Սփին-օֆֆ
Սփին-օֆֆ (անգլ. թարգմանաբար՝ «Կողմնակի ստեղծագործություն», «ճյուղավորում»), գեղարվեստական ստեղծագործություն (գիրք, ֆիլմ, համակարգչային կամ սեղանի խաղ, կոմիքս[1][2]), որը այլ՝ արդեն գոյություն ունեցող ստեղծագործության ճյուղավորումն է և օգտագործում է դրա հայտնիությունը, ճանաչումը կամ առևտրային հաջողությունը տարբեր տարրերի օգտագործման հաշվին՝ կերպարների, իրադարձությունների կամ նրանցմ ովքեր նախորդող ստեղծագործության մեջ երկրորդական դերեր էին կատարում[3]։ Ուրիշ ձև ասած, սփին-օֆֆը հատուկ ուշադրություն է հատկացնում այն բանին, ինչը կենտրոնական չէր առաջնային ստեղծագործությունում[4]։ Սփին-օֆֆների թողարկումի ժամանակ ենթադրվում է, որ դրանք ընդունվելու են այն լսարանի կողմից, որն արդեն ծանոթ է կերպարների և իրավիճակային ասպեկտների հետ ավելի լավ, քան ընդհանրապես նոր ստեղծագործությունների[5]։
Որպես կանոն, սփին-օֆֆի հիմնական տարբերությունը հասարակ շարունակությունից կամ փրիքվելից այն է, որ այստեղ հիմնական դերերում են լինում այն կերպարները, որոնք դրվագային կամ երկրորդական դերեր էին կատարում նախորդ ստեղծագործությունում։ Կարևոր է նշել սփին-օֆֆի տարբերությունը ռեմեյքից՝ ստեղծագործության նոր մեկնաբանումից, սակայն այլ շեշտավորումներով, տեխնիկայով և նույն սյուժեի զարգացման նոր պայմաններով։
Սփին-օֆֆներ բնօրինակ ստեղծագործությունների նկատմամբԽմբագրել
Սփին-օֆֆի իրադարձությունները կարող են տեղի ունենալ տարբեր ժամանակում բնօրինակ ստեղծագործության ժամանակագրությունում․
- Կողմնակի ստեղծագործությունը կարող է հանդիսանալ բնօրինակ սյուժեի սիքվել այն դեպքում, երբ սփին-օֆֆի իրադարձություններն ավելի ուշ են տեղի ունենում։ Օրինակ․ «Ընկերներ» և «Ջոուի», «Ռոքի Բալբոա» և «Քրիդ»։
- Սփին-օֆֆը կարող է փրիքվել լինել, եթե այն պատմում է իրադարձությունների մասին, որոնք սկզբնական ստեղծագործության իրադարձություններից ավելի վաղ են տեղի ունեցել։ Օրինակ․ «Իքս մարդիկ» և «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ», «Հավերժ Շրեկ» և «Կոշկավոր կատուն», «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» և «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց»։
- Սփին-օֆֆը կարող է միդքվել լինել, եթե ստեղծագործությունների իրադարձությունները զուգահեռաբար են ընթանում։ Օրինակ․ «Համլետ» և «Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են», «Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ» և «Զենա․ Զինվորների թագուհի», «Նետ» և «Ֆլեշ»։
- Սփին-օֆֆը կարող է ինտերքվել լինել, եթե դրա իրադարձությունները տեղի են ունենում երկու բնօրինակ ստեղծագործությունների միջև։ Օրինակ․ «Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ»։
ՕրինակներԽմբագրել
ԳրականությունումԽմբագրել
Բնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Համլետ» | «Ռոզենկրանցը և Գիլդենստերնը մահացած են» |
«Մահվան տետրը» մանգա և անիմե | «Մահվան տետրը. Ուրիշ տետր․ ԲԲ լոսանջելեսյան մարդասպանի գործ»[6] |
«Արևմտյան ճակատում նորություն չկա» | «Վերադարձ» |
լայթ-նովել և անիմե «Ինչ-որ կախարդական Ինդեքս» | լայթ-նովել և անիմե «Ինչ-որ գիտական ռեյլգան» |
Կինեմատոգրաֆիայում և հեռուստատեսությունումԽմբագրել
Բնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Մեծ պայթյունի տեսությունը» | «Երիտասարդ Շելդոն» |
«Ամբողջ ծանրությամբ» | «Ավելի լավ է զանգեք Սոլին» |
«Ամենակարող Բրյուսը» | «Ամենակարող Էվան» |
«Վիքտորիուս» և «ԱյԿառլի» | «Սեմ և Քեթ» |
«Չիկագոյի հրդեհ» | «Չիկագոյի ոստիկանություն», «Չիկագոյի բժիշկներ» և «Չիկագոյի արդարադատություն» |
«Մումիան վերադառնում է» | «Կարիճների արքան» |
«Մեքենաներ» | «Ինքնաթիռներ» (նաև շարունակություն է) |
«Օուշենի տասնմեկ ընկերները» | «Օուշենի ութ ընկերուհիները» |
«Խաղալիքների պատմություն» | «Բազ Լայթերը աստղային թիմից» |
«Բեթմենը վերադառնում է» | «Կին կատու»[7] |
«Իքս մարդիկ» | «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ»[8][9] (նաև փրիքվել է), «Կուղխ» (նաև շարունակություն է), «Դեդփուլ», «Լոգան», «Դեդփուլ 2» |
«Ալի Ջիի շոու» | «Ալի Ջին պառլամենտում», «Բորատ։ Ամերիկայի մշակութային հետազոտությունները՝ հօգուտ Ղազախստանի փառահեղ երկրի», «Բրունո»[10] |
«Առյուծ արքան» | «Տիմոնը և Պումբան» և «Առյուծ պահապանը» |
«Լեգո ֆիլմ» | «ԼԵԳՈ Բեթմեն ֆիլմ» (նաև շարունակություն է) |
«Բադային պատմություններ» | «Քվաք Բվաք» և «Սև թիկնոց» |
«Մադագասկար» | «Մադագասկարի պինգվինները» և «Կեցցե Ջուլիան թագավորը» |
«Անաստասիա» | «Բարտոկ Հրաշալի» (նաև փրիքվել է) |
«Հերակլեսի զարմանալի ճանապարհորդություններ» | «Զենա՝ զինվորների թագուհի» և «Հերակլեսի երիտասարդություն» |
«Բևեռլի Հիլզ 90210» | «Մոդելների ընկերություն», «Մելռոուզ Փլեյս» և «90210» |
«Աստղային պատերազմներ» | «Էվոկի», «Վտարանդին-մեկ» և «Սոլո» (նաև փրիքվելներ են) |
«Բաֆի՝ վամպիրների կործանիչ» | «Հրեշտակ» |
«Ընկերներ» | «Ջոուի» |
«Դինաստիա» | «Դինաստիա 2․ Քոլբի ընտանիք» |
«Վամպիրի օրագրերը» | «Առաջնածինները» և «Ժառանգություն» |
«Դոկտոր Ով» | «Թորչվուդ», «Սառա Ջեյնի արկածներ», «Կ-9», «Կ-9 և компанևя»և ընկերություն, «Դասարան» |
«Բիվիս և Բաթհեդ» | «Դարիա»[11][12] |
«Հիմ-մեն և տիեզերքի տիրակալներ» | «Շի-Րա․ Ուժի արքայադուստր» |
«Աստղային դարպասներ։ ԱԳ-1» | «Աստղային դարպասներ․ Ատլանտիդա»[13], «Աստղային դարպասներ․ Տիեզերք»[14] (նաև շարունակություններ են) |
«Շրեկ 2» | «Կոշկավոր կատուն» (նաև փրիքվել է)[15] |
«Գրեյի անատոմիա» | «Մասնավոր պրակտիկա»[16] |
«Նինջա - կրիաներ» | «Քեյսի Ջոնս» |
«Նարուտո» | «Տիբի Նարուտո․ Ռոկ Լիի պատանեկության գարուն» |
«Հանճար տղայի՝ Ջիմի Նեյթրոնի արկածները» | «Շինի մոլորակը» (նաև շարունակություն է)[17] |
«Հետ դեպի ապագա 3» | «Գլուխը կորցնելու միլիոն միջոց»[18] |
«H2O։ Պարզապես ավելացրու ջուր» | «Մակո։ Գաղտնիքների կղզի» |
«Խոհանոց» | «Էլեոն հյուրանոց», «Գրանդ» և «ՍենյաՖեդյա» |
«Սկուբի Դու» | «Դաֆնա և Վելմա»[19] |
«Վինքս Քլաբ» | «Վինքս աշխարհ» |
«Ֆինեսն ու Ֆերբը» | «Մերֆիի օրենք»[20] |
«Տրանսֆորմերները» | «Բամբլբի» (նաև փրիքվել է) |
«Սևազգեստ մարդիկ» | «Սևազգեստ մարդիկ․ Ինտերնեյշնլ» |
«Ֆորսաժ» | «Ֆորսաժ 2» (նաև շարունակություն է) |
Համակարգչային խաղերումԽմբագրել
Բնօրինակ ստեղծագործություն | Սփին-օֆֆ |
---|---|
«Half-Life» | «Half-Life: Opposing Force», «Half-Life: Blue Shift», «Half-Life: Decay» (միդքվելներ) |
«Sonic Adventure 2» | «Shadow the Hedgehog» |
«Grand Theft Auto IV» | «Grand Theft Auto IV: The Lost and Damned», «Grand Theft Auto: The Ballad of Gay Tony» |
«Super Mario» | «Mario Kart», «Mario Party», «Super Mario RPG: Legend of the Seven Stars» |
ՄեդիայումԽմբագրել
Գոյություն ունի «Spinoff NASA» ասմագիրը, որը ամեն տարի հրապարակվում է ՆԱՍԱ-յի կողմից[21], որտեղ պատմվում է այն մասին, թե ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել տիեզերային տարածքի ուսումասիրման համար, որոնք հիմա օգտագործվում են առօրյա կյանքում[22][23]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Frank Dickens»։ lambiek.net։ Վերցված է հունիսի 21, 2018
- ↑ Sanderson Peter, Gilbert Laura, ed. (2008)։ «1970s»։ Marvel Chronicle A Year by Year History։ Dorling Kindersley։ էջ 161։ ISBN 978-0756641238։ «December saw the debut of the cigar-smoking Howard the Duck. In this story by writer Steve Gerber and artist Val Mayerik, various beings from different realities had begun turning up in the Man-Thing's Florida swamp, including this bad-tempered talking duck.»
- ↑ Robert V. Bellamya, Daniel G. McDonald & James R. Walker The spin‐off as television program form and strategy // Journal of Broadcasting & Electronic Media. — Routledge, 1990. — В. 3. — Т. 34. —
- ↑ Richard Pfefferman Strategic Reinvention in Popular Culture: The Encore Impulse. — Palgrave Macmillan, 2013. — P. 3. — 260 p. — ISBN 9781137373199
- ↑ Jonathan Bignell An Introduction to Television Studies. — Routledge, 2012. — P. 189. — 344 p. — ISBN 9780415598170
- ↑ Casey Brienza (2008-08-13)։ «Death Note: Another Note, the Los Angeles BB Murder Cases»։ AnimeNewsNetwork (անգլերեն)։ Վերցված է 2012-04-22
- ↑ Axis rewiews: Catwoman(անգլ.) // SPH Magazines : журнал. — 2005. — № 26. — С. 55. — ISSN 0219-872X.
- ↑ Ethan Sacks (2012-08-03)։ «‘The Wolverine,’ starring Hugh Jackman as ‘The X-Men’s’ popular claw-popping hero, starts filming in Australia»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
- ↑ James White (2012-10-30)։ «Spin-Offs: The Dos and Don'ts»։ Empire։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-06
- ↑ Barrett Goetz (2012-05-13)։ «Barrett’s Review: ‘The Dictator’ Tries Too Hard for Raunch, and Falls Flat»։ themoviemash.com։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2020-04-19
- ↑ Kuczynski Alex (1998-05-11)։ «Beavis and Butt-head's Feminine Side»։ The New York Times։ Վերցված է 2010-08-11
- ↑ Rosenberg Howard (1997-03-03)։ «Brainy 'Beavis' Pal 'Daria' Spins Off»։ Los Angeles Times։ Վերցված է 2010-08-23
- ↑ Urbani, Laura (2004-07-16)։ «'Stargate Atlantis': Great spinoff of successful series»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-14-ին։ Վերցված է 2009-05-07
- ↑ Sumner Darren (2009-04)։ «An Expanding Universe – GateWorld talks with Brad Wright & Robert Cooper»։ GateWorld։ Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է 2009-04-22
- ↑ Fritz Ben (2005-09-14)։ «D'Works will rely on animal instinct»։ Variety։ Վերցված է 2010-12-09
- ↑ Barnes Brooks (2007-02-21)։ «Delicate Surgery on 'Grey's Anatomy'»։ The Wall Street Journal։ Վերցված է 2007-02-22
- ↑ Ed Liu (2009-06-10)։ «Nick Announces "Planet Sheen," "TUFF Puppy," 3 Pilots; Promotes Rawlings»։ Toon Zone։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-22-ին։ Վերցված է 2009-06-10
- ↑ Eric Eisenberg (2014)։ «Doc Brown & His DeLorean Are In The New «A Million Ways To Die In The West» Trailer» (անգլերեն)։ Վերցված է 2014-12-19
- ↑ Feldman Kate (2017-11-28)։ «'Scooby-Doo' spinoff movie about Daphne and Velma in the works»։ New York Daily News։ Վերցված է 2017-12-01
- ↑ «Milo Murphy's Law / WMG - TV Tropes»։ tvtropes.org։ Վերցված է 2017-05-04
- ↑ «NASA Spinoff Homepage»
- ↑ «Спин-офф NASA. Какие космические технологии делают лучше жизнь на Земле»
- ↑ admin (2016-12-12)։ «Спин-офф NASA 2017 - Новости про космос»։ Новости про космос (ռուսերեն)։ Վերցված է 2016-12-12