Հսկա (անգլ.՝ Colossus), իրական անուն՝ Պյոտր Նիկոլայևիչ Ռասպուտին (անգլ.՝ Piotr Nikolaievitch Rasputin), Marvel Comics տիեզերքում սուպերհերոսային կերպար։ Ստեղծել են գրող Լեն Ուեյնը և նկարիչ Դեյվ Քոքրումը, առաջին անգամ հայտնվել է Giant-Size X-Men #1 համարի կոմիքսում (1975 թվականի մայիս)։ Ռուս մուտանտ է, Իքս մարդկանց թիմի անդամ և նրանց մեջ՝ ամենաուժեղ ֆիզիկական տվյալներ ունեցողը։ Դեբյուտից հետո նա հաճախ է հայտնվել Իքս մարդկանց մասին կոմիքսներում։ Տաղանդավոր նկարիչ է, չուզելով է օգտագործում իր ուժերը մարտի ժամանակ, զգալով, որ իր ուժերը հանուն հասարակ մարդկանց և մուտանտների բարօրության օգտագործելու պարտականություն ունի։ Իքս մարդկանց մասին ֆիլմերում նրա դերը կատարել է Դանիել Կադմորը, իսկ Դեդփուլ ֆիլմում ՝ Գրեգ ԼաՍալը (հնչյունավորել է Ստեֆան Կապիչիչը)։

Հսկա
Հրատարակման պատմություն
ՀեղինակLen Wein
Դերակատար / ՁայնԴենիել Քադմոր և Ստեֆան Կապիչիչ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էGiant-Size X-Men #1?, Uncanny X-Men, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Marvel Disk Wars: The Avengers, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Դեդփուլ, Դեդփուլ 2, Marvel: Ultimate Alliance և Marvel vs. Capcom 2: New Age of Heroes
Անձնական տվյալներ
Ի ծնե անունռուս.՝ Пётр Николаевич Распутин
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս և CGI character?
ԾննդավայրՍիբիր
Սեռարական
Քաղաքացիություն Ռուսաստան
Զբաղմունքնկարիչ, ուսանող, ագարակապան և սուպերհերոս
Ծնողներհայր՝ Nikolai Rasputin?, մայր՝ Alexandra Rasputina?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Էքսկալիբուր, Acolytes?, Պաշտպաններ և X-Force
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ, գերմարդկային դիմացկություն և inorganic?

Կենսագրություն խմբագրել

Հսկան ծնվել է Ռուսաստանի Իրկուտսկի շրջանի Ուստ Օրդինսկ գյուղում, տեղակայված Բայկալ լճի ափին[1]։ Հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Լենինգրադ։ Պրոֆեսոր Իքսը գտնում է Հսկային՝ Ցերեբրոյի օգնությամբ և առաջարկում է նրան դառնալ Իքս մարդիկ թիմի անդամ, որը պետք է փրկեր գլխավոր հերոսներին՝ Կրակոա կղզուց։ Հսկան համաձայնվում է։ Առաքելությունից հետո նա մնում է թիմում։ Ընկերություն է անում Կուղխի հետ և սիրում է Քիթի Փրայդին։ Նա մահանում է Ժառանգության վիրուսից[2], իսկ հետո վերակենդանանում[3]։

Ultimate տարբերակ խմբագրել

Պյոտր Ռասպուտինը ծնվել է Ուստ Օրդինսկում։ Պյոտրի զարմանալի ունակությունները բավականին վաղ են հայտնվել։ Մանկությունից սկսած նա աշխատում է օգնել իր ծնողներին։ Իր յուրահատուկ ունակությունների մասին շատ արագ իմանում է ռուսական մաֆիան։ Փոքր տղան առևանգվում է։ Ցավոք սրտի, նրա ուժը բավակաչափ սահմանափակ է լինում։ Ծառայում է որպես փորձարարական օբյեկտ «Բանշի» թմրանյութի հետազոտման համար, ինչի շնորհիվ էլ ստանում է մեծ ֆիզիկական հնարավորություններ։ Ավելի ուշ ավազակները փոխանցում են նրան իրենց Ամերիկայի «բարեկամներին»։ Այդպես փոքր Պյոտրը հայտնվում է Գերմանիայում

Նա ստիպված աշխատում է ռուս մաֆյոզների համար։ Հսկան չի մոռանում իր ծնողներին և եղբայրներին, որոնք մնացել էին Ռուսաստանում և անընդհատ նրանց գումար է ուղարկում, որոնք նրան տալիս էին հանցագործները։ Պրոֆեսոր Իքսը գտնում է Հսկային՝ Ցերեբրոյի միջոցով և առաջարկում նրան միանալ Իքս մարդկանց թիմին։ Հսկան համաձայնվում է։ Հանցագործները «Քինգփինի»` Մեծ Բորիսի ղեկավարությամբ, չեն ուզում բաց թողնել այդպիսի յուրօրինակ մարտիկի, ինչպիսին Հսկան է։ Սակայն Կուղխը և Կիկլոպը չափավորեցնում են նրանց խանդավառությունը և «համոզում» են նրանց Պյոտրին հանգիստ թողնել։ Քսավյեր դպրոցում գտնվելու ժամանակ՝ Պյոտրը ցուցադրում է իրեն որպես փակ և անխոս մարդ։ Շատ քիչ է շփվում այլ Իքս մարդկանց հետ և միշտ հեռու է իրեն պահում։ Հետո պարզվում է, որ Հսկան ֆիզիկապես կախված է մուտանտային ուժերը հզորացնող դեղամիջոցից, առանց այդ դեղամիջոցը ընդունելու նրա ուժերը քչանում են, որից հետո նույնիսկ չի կարողանում բարձրացնել սեփական ձեռքերը «պողպատյա» վիճակում։

Ուլտիմատումից հետո, Ջին Գրեյը, տելեպատիայի օգնությամբ տեսնում է Հսկային և Փոթորիկին գիտական լաբորատորիայում՝ աֆեկտի ազդեցության տակ։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Հսկան կարող է տրանսֆորմացիայի ենթարկել սեփական մարմինը՝ դարձնելով այն յուօրինակ օրգանական պողպատից։ Պողպատյա Հսկան կարող է բարձրացնել մինչև 200 տոննա քաշ, շատ դիմացկուն է, չունի սննդի, ջրի և օդի կարիք և կարող է դիմանալ շատ բարձր ջերմության։ Հսկայի պողպատյա վիճակը և հակառակ տրանսֆորմացիան տեղի է ունենում նրա կամքով։ Սակայն եթե Հսկան կորցնում է գիտակցությունը, նա միանգամից դառնում է սովորական մարդ և դա նրան խոցելի է դարձնում։ Եթե նրան վնասում են և նա դարձնում է իր մաշկը պողպատից, վերքը շատ արագ է անհետանում և բացի այդ դա նաև կանգնեցնում է արյունահոսությունը։

«Բացարձակ վախի» ժամանակ ուժեր է ստանում Սիտորակից և նրա ուժերը բարձրանում են Ջագերնաութի ուժերի մակարդակին։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • «Իքս մարդիկ» ֆիլմում Հսկան ունի կարճ կամեո դեր որպես դպրոցի ուսանող։
  • 2004 թվականի «Իքս մարդիկ 2» ֆիլմում Հսկայի դերը կատարել է Դանիել Կադմորը։ Երբ դպրոցը հարձակման է ենթարկվում, փրկում է Սիրենային և տանում է փոքր դպրոցականներին անվտանգ վայր։ Կուղխին օգնություն է առաջարկում, բայց Լոգանը նրան ասում է, որ նա հոգ տանի աշակերտների համար։ Ֆիլմում Հսկան ունի ռուսական ակցենտ և քիչ է խոսում։
  • Կադմորը կատարել է Հսկայի դերը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում։ Անունը փոխվում է Պյոտր Ռասպուտինի անվամբ (սակայն ֆիլմի պաշտոնական կայքում նրա կեղծանունն է)։ Վախի սենյակում Կուղխին նետում է Պահակների վրա և ոչնչացնում թշնամուն։ Նաև միանում է մյուս Իքս մարդկանց՝ Ալկատրասում Մագնետոյի դեմ պայքարի ժամանակ։ Վախի սենյակի տեսարանի նման, նետում է Կուղխին Մագնետոյի վրա, որպեսզի չարագործը շեղվի Լոգանի վրա և չնկատի Գազանին, որը և ներարկում է մուտացիայի դեղը Մագնետոյին։ Չնայած նրան, որ Հսկան այստեղ ունի շատ տեսարաններ, քան այլ մասերում, այստեղ շատ քիչ է խոսում։
  • Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում Պյոտրը ապագայում միանում է մուտանտների հակամարտությանը և մահանում է, երբ նրան պահակները բաժանում են երկու մասի։ Բայց Կուղխը փոխում է ապագան և բոլորը, ներառյալ նաև Հսկան ողջ են մնում։ Հսկայի դերը նորից կատարում է Դանիել Կադմորը։
  • Հսկան Անդրե Տրիկոտեի կատարմամբ հայտնվում է նաև Դեդփուլ ֆիլմում։ Կերպարը հնչյունավորում է Ստեֆան Կապիչիչը։ Հսկան Անդրե Տրիկոտեի դերակատարմամբ ավելի նման է ստացվել կոմիքսներում՝ մուտանտի կերպարին, քան Իքս մարդկանց մասին ֆիլմերում, սակայն այստեղ նա ամբողջ ժամանակ ներկայացված է իր պողպատյա տեսքով, նույնիսկ Քսավյերի ամառանոցում քայլում է օրգանիկ զրահով։ Հսկան հանդես է գալիս որպես շատ ճիշտ և կարգապահ, նույնիսկ չափից դուրս զգայուն կերպար։
  • Ստեֆան Կապիչիչը վերադառնում է Հսկայի դերին «Դեդփուլ 2» ֆիլմում։ Այս ֆիլմում նույնպես ներկայացված է որպես "ճիշտ" կերպար։ Սակայն, Դեդփուլին փրկելուց հետո երևում է, որ որոշել է "խախտել կանոնները":

Մուլտսերիալ խմբագրել

  • Հսկան հայտնվել է «Իքս մարդկանց հպարտությունը» մուլտսերիալում (պիլոտային էպիզոդ)։ Նա Իքս մարդկանց անդամ է։
  • Հսկան հայտնվել է «Իքս մարդիկ» մուլտսերիալում։ Հայտնվում է երկու սերիայում։ Մեկում օգնում է Իքս մարդկանց Ջագերնաութի, մյուսում Կարմիր Օմեգայի դեմ պայքարում։ Նա լավ հարաբերությունների մեջ է Ջուբիլիի հետ։
  • «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալում։ Նա աշխատում է Մագնետոյի համար, քանի որ նա սպառնում էր նրա ընտանիքին։ Մեկնում է Ռուսաստան, որտեղ իմանում է, որ Մագնետոն մահացել է։ Վերջին սերիայում միանում է Իքս մարդկանց Ապոկալիպսիսի դեմ մարտում։
  • Հսկան հայտնվել է «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում։ Առաջին սերիայում հայտնվում է որպես Իքս մարդկանց թիմի անդամ։ Պրոֆեսորի անհայտանալուց և թիմի բաժանումից հետո վերադառնում է տուն՝ Ռուսաստան։ Հետո Գազանը նրան հետ է կանչում, բայց նա հրաժարվում է։

Վիդեոխաղեր խմբագրել

  • Խաղային կերպար է «X-Men: Children of the Atom» խաղում։
  • «X2: Wolverine\'s Revenge» խաղում ներկա է որպես ոչ խաղային կերպար։
  • Հայտնվում է «X-Men Legends» և «X-Men Legends II: Rise of Apocalypse» խաղերում որպես խաղային կերպար։
  • «X-Men: The Official Game» խաղում հանդիպում է Գիշերային օձի համար առաքելություններից մեկի ժամանակ։ Համաձայն կոմիքսների, Հսկան ունակ է հստակ աստիճանի դիմակայել էլեկտրականությանը, բայց խաղում նրան հեշտությամբ վնասում են էլեկտրական նիզակներով զինված զինվորները։
  • «Marvel: Ultimate Alliance» խաղում հանդիսանում է էքսկլյուզիվ կերպար DLC PlayStation 3, Xbox 360 և Wii տարբերակների համար։ Մռայլ Հսկան խաղի վերջին փուլերի բղեկավարներից մեկն է Բժիշկ Դումի աշտարակում։
  • Որպես խաղային կերպար հայտնվում է MMORPGMarvel Heroes խաղում։
  • Lego Marvel Super Heroes խաղում ըստ սյուժեի շատ մասնակի է հայտնվում (փուլերից մեկում՝ Ջագերնաութի դեմ պայքարի ժամանակ)։ Խաղային կերպար է ազատ խաղում և հանդիսանում է մեծ LEGO-կերպարներից մեկը (Արարածի և Հալկի նման)։
  • Խաղային կերպար է Marvel Contest of champions խաղում։
  • Խաղային կերպար է Marvel Future Fight խաղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Colossus (Piotr Rasputin) - Marvel Universe Wiki: The definitive online source for Marvel super hero bios» (անգլերեն). marvel.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  2. Uncanny X-Men #390
  3. Astonishing X-Men #4

Արտաքին հղումներ խմբագրել