Ջին Գրեյ (անգլ.՝ Jean Grey), ամուսնանալուց հետո՝ Գրեյ Սամմերս (անգլ.՝ Grey Summers), Marvel Comics կոմքիսների հրատարակության և դրանց ադապտացիաների հորինված կերպար, «Իքս մարդիկ» մեդիաֆրանշիզայի գլխավոր հերոսուհիներից մեկը, ստեղծել են գրող Սթեն Լին և համահեղինակ նկարիչ Ջեք Քիրբին և առաջին անգամ հայտնվել է The X-Men դեբյուտային հրատարակությունում 1963 թվականի սեպտեմբերին։

Ջին Գրեյ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի
Դերակատար / ՁայնՖամկե Յանսեն, Հեյլի Ռամ, Սոֆի Թըրներ և Սամմեր Ֆոնտանա
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էMarvel սուպերհերոսներ, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Սուպերհերոսների ջոկատ, Marvel Anime, Iron Man: Armored Adventures?, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Կուղխ, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Իքս մարդիկ: Խավարի փյունիկ, Uncanny X-Men, X-Men Legends II: Rise of Apocalypse և X-Factor?
Անձնական տվյալներ
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս և կոմիքսների կերպար
Մազերի գույնՇեկ մազեր
Աչքերի գույնկանաչ
ԾննդավայրԱննանդեյլ օն Հուդսոն
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքմոդել, Դասղեկ, ուսանող և սուպերհերոս
ԱմուսինՑիկլոպ
Ծնողներհայր՝ John Grey?, մայր՝ Elaine Grey?
ԵրեխաներRachel Summers? և Nate Grey?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, X-Factor և Իքս տերմինատորներ
Հատուկ ուժեր և ունակություններ
Տելեկինեզ և Հեռազգացություն

Հերոսուհին եղել է առաջին կազմի Իքս մարդկանց մասնակիցներից[1][2]։ Ջին Գրեյը՝ մուտանտ է, ծնված տելեպատիկ և տելեկինետիկ ուժերով։ Կոմիքսներում նա մի քանի անգամ եղել է մահվան երես առ երես, առաջին անգամ «Խավարի փյունիկի սագայում», բայց ունենալով կապ Փյունիկի ուժի հետ, նա ինչպես և նրա անվանակիցը վերակենդանանում են[2]։

Փյունիկը կարևոր անձնավորություն է եղել մի շարք կերպարների կյանքում՝ Պրոֆեսոր Իքսի, որը նրա համար որպես հայր և վերադաս է եղել, Կուղխի՝ եղել է լավ ընկեր և որոշ ժամանակ նույնիսկ միմյանց նկատմամբ ունեցել են պոտենցիալ ռոմանտիկ հետաքրքրություններ, Փոթորիկի՝ նրա լավագույն ընկերուհին է և քրոջ կերպար է, իր ամուսնու՝ Կիկլոպի, իր դստեր՝ Ռեյչել Սամմերսի, իր որդու՝ Իքս մարդու և իր խորթ տղա՝ Քեյլբլի կյանքերում։

Կերպարը ներկա է եղել Իքս մարդկանց պատմությունների մեծ մասում և հայտնվել է բոլոր երեք մուլտսերիալներում, մի շարք վիդեոխաղերում, «Իքս մարդիկ» ֆիլմաշարում Ջին Գրեյի դերը կատարել են դերասանուհիներ՝ Ֆամկե Յանսենը և Սոֆի Թյորները, իսկ Ջինի Գրեյի դերը մանկությունում կատարել է՝ Սամեր Ֆոնտանան։

Կերպարի պատմություն խմբագրել

Ջին Գրեյն իքս մարդկանց պաշտոնական թիմի միակ աղջիկն է՝ Պրոֆեսոր Իքսի աշակերտներից[1][2], ներառվելով թիմում՝ Մագնետոյի դեմ իր առաջին առաքելության ժամանակ[3]։ Առաքելության ժամանակ, որը նրանց տանում է տիեզերք, Ջինին հետևում է Փյունիկի ուժը, որը ձգտում էր նրա անվերջ պոտենցիալին։ Ջինը տեսնում է իրեն Փյունիկի վերածվելիս, բայց մեկ վայրկյան անց չի կարողանում հիշել, թե ինչ էր նա կանխատեսել[4]։

«Խավարի փյունիկի սագայում» նա շրջվում է իր ընկերների դեմ, բայց հետո կորցնում է իր ուժերի նկատմամբ վերահսկողությունը և դառնում Խավարի Փյունիկ, սպանելով միլիարդավոր կյանքեր[2]։ Ջինը ճիշտ պահին է գիտակցության գալիս, որպեսզի սպանի իրեն և չվտանգի նորից Խավարի Փյունիկ դառնալով և էլի սպանություններ գործելով[1][5]։

Այդ պատմությունը մեյնսթրիմային ամերիկյան սուպերհերոսային կոմիքսների ամենահայատնի և ամենաակտիվ հիշատակվողներից է և համարվում է դասական, այդ թվում նաև Ջին Գրեյի ինքնազոհաբերությունը[6][7][8]։

Ջոն Բիրնը, որն «Uncanny X-Men» (Զարմանահրաշ Իքս մարդիկ) կոմիքսների նկարիչն է, դեմ էր նրան, թե ինչքան հզոր է դարձել Փյունիկի ուժը և հեղինակ Քրիս Քլերմոնտի հետ գործնականորեն փորձում են հեռացնել Փյունիկին սյուժետային գծից, սկզբից զրկելով նրան ուժերից։ Սակայն Բիրնի Uncanny X-Men #135 հրատարակության մեջ Խավարի Փյունիկին վերացնելու որոշումը, որը պետք է պատմության ավարտը դառնար, մտահոգում է այդ ժամանակվա գլխվաոր խմբագիր Ջիմ Շութերին, որը զգում էր, որ Ջինին պատմության ավարտում ողջ թողնելը և հոգեպես է անհնարին (հաշվի առնելով, որ նա ըստ երևույթին ցեղասպանություն էր կատարել)[9], և այդ տեսակետը չբավարարող ավարտով։ Արդյունքում Շութերը խնդրում է Քլեյրմոնթին և Բրինին նորից գրել № 137 հրատարակության վերջին գլուխը, որպեսզի պատմության մեջ համապատասխանաբար նշեն Փյունիկի հրեշային արարքների արդյունքները, և վերջը[10]։

Ես անձամբ մտածում եմ և արդեն ասել եմ դա մի քանի անգամ, որ, եթե կերպարը ոչնչացնում է միլիարդավոր մարդկանցով լցված աշխարհը, ոչնչացնում է տիեզերանավը, իսկ հետո, դե դուք արդեն գիտեք, որ նա զրկվում է ուժերից և բաց թողնվում Երկիր։ Ինձ թվում է, որ դա նույնն է, ինչ ողջ վիճակում գերի վերցնել Հիտլերին և թողնել նրան ապրել Լոնգ Այլենդում։ Հիմա, ես մտածում եմ, որ այդ պատմությունը կավարտվի այնտեղ։ Ես մտածում եմ, որ շատ մարդիկ հրազեններով կգան նրա դռան առջև։

Սկզբնական ավարտը, ինչպես նաև և փոփոխությունների ողջ բացատրությունը եղել է Քլեյրմոնթի, Բիրնի, Շութերի և Uncanny X-Men-ի այդ ժամանակվա խմբագիրէ Լուիզա Սիմոնսոնի հետ հրատարակվել է «Phoenix: The Untold Story» (Փյունիկ. Չպատմված պատմություն) հրատարակությունում։ Սկզբնական տարբերակում, Իքս մարդկանց Շիարի կայսերական գվարդիայի հետ պայքարի ժամանակ, նրա կրկնակի Փյունիկի վերածվելու փոխարենալիքը՝ Ջինին հաղթում են և գերի վերցնում։ Լիլանդրան Ջինին դրդում է նրան հավասարաչափ ուժերով հոգեբանական լոբոտոմիայի, թողնելով նրան առանց որևէ տելեպատիկ և տելեկինետիկ ունակությունների։ Բիրնի և Քլեյրմոնթի մոտ եղել է կոնցեպցիա այն մասին, որ նրա ուժերը դառնում են ավելի շատ կամ ավելի քիչ ճնշված, բայց ստվերում միշտ էլ կա Փյունիկի վերադարձի սպառնալիքը[10]։ Վերջում Ջինին մնացած Իքս մարդկանց հետ թույլատրվում է վերադառնալ Երկիր, որն արդեն «բուժվել» էր Խավարի Փյունիկի ուժից և խելաարությունից։ Հրատարակության մեջ կար նաև սկզբնական էջ, նկարված Uncanny X-Men #138-ի համար, որը ցույց է տալիս Ջինին և Սքոթին ավելի երջանիկ ժամանակում, որը № 138 համարի հրատարակության հակադրությունն է, որը ցուցադրում է Ջինի թաղման արարողությունը[9]։

Marvel-ի խմբագիր Ջիմ Շութերը Ջին Գրեյի վերադառնալու վերաբերյալ հարցին պատասխանել է. «Ջին Գրեյը մահացել է»։ Որոշ ժամանակ Marvel-ը դա պահում էր, սակայն The Untold Story-ին տրված հարցազրույցի ժամանակ ցույց է տրվում, որ Բիրնն արդեն մտածել է Ջինի վերակենդանացնելու միջոցը (սակայն այն բանի վերաբերյան, թե ինչպիսին էր այդ միտքոը, նա հարցազրույցում չի ծավալվել)։

Մի քանի տարի անց հայտնվեց Ջին Գրեյին վերակենդանացնելու ցանկություն, որպես «X-Factor» (Իքս Ֆաքտոր) նոր սերիաների հրատարակությունների մի մաս։ Խմբագիրներն ասել են, որ դա թույլատրելի կլինի, միայն այն ժամանակ, երբ Ջինն արդարացվի Խավարի Փյունիկի Սագայում հրատարակությունների չարագործություններից[11]։

Գրող Քուրթ Բիզյեկը, որը հանդիսանում է ամենաառաջին հինգ Իքս մարդկանց երկրպագու, բավարարված չէ եղել կերպարի մահով և մտածել է տարբեր սյուժեներ, որոնք չէին հակասի Շութերի պահանջին և թույլ կտային կերպարին վերադառնալ X-Men հրատարակություն[11]։ Վերջի վերջո նա կոմիքսների հեղինակ Ռոջեր Սթերնի հետ կիսվում է իր մտքերով, հետո կիսվելով նրանցով Բիրնի հետ, որն այդ ժամանակ Ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների միաժամանակ և հեղինակ էր և նկարիչը[11]։ Գրող Բոբ Լեյթոնտ և նկարիչ Ջեքսոն Գուասը մշակում են X-Factor հրատարակություննեի սերիան, որը նախկին Իքս մարդկանց կազմած թիմի մասին է և ի սկզբանե որպես թիմի հինգերորդ անդամ ենթադրում էին Դազլերին[12]։ Բայց Լեյտոնը հետո որոշում է ազատ տեղում ներկայացնել Ջին Գրեյին և հետո Բիրնի հետ ներկայացնում են Շութերին, որը թույլատրեց դա։ Ջին Գրեյի վերածնունդը դարձավ սյուժետային քրոսովեր Սթերնի «Վրիժառուների», Բիրնի «Ֆանտաստիկ քառյակի» և Լեյտոնի «Իքս Ֆաքտորի» միջև[11]։

Բիզյեկը հետո պարզում է, որ նրա միտքը օգտագործվել է Լեյտոնի շնորհիվ և նա եղել է Fantastic Four # 286 կոմիքսների հեղինակների թվում և նրան վճարեցին իր ներդրման համար[11]։ Ջին Գրեյին վերակենդանացնելու որոշումը երկրպագուների մոտ ստանում է վիճաբանական գնահատական, որոշները դրական են գնահատել կերպարի վերադարձը, իսկ մնացածները, կարծում էին, որ դա թուլացնում է «Խավարի Փյունիկի՝ սագայի» ավարտի ազդեցությունը[11]։ Բիզյեկը հաստատել է, որ միտքը, որ բերել է Ջին Գրեյի պաշտոնական վերադարձին եղել է ընկերների մեջ մտքերի փոխարինում որպես հասարակ երկրպագուների և այն, որ նա այդ միտքը պաշտոնապես ոչ մեկին չի ներկայացրել և դրան ընթացք չի տվել[11]։ Քլերմոնթն արտահայտել է իր անգոհությունը ռետկոնով, հայտարարելով 2012 թվականին՝ «Մենք այնքան ուժ ենք ծախսել, որպեսզի ասենք, որ „Ջինը մահացել է, համակերպվեք դրա հետ“, իսկ նրանք ասում են „Հա-հա, մենք խաբում էինք“: Ուրեմն ինչու՞ ինչ-որ մեկը պետք է մեզ նորից վստահի։ Բայց դա տարբերություն է այն բանի մեջ, թե ինչ է նշանակում լինել գրող և լինել բոսս»[8]։

Քլեյրմոնտ հետո մեկնաբանել է, թե ինչպես Ջինի վերածնունդն ինչպես կազդի նրա առաջնային ծրագրերի վրա Մադլեն Փրայորի հարաբերությմբ, հայտարարելով, որ երկու կանանց միջև կապը պետք է լիներ հստակ պատահականություն։ Նա ծրագրել էր, որ այն փաստը, որ Մադլենն ամբողջությամբ նման էր Ջինին և գոյություն ուներ որպես Կիկլոպի համար միջոց, որպեսզի նա շարունակի առաջ շարժվել։ Նաև Քլերմոնթը տագնապ արտահայտեց նրանով, որ Ջինի վերակենդանացումը վերջնական հաշվում բրերում է Կիկլոպի՝ իր կնոջից և երեխայից հրաժարվելուն, ինչը փչացնում է նրա որպես հերոսի բնավորությունը և արժանի մարդու կերպարը և արդյունքում Մադլենի հետ եղած «անհամբեր իրավիճակը» որոշվում է նրանով, որ նա վերածվում է հրեշային չարագործի, իսկ հետո սպանում են[13]։

Ինչ վերաբերվում է Իքս մարդկանց ֆիլմաշարում Ջինի վերադարձին, Marvel-ը ցուցադրել է, որ Ջինի վերադարձը վերջնական հաշվվում քննարկվում է, բայց հայտարարվել է, որ Ջին Գրեյի վերադարձը դա «Marvel-ի պատմություն է, որի համար չեն ուզում շտապել»[14]։ Marvel-ը թույլ անդրադարձել է այն հարցերին, որոնք վերաբերվում են 2007 թվականի իրադարձություններին Ջին Գրեյի վերադարձին՝ X-Men: Messiah Complex-ում, որում ծնվում է Հոուփ անունով մի մուտանտ աղւջիկ, որն ունի կարմիր մազեր, կանաչ աչքեր և մեծ ուժեր[15] և 2010 թվականի X-Men: Second Comin-ում, որում Հոուփը վերադառնում է պատանու և Փյունիկի ուժի կարգավիճակով[16]։

Marvel Now!-ի իրադարձություններից հետո մեր ժամանակներում Գազանն անցյալից տեղափոխում է Ջին Գրեյի և թիմի պաշտոնական այլ չորս անդամների պատանի տարբերակները Մայքել Բենդիսի All-New X-Men-ում[17][18]։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Սթեն լին նշում է, որ Ջին Գրեյը նույնիսկ առանց Փյունիկի ուժի էլ Marvel Comics-ի ամենաուժեղ կերպարն է։ Ջին Գրեյը օմեգա մակարդակի մուտանտ է և եղել է շատ ուժեղ ֆիզիկական ուժի՝ Փյունիկի ուժի կրողներից, որն ունի աստվածանման ուժեր և հանդիսանում է Marvel տիեզերքի երբևէ ողջ կենդանիներից ամենասարսափելին և համատեղությամբ ամենահզոր արարածը, նաև հանդես է գալիս որպես տելեպատիկ ունակություններով ամենուժեղ սուպերհերոսը։ Առանց Փյունիկի Ջինն ունակ էէ անսահման տելեպատիկ էքստրասենսոր ուժերի, տելեկինեզի և էներգիայի մանիպուլյացիայի՝ Հենրի Մաքքոյն ասել է, որ հիմվելով ուժի մեծ մակարդակների վրա, «ըստ Ռիխթերի սանդղակի նա կլիներ 12»[19]։ Ասվում է, որ Փյունիկի հետ միավորման ժամանակ նա առաջ է անցնում մուտանտներից, ստանալով ամբողջական վերահսկողություն՝ նյութի, էներգիայի, մտքի և անսահման էքստրասենսոր էներգիայի նկատմամբ։ Նա կարող է էներգիա քաշել, որը պահվում է ապագայի համար, զրկելով նրանց գոյությունից։

Երբ առաջին անգամ նրա ուժերը հայտնվեցին, Ջինը չէր կարողանում վերահսկել իր տելեպատիան, խնդրելով Պրոֆեսոր Իքսին ամբողջությամբ այն ճնշել։ Դրա փոխարեն նա գերադասում է սովորեցնել ինչպես կառավարել տելեկինեզը, դրանով իսկ թույլ տալով աճել նրա տելեպատիային բնական արագությամբ, մինչև նրա նորից կիրառումը։ Դրա համար էլ Ջինի որպես Հրաշք աղջիկ առաջին հայտնվելուց նա կարողանում էր օգտագործել միայն իր տելեկինետիկ ուժերը։ Երբ Պրոֆեսորը թաքնված պատրաստվում էր Զնոսկաների դեմ, նա նորից բացեց Ջինի տելեպատիկ ուժերը, ինչն ի սկզբանե բացատրում է այն, որ Քսավյեն նրա հետ «կիսվել» էր իր տելեպատիայի մի մասով[20]։

Ջին Գրեյը համարվում է Երկրի ամենահզոր տելեպատիկ խելքերի մեկը։ Որպես Փյունիկ, նա ուներ անսահման տելեպատիկ ուժեր, որոնք կարող էին ազդել ուրիշների մտքերի վրա և կառավարել դրանք, տեղափոխել իր միտքն աստրալային պրոեկցիա և ստեղծել տելեպատիկ ուժային հոսանքներ, որոնք կարող են խլացնել կամ սպանել թշնամուն։ Ջինը շատ քիչ տելեպատներից է, բավականաչափ հազվադեպ, որոնք կարողանում են շփվել կենդանիների հետ (նրանց հետ, որոնք ունեն բարձր ինտելեքտ, օրինակ՝ դելֆինները[21], շները[22] և թռչունները[23]): Նաև նա տելեպատիկորեն կարող է վերցնել բնական ֆիզիկական գործառույթները, ինչպիսիք են՝ տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, համի ընկալումը և նույնիսկ մուտանտային ուժերը։ Որպես նրա տելեպատիայի կողմնակի ազդեցությունն, նա շնորհված է ամեն ինչ հիշելու ունակությամբ[24]։

Նրա տելեկինետիկ, և՛ ուժերը, և՛ ամենաբարձր մակարդակում դիրքը. ունակ է վերցնել առարկաներ որոնք գտնվում են երկրի օրբիտայում և մանիպուլյացնել հարյուրավոր մասերի օդի բարդ շերտերում։ Ջինը տելեկինետիկորեն կարող է միանգամից մի քանի տոննա բարձրացնել և սովորում է օգտագործել ուժերը, և՛ հարձակողաբար, և՛ պաշտպանական որպես կենտրոնացման տելեկինետիկ ուժի կամ պաշտպանական վահանների հոսանքի մասին, բավականին ամուր են, որպեսզի պահեն թարթող բալիստիկ ուժերը։ Նաև ցուցադրվում է հայտնվող հրե աուրան, որը հավասար է ջերմային հարվածներին, կոնցնետրացված թթվայնությունում իր տելեկինեզի օգտագործման ժամանակ իր շուրջը օդի մոլեկուլների արթնացման համար, ստեղծելով ջերմություն և լույս, որը գտնվում Ջինի կողքին։

Երբ Ջինը կլանում է Փսայլոկի հատուկ տելեպատիկ ուժերը, նրա սեփական տելեպատիան աճում է այնքան, որ նա կարողանում է օգտագործել իր տելեպատիան որպես փսիոիկ հրե թռչուն, որի ճանկերը կարող են հասցնել ֆիզիկական և մտավոր վնասներ։ Ջինը կարողանում է օգտագործել իր հզորացված տելեպատիան ուղեղում նեյրոնների ազդակների ժամանակավորապես բարձրացման համար, ինչը նրան թույլատրում է հզորացնել մուտանտի ուժերն անհավանական մակարդալօ։ Կարճ ժամանակով նրա մոտ հայտնվում է ստվերի հոգեբանական ֆորմա, ինչպես Փսայլոքի մոտ, բայց Փսայլոքի Մորեգույն լուսաբացիի փոխարեն աչքերում Փյունիկի ոսկե խորհրդանիշը։

Փյունիկը կարող է վերակենդանացնել, կլանել, փոխանցել և պահպանել կյանքի ցանկացած տեսակի ֆորման, այսինքն կարող է վերցնել կենսական էներգիան մեկից և փոխանցել այն մյուսյներից, բուժել իրեն նույն կենսական էներգիայով կամ նույնիսկ վերակենդանացնել մահացածներին, քանի որ Փյունիկն ամբողջ կյանքի և մահվան գումարն է։ Ինչպես Փյունիկի մոտ, Ջինի ուժերն աճում են աներևակայելի մակարդակի. թույլ են տալիս նրան վերափոխել նյութը միջատոմային մակարդակում, առանց օգնության թռչել տիեզերքում, ողջ մնալ ցանկացած մթնոլորտում և ստղծել մասսայական ավերող պարպումներ և մթնոլորտային արգելքներ։ Նա «տելեկինետիկ զգայունություն» («Փյունիկ հայտնվել») է ցուցաբերում նրա անմիջական շրջապատում գտնվող աբյեկտների նկատմամբ, ինչը նրան թույլ է տալիս զգալ օբյեկտների կազմությունը, նրա մոլեկուլյար մոդելները, զգալ, թե երբ են մյուս օբյեկտները նրա հետ կապի մեջ մտնում և խորազննել նրանց մոլեկուլյար մակարդակում։ Նաև նա կարող է ստեղծել աստղային դարպասներ, որոնք կարող են մի ակնթարթում տեղափոխել նրան տիեզերքի ցանկացած տեղ։

Փյունիկի իր ուժերի ազդեցությն տակ Ջինը շրջապատված է հրանման լուսապսակով, որն ընդւոնում է մեծ գիշատիչ թռչունի տեսք։ Որպես Փյունիկ, Ջինը կարող է վերակենդանացել իրեն մահվանից հետո և անկախ ժամանակից։ Պետք է նաև հիշատակել, որ նա «պարտքով» չի վերցնում Փյունիկի ուժը (ինչպես ենթադրվում է որպես փաստ, որ Ջինը եղել է ուժի կրողը), անձամբ Մահն ասել է, որ Ջինն այդ ուժերի օրինական տերն է[25]։ Այն բանից հետո, երբ հետագա էվոլյուցիան նրան փաստացի թույլ է տալիս դառնալ միասնություն Փյունիկի ուժի հետ (որպես հակադրություն կրողին ծառայելուն) որպես անսահման պոտենցիալով նրա օմեգա մակարդակի մուտանտի կարգավիճակին, պարզվում է, որ Ջինը եղել է Թագի սպիտակ Փյունիկ[26]։ Որպես սպիտակ Փյունիկ ջինը կարողանում է կառավարել ամբողջ ժամանակը, ինչպես ցուցադրվում է, թե երբ է նա տեղափոխվել ալտերնատիվ ապագա՝ Այստեղ գալիս է վաղվա Շոգ սպիտակ սենյակ[27]։

Ծագումնաբանություն խմբագրել

Ինչպես ցուցադրվում է Uncanny X-Men #125 հրատարակությունում (1979 թվականի սեպտեմբեր) Լեդի Գրեյը՝ Իքս մարդկանց անդամ Ջին Գրեյի նախնին է և XVIII դարում Դժոխային կրակի ակումբի անդամ։ Այս հրատարակությունում չարագործ Մտքի տիրակալը փորձում է դարձնել Գրեյին (այդ ժամանակ Փյունիկի կերպարանքով) ժամանակակից՝ ԴԿԱ-ի (Դժոխային կրակների ակումբ) Սև թագույհի, ստեղծելով իլյուզիա, որ նա ապրել է իր նախնիներից մեկի՝ Լեդի Գրեյի մարմնում։ Սակայն եղել է արդյոք այդ լեդին իրական անձնավորություն կամ Մտքի տիրակալի ստեղծածը, անհայտ է մնում։

Այդ հարցի պատասխանը վերջապես տրվում է X-Men: Hellfire Club #2 հրատարակությունում (2000 թվականի փետրվար), որն ակումբի պատմության մասին մինի սերիաներից է։ Հենց այդ հրատարակությունը գրել է Բեն Ռահանը և նկարել է Չարլի Ադլարդը։ Լեդի Գրեյն ազդեցիկ անդամ է եղել, հնարավոր է, որ ամերիկայի անկախության պատերազմի ժամանակ (1775—1783) եղել է ԴԿԱ-ի ֆիլադելֆիական ճյուղի թագուհի։

Այլ տարբերակներ խմբագրել

1602 խմբագրել

Marvel 1602 մինիսերիայում Ջին Գրեյը ձևացնում էր իրեն «Ջոն Գրեյ» և եղել է «վհուկների տեսակի» անդամ, որը ղեկավարում էր Կառլոս Խավյերը (Չարլզ Քսավյեր 1602 տիեզերքում)։ Ինչպես և նրա կրկնօրինակը Marvel տիեզերքից, նա ուներ տելեկինեզի ուժ։ Եղել է ավանդական շեքսպիրյան աղջիկ, որը տղա էր ձևանում։ Ջինը զոհաբերում է իր կյանքը հանուն իր ընկերների Օտտո Ֆոն Դումի (Բժիշկ Դում) դեմ կռվում։ Նրան թաղում են ծովում։ Երբ նրա մարմինը կրեմիրացնում են, կրակը ոչնչանալուց առաջ մեծ գիշատիչ թռչուն է երևում։ Բացի Խավիերից և Նիկոլաս Ֆյուրիից միակը ով գիտեր Ջինի խաբեության մասին Սքոթիուս Սամերիսլն (Սքոթ Սամմերսն) էր, որին նա դուր էր գալւս։ Նաը «Ջոնը» ուներ մոտ ընկեր Վերները (Հրեշտակ), որն իմացել էր նրա խաբեության մասին մահից հետո։

Ապոկալիպսիսի դարաշրջան խմբագրել

«Ապոկալիպսիսի դարաշրջան» սյուժեում Ջինը Մանետոյի աշակերտուհին է, որն սիրահարվում է այլ աշակերտի՝ Կուղխին։ X զենքը փրկում է նրան, այն բանից հետո, երբ պարոն Խարդախն առևանգում է Ջինին և միավորում է նրա ԴՆՓ-ն Կիկլոպի հետ, որի նկատմամբ Ջինը տածում էր ցավակցության նման ինչ-որ զգացմունք, կատարյալ մուտանտ ստեղծելու համար (Իքս մարդ)։ Իքս զենքը և Ջինը թողնում են Իքս մարդկանց, որպեսզի միասին ապրեն, մինչ այն, երբ Ջինն իմացավ ԱՄՆ-ի վրա ռմբակոծության Ապոկալիպսիսի ծրագրի մասին։ Նա դրա պատճառով կռվում է Իքս զենքի հետ։ Լոգանը և Ջինը միավորում են ուժերը Մարդկության բարձրագույն Խորհրդի հետ և համաձայնվում են ղեկավարել Ապոկալիպսիսի կայսրության վրա ընկնող միջուկային զենքը։ Հետո նա Կիկլոպի օգնությամբ փորձում է կանգնեցնել հարձակումը և պահում է ռմբերն իր տելեկինեզի օգնությամբ։ Ջինը մահանում է Կիկլոպի եղբոր՝ Հավոկի հարվածից։

Տասնամյակի տարեդարձի մինիսերիայում պարզվում է, որ Ջինն է վերջին ուժերով կանգնեցրել Մարդկության Բարձրագույն Խորհրդի միջուկային հարձակումը։ Նույն ժամանակ Խարդախը պարզում է, որ նրա ԴՆԹ-ն ունի հատուկ հատկություններ և նա պետք է հասանելիություն ունենա «Ալֆա Մուտանտի» ուժերին, որը լեգենդար «առաջին մուտանտն» է։ Նա վերակենդանացնում է Ջինին և նա ցուցադրում է «Ալֆա Մուտանտի» ուժեր, որոնք շատ նման են Փյունիկի ուժի ունակություններին։ Ջինը չի հիշում իր նախկին կյանքը և նրա միջոցով Խարդախը կարողանում է ստեղծել նոր թիմ, որպեսզի պայքարի Իքս մարդկանց դեմ։ Կռվի ժամանակ Լոգանը կարողանում է հասնել Ջինին, նա շրջվում է Խարդախի դեմ և այրում է նրան։ Ջինը և Լոգանընը վերամիավորվում են, և Մագնետոյի կամքով, նա դառնում է Իքս մարդկանց առաջնորդը։

Ջինա Գրեյ, Marvel տիեզերքի մանգա խմբագրել

«Marvel Mangaverse X-Men»-ի (Marvel Մանգատիեզերքի Իքս մարդիկ) և «X-Men Ronin» (Իքս մարդկանց ռոնինները) պաշտոնական տարբերակներում Ջինան՝ հզոր տելեպատ և տելեկինետիկ է, իրեն կոչում է Հրաշք աղջիկ, բայց նաև ունի Փյունիկի ուժին հասանելիություն։ Երեք մասից բաղկացած «X-Men: Phoenix — Legacy of Fire» (Իքս մարդիկ։ Փյունիկ՝ Հրե ժառանգություն) մինիսերիան ներառում է առանձին կերպարի, հիմնված Ջին Գրեյի վրա՝ «Ջենա Փայր» անունով։ Ջինան և նրա քույր Մադլեմը եղել են «Փյունիկի սրի» պահապաններրը, որի ուժը Ջենան կլանել էր։ Մինիսերիայի գլխավոր կերպարները պատկերվել են համարյա մերկ վիճակով։ Սերիաների վարկանիշը բարձրացել է PG-ից մինչև PG+-ի մինչև № 1 հրատարակության լույս տեսնելը, իսկ № 2-ի և № 3-ի համար օգտագործվել է MAX իմպրինտը հասուն կարդացողների համար։

Անցած ապագայի օրերը խմբագրել

Ժամանակային գծում, որը հայտնի է որպես «Անցած ապագայի օրերը» անունով, ջինը մահանում է, երբ Մտքի տիրակալը Փիթսբուրգում պայթեցնում է միջուկային զենք, սակայն մի քանի ամսվա ընթացքում մինչ այդ նա աղջիկ է ծննդաբերել՝ Ռեյչել անունով։ Այն տեղեկությունը, արդյոք փոխարինվել է Ջինը Փյունիկի ուժով թե ոչ, հակասություն է։ Նաև մինչև վերջ պարզ չի լինում, թե ով է Ջինի որդու հայրը, սակայն Ռեյչելն իր հորը համարում է Սքոթ Սամմերսին, որոշ ակնարկներ ցույց են տալիս, որ նա Փյունիկի ուժի ծնունդ է և ընդհանրապես չունի կենսաբանական հայր։

Marvel Զոմբի 2 խմբագրել

Ջին Գրեյը հայտնվել է Marvel Zombies սիքվելում, արդեն որպես Գալակտուսի և այլ հերոսների հետ զոմբի անդամ։ Նա կրում է «Խավարի Փյունիկի» հագուստը։ Հալկը խոցում է Ջինի մարմինը և ջարդում է նրա գլուխը, երբ նա փորձում էր ճնշել նրան։

Իքս ստվեր խմբագրել

Նոր Էքսկալիբուրը պայքարում է Ջին Գրեյի չար նմանակի հետ, որն իքս ստվերի անդամ է, Իքս մարդկանց ալտերնատիվ իրականությունում, որում Պրոֆեսոր Իքսի մեջ էր մտել Ստվերների Թագավորը։ Նրանք տեղափոխվում են Երկիր 616 արդյունքում՝ M օր։ New Excalibur #24 հրատարակություն ում Կապիտան Բրիտանիաներից մեկը՝ Ալբիոնան խոցում է թրադաշույնով նրա ուսը՝ խփելով նրան, նա օգտագործում է իր ուժը՝ գիտելիքների ստացման համար, որոնք անհրաժեշտ էին, սարքն ապաակտիվացնելու համար, որն ալբիոնը օգտագործում էր Լոնդոնի էլեկտրականության համար։ Դրա համար պահանջվող էներգիան և վնասից հետո արյան կորուստն սպանում է նրան։

Ի՞նչ կլինի եթե խմբագրել

«What If — X-Men: Rise and Fall of the Shi’ar Empire»-ում (Ի՞նչ կլինի եթե՝ Իքս մարդիկ։ Շի’ար կայսրության վերելքը և անկումը) Հրաբուխը դառնում է Փյունիկ և ոչնչացնում է յոթ գալակտիկաները, ողջ Ոչնչացման ալիքը, Շի’արը և Կրիին։ Նա ուղևորվում է Երկիր և օգտագործելով Փյույնիկի ուժը, վերականգնում է Քրաքոա, մինչև Կիկլոպի, Հավոկի, Ռեյչելի և Լարի հետ կռվելը։ Հրաբուխը հաղթում է, մինչ պայքարի մեջ տարօրինակ ուժի մտնելը, որն ստիպում է Հրաբուխին կորցնել Փյունիկի ուժի նկատմամբ վերահսկողությունը։ Մտքով Հրաբուխի և նրա ընտանիքի միջև ընթացող կարճ պայքարից հետո նա ընդունում է իր պարտությունը, երբ, մահանալով բաց է թողնում զայրույթը և ատելությունն իր վրա։ Տարօրինակ ուժը բացում է, որ դա Ջին Գրեյն է՝ Թագի սպիտակ Փյունիկը։

Ջինը նախկինում օգնել է Ռեյչելին և Հավոկին փախչել Շի’ար կայսրությունից, բացելով տելեպորտացիոն պորտալ երկրի վրա, մինչ Հրաբուխի կողմից կայսրության ավերումը։ Հենց Ջինը չի թողնում Հրաբուխին լիակատար հասանելիություն ստանալ Փյունիկի ուժին Քրաքոայում։ Ջինը երիտասարդ Գաբրիելին ցույց է տալիս, որ լիակատար իշխանության տիրապետումը նրան չէր տա այն ինչ նա իրականում ցանկանում էր։ Դրա փոխարեն նա նրան ցույց է տալիս, որ ի սկզբանե նրա ցանկությունն սիրված լինելն է հանդիսանում, հանգստացնելով երեխա Հրաբուխին Շոգ սպիտակ սենյակում։

Ամալգամ խմբագրել

Amalgam Comics տիեզերքում Ջինա Գրեյը որպես Փյունիկ խառնվել է DC Comics-ի Կրակի հետ, ինչի արդյունքում էլ՝ Հրե թռչունը ավելի ուշ, DC Comics-ի Մարսիական որսորդի հետ է, ինչն ստեղծում է Կանաչ Փյունիկ, նաև հետո որպես Հրաշք աղջիկ՝ երկրորդ Սև Դեղձանիկի (Black Canary) հետ, ինչն ստեղծում է Ջին Բլեքին (Jean Black):

Ultimate Ջին Գրեյ խմբագրել

Ջինի ունակությունները հայտնվել են վաղ հասակում, ծնողները որոշում են նրան ուղարկել հիվանդանոց, բայց պրոֆեսոր Չարլզ Քսավյեն, դառնում է Ջինի խնմակալը և սովորեցնում է նրան վերահսկել իր ունակությունները։ Մի քանի տարի աղջիկն անց է կացնում Քսավյեի շնորհալի երիտասարդների դպրոցում և ոչ միայն սովորել է իր անսովոր ունակությունները կառավարելու արվեստը, այլ նաև դարձել է պրոֆեսորի արժանի հետնորդը։ Դպրոցում Ջինը նոր անուն է ստանում՝ Մարվել (Հրաշք աղջիկ)։ Ջինքն սքոթ Սամմերսից (Կիկլոպ) հետո Քսավյերի երկրորդ աշակերտն է։ Կիկլոպի հետ նա օգնում է Պրոֆեսոր Իքսին այլ մուտանտների որոնումներում, որոնք տառապում են մարդկանց մարտական հարաբերություններից այն մուտանտների նկատմամբ որոնք սխալ են օգտագործում իրենց ուժերը[28]։

Հետո Փյունիկը Ջինի մարմինը օգտագործել է Երկրում իր հայտնվելու համար, որը հին աստվածություն է, որն ունի անհավանական ուժ և բանտարկված է երկրագնդի միջուկում։ Ջինը մի քանի անգամ օգտագործել է նրա ուժերը, որպեսզի կանխի միջուկային կատաստրոֆան, որն առաջացրել էր Մագնետոն Կախարդի հետ կռվի ժամանակ, Ապոկալիպսիսին ոչնչացնելու և Կիկլոպին Երկիր մոլորակ հետ բերելու համար, որն ընկել էր Բանշի թմրանյութի ազդեցության տակ։ Ուլտիմատումից հետո նա միայն մեկ անգամ է օգտագործել Փյունիկի ուժը, որպեսզի ընկեծ Իքս մարդկանց պատվին հուշարձան կանգնեցնի։

Ուլտիմատումի դեպքերից հետո և սկսված մուտանտների որսից Ջինը երկար ժամանակ թաքնվում էր Քարեն Գրանտ անունով։ Այն բանից հետո, երբ նրա կյանքը փչացնում են Միստիկը և Սրատամւ, նրան գտնում է մահացած Կուղխի որդին՝ Ջիմի Հադսոնը, նրա հետ միասին փրկում է Խավարի Հրեշտակին՝ Դերեկ Մորգանին և որոշում է նորից ստեղծել մուտանտների թիմը։ Կալիֆոռնիայում նա իր թիմ է վերցնում Լիզ Ալենին, իսկ հետո նաև Հալկին, այն բանից հետո Ջիմմիի վրա հարձակվում է Սրատամիը՝ Մուտանտների եղբայրության ողջ մնացած անդամներից մեկը, որոնց գլխավորում էր Սնդիկը։

Այն ժամանակ, երբ Նեբրովթները՝ օգտագործված կառավարության կողմից գրավում են Ամերիկան, Ջինը դառնում է երկնային Տյան քաղաք նոր կառավարիչ, որը նախկինում կառավարում էր Քսորնը և Զորնը։ Շուտով, երբ Իքս մարդկանց նախկին մասնակիցներից մեկը՝ Քիթի Փրայդը, փրկում է Ամերիկան Նեբրովթներից և գլխավորում է փրկված մուտանտների խումբը, նրանց համար նոր բնակավայր է ստեղծում (Ուտոպիա), ապա Ջինը որոշում է միաանձնյա ղեկավարել իրենց ռասսան, ներկայացնելով իրեն որպես փախստական, գալիս է բնակավայր։ Սակայն, Քիթիի մուտանտների թիմում՝ Փսայլոկը պարզվում է, որ ինքնակոչ է, որն իրեն ներկայացնում էր Ջինի փոխարեն, ԱՄՆ-ի բանակը ուղղում է դեպի մուտանտների բնակավայրը, բայց Ջինի հաջողվում է պայքարել և հաղթել ինքնակոչին։ Դրանից հետո, նրա դեմ էլ պայքարում է Քիթին։ Արդյունքում Ջինի և Քիթիի միջև կռիվ է ընթանում մուտանտների բնակավայրի համար, որում հաղթում է Քիթին, քանի որ նրա ազգին ոչնչացրել է Տյան քաղաքը, իսկ նրա բնակիչները, ներառյալ՝ Ջին Գրեյը վերախմբավորվել են ուտոպիայում։ Տյանի դեպքերից որոշ ժամանակ անց, Ջինի Իքս մարդկանց թիմի կազմում մասնակցություն է ունենում 616 տիեզերքից Գալակտուսի դեմ պայքարում, որը ներթափանցել էր նրանց աշխարհ, նրանց դեմ հաղթանակ տանելուց հետո, նա փրկված հերոսների հետ ներկա է Կապիտան Ամերիկայի և Թորի հուղարկավորության ժամանակ։

Շուտով, երբ 616 տիեզերքի երիտասարդ Իքս մարդիկ ոչ դիտավորյալ տելեպորտացվում են Երկիր 1610 աղջիկ մուտանտի կողմից, ապա Ջինան իր ընկերների հետ հանդիպում է իր ալտերնատիվ տարբերակին նոր Սարդ-Մարդու հետ (Մայլզ Մորալես), որոնք նրանց էին փնտրում։ Ջինն իր ընկերների և Սարդ-Մարդու հետ օգնում է մյուս Ջինին նրա ընկերոջ որոնումներում, սակայն նանցից մեկին (Գազան) առևանգում է Բժիշկ Դումը և մուտանտների երկու թիմերն էլ փրկում են Հենքին, հարձակվելով չարագործի ամրոցի վրա, որը ծանր մարտից հետո փախչում է, բայց Իքս մարդիկ պայթեցնում են նրա ամրոցը։ Կռվից հետո, մուտանտները գտնում են աղջիկ մուտանտին, որը վերադարձնում է Իքս մարդկանց մյուս թիմին Երկիր 616։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Կինո խմբագրել

Ֆամկե Յանսենը կատարում է Ջին Գրեյի/Փյունիկի հասուն դերը «Իքս մարդիկ», «Իքս մարդիկ 2», «Իքս մարդիկ։ Վերջին մարտը», «Կուղխ» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։ Ջին Գրեյի երիտասարդ տարբերակի դերը, կատարել է Սոֆի Թյորները՝ «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» «Դեդփուլ 2» և «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմերում։

Իքս մարդիկ խմբագրել

«Իքս մարդիկ» ֆիլմում Ջինան հանդես է գալիս որպես թիմի բժիշկ (ըստ տեղեկության նա փոխարինել է բժիշկ Հենք Մաքքոյին, որի համար շատ դիմահարդարում կպահանջվեր) և Կիկլոպի ընկերուհի, սակայն նա նաև գրավում է Կուղխին։ Նրա ունակությունները նշանակալի թույլ են, քան դասական տարբերակում։ Նա ունի տելեկինեզի ցածր աստիճան, Ջինան կարողանում է շարժել միայն իր շրջապատի փոքր առարկաները, սակայն պարբերաբար նա ունակ է նաև բարձր մակարդակի, օրինակ՝ տելեկինեզի օգնությամբ նա անշարժացնում է Դոդոշին (թեև կարճ ժամանակով)։ Ֆիլմում նա փորձում է օգտագործել Ցերեբրոն, սակայն այն շատ ավելի անկառավարելի է պարզվում նրա համար, բայց, այն ու ամենայնիվ վերջին պահին նրան հաջողվում է ներթափանցել Մագնետոյի ուղեղը և իմանալ նրա ծրագրերի մասին։ DVD մեկնաբանություններում ռեժիսորը հաստատում է, որ նրա վրա ազդել է Մագնետոյի մեքենան, դրանով իսկ կանչելով Փյունիկին։ Սակայն, հնարավոր է, որ նրա վրա ուժեղ ազդել է Ցերեբրոն, որը կարող էր վնասել փսիոնիկ արգելքները, որոնք տեղադրել էր Քսավյեն։

Իքս մարդիկ 2 խմբագրել

«Իքս մարդիկ 2» ֆիլմի սկզբում ջինան հետևում է ուսանողներին թանգարանում էքսկուրսիայի ժամանակ։ Նա Սքոթին ասում է, որ նա մղձավանջներ է տեսնում և որ նրա տելեպատիան ավելի և ավելի է ուժեղանում Ազատության արձանի կղզու դեպքերից հետո։ ԱՄՆ-ի BBC-ից X-Jet-ով փախուստի ժամանակ, Ջինան` Փյունիկի ուժով ոչնչացնում է հրթիռները, որի արդյունքում նրա աչքերը փայլում են կարմիր հրով։ Նա կռվում է Կիկլոպի հետ, որը գտնվում էր Ուիլյամ սթրայքերի ազդեցության տակ և տելեկինեզի միջոցով ստեղծում է տելեկինետիկ վահան օպտիկական ճառագայթներից արգելափակելով դրանք, դրանով իսկ նա ընկնում է շինության ամբարտակի մեջ։ Նրա հզորությունը, ըստ երևույթի, հասնում է Փյունիկի մակարդակի։ Երբ X-Jet-ի չի թռչում նա ջրի ալիքները օդ է բարձրացնում, տելեպատիկորեն կանգնեցնում է Գիշերային օձի տելեպորտացիան, որպեսզի չթողնի նրան փրկել իրեն և հաղորդակցվում է Կիկլոպի հետ Պրոֆեսորի միջոցով տելեպատիայով, միաժամանակ պահում է ամբարտակի փլվելուց հոսող ջուրը։ Ջինան պատվում է հրով և հենց փրկում է Իքս մարդկանց, փակում է աչքերը և թողնում ջրին իրեն խորտակել։ Ֆիլմի վերջում Ջինան պատմում է էվոլյուցիայի մասին և ջրի մակերևույթին կարելի տեսնել հրե թռչուն (Փյունիկ)։

Իքս մարդիկ։ Վերջին մարտը խմբագրել

«Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում նա հանդես է գալիս որպես ֆիլմի գլխավոր անտագոնիստներից մեկը որտեղ գործում է որպես Խավարի Փյունիկ։ Ի սկզբանե նրան արթնացնում է Սքոթը, որը չի կարողանում ուղղվել նրա մահից հետո, նրա ուղարկած տելեպատիկ հաղորադգրություններից և վերադառնում է լճի ափ։ Արդյունքում նա անգիտակցաբար սպանում է Սքոթին, ըստ երևույթին օգտագործելով Փյունիկի ուժը։ Հետո անգիտակից Ջինին գտնում և ամառանոց են տեղափոխում Քսավյեի կողմից ուղարկված Փոթորիկը և Կուղխը։ Քսավյեն պատմում է Ջինի ահռելու ուժի և հզորության մասին, որը նա ստիպված սահմանափակել էր նրա ենթագիտակցության շուրջը հոգեբանական արգելքներով։ Դրա հետ կապված Ջինի ներսում մեծ էներգիա է հավաքվում, որն առաջացնում է անձի երկակիություն, որն իրեն Փյունիկ է կորում։ Երբ Ջինն արթնանում է, նա Սքոթի մասին հիշատակումից հետո ուշքի է գալիս, ինչից հետո անգիտակցաբար սկսում է կորցնել իր ուժերի նկատմամբ վերահսկողությունը, որի ժամանակ սենյակում գտնվող առարկաները և այդ թվում նաև Սքոթի ակնոցները, սկսում են ճախրել օդում և բաժանվում են մոլեկուլների։ Ջինան խնդրում է Լոգանին սպանել նրան, բայց Լոգանը չի ցանկանում դա անել, հետո Ջինի ունակությունները դուրս են գալիս վերահսկողությունից և Փյունիկն ազատվում է։ Քսավյեն և Մագնետոն գտնում են նրան մանկության հին տանը։ Երբ Քսավյեն փորձում է նրան ասել, որ նրա ուժերը վտանգավոր են և անկառավարելի, Փյունիկը զայրանում է և օդ է բարձրացնում տունը և նրա ներսում գտնվող ամենը։ Օգտագործելով իր ահռելի ունակությունները, նա պրոֆեսորին փոշիացնում է և հեռանում Մագնետոյի հետ։ Մուտանտների եղբայրության ճամբարում Ջինը ցուցաբերում է սառն սինթեզի և տելեպորտացիայի ունակություն, ինչով վախեցնում է Էյզենհարդին և այլ մուտանտներին։ Ֆիլմի վերջում, Ալկատրաս կղզու վրա հարձակման ժամանակ, Ջինան մինչև մարտի վերջը չի մասնակցում, այլ հանգիստ կանգնում է և հետևում կատարվող իրադարձություններին։ Լոգանին հաջողվում է հանգստացնել նրան, բայց մարտի վերջին հասած ռազմական ուժերը Ջինի նկատմամբ փոթորկալից կրակոց են բացում, դա արթնացնում է նրա պաշտպանական ռեակցիան և բարկացած Փյունիկն ազատում է իր ողջ ուժը և ոչնչացնում է իր շուրջը գտնվող բոլոր առարկաները և մարդկանց։ Կուղխին հաջողվում է նրան շատ մոտենալ և հասնել Ջինին, անդադար օգտագործելով ռեգեներացիոն ունակությունները։ Հենց այդ պահին Ջինան խնդրում է նրան, որ կանգնեցնի իրեն։ Կուղխը ջինին ասում է, որ սիրում է նրան, իսկ հետո խոցում է իր ճանկերով։ Դրանից հետո Ջինան ժպտում է Լոգանին, մինչև մեռնելը։ Ջինի դերը երիտասարդ ժամանակ կատարում է Հեյլի Ռամը։

Կուղխ։ Անմահ խմբագրել

Այդ ֆիլմում Ջինան հայտնվում է միայն Լոգանի երազներում։ Նա նրան ասում է, որ նա միայնակ է զգում առանց նրա, խնդրում է միանալ իրեն։ Ֆիլմի վերջում Լոգանը կյանքի իմաստ է ձեռք բերում և Ջինան լքում է նրան, անհայտանալով վառ լույսում։

Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը խմբագրել

Ջինա Գրեյը Կիկլոպի հետ կամեո հայտնվում է ֆիլմի վերջում՝ նոր ապագայում։ Նաև նա անցնում է Կուղխի հիշողություններում։ Նրա դերը նորից կատարում է Ֆամկե Յանսենը։

Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս խմբագրել

«Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում Ջինա Գրեյի դերը կատարել է երիտասարդ բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյորները։ Այստեղ նա սովորում է պրոֆեսոր Քսավյերի դպրոցում և հանդես է գալիս որպես տելեպատիակ և տելեկինետիկ ունակություններով մուտանտ, նաև տիրապետում է Փյունիկի ուժին, որը նա չի կարողանում կառավարել։ Աղջիկն իրեն միայնակ է զգում, որովհետև մնացած երեխաները վախենում են նրանից իր հզոր շնորհի պատճառով։ Կիկլոպի հետ առաջին հանդիպման ժամանակ, նրանք իրար հետ այդքան էլ լավ լեզու չեն գտնում, բայց հետագայում երիտասարդ մարդիկ հասկանում են, որ նրանց միավորում է այն, որ նրանք չեն կարողանում կառավարել իրենց ուժերը։ Երբ Ապոկալիպսիսն արթնանում է, Ջինի սկսում են տանջել աշխարհի վերջի մասին մղձավանջները, սակայն Չարլզ Քսավյերը հանգստացնում է նրան, ասելով, որ դա միայն երազ է։ Ապոկալիպսիսի պատճառով ավերվում է Քսավյերի դպրովը և մահանում է Ալեքս Սամմերսը։ Սքոթը ճնշվում է եղբոր մահով, բայց Ջինը հավաստացնում է, որ դրանում չկա նրա մեղքը։ Ավերված դպրոց ուղղաթիռներով ժամանում է սպա Ուիլյամ Սթրայքերը, որն իր հետ տանում է ուշագնաց եղած Միստիկին, Գազանին, Փիթերին և Մոյրա Մաքթագերթին։ Տելեպատիկ ունակությունների օնությամբ Ջինը՝ սքոթի և Քուրթ Վագների հետ միասին, աննկատ ներթափանցում են ուղղաթիռ։ Սթրայքերի բազայում Ջինան զգում է ևս մեկ մուտանտի ներկայություն, որը փակված է խցում։ Պարզվում է, որ դա Ջեյմս Հոուլեթն է (Կուղխը)։ Ջինան ազզտում է Կուղխին և նա ոչնչացնում է բունկերի պաշտպանությունը։ Դրանից հետո Ջինան ներթափանցում է նրա մտքերը և վերադարձնում է նրա հիշողությունների մի մասը։ Լոգանը փախչում է Սթրայքերի որջից։ Սքոթին, Ջինին և Քուրթին հաջողվում է ազատել ընկերներին։ Միստիկը նորից վերածնում է Իքս մարդկանց թիմը, որտեղ ներառվում են նոր երիտասարդ մուտանտները։ Միասին նրանք ուղևորվում են բանտարկված պրոֆեսորին փրկելու։ Չարլզը տելեպատիկորեն կռվում է Ապոկալիպսիսի հետ, բայց չի կարողանում և կանչում է Ջինին իրեն օգնելու։ Քսավյերը խնդրում է աղջկան ազատել Փյունիկի էությունը, ինչև և նա անում է։ Վերջնական մարտում Ջինան Փյունիկի օգնությամբ այրում է գլխավոր չարագործին։ Վերջում հերոսները վերամիավորվում են։ Մագնետոյի հետ Ջինան նորից վերակառուցում է Քսավյերի դպրոցը։ Ռեյվենը մարզման սենյակում հավաքում է երիտասարդ մուտանտներին, ասելով նրան, որ հիմա նրանք, ոչ՛ աշակերտներ են, և ոչ՛ էլ երեխաներ, նրանք հիմա Իքս մարդիկ են։

Իքս մարդիկ։ Խավարի Փյունիկ խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին, "Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս" ֆիլմի իրադարձություններից հետ։ Ջին Գրեյի դերը նորից կատարել է Սոֆի Թյորները։

Մուլտսերիալներ խմբագրել

  • Ջինա Գրեյը պաշտոնական Իքս մարդկանց հետ (Պրոֆեսոր Իքս, Կիկլոպ, Հրեշտակ, Սառույց-Մարդ և Գազան) հայտնվել է «Marvel-ի սուպերհերոսները» մուլտսերիալի Նեմորին նվիրված սերիայում։
  • Ջինը Գրեյը հայտնվել է կամեո դերով պաշտոնական Իքս մարդկանց հետ հայտնվել է «Սարդ-Մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի «Սառցե մարդու ծագումը» և «Սուպերհերոսին սովորեցնելը» սերիաներում։
  • Ջինա Գրեյ Սամմերսը հանդիսանում է 90-ականների «Իքս մարդիկ» մուլտսերիլի կերպար, որտեղ նրան հնչյունավորել է Կատրին Դիշերը։ Ինչպես և կոմիքսներում նա այստեղ սիրահարված է Կիկլոպին և ամուսնանում է նրա հետ, միևնույն ժամանակ Կուղխը խանդում է նրանց։ Հիմնականում նա շատ բարի և ընկերասեր աղջիկ է և միշտ կարողանում է հանդարտեցնել Կուղխի և Կիկլոպի վեճերը։ Նրանց հարաբերությունների ընթացքում Կիկլոպն անհանգստանում է Շելմայի մասին, որը չէր կարողանում դիպչել իր զուգընկերոջը, մինչդեռ նրա մոտ լրիվ հակառակն էր։ Երրորդ եթերաշրջանում ցուցադրվել է «Փյունիկի մասին սագա»-ն, որտեղ Ջինը Փյունիկ է դառնում և կռվում է Դժոխային կրակների ակումբի դեմ։ Սագան բաժանվել է հինգ էպիզոդի։
  • «Իքս մարդիկ» մուլտսերիալի թիմի հետ Ջինա Գրեյը հայտնվում է «Սարդ-Մարդ» մուլտսերիալի երկրորդ եթերաշրջանի մի քանի սերիաներում։
  • Ջինա Գրեյը հանդես է գալիս որպես Իքս մարդիկ։ Էվոլյուցիա մուլտսերիալի գլխավոր կերպար, որտեղ նրան հնչյունավորում է Վենուս Թերեզան։ Ինչպես և այդ սերիալի շատ կերպարներ, Ջինան հանդիսանում է պատանի և դպրոց է գնում։
  • «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում Ջինա Գրեյին հնչյունավորում է Ջենիֆեր Հեյլը, մուլտսերիալի սկզբում կորչում է և կորցնում հիշողությունը, հետ նրան գտնում են Իքս մարդիկ, բայց թիմում արմատացած Էմմա Ֆրոսթը փոխանցում է նրան Դժոխային կրակների ակումբին, որպեսզի նրանք ստանան Փյունիկին։
  • «Սուպերհերոսների ջոկատը» կատակերգական մուլտսերիալում Ջինա Գրեյին հնչյունավորում է Հինդեն Վոլչը, հայտնվում է որոշ Իքս մարդկանց հետ «Տարօրինակ ջարդ Մուտանտների ակադեմիայում» սերիայում։
  • Ճապոնական «Իքս մարդիկ» մուլտսերիալում Ջինա Գրեյը հայտնվում է ամենասկզբում, կռվի ժամանակ, որտեղ նա գործում է որպես Խավարի Փյունիկ, գտնվելով Բժիշկ Դումի ազդեցության տակ։ Այստեղ նրա տրագիկ մահն այլ կերպ է ցուցադրվում՝ նա մենամարտում է ոչ թե Կուղխի հետ, այլ իր սիրեցյալ Կիկլոպի։ Ջինան տելեպատիկ ունակություններով կապվում է Կիկլոպի հետ և աղաչում սպանել նրան, բայց Կիկլոպը չի ցանկանում դա անել։ Ջինան ասում է, որ սիրում է նրան և ինքնասպանություն է կատարում, պայթեցնելով իրեն Փյունիկի էներգիայով։ Նրա մահվան պահին, գտնվելով Ջինայի գիտակցության մեջ Կիկլոպը նրա ետևում տեսնում է Էմմա Ֆրոսթի ուրվապատկերը, որի նկատմամբ դրանից հետո ատելություն է տածում, համարելով Էմմային Ջինի չար վերածննդի մեղավորը։ Հետագայում Ջինան միայն կամեո է հայտնվում Կիկլոպի հիշողություններում։ Ջինայի միտքը ողջ է մնում, ինչը թույլ է տալիս նրան օգնել թիմին եթերաշրջանի վերջին սերիաներում։ Բացի այդ, նա պատկերված է ամեն սերիայի սկզբում և վերջում, այլ Իքս մարդկանց հետ։
  • Ջինա Գրեյը հայտնվում է «Երկաթե մարդը։ Զրահներով արկածներ» մուլտսերիալի «Իքս ֆաքտոր» սերիայում, որտեղ նրան կրկին անգամ հնչյունավորում է Վենուս Թերեզան։ Նա ընդունվում է դպրոց, որտեղ սովորում է Թոնի Ստարկը և ներկայանում է Էննի անունով։ Հետո պարզվում է, որ նա մուտանտ է և թաքնվում է Մագնետո անունով մուտանտից։ Մագնետոյին հաղթելուց հետո Ջինան բացահայտում է բոլորին իր անունը, հետո հանդիպում է Պրոֆեսոր Իքսին, որը նրան առաջրկում է սովորել մուտանտների համար հատուկ դպրոցում։

Քննադատություն և արձագանքներ խմբագրել

  • 2006 թվականին IGN կայքը Ջին Գրեյին տեղադրել է «վերջին 40 տարվա 25 լավագույն Իքս մարդիկ» ցանկի 6-րդ հորիզոնականում, որտեղ ցուցադրվում է, որ Ջինա Գրեյը դարձել է մուտանտների մահվան և վերակենդանացման խորհրդանիշ, նաև Իքս մարդկանց ժառանգության անբաժանելի մասը։ Չնայած նրան, որ Ջինա Գրեյը մի քանի անգամ մահացել և վերակենդանացել է։ Նրա առաջին մահը մնում է հիշարժան և նշանակալի դեպք X-Men կոմիքսների տիեզերքում[1]։
  • 2009 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսների 100 մեծագույն չարագործներ» ցանկում Փյունիկը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
  • 2011 թվականին «IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսներ» ցանկում Ջինա Գրեյը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ նկարագրությամբ, որ թեև նա կարող է երկար լինել մահացած կամ կորած, բայց այն ազդեցությունը, որը թողնում է Ջինա Գրեյը ցույց է տալիս այն ֆրանշիզան, որ շատ քիչ Իքս մարդիկ կարող են մրցակցել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Hilary Goldstein; Richard George. «The Top 25 X-Men». ign comics UK. Արխիվացված է IGN.com Top 25 X-Men օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Top 100 Comic Book Heroes». IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին.
  3. X-Men #1, 1963
  4. X-Men Hidden Years 8, 9
  5. Uncanny X-Men #129-138, 1980-1
  6. Graupman, Michael (2012 թ․ հուլիսի 12). «Assemble, true believers: Legendary X-Men comic book writer Chris Claremont emerges at Dragon's Lair». CultureMap Austin. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  7. Rahan, Kaleon (2012 թ․ հուլիսի 13). «Showdown Supreme». The Star. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  8. 8,0 8,1 Whittaker, Richard (2012 թ․ հուլիսի 14). «Chris Claremont: Dead Should Mean Dead—'X-Men' mastermind talks the Phoenix and the flame». The Austin Chronicle. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  9. 9,0 9,1 Dark Phoenix: The Director's Cut - Full izle, Hd izle, Tek parça izle
  10. 10,0 10,1 Chris Claremont; John Byrne; Jim Shooter; Jim Salicrup, Louise Jones; Terry Austin (w). "The Dark Phoenix Tapes" Phoenix: The Untold Story 1 (April 1984), Marvel Comics
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 «Interview With Kurt Busiek: Marathon Man». ComicList. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. Cronin, Brian (2008 թ․ հունիսի 26). «Comic Book Urban Legends Revealed #161». Comic Book Urban Legends Revealed. Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  13. Kristiansen, Ulrik; Sørensen, Tue (1996 թ․ մայիսի 1). «An interview with Chris Claremont». SerieJournalen.dk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին.
  14. Shaun Manning (2008 թ․ հուլիսի 25). «CCI: The X-Men Panel». Comic Book Resources.
  15. Johnson, Alan (2009 թ․ մարտի 1). «WonderCon '09 - X-Men Panel». Newsarama.
  16. Richards, Dave (2009 թ․ դեկտեմբերի 21). «Matt Fraction's 'Utopian' Vision». Comic Book Resources.
  17. White, Brett (2012 թ․ օգոստոսի 7). «Marvel NOW! Q&A: All-New X-Men». Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. Truitt, Brian (2012 թ․ հուլիսի 5). «Marvel NOW! refreshes creativity and characters». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  19. New X-Men #134
  20. ««X-Men» (Ist Series) #42». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  21. Classic X-Men #13, 1987
  22. X-men Unlimited #44, 2003
  23. Uncanny X-Men #357, 1998
  24. Uncanny X-men #344
  25. Classic X-Men #43
  26. Сюжет Այդտեղ գալիս է վաղըNew X-Men #151-#154
  27. New X-Men #154
  28. Ultimate X-men #4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Գրեյ» հոդվածին։