Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք (անգլ.՝ «Marvel Cinematic Universe», կարճ՝ ՄԿՏ), հորինված տիեզերք, սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի շարք, հիմնված Marvel ընկերության կոմիքսների վրա և վերամշակված Marvel Studios-ի կողմից։ Տիեզերքը ստեղծվել է մի քանի ֆիլմերի հերոսների և սյուժեների միացմամբ։ Արդեն մեծ էկրաններ են դուրս եկել այդպիսի 27 ֆիլմ՝ սյուժեների միացմամբ, սակայն տարբեր հերոսներով, որոնք հաճախ հանդիպում են միմյանց և կարճամետրաժ ֆիլմերի շարք «Marvel One-Shots»-ը նույնպես մտնում են այս տիեզերքի մեջ։

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի լոգոն

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքն աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմաշարերի մեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ ընդհանուր մոտ 17 մլրդ շահույթով, իսկ «Վրիժառուները», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Վրիժառուները։ Անվերջության պատերազմը» և «Վրիժառուները 4» ֆիլմերը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցնում են առաջին, չորրորդ, վեցերորդ և ութերորդ տեղերը։

Տիեզերքի ֆիլմերից յուրաքանչյուրում պարունակվում են վերահղումներ մյուս ֆիլմերին, որն էլ ֆիլմերը կապում է իրար հետ և ամբողջացնում մի տիեզերքի մեջ։ Մնացած ֆիլմերը, որոնք հիմնված են Marvel-ի կոմիքսների վրա, կապված չեն այս շարքի հետ, քանի որ նկարահանված են այլ ընկերությունների կողմից և չունեն տիեզերքի հետ ընդհանուր սյուժետային գիծ՝ չնայած, որ հերոսները կոմիքսների նույն աշխարհից են։

ՍտեղծումԽմբագրել

2005 թվականին Variety ամսագիրը հայտնեց, որ Marvel Studios-ը սկսում է արտադրել իր սեփական ֆիլմերը և կտարածի նրանց Paramount Pictures-ի միջոցով։ Մինչ այդ ստուդիան հանդես էր գալիս միայն որպես սո-պրոդյուսեր՝ իր ստեղծած կերպարների էկրանավորումներում (ավելի հայտնի է 20th Century Fox-ի հետ յոթնամյա պայմանագիրը)։ Եկամուտները, որոնք եկել էին այդ ֆիլմերից, Marvel-ի ղեկավարությունը որոշում է ներդնել իր սեփական ֆիլմաշարի մեջ, որի ստեղծման ընթացքն ամբողջությամբ կլինի ստուդիայի ղեկավարության տակ։ Այս նպատակով կնքվեց վերականգնվող, կրեդիտային պայմանագիր յոթ տարի ժամկետով՝ Merrill Lynch-ի հետ՝ 525 մլն $ արժողությամբ[1]։

Marvel Studios-ի նախագահ Քեվին Ֆայգին նշեց, որ այս ֆիլմաշարը պլանավորվում էր անվանել «Marvel Cinema Universe»[2][3], բայց ընտրվեց այլ անվանում՝ «Marvel Cinematic Universe»[4]: Սկզբում ֆիլմերը տարածվում էին Paramount Pictures-ի և Universal Pictures-ի կողմից։ 2012 թվականից սկսած ֆիլմերը տարածում է Walt Disney Pictures[5], որը գնել էր Marvel Entertainment ընկերությունը[6]։

ՖիլմերԽմբագրել

Ֆիլմ Ամսաթիվ Ռեժիսոր(ներ) Սցենարի հեղինակ(ներ) Պրոդյուսեր(ներ) Ստատուս
Վրիժառուներ, ընդհանուր հավաք, Առաջին փուլ[7]
«Երկաթե մարդը» 02.05.2008 Ջոն Ֆավրո[8] Արթուր Մարկամ, Մեթ Հոլոուեյ, Մարկ Ֆերգուս և Հոուք Օսթբի Ավի Արադ և Քևին Ֆայգի Դուրս եկած
«Անհավանական Հալկը» 13.06.2008 Լուի Լետերյե[9] Զակ Պեն[10] Ավի Արադ, Հեյլ Էն Հյորդ և Քևին Ֆայգի
«Երկաթե մարդը 2» 07.05.2010 Ջոն Ֆավրո[11] Ջասթին Տերու[12] Քևին Ֆայգի
«Տոր» 06.05.2011 Քեննեթ Բրանա[13] Դոն Փեյն, Էշլի Միլլեր և Զակ Ստենց, Մարկ Պրոտոսևիչի և[13] Ժոզեֆ Ստրաժինսկու սյուժեի հիման վրա
«Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն» 22.07.2011 Ջո Ջոնսոն[14] Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[15]
«Վրիժառուները» 04.05.2012 Ջոսս Ուիդոն[16] Զակ Պեն, Զակ Պենի և Ջոսս Ուիդոնի սյուժեի հիման վրա[16]
Երկրորդ փուլ[7]
«Երկաթե մարդը 3» 03.05.2013 Շեյն Բլեք[17] Դրյու Պիրս և Շեյն Բլեք[17][18] Քևին Ֆայգի Դուրս եկած
«Տոր։ Մռայլ աշխարհը» 08.11.2013 Ալան Թեյլոր[19] Քրիստոֆեր Յոսթ, Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[20][21][22] Դոն Պեյնի և Ռոբերտ Ռոդետի սյուժեի հիման վրա
«Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» 04.04.2014 Էնթոնի և Ջո Ռուսոներ[23] Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[24][25]
«Գալակտիկայի պահապանները» 01.08.2014 Ջեյմս Գանն Ջեյմս Գանն և Նիկոլ Պերլման[26]
«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» 01.05.2015 Ջոսս Ուիդոն[27][28][29]
«Մրջյուն-մարդ» 17.07.2015 Պեյտոն Ռիդ Ադամ Մաքկեյ, Փոլ Ռադդ, Էդգար Ռայթ և Ջո Կոռնիշ[30] Էդգար Ռայթի և Ջո Կորնիշի սյուժեի հիման վրա
Երրորդ փուլ[31]
«Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» 06.05.2016 Էնթոնի և Ջո Ռուսոներ Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32][33] Քևին Ֆայգի Դուրս եկած
«Դոկտոր Սթրենջ» 04.11.2016 Սքոթ Դերիկսոն Սքոթ Դերիկսոն, Ջոն Սփեյթս և Ս. Ռոբերտ Կարգիլ
«Գալակտիկայի պահապանները. մաս 2» 05.05.2017 Ջեյմս Գանն
«Սարդ-մարդը։ Տունդարձ» 07.07.2017 Ջոն Ուոթս[34] Ջոն Ֆրենսիս Դեյլի և Ջոնաթան Մ. Գոլդշթեյն[35] Քևին Ֆայգի և Էմի Պասկալ
«Տոր։ Ռագնարյոկ» 03.11.2017 Թայքա Վայթիթի Ստեֆանի Ֆոլսոմ, Քրիստոֆեր Յոսթ, Էրիկ Պիասոն и Կրեյգ Կայլ[32][36] Քևին Ֆայգի
«Սև հովազ» 16.02.2018 Ռայան Կուգլեր[37] Մարկ Բեյլի և Ջո Ռոբերտ Կոուլ
«Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» 04.05.2018 Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32]
«Մրջյուն-Մարդը և Իշամեղուն» 06.07.2018 Պեյտոն Ռիդ Էնդրյու Բառռեր, Գեբրիել Ֆերրարի, Ադամ Մաքկեյ Քևին Ֆայգի և Սթիվեն Բրուսար
«Կապիտան Մարվել» 08.03.2019 Աննա Բոդեն և Ռայան Ֆլեկ Նիկոլ Պերլման, Մեգ ԼեՖով, Ժենեվա Ռոբերթսոն-Դուորեն, Լիզ Ֆլեհայվ և Քարլի Մենչ, Աննա Բոդեն և Ռայան Ֆլեք[32][36] Քևին Ֆայգի
«Վրիժառուները 4» 03.05.2019 Էնթոնի և Ջո Ռուսոներ[38] Քրիստոֆեր Մարկուս և Սթիվեն Մակֆիլի[32]
«Սարդ-Մարդ. Տնից հեռու» 05.07.2019 Ջոն Ուոթս Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս Քևին Ֆայգի և Էմի Պասկալ
Չորրորդ փուլ
«Սև Այրի»[39] 09.07.2020 Քեյթ Շորթլանդ[40] Ժեյք Շեֆեր[41] Քևին Ֆայգի Դուրս եկած
«Շան-Չին և տասը օղակների լեգենդը» 03.09.2021 Դեստին Դանիել Քրեթոն Դեյվիդ Քալահամ, Դեստին Դանիել Քրեթոն և Էնդրյու Լանհեմ
«Հավերժները» 05.11.2021 Քլոյա Չժաո[42] Մեթյու Ֆիրպո[43] և Ռայան Ֆիրպո[43]
«Սարդ-Մարդ։ Տունդարձի ճանապարհ չկա» 17.12.2021 Ջոն Ուոթս Քրիս ՄակՔենա և Էրիկ Սոմերս
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» 06.05.2022 Սեմ Ռեյմի Մայքլ Ուոլդրոն
«Թոր. Սեր և ամպրոպ» 08.07.2022 Թայքա Վայթիթի Թայքա Վայթիթի և Ջենիֆեր Քեյթին Ռոբինսոն
«Սև Հովազ 2»[44] 11.11.2022 Ռայան Կուգլեր[44] Ռայան Կուգլեր և Ջո Ռոբերտ Քոուլ
հինգերորդ փուլ
«Գալակտիկայի պահապանները. մաս 3» TBA TBA Մշակվում է Քևին Ֆայգի Կանգնեցված է
«Բլեյդ»[45]

Կարճամետրաժ ֆիլմերԽմբագրել

Marvel One-Shots (հայերեն՝ Marvel-ի կարճամետրաժներ), կարճամետրաժ ֆիլմերի շարք՝ ստեղծված Marvel Studios-ի կողմից, Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակներում։ Ֆիլմերի ցանկը.

Անվանում Ամսաթիվ Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրոդյուսեր Home media release
The Consultant
Կոնսուլտանտը
2011 թվականի սեպտեմբերի 13 Լեյտում Էրիկ Փիրսոն Քեվին Ֆայգի Թոր
A Funny Thing Happened on the Way to Thor’s Hammer
Զարմանալի դեպք՝ Թորի մուրճի հետ կապված
2011 թվականի հոկտեմբերի 25 Կապիտան Ամերիկա
Item 47
Օրինակ 47
2012 թվականի օգոստոսի 25 Լուի Դ’Էսպոզիտո Վրիժառուները
Agent Carter
Գործակալ Քարթեր
2013 թվականի սեպտեմբերի 3 (թվային կրկնօրինակ)

2013 թվականի սեպտեմբերի 24 (ֆիզիկական կրկնօրինակ)

Երկաթե մարդը 3
All Hail the King
Ողջույն արքային
2014 թվականի փետրվարի 4(թվային կրկնօրինակ)

2014 փետրվարի 25(ֆիզիկական կրկնօրինակ)

Դրյու Փիրս Թոր։ Մռայլ աշխարհը

ՀեռուստասերիալներԽմբագրել

Սերիալ Եթերաշրջան Սերիաների քանակ Ցուցադրման ամսաթիվ Գործադիր պրոդյուսերներ Ստատուս
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
ABC-ի սերիալներ
«Վ.Ա.Հ.Ա.Ն.»-ի գործակալները 1 22 2013 թվականի սեպտեմբերի 24 2014 թվականի մայիսի 13 Ջեդ Ուիդոն, Մորիսսա Տանչարոեն և Ջեֆրի Բելլ[46] Դուրս եկած (ավատված)
2 2014 թվականի սեպտեմբերի 23 2015 թվականի մայիսի 12
3 2015 թվականի սեպտեմբերի 29 2016 թվականի մայիսի 17
4[47] 2016 թվականի սեպտեմբերի 20 2017 թվականի մայիսի 16
5[48] 2017 թվականի դեկտեմբերի 1 2018 թվականի մայիսի 18
6 13 2019 թվականի մայիսի 10 2019 թվականի օգոստոսի 2
7 2020 թվականի մայիսի 27 2020 թվականի օգոստոսի 12
Գործակալ Քարթեր 1 8 2015 թվականի հունվարի 6 2015 թվականի փետրվարի 24 Թարա Բաթերս, Միշեել Ֆազեկաս և Քրիս Դինգես[49]
2 10 2016 թվականի հունվարի 19 2016 թվականի մարտի 1
Չմարդիկ 1 8 2017 թվականի սեպտեմբերի 29 2017 թվականի նոյեմբերի 10 Սքոթ Բաք
Netflix-ի սերիալներ
Խիզախորդ 1 13 2015 թվականի ապրիլի 10 Սթիվեն Ս. ԴեՆայթ Դուրս եկած
2 2016 թվականի մարտի 18 Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[50]
3 2018 թվականի հոկտեմբերի 19 Էրիկ Օլեսեն
Ջեսիկա Ջոնս 1 13 2015 թվականի նոյեմբերի 20 Մելիսա Ռոզենբերգ[51]
2 2018 թվականի մարտի 8
3 2019 թվականի հունիսի 14
Լյուկ Քեյջ 1 13[52] 2016 թվականի սեպտեմբերի 30[53] Չեո Հոդարի Կոկեր[54] Դուրս եկած (ավատված)
2 2018 թվականի հունիսի 22
Երկաթե Բռունցք 1 13 2017 թվականի մարտի 17 Սքոթ Բակ[55]
2[56] 10 2018 թվականի սեպտեմբերի 7 Ռեյվեն Մեթցներ
Պաշտպանները[57] 1 8[58] 2017 թվականի օգոստոսի 18 Դագ Պետրի և Մարկո Ռամիրեզ[59]
Պատժողը[60] 1 13 2017 թվականի նոյեմբերի 8 Սթիվ Լայթֆուտ Դուրս եկած
2 2019 թվականի հունվարի 18
HULU-ի սերիալներ
Փախստականներ 1 10 2017 թվականի նոյեմբերի 21 2018 թվականի հունվարի 9 Ջոշ Շվարց և Ստեֆանի Սևաջ Դուրս եկած
2 13 2018 թվականի դեկտեմբերի 21
3 10 2019 թվականի դեկտեմբերի 13
Freeform-ի սերիալներ
Թիկնոց և Դաշույն 1 10 2018 թվականի հունիսի 7 2018 թվականի օգոստոսի 2 Ջո Պոկասկի Դուրս եկած
2 2019 թվականի ապրիլի 4 2019 թվականի մայիսի 30 Արտադրությունում
Այլ սերիալներ
Նոր մարտիկներ 1 10 2018 TBA Քեվին Բիգել Արտադրությունում
Ծայրահեղ վտանգավորները 1 1 Չեղարկված Ջեֆրի Բելլ և Փոլ Զբիշեվսկի Չեղարկված՝ փորձնական սերիայի նկարահանումից հետո
Ավերածությունների հսկողություն 1 TBA TBA TBA Բեն Կարլին Սառեցված

ABC-ի սերիալներԽմբագրել

«S.H.I.E.L.D.»-ի գործակալներըԽմբագրել

2012 թվականի մայիսին, «Վրիժառուներ»-ի անոնսի հետ հայտարարվեց Marvel կինոտիեզերքում սերիալ նկարահանելու մտադրության մասին, որի ռեժիսորը լինելու էր Ջոսս Ուիդոնը[61]։ 2012 թվականի օգոստոսի 29-ին հայտարարվեց սերիալի պաշտոնական անվանումը՝ «S.H.I.E.L.D.-ի գործակալները»։ Երկու ամիս անց համացանցում հայտնվեց սերիալի հնարավոր գործող գլխավոր կերպարների ցանկը[62], ինչպես նաև պրոդյուսեր Ջեֆ Լոեբից տեղեկություններ այն մասին, որ Կլարկ Գրեգգը կարող է վերադառնալ Ֆիլ Քոլսոնի դերով, որը, ինչպես երևում է, ողջ էր մնացել «Վրիժառուների» իրադարձություններից հետո[63]։ Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին, ABC ալիքի եթերում, երկրորդ եթերաշրջանը սկսվեց մեկ տարի անց, 2014 թվականի սեպտեմբերի 23-ին։ Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։

Սերիալում, Քոլսոնի (Կլարկ Գրեգգ) կողքին, երևացին մի շարք այլ կերպարներ ՄԿՏ-ի տարբեր նախագծերից. Նիք Ֆյուրին (Սեմուել Ջեքսոն), Մարիա Հիլլը (Կոբի Սմոլդերս), Ջասպեր Սիտուելը (Մաքսիմիլիանո Էռնանդես[64]), Ֆելիքս Բլեյքը (Տիտուս Ուելլիվեր[65]), Պեգգի Քարթերը (Հեյլի Էտվելլ[66]), Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ[66]), Ջիմ Մորիտան (Քեննեթ Չոի[66]) և Սիֆը (Ջեյմի Ալեքսանդր[67]):

2016 թվականի դեկտեմբերի 13-18-ը ցուցադրվել է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո» վեբ-սերիալը, որն ունի վեց սերիա և համարվում է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆֆը։

Գործակալ ՔարթերԽմբագրել

2013 թվականի սեպտեմբերին հայտարարվեց «Գործակալ Քարթեր» սերիալի մասին, որը պատմում է Սթիվ Ռոջերսի առաջին սիրո՝ Փեգի Քարթերի (Հեյլի Էտվել), ինչպես նաև S.H.I.E.L.D. կազմակերպության մասին։ Սերիալը պետք է դուրս գար 2014 թվականի աշնանը[68][69], բայց պրեմիերան տեղափոխվեց 2015 թվականի հունվար։ Առաջին սերիան դուրս եկավ հունվարի 6-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հունվարին։

Սերիալում նորից հայտնվում է Դում Դում Դուգանը (Նիլ Մակդոնաֆ), որը դրանից առաջ երևացել էր «Առաջին վրիժառուն» (2011) ֆիլմում, «S.H.I.E.L.D.-ի գործակալները» սերիալում և համանուն կարճամետրաժ ֆիլմում, որը Քարթերի արկածների մասին է[70]։ ՄԿՏ-ի շրջանակներում առաջին անգամ հայտնվում են Հովարդ Սթարկի (Դոմինիկ Կուպեր) սեղանապետը՝ Էդվին Ջարվիզը (Ջեյմս Դ’Արսի)[71], որի անունով հետագայում Թոնի Սթարկը կոչում է իր ստեղծած արհեստական բանականությանը։

Չնայած դրական արձագանքներին՝ ցածր ռեյտինգների պատճառով 2016 թվականի մայիսի 12-ին ABC-ին հայտարարեց, որ դադարեցնում է սերիալը[72]։

Ծայրահեղ վտանգավորներըԽմբագրել

2015 թվականի մայիսին ABC հեռուստաալիքը հայտնեց, որ պատրաստվում է նկարահանել նոր հեռուստասերիալ «Marvel’s Most Wanted» վերնագրով, որը լինելու է ««S.H.I.E.L.D.»-ի գործակալները» սերիալի սփին-օֆը։ Գլխավոր դերերը պետք է կատարեին Էդրիան Պալիկին (Բարբարա «Բոբբի» Մորս) և Նիք Բլադը (Լենս Հանթեր), սակայն «Գործակալների» երրորդ եթերաշրջանի անոնսում ստուդիան հայտնեց, որ փոփոխում է սփին-օֆֆի աշխատանքները։ 2015 թվականի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ալիքը այնուամենայնիվ որոշել է շարունակել «Marvel’s Most Wanted»-ի վրա աշխատանքները[73]։ Սերիալի պրեմիերայի համար ընտրվեց 2016 թվականի աշունը։ Այնուամենայնիվ, մայիսի 12-ին հայտարարվեց, որ ABC-ին փակում է այս նախագիծը[74]։

Ավերածությունների հսկողությունԽմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ABC Studios-ը նկարահանում է սերիալ՝ ըստ Marvel-ի «Damage Control» կոմիքսների։ Այն պետք է վերաբերվեր հավաքարարների խմբի, որոնք վերացնում էին Marvel-ի տիեզերքի սուպերհերոսների գործունեության արդյունքում կատարված հսկայական ավերածությունները, վերադարձնում էին կորած իրերը իրենց օրինական տերերին և վտանգավոր իրերը պահում էին մարդկանց աչքից հեռու։ Սերիալի վրա աշխատեցին Բեն Կարլինը, որը Դեվիդ Մայների և Ջեֆ Լոեբի՝ Marvel-ի հեռուստատեսային դեպարտամենտի գլխավորի հետ պետք է դառնար նախագծի գործադիր պրոդյուսերը։ Կարլինը գրեց նաև փորձնական սերիայի սցենարը[75]։ Փորձնական սերիայի նկարահանումից հետո սերիալը սառեցվեց, իսկ Damage Control կազմակերպությունը ցուցադրվեց «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, որը դուրս եկավ 2017 թվականին։

ՉմարդիկԽմբագրել

2011 թվականին ստուդիան առաջին անգամ խոսեց հորինված այլմոլորակային ռասայի մասին կոմիքսի էկրանավորման մասին, հայտնի որպես «Չմարդիկ»[76][77]։ Սկզբնական սցենարը գրեց Ջո Ռոբերտ Քոուլը[78]։ 2014 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ դուրս գալու ամսաթիվը՝ 2019 թվականի հուլիսի 12[36]։ 2016 թվականի ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ նախագիծը հետաձգվել է անհայտ ժամանակահատվածով[79]։

2016 թվականի նոյեմբերի 15-ին IMAX Corp, Marvel Television և Disney/ABC ընկերությունները հայտարարեցին «Չմարդիկ» սերիալի ստեղծման մասին, որտեղ պատմվում է Սև որոտի և Չմարդկանց արքայական ընտանիքի մասին։

Netflix-ի սերիալներԽմբագրել

2013 թվականի նոյեմբերին Marvel Studios-ի հեռուստատեսային բաժինը հայտարարեց չորս, իրար հետ սերտ կապված, սերիալների նկարահանման մասին։ Նրանց ցուցադրման իրավունքը տրվեց Netflix վեբ-հոսթինգին, իսկ գլխավոր հերոսներ ընտրվեցին Խիզախորդը (Չարլի Կոքս[80]), Ջեսիկա Ջոնսը (Քրիստեն Ռիտտեր[81]), Լյուկ Քեյջը (Մայք Կոլտեր[81][82]) և Երկաթե Բռունցքը (Ֆինն Ջոնս[83]): Նրանք նաև պետք է հանդիպեին «Պաշտպանները» մինի-կրասսովերում[84]։ 2016 թվականի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Netflix-ը պլանավորում է «Խիզախորդ» հեռուստասերիալի սփին-օֆֆը Պատժողի մասին (Ջոն Բերնտալ), որը Խիզախորդի հակառակորդն էր երկրորդ եթերաշրջանում[85]։ 2016 թվականի փետրվարի 25-ին Ջեֆ Լոեբը հայտարարեց, որ ներկա պահին Պատժողի մասին սերիալը չի պլանավորվում, սակայն եթե այն դուրս գա, ապա ոչ շուտ, քան վերը նշված մինի-կրասսովերը։ 2016 թվականի ապրիլի 29-ին Netflix-ը պաշտոնապես սկսեց Պատժողի սերիալի նկարահանումները[86]։

ԽիզախորդԽմբագրել

Սերիալը պատմում է կույր իրավապաշտպան Մեթ Մյորդոկի մասին, որը «Խիզախորդ» անվան ներքո պայքարում է հանցագործությունների դեմ գիշերային Դժոխային խոհանոցում։ Առաջին եթերաշրջանը, որը բաղկացած է 13 սերիայից, դուրս եկավ 2015 թվականի ապրիլի 10-ին։ Այն ստացավ քննադատների բացարձակ դրական արձագանքը և երկարացվեց մինչև երկրորդ եթերաշրջան, որը դուրս եկավ 2016 թվականի մարտի 18-ին[50]։

Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին։ Հիշատակվում է վերջնական մարտը, որը ոչնչացրել էր Նյու Յորքի կեսը և «կախարդական մուրճը» «երկաթե կոստյումի» հետ[87]։ Երկրորդ եթերաշրջանում հիշատակվում է Ջեսիկա Ջոնսը իր սեփական համանուն հեռուստասերիալից, ինչպես նաև տեսնում ենք Քերիի-Էնն Մոսսի կամեոն։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում սյուժե է մտցված Պատժողը (Ջոն Բերնտալ)՝ մարդը, որը, սպանելով հանցագործներին, պայքարում է արդարության համար[88] և Էլեկտրան (Էլոդի Յունգ)՝ Խիզախորդի սիրային հետաքրքրությունը[89]։

Ջեսիկա ՋոնսԽմբագրել

Սերիալի հիմքը հանդիսացավ «Alias[90]» կոմիքս, որի գլխավոր հերոսը Ջեսիկա Ջոնսն է՝ սուպերհերոսի և մասնավոր դետեկտիվ։ Սերիալում հայտնվում է նաև Լյուկ Քեյջը՝ Ջեսիկայի սիրային հետաքրքրությունը, որի անձնական սերիալը դարձավ Netflix-ի շարքում երրորդը, «Խիզախորդ»-ից և «Ջեսիկա Ջոնս»-ից հետո։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի նոյեմբերի 20-ին[91]։

Սերիալում կան վերահղումներ Վրիժառուներին և համանուն ֆիլմի դեպքերին, ինչպես նաև Marvel Television/Netflix-ի առաջին սերիալ «Խիզախորդ»-ին։ Սերիալում դեր ուներ Ռոզարիո Դոուսոնը, որը ծանոթ էր հեռուստադիտողին առաջին հեռուստասերիալից՝ որպես Կլեր Թեմփլ։

Լյուկ ՔեյջԽմբագրել

Սերիալի գլխավոր հերոսն է Լյուկ Քեյջը, որը անհաջող փորձի արդյունքում ստանում է սուպերուժ և դառնում է սուպերհերոս։ Այս սերիալում նույնպես նկարահանվում է Ռոզարիո Դոուսոնը (Քլեր Թեմփլ)՝ «Խիզախորդ» և «Ջեսիկա Ջոնս» հեռուստասերիալներից։ Առաջին եթերաշրջանի բոլոր 13 սերիաների պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 30-ին[53]։

Այս սերիալուն նույնպես հիշատակվում են իրադարձություններ կապված Վրիժառուների և Marvel/Netflix միասնական նախագծերի հետ։

Երկաթե ԲռունցքԽմբագրել

Սերիալը պատմում է Դեննի Ռենդի մասին, հայտնի որպես Երկաթե Բռունցք, որի դերը կատարում է Ֆինն Ջոնսը։ 12 տարեկանում Դեննին, իր ընտանիքի հետ, ընկնում է դժբախտ պատահարի մեջ, որտեղ հրաշքով կենդանի է մնում միայն ինքը։ Նրան փրկում են ինչ-որ գաղտնի միաբանության վարդապետներ և սովորեցնում են մարտարվեստ, կարգապահություն, հոգևոր հավասարակշռություն։ 15 տարի անց նա վերադառնում է հայրենի քաղաք՝ Նյու Յորք, որտեղ նա համարվում էր մահացած, որպեսզի կարողանային տիրել հոր ընկերությանը, որը աշխարհում մեծագույններից էր։ Հասնելով քաղաք՝ նա հասկանում է, որ իր ժամանմանն այդքան էլ ուրախ չեն։ Դեննին ցանկանում է վերադարձնել հոր ընկերությունը, կարգի բերել այն և միաժամանակ պայքարել գաղտնի խմբի դեմ, որը տնօրինում է ամբողջ քաղաքին։

Սերիալում հայտնվում է Ջերի Հոգարթը, Քերիի-Էնն Մոսսի դերակատարմամբ, որին հեռուստադիտողը ծանոթ է «Ջեսիկա Ջոնս»-ից և «Խիզախորդ»ի երկրորդ եթերաշրջանից։ Սերիալում հայտնվում են նաև Մադամ Գաոն («Խիզախորդ») և Քլեր Թեմփլը (Marvel/Netflix հեռուստատիեզերքի նախորդ սերիալներ)։

ՊաշտպաններըԽմբագրել

Հեռուստասերիալը նվիրված է լինելու սուպերհերոսների խմբին, որը կազմված է լինելու Խիզախորդից, Ջեսիկա Ջոնսից, Լյուկ Քեյջից և Երկաթե Բռունցքից։

ՊատժողըԽմբագրել

Սերիալ նվիրված է լինելու Ֆրենկ Կասլի արկածներին, որը հայտնի է նաև որպես Պատժող, «Խիզախորդ» սերիալի երկրորդ եթերաշրջանից հետո։

Freeform-ի սերիալներԽմբագրել

Թիկնոց և ԴաշույնԽմբագրել

Թենդի Բոուենը և Թայրոն Ջոնսոնը՝ հասարակության տարբեր շերտերի դեռահասները, դառնում են հանկարծակի արթնացած հնարավորությունների տեր, երբ սիրահարրվում են միմյանց։ Թենդին արձակում է լուսե դաշույններ, իսկ Թայրոնը կարող է սուզել այլ մարդկանց խավարի մեջ։ Նրանք արագորեն հասկանում են, որ իրենց ավելի լավ կլինի գործել միասին, քան անջատ, սակայն նրանց փոխադարձ զգացմունքները իրենց ոչ պարզ աշխարհը դարձնում են ավելի բարդ։

Սերիալը ենթադրաբար կմեկնարկի 2018 թվականին[92]։

Նոր մարտիկներԽմբագրել

Պլանավորվում է, որ սերիալը կունենա կատակերգական բնույթ և բաղկացած կլինի 10 սերիայից՝ յուրաքանչյուրը 30 րոպե։ Սցենարի հեղինակը կլինի Քեվին Բիգելը։ Սերիալի գլխավոր հերոսները կլինեն Սկյուռ-աղջիկը, Գիշերային Գողը, Սպիդբոլը, Պարոն Անմահը, Մանրէն և Դեբրին։

Սերիալի առաջին սինոփսիսը. ««Նոր մարտիկներ» սերիալի սյուժեն պտտվում է չորս երիտասարդ մարդկանց շուրջ, որոնք ապրում և աշխատում են միասին։ Իրենց ուժերի և հնարավորությունների հետ նրանք Վրիժառուներից շատ հեռու են կանգնած, սակայն, չնայած դրան, նրանք ցանկանում են փոխել աշխարհը։ Հերոսներին խորթ չեն մարդկային խնդիրները և սովորական մահկանացուների իրադրությունները՝ առաջին սեր, առաջին աշխատանք։ Նոր մարտիկներին մնում է քայլ առ քայլ հետևել այս աշխարհի մեծահասակ կյանքին։ Նրանք դեռ հերոսներ չեն, սակայն վատ ժամանակներում կարող են իրոք ահավոր լինել»։

HULU-ի սերիալներԽմբագրել

ՓախստականներԽմբագրել

2016 թվականի օգոստոսին Marvel-ը հայտարարեց Hulu-ի հետ համատեղ նոր սերիալի՝ «Փախստականներ»-ի մասին։ Սերիալը կպատմի վեց դեռահասների մասին, որոնք բացահայտում են, որ իրենց ծնողները «Փռայդ» անունով չարագործների գաղտնի կազմակերպության անդամ են։ Հասկանալով, որ իրենք այլևս ապահովության մեջ չեն սեփական տներում, դեռահասները որոշում են փախչել։ Ծնողներից թաքնված՝ նրանք ավելի շատ բան են իմանում սեփական ուժերի և իրենց ընտանիքների գաղտնիքների մասին։ «Փախստականներ»-ը կնկարահանվեն Ջոշ Շվարցի և Ստեֆանի Սևաջի կողմից, ինչպես նաև նրանց սցենարով, Ջեֆ Լոեբի և Ջիմ Չորիի հսկողությամբ։ Սերիալի պրոդյուսերը կլինի Լիզ Ռովինսկին ABC Studios-ի հետ համատեղ։ Սերիալը ենթադրաբար կմեկնարկի 2017—2018 թվականներին։

ՀելստրոմԽմբագրել

Պատմում է անկախ պատմություն Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում։ Նախագիծը մշակվել է ABC Signature-ի և Marvel Television-ի կողմից, իսկ Զբիշևսկին որպես շոու վարող։

Թոմ Օսթինը և Սիդնի Լեմմոնը համապատասխանաբար մարմնավորում են Դեյմոնին և Անու Հելստրոմներին՝ հզոր սերիական մարդասպանի երեխաներին, ով ոչնչացնում է մարդկության ամենավատը։ Սերիալի դերասանական կազմում նկարահանվել են նաև Էլիզաբեթ Մարվելը, Ռոբերտ Ուիսդոմը, Ջուն Քերիլը, Արիաննա Գերին և Ալեն Յուայը։ Հելստրոմի համար Hulu-ի պատվերը հայտարարվել է 2019 թվականի մայիսին և նախատեսվում է սկսել Marvel հեռուստատեսության Journey Into Fear արտոնություն։ Նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվերում 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի մարտը։ Սերիալի վերահսկումն անցել է Marvel Studios-ին 2019 թվականի դեկտեմբերին, երբ հեռարձակողը միավորվել է այդ ստուդիայի հետ։

Disney+-ի սերիալներԽմբագրել

ՎանդաՎիժենԽմբագրել

Բազեն և ձմեռային զինվորըԽմբագրել

Բազեն և ձմեռային զինվորի պրեմիերան կայացել է 2021 թվականի մարտի 19-ին և ներառում է վեց դրվագ, որոնք հեռարձակվել են մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը։ Շարքը չորրորդ ՄԿՏ փուլի մի մասն է։ Այն ստացել է դրական արձագանքներ, քննադատները նշել են դերասանների «քիմիան» և դրա հուզիչ սոցիալական խնդիրները, սակայն քննադատել են պատմվածքի տեմպերը։ Սերիալի սյուժեն կշարունակվի Սեմ Ուիլսոնի մասին ֆիլմում, ով ստանձնել է Կապիտան Ամերիկայի թիկնոցը, քանի որ 2021 թվականից ֆիլմը մշակման փուլում է։

ԼոկիԽմբագրել

Ինչ կլինի եթե...?Խմբագրել

Ջեֆրի Ռայթը հնչյունավորում է իրադարձությունների պատմող The Observer-ին։ ՄԿՏ կինոյի շատ դերասաններ բարձրաձայնում են իրենց կերպարներին։ 2018 թվականի սեպտեմբերին Marvel Studios-ը մի քանի սերիաներ էր մշակում Disney +-ի համար՝ անիմացիոն սերիալ, որը հիմնված էր «What If...?» կատակերգության վրա։ հայտարարվել է 2019 թվականի ապրիլին։ Ռայան Մեյներդինգը՝ Marvel Studios-ի տեսողական բաժնի ղեկավարը, օգնեց որոշել մուլտիպլիկացիոն սերիալի գյուղի ստվերային անիմացիոն ոճը, որը ոգեշնչված էր ՄԿՏ ֆիլմերից և դասական ամերիկյան նկարազարդողներից։ Squeeze-ը և Flying Bark Productions-ը անիմացիոն էին նախագիծը, իսկ առաջին սեզոնի գլխավոր մուլտիպլիկատոր Ստեֆան Ֆրանկրուենն էր։

«Ի՞նչ է, եթե…» 9-րդ սերիայի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2021 թվականի օգոստոսի 11-ից հոկտեմբերի 6-ը։ Նա դարձավ չորրորդ ՄԿՏ փուլի մի մասը։ Երկրորդ՝ 9 սերիաանոց եթերաշրջանը մշակման փուլում է։

Բազոլի աչքԽմբագրել

"Բազե աչքը" սերիալի առաջին երկու դրվագների պրեմիերան կայացել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին, իսկ եզրափակիչ շարքը թողարկվել է դեկտեմբերի 22-ին։ Նախագիծը մաս է կազմում չորրորդ փուլի ՄԿՏ սերիալը ստացել է դրական արձագանքներ, քննադատները հատկապես նշել են փողոցային գործողությունների տեսարաններ եւ քիմիան գլխավոր հերոսների միջեւ։ "Էխո"-ի սերիական պատասխանը Մայա Լոպեսի/Էխո-ի մասին գտնվում է զարգացման մեջ։

Վեբ-սերիալներԽմբագրել

Սերիալ Եթերաշրջան Սերիաների քանակ Ամսաթիվ Գործադիր պրոդյուսեր Ստատուս
Պրեմիերա Վերջաբան
WHIH Newsfront 1 5 2 հուլիս 2015 16 հուլիս 2015 Դուրս եկած
2 5 22 ապրիլ 2016 3 մայիս 2016 Դուրս եկած
«S.H.I.E.L.D.»-ի գործակալները. Յո-յո 1 6 13 դեկտեմբեր 2016 Ջեֆ Լոեբ Դուրս եկած

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Waxman Sharon (June 18, 2007)։ «Marvel Wants to Flex Its Own Heroic Muscles as a Moviemaker»։ The New York Times։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից March 31, 2013-ին։ Վերցված է February 1, 2009 
  2. «Marvel Decade: Kevin Feige»։ Marvel։ Marvel Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2009-12-30 
  3. «Marvel's Kevin Feige on the Future of The Avengers, Thor, Ant Man, Doctor Strange, and Captain America!»։ MovieWeb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-10-19 
  4. Douglas, Edward. «Exclusive: Marvel Studios Production Head Kevin Feige», SuperheroHype.com, April 26, 2010..
  5. Grase Marc (29 сентября 2008)։ «Paramount, Marvel extend pact»։ Variety։ Վերցված է 2009-01-01 
  6. «UPDATE: Disney приобретает Marvel за $4 миллиарда»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2017-07-26 
  7. 7,0 7,1 Marvel Boss Kevin Feige On Phase 2
  8. McClintock Pamela (April 27, 2006)։ «Marvel Making Deals for Title Wave»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից May 1, 2011-ին։ Վերցված է March 1, 2008 
  9. Cairns Bryan (October 3, 2011)։ «Director Louis Leterrier Talks Incredible Hulk»։ Newsarama.com։ Արխիվացված օրիգինալից February 23, 2013-ին։ Վերցված է February 23, 2013 
  10. Juarez Vanessa (July 26, 2008)։ «Comic-Con: 'Incredible Hulk' screenwriter Zak Penn discusses strife with Edward Norton»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից February 21, 2013-ին։ Վերցված է July 26, 2017 
  11. Finke Nikki (July 9, 2008)։ «So What Was All The Fuss About? Marvel Locks In Jon Favreau For 'Iron Man 2′»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից August 21, 2012-ին։ Վերցված է August 3, 2012 
  12. Graser Marc (July 15, 2008)։ «Theroux to write 'Iron Man' sequel»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 24, 2012-ին։ Վերցված է July 16, 2008 
  13. 13,0 13,1 Fleming Michael (September 28, 2008)։ «Branagh in talks to direct ’Thor’»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին։ Վերցված է September 29, 2008 
  14. Kit Borys (November 9, 2008)։ «'Captain America' recruits director»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 2, 2011-ին։ Վերցված է November 10, 2008 
  15. Kit Borys, Fernandez Jay A. (November 18, 2008)։ «'Captain America' enlists two scribes»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 6, 2011-ին։ Վերցված է November 19, 2008 . (First paragraph; subscription required for full story.)
  16. 16,0 16,1 Graser Marc (April 13, 2010)։ «Whedon to head Avengers»։ Variety։ Արխիվացված օրիգինալից April 25, 2011-ին։ Վերցված է April 14, 2010 
  17. 17,0 17,1 «Shane Black talks direction of Iron Man 3 and whether or not to expect more Marvel cameos!»։ Ain't It Cool News։ March 7, 2011։ Արխիվացված օրիգինալից September 3, 2012-ին։ Վերցված է September 3, 2012 
  18. Fleming Mike (March 31, 2011)։ «Marvel Taps Its 'Runaways' Scribe Drew Pearce To Write 'Iron Man 3′ Script»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից September 3, 2012-ին։ Վերցված է September 3, 2012 
  19. Masters Kim (2011-10-13)։ «Official: Disney's 'Lone Ranger' Sets May 31, 2013 Release Date»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-10-13 
  20. Belloni Matthew (2011-12-24)։ «'Game of Thrones' Director Alan Taylor Chosen for 'Thor 2'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2011-12-26-ին։ Վերցված է 2011-12-26 
  21. Fleming Mike (2011-07-01)։ «'Thor 2' To Be Scripted By Don Payne»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-07-01 
  22. Fleming Mike (2012-01-10)։ «Robert Rodat To Rewrite ‘Thor 2′»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-01-11-ին։ Վերցված է 2012-01-11 
  23. Kilday Gregg (2012-04-05)։ «'Captain America: First Avenger' Sequel Release Date Set»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2012-04-05 
  24. «Russo brothers tapped for 'Captain America 2': Disney and Marvel in final negotiations with 'Community' producers to helm pic»։ Chicago Tribune։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2012-06-06 
  25. Marshall Rick (April 14, 2011)։ «'Captain America' Writers Talk Sequel, Post-'Avengers' Plans, And The Marvel Movie-Verse»։ MTV Splash Page։ Արխիվացված օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2011-04-14 
  26. James Gunn In Talks to Direct Marvel’s 'Guardians of the Galaxy' (Exclusive) — Hollywood Reporter
  27. Bond Paul (2012-05-08)։ «Disney's Robert Iger Says 'Avengers Age of Ultron' in the Works»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2012-05-08 
  28. «Мстители: Эра Альтрона» выйдут в 2015 году
  29. Graser Marc (August 7, 2012)։ «Joss Whedon will return for 'The Avengers 2'»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 7, 2012-ին։ Վերցված է August 7, 2012 
  30. «Director Peyton Reed and Writer Adam McKay Join Marvel's Ant-Man» 
  31. All Of Your Marvel Phase 3 Questions Answered By Marvel Head Kevin Feige
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Siegel Lucas (October 28, 2014)։ «Marvel Announces Black Panther, Captain Marvel, Inhumans, Avengers: Infinity War Films, Cap & Thor 3 Subtitles»։ Newsarama։ Արխիվացված օրիգինալից October 28, 2014-ին։ Վերցված է October 28, 2014 
  33. Schillaci Sophie, McClintock Pamela (June 13, 2013)։ «Disney Dates Musical 'Into the Woods' Opposite 'Annie' in December 2014»։ The Hollywood Reporter։ Վերցված է June 14, 2013 
  34. Sony Pictures and Marvel Studios Find Their 'Spider-Man' Star and Director
  35. «Очередной перезапуск «Человека-паука» нашел сценаристов»։ Кинопоиск։ 20 июля 2015։ Վերցված է 2015 
  36. 36,0 36,1 36,2 Strom Marc (February 10, 2015)։ «Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից February 10, 2015-ին։ Վերցված է February 9, 2015 
  37. «Black Panther: Creed filmmaker Ryan Coogler to direct Marvel film | EW.com»։ www.ew.com։ Վերցված է 2016-01-12 
  38. 38,0 38,1 Kit Borys, Siegemund-Broka Austin (March 23, 2015)։ «Russo Brothers to Direct 'Avengers: Infinity War' Parts 1 and 2»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 23, 2015-ին։ Վերցված է March 23, 2015 
  39. Couto Anthony (February 12, 2014)։ «Feige: Black Widow's Past to be Explored in Avengers 2 and Possible Solo Film»։ IGN։ Արխիվացված օրիգինալից February 13, 2014-ին։ Վերցված է February 13, 2014 
  40. Kit Borys (July 12, 2018)։ «'Black Widow' Movie Finds Director in Cate Shortland (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից July 12, 2018-ին։ Վերցված է July 12, 2018 
  41. Kroll Justin (January 10, 2018)։ «Marvel's Standalone 'Black Widow' Movie Gains Momentum With Jac Schaeffer Writing»։ Variety։ Արխիվացված օրիգինալից January 11, 2018-ին։ Վերցված է January 10, 2018 
  42. Kit Borys (September 21, 2018)։ «Marvel Studios' 'The Eternals' Finds Its Director With Chloe Zhao»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից September 21, 2018-ին։ Վերցված է September 21, 2018 
  43. 43,0 43,1 Kit Borys (May 15, 2018)։ «Marvel Sets Black List Writers for 'Eternals' Movie (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 15, 2018-ին։ Վերցված է May 15, 2018 
  44. 44,0 44,1 Kit Borys (October 11, 2018)։ «Ryan Coogler Signs on to Write and Direct 'Black Panther' Sequel (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից October 11, 2018-ին։ Վերցված է October 11, 2018 
  45. Kit Borys, Bond Paul (May 7, 2013)։ «Marvel Cliffhanger: Robert Downey Jr.'s $50 Million Sequel Showdown»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից March 10, 2014-ին։ Վերցված է May 8, 2013 
  46. Littleton Cynthia (August 28, 2012)։ «ABC orders Marvel 'S.H.I.E.L.D' pilot»։ Variety։ Արխիվացված օրիգինալից August 29, 2012-ին։ Վերցված է August 29, 2012 
  47. «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' Renewed For Season 4 | News | Marvel.com»։ marvel.com։ Վերցված է 2016-04-10 
  48. «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' Renewed For Season 5» (en-US)։ News | Marvel.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-17-ին։ Վերցված է 2017-05-12 
  49. McIntrye Gina (January 2, 2015)։ «‘Agent Carter': Hayley Atwell reprises capable 1940s spy for Marvel TV show»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից January 3, 2015-ին։ Վերցված է January 3, 2015 
  50. 50,0 50,1 «Netflix Orders a Second Season of 'Marvel's Daredevil'»։ Marvel.com։ April 21, 2015 
  51. Couch Aaron (November 12, 2013)։ «Melissa Rosenberg to Oversee Marvel's Jessica Jones Series for Netflix»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից June 28, 2014-ին։ Վերցված է February 6, 2014 
  52. «Marvel's Netflix Series to Film in New York City»։ Marvel.com։ February 26, 2014։ Արխիվացված օրիգինալից February 26, 2014-ին։ Վերցված է February 26, 2014 
  53. 53,0 53,1 «Marvel's Luke Cage Gets Premiere Date»։ TVLine։ Վերցված է 2016-03-12 
  54. Spangler Todd (March 31, 2015)։ «Netflix, Marvel Pick ‘Luke Cage’ Showrunner, Cheo Hodari Coker»։ Variety։ Արխիվացված օրիգինալից March 31, 2015-ին։ Վերցված է March 31, 2015 
  55. «Netflix 'Iron Fist' Taps 'Dexter's Scott Buck as Showrunner»։ ScreenCrush։ Վերցված է 2015-12-10 
  56. Otterson Joe (July 21, 2017)։ «‘Iron Fist’ Renewed for Season 2 at Netflix»։ Variety։ Արխիվացված օրիգինալից July 22, 2017-ին։ Վերցված է July 21, 2017 
  57. «NETFLIX POSTS DAREDEVIL, JESSICA JONES, LUKE CAGE, IRON FIST & DEFENDERS INFO»։ Cosmic Book News։ January 15, 2015։ Արխիվացված օրիգինալից January 16, 2015-ին։ Վերցված է January 16, 2015 
  58. «Netflix Marvel Madness: 'The Defenders' & 'Luke Cage' - Bloody Disgusting!» (en-US)։ Bloody Disgusting!։ Վերցված է 2016-04-23 
  59. Samit Sarkar (2016-04-15)։ «Netflix's Defenders series will be helmed by Daredevil's showrunners» (en-US)։ Polygon։ Վերցված է 2016-04-23 
  60. «The Punisher Netflix Series Confirmed»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-01-ին։ Վերցված է 2016-05-02 
  61. Andreeva Nellie (July 27, 2012)։ «ABC And Marvel Eying 'Avengers'-Themed TV Series»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից August 29, 2012-ին։ Վերցված է July 29, 2012 
  62. «Герои «ЩИТа»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին։ Վերցված է 2013-02-02 
  63. «NYCC 2012: Coulson Lives in Marvel's S.H.I.E.L.D.»։ Marvel.com։ October 13, 2012։ Արխիվացված օրիգինալից October 13, 2012-ին։ Վերցված է October 13, 2012 
  64. «Declassifying Marvel's Agents of S.H.I.E.L.D.: The Hub»։ Marvel.com։ October 24, 2013։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է October 24, 2013 
  65. «Titus Welliver Set to Return as Agent Blake in Marvel's Agents of S.H.I.E.L.D.»։ Marvel.com։ October 10, 2013։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է October 10, 2013 
  66. 66,0 66,1 66,2 Logan Michael (September 10, 2014)։ «First Look: Haley Atwell's Agent Carter on Marvel's Agents of S.H.I.E.L.D.»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից September 10, 2014-ին։ Վերցված է September 10, 2014 
  67. «First Look: Thor Star Jaimie Alexander Meets the Agents of S.H.I.E.L.D.»։ TV Guide։ February 10, 2014։ Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին։ Վերցված է February 10, 2014 
  68. Andreeva Nellie (September 18, 2013)։ «Marvel Developing ‘Agent Carter’ TV Series»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից September 19, 2013-ին։ Վերցված է September 19, 2013 
  69. Goldberg Lesley (January 17, 2014)։ «Marvel's 'Agent Carter': Hayley Atwell, Writers, Showrunners Confirmed for ABC Drama»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից May 10, 2014-ին։ Վերցված է January 18, 2014 
  70. White Brett (January 7, 2015)։ «The Howling Commandos Return In New "Agent Carter" Promo»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին։ Վերցված է January 7, 2015 
  71. Trumbore Dave (July 25, 2014)։ «Agent Carter to Feature Edwin Jarvis, aka Howard Stark’s Butler and Inspiration for Tony Stark’s AI»։ Collider։ Արխիվացված օրիգինալից July 26, 2014-ին։ Վերցված է July 25, 2014 
  72. Goldberg Leslie (12 мая, 2016)։ «'Agent Carter' Canceled at ABC; 'Marvel's Most Wanted' Not Moving Forward»։ The Hollywood Reporter։ Վերցված է 12 мая, 2016 
  73. «marvels-most-wanted-pilot-agents-of-shield-spinoff-adrianne-palicki/» 
  74. «ABC закрывает сразу несколько сериалов»։ VRgames - Компьютерные игры, кино, комиксы։ 2016-05-13։ Վերցված է 2016-05-14 
  75. Nellie Andreeva։ «Marvel Comics 'Damage Control' Adapted As Comedy TV Series By ABC»։ Վերցված է 2015-10-04 
  76. Frankel Daniel (March 8, 2011)։ «Report: Marvel Developing The Inhumans»։ The Wrap.com։ Արխիվացված օրիգինալից March 9, 2011-ին։ Վերցված է July 26, 2017 
  77. Faraci Devin (March 7, 2011)։ «Marvel is Bringing The Inhumans to the Big Screen»։ BadassDigest.com։ Արխիվացված է օրիգինալից April 13, 2013-ին։ Վերցված է March 7, 2011 
  78. Goldbery Matt (August 12, 2014)։ «Exclusive: Marvel Moving Forward on THE INHUMANS Movie; Screenplay by Joe Robert Cole»։ Collider։ Արխիվացված օրիգինալից August 12, 2014-ին։ Վերցված է August 12, 2014 
  79. Anthony D'Alessandro (2016-04-23)։ «Disney Officially Pulls Marvel’s ‘Inhumans’ Off 2019 Release Schedule» (en-US)։ Deadline։ Վերցված է 2016-05-23 
  80. «Charlie Cox to Star in ‘Daredevil’ TV Series for Marvel and Netflix»։ Variety։ May 27, 2014։ Արխիվացված օրիգինալից May 27, 2014-ին։ Վերցված է May 27, 2014 
  81. 81,0 81,1 Andreeva Nellie (December 4, 2014)։ «Krysten Ritter Nabs Lead In Marvel’s ‘Jessica Jones’»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից December 4, 2014-ին։ Վերցված է November 20, 2014 
  82. Strom Marc (December 22, 2014)։ «Mike Colter to Star as Luke Cage in Marvel's A.K.A. Jessica Jones»։ Marvel.com։ Արխիվացված օրիգինալից December 22, 2014-ին։ Վերցված է December 22, 2014 
  83. «Finn Jones Is Playing Marvel’s Iron Fist [UPDATED]» (en-US)։ Screen Rant։ Վերցված է 2016-02-25 
  84. «Disney's Marvel and Netflix Join Forces to Develop Historic Four Series Epic plus a Miniseries Event Based on Renowned Marvel Characters»։ 2013-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-07-ին։ Վերցված է 2013-11-07 
  85. «Punisher Spinoff Starring Jon Bernthal in Development at Netflix»։ TVLine։ Վերցված է 2016-01-16 
  86. «Marvel’s ‘The Punisher’ Spin-off Ordered by Netflix»։ Fortune։ 2016-04-29։ Վերցված է 2016-04-29 
  87. How Daredevil Became Marvel’s Biggest Triumph Yet
  88. Jon Bernthal Cast as Frank Castle in the Netflix Original Series 'Marvel’s Daredevil' | News | Marvel.com
  89. «Elodie Yung Cast as Elektra in the»։ Marvel.com 
  90. Schneider Micheak (December 17, 2010)։ «Screenwriter Sets Marvel Adaptation for TV»։ Variety։ Արխիվացված օրիգինալից February 6, 2014-ին։ Վերցված է December 17, 2010 
  91. «Marvel's Jessica Jones will premiere on Netflix on November 20th»։ The Verge։ Վերցված է 2015-09-10 
  92. «Cloak And Dagger: Marvel announces new TV series»։ Den of Geek։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-30-ին։ Վերցված է 2016-05-02