքն է: Ֆիլմի վերջում Քսավյերը ջնջում է նրա հիշողությունը՝ համբույրի ժամանակ, որպեսզի պահի մուտանտների դպրոցի մասին գաղտնիքը, որը նա բացել էր կրիզիսի ժամանակ:

Իքս մարդիկ: ԱպոկալիպսիսԽմբագրել

Ռոուզ Բիրնը կատարել է գործակալ ՄաքԹագերթի դերը «Իքս մարդիկ: Ապոկալիպսիս» ֆիլմում: Կուբայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, նա արդեն ամուսնացած է և ունի որդի: Նա հանդիսանում է Ապոկալիպսիսի արթնացման ականատատեսը, որը շատ տարիներ առաջ ողջ-ողջ թաղվել էր Եգիպտոսի բուրգերից մեկում: Դրանից հետո նա էլի հանդիպում է Չարլզի հետ, սակայն չի հիշում իրենց հարաբերությունների մասին: Երբ Ապոկալիպսիսը առևանգում է Չարլզին, Մոյրան օգնում է, որ մուտանտների թիմը գտնի նրան: Վերջում Չարլզը վերականգնում է նրա հիշողությունները և իրենց հարաբերությունները:

ՎիդեոխաղերԽմբագրել

  • Մոյրա ՄաքԹագերթը հայտնվել է X-Men Legends խաղում, հնչյունավորումը կատարել է Մայքլ Արթուրը: Նա ցուցադրված է Մյուր կղզում, երբ Իքս մարդիկ կռվում են Ջագերնաութի դեմ, որպեսզի նա չկարողանա հասնել Դարբին մոտ:
  • Մոյրա ՄաքԹագերթը հայտնվել է X-Men Legends II: Rise of Apocalypse խաղում, նրան հնչյունավորել է Ջեյն Քերը:
  • Մոյրա ՄաքԹագերթը ընդգրկվել է Marvel: Ultimate Allianceխաղում: Նա պետք է պահպանի Ultimate զրոյացուցիչը Մյուր կղզում:
  • Մոյրա ՄաքԹագերթը հայտնվել է Marvel Heroes վիդեոխաղում, որին հնչյունավորում է Թարա Սթրոնգը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Uncanny X-Men № 96
  2. Uncanny X-Men № 96
  3. 3,0 3,1 3,2 Jonathan Hickman (w), Pepe Larraz (a). House of X #2 (August 7, 2019), Marvel Comics

Արտաքին հղումներԽմբագրել