Սարդ-մարդը (ֆիլմ)

2002 թ. սուպերհերոսյան ֆիլմ (ռեժիսոր՝ Սեմ Ռեյմի)

«Սարդ-մարդը» (անգլ.՝ Spider-Man), 2002 թվականի արկածային մարտաֆիլմ-մելոդրամա սուպերհերոսների մասին, Փիթեր Փարքերի մասին պատմող կինոեռագրության առաջին մասը, որում ներկայացվում է, թե ինչպես է տղան դարձել Սարդ-մարդ։ Ֆիլմի ռեժիսորը Սեմ Ռեյմին է։

Սարդ-մարդը
անգլ.՝ Spider-Man
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, դրամա, պատմություն հասունացման մասին և ֆիլմ սուպերհերոսների մասին
Թվականմայիսի 3, 2002, մայիսի 5, 2002, մայիսի 17, 2002, մայիսի 16, 2002, մայիսի 10, 2002, հունիսի 23, 2002, հունիսի 6, 2002[1] և հունիսի 12, 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի
ՊրոդյուսերԼորա Զիսքին և Իեն Բրայս
Սցենարի հեղինակԴևիդ Քեփ, Սքոթ Ռոզենբերգ և Էլվին Սերջենթ
ԴերակատարներԹոբի Մագուայր, Ուիլեմ Դեֆո, Քիրստեն Դանստ, Ջեյմս Ֆրանկո, Քլիֆ Ռոբերտսոն, Ռոզմարի Հարիս, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Էլիզաբեթ Բենքս, Ջո Մանգանելո, Բիլ Նան, Թեդ Ռեյմի, Gerry Becker?, Ռոն Փերքինս, Ռենդի Սևիջ, Մեյսի Գրեյ, Բրյուս Քեմփբել, Լյուսի Լոուլես, Սթեն Լի, Օկտավիա Սպենսեր, Լյուսի Լյու, Մայքլ Պապաջոն, Robert Kerman?, Սառա Ռամիրես, Սքոթ Շվարց, Սթենլի Անդերսոն, Ջեք Բեթս[2], Scott Spiegel?[2], Ջեսի Հեյման[2], Անդրայ Ջոնսոն[2], Jayce Bartok?[2], Թիմ դե Զարն[2], Evan Arnold?[2], Լարի Ջոշուա[2] և Փիթեր Էփել[2]
ՕպերատորԴոն Բյորջես
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժArthur Coburn? և Բոբ Մուրավսկի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Լոս Անջելես
ԿինոընկերությունColumbia Pictures և Marvel Entertainment
Տևողություն121 րոպե
Բյուջե139 000 000 $[3]
Շահույթ825 025 036 $[4] և 407 022 860 $[5]
Պաշտոնական կայքէջ
 Spider-Man (2002 film) Վիքիպահեստում

Սուպերհերոսի դերը կատարում է Թոբի Մագուայերը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ուիլեմ Դեֆոն, Քիրստեն Դանստը, Քլիֆ Ռոբերտսոնը, Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, Ռոզմարի Հարրիսը, Բիլ Նանը, Մայքլ Պապաջոն, Էլիզաբեթ Բենքսը, Թեդ Ռեյմին, Ջո Մանգանելոն և այլք։

Սյուժե խմբագրել

Փիթեր Փարքերը համեստ աշակերտ է, որ ապրում է սովորական կյանքով և գաղտնի սիրում է Մերի Ջեյն Ուոթսոնին, որ իր հարևանուհին ու համադասարանցին։ Փիթերը հետաքրքրվում է լուսանկարչությամբ։ Նա որբ է, ապրում է ոչ հարուստ հորեղբոր ու նրա կնոջ հետ։ Մի անգամ էքսկուրսիայի ժամանակ Փիթերին խայքում է ձևափոխված ԴՆԹ-ով սարդը։ Որոշ ժամանակ անց տղան իր մոտ նկատում է սովորական մարդկանց ոչ հատուկ ունակություններ՝ մեծ ուժ, դիմացկունություն, պատերի ու առաստաղի վրայով սողալու և սարդոստայն բաց թողնելու կարողություն։

Փիթերը որոշում է օգտագործել իր ուժը գումար շահելու համար, որպեսզի մեքենա գնի և դրական տպավորություն թողնի Մերի Ջեյնի վրա։ Առանց կանոնների մարտի ժամանակ նա հաղթում է ռեստլեր Մագրոյին, սակայն նրան խաբում և խոստացված գումարի փոխարեն տալիս ընդամենը 100 դոլար։ Երբ մարտի կազմակերպիչների թալանում են, Փիթերը հրաժարվում է օգնել՝ այդպիսով լուծելով իր վրեժը։ Սակայն երբ կողոպտիչը սպանում է Փիթերի հորեղբայր Բենին, նա անզգուշաբար սպանում է հանցագործին։ Դրանից հետո Փիթերը հասկանում է, որ իր կոչումը հանցագործների դեմ պայքարելն է։

Այդ ժամանակ Նորման Օզբորնը՝ Հարրի Օզբորնի հայրը, ով ֆինանսավորում է ռազմական ոլորտում կատարվող հետազոտություններ, որոշում է փորձարկում կատարել իր վրա՝ դրանով իսկ ապացուցելով իր գաղափարների հեռանկարային լինելը։ Փորձարկման արդյունքում նա վերածվում է չարագործ Կանաչ գոբլինի, ով ամեն ինչի պատրաստ է հանուն իր նպատակի իրականացման։ Փիթեր Փարքերն աշխատանքի է տեղավորվում որպես լուսանկարիչ. նա պետք է լուսանկարի Սարդ-մարդուն, այսինքն՝ իրեն։

Սարդ-մարդու ու Կանաչ գոբլինի միջև տեղի ունեցած եզրափակիչ մենամարտում վերջինս պատանդ է վերցնում Մերի Ջեյնին և ճոպանուղու վագոնում գտնվող երեխաներին։ Այնուհետև նա Սարդ-մարդուն առաջարկում է ընտրել՝ փրկել Մերի Ջեյնին կամ երեխաներին։ Փիթերը փրկում է և՛ Մերի Ջեյնին, և՛ երեխաներին։ Այդ մահացու պայքարում մեծ դժվարությամբ հաղթում է Սարդ-մարդը։ Կանաչ գոբլինը փորձում է սպանել Փիթերին, սկակայն անզգուշությամբ զոհվում է իր իսկ սավառնակի պատճառով։ Մահվանից առաջ նա խնդրում է ներել իրեն և ոչինչ չպատմել Հարրիին։ Երբ Սարդ-մարդը Օզբորնի անշունչ մարմինը տանում է նրա տուն, Հարիին նկատում է նրան և որոշում վրեժ լուծել։

Ֆիլմի ավարտին Մերի Ջեյնը համբուրում է Սարդ-մարդուն։ Ակնարկվում է, որ աղջիկը հասկացել է Փիթեր Փարքերի վարած երկակի կյանքի մասին։ Նորման Օզբորնի թաղման ժամանակ Հարրին իր ընկեր Փիթերին պատմում է Սարդ-մարդուց վրեժ լուծելու իր մտադրության մասին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Թոբի Մագուայեր Փիթեր Փարքեր / Սարդ-մարդ Փիթեր Փարքեր / Սարդ-մարդ
Ուիլեմ Դեֆո Նորման Օզբորն / Կանաչ գոբլին Նորման Օզբորն / Կանաչ գոբլին
Քիրստեն Դանստ Մերի Ջեյն Ուոտսոն Մերի Ջեյն Ուոտսոն
Ջեյմս Ֆրանկո Հարրի Օզբորն Հարրի Օզբորն
Քլիֆ Ռոբերտսոն Բեն Փարքեր Բեն Փարքեր
Ռոզմարի Հարրիս Մեյ Փարքեր Մեյ Փարքեր
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս Ջեյ Ջոնա Ջեյմսոն Ջեյ Ջոնա Ջեյմսոն
Ջո Մանգանելո Ֆլեշ Թոմփսոն Ֆլեշ Թոմփսոն
Ջերի Բեքեր Մաքսիմիլիան Ֆարգաս Մաքսիմիլիան Ֆարգաս
Բիլ Նան Ջոզեֆ «Ռոբի» Ռոբերտսոն Ջոզեֆ «Ռոբի» Ռոբերտսոն
Ջեք Բետս Հենրի Բալկան Հենրի Բալկան
Ստենլի Անդերսոն Սլոկամ գեներալ Սլոկամ
Փոն Պերկինս Մենդել Շտրոմ բժիշկ Մենդել Շտրոմ
Մայքլ Պապաջոն Դենիս Կարադին Դենիս Կարադին
Կ. Կ. Դոդս Սիմկինս Սիմկինս
Թեդ Ռեյմի Հոֆման Հոֆման
Բրյուս Քեմփբել մարտ վարող
Էլիզաբեթ Բենքս Բեթի Բրանտ քարտուղար Բեթի Բրանտ
Ջոն Պեկստոն Բեռնարդ ծառայապետ Բեռնարդ
Թիմ Դեզարն Ֆիլիպ Ուոտսոն Ֆիլիպ Ուոտսոն
Թեյլոր Գիլբերտ Մեյդելին Ուոտսոն Մեյդելին Ուոտսոն
Ռենդի Սևիջ Մագրո ռեստլեր Մագրո
Լարի Ջոշուա
Մեյսի Գրեյ կամեո
Սքոթ Շպիգել ծովային ոստիկան
Լյուսի Լոուլես փանկ աղջիկ
Ստեն Լի մարդ հրդեհում
Բենի Ուրկիդեզ մարդասպան

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ Rotten Tomatoes ագրոգատորում գրախոսականների 89%-ը եղել է դրական՝ 7,6 գնահատականով։ Metascore-ում միջին գնահատականը եղել է 100-ից 73 միավոր։ Ռոջեր Էբերտը, չնայած ցածր գնահատականին (2,5/4), գովել է հերոսի ծագման պատմությունը, իսկ հերոսների մասին ասել է, թե նրանք չեն հիասթափեցնի օրիգինալ կոմիքսների սիրահարներին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • MTV Movie Awards մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (Քիրստեն Դանստ)
  • MTV Movie Awards մրցանակ «Լավագույն համբույր» անվանակարգում (Թոբի Մագուայեր և Քիրստեն Դանստ)

Ֆիլմը ներկայացվել է Օսկարի «Լավագույն ձայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում։

Քասթինգ խմբագրել

Նախքան Սեմ Ռոյմին Կանաչ գոբլինի դերի համար կընտրեր Ուիլեմ Դեֆոյին, այդ դերն առաջարկվել է Նիկոլաս Քեյջին[6] և Ջոն Մալկովիչին[7]։ Դերասաններ Ջոն Մալկովիչն ու Ուիլեմ Դեֆոն միասին նկարահանվել են «Վամպիրի ստվերը» (2000) ֆիլմում, որի պրոդյուսերն է եղել Նիկոլաս Քեյջը։

Ջեյմս Ֆրանկոն, որ ֆիլմում մարմնավորել է Հարրի Օզբորնին, նախապես լսումների է մասնակցել Փիթեր Փարքերի դերի համար[8]։ Սարդ-մարդու դերը առաջարկվել է նաև Հիթ Լեջերին, սակայն նա մերժել է՝ ասելով. «Դա ինձ համար չէ։ Ես կգողանամ ինչ-որ մեկի երազանքը»։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը գրվել է ամերիկացի երաժիշտ Դենի Էլֆմանի կողմից։

# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Theme from Spider-Man (Classic TV Series Theme Song)»  Paul Francis Webster & Robert Harris 1:01
2. «Hero»  Chad Kroeger Feat. Josey Scott 3:19
3. «What We're All About (Original Version)»  Sum 41 Feat. Kerry King from Slayer 3:35
4. «Learn to Crawl»  Black Lab 3:36
5. «Somebody Else»  Bleu 3:38
6. «Bug Bytes»  Alien Ant Farm 3:32
7. «Blind»  Default 3:11
8. «Bother»  Stone Sour (credited as Corey Taylor) 4:00
9. «Shelter»  Greenwheel 3:32
10. «When It Started»  The Strokes 2:56
11. «Hate to Say I Told You So»  The Hives 3:22
12. «Invisible Man»  Theory of a Deadman 2:40
13. «Undercover»  Pete Yorn 3:59
14. «My Nutmeg Phantasy (Tom Morello Mix)»  Macy Gray Feat. Angie Stone and Mos Def 4:29
15. «I - IV - V»  Injected 3:03
16. «She Was My Girl»  Jerry Cantrell 4:18
17. «Main Titles»  Դենիել Էլֆման 3:42
18. «Farewell»  Դենի Էլֆման 4:43
19. «Theme from Spider-Man»  Aerosmith 2:57
20. «Na Jaane Kyoon»  Strings* 4:34
21. «Even»  Greyhoundz* 3:46

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://www.boxofficemojo.com/release/rl678659585/
  4. Box Office Mojo — 1999.
  5. Box Office Mojo — 1999.
  6. «Biography for Nicolas Cage». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  7. «News for John Malkovich». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  8. «Biography for James Franco». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարդ-մարդը (ֆիլմ)» հոդվածին։