Միսսիսիպի (անգլերեն՝ Լսել Mississippi), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։

Միսսիսիպի
անգլ.՝ Mississippi
flag of Mississippi? Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնGo, Mississippi?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՋեքսոն
Ամենաբարձր կետWoodall Mountain?
ԲԾՄ91 մետր
Օրենսդրական մարմինMississippi Legislature?
Դատական մարմինSupreme Court of Mississippi?
Միության մուտքդեկտեմբերի 10, 1817 (20-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
2 961 279 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (31 տեղ)
Տարածք125 443 կմ²  (32 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 10, 1817 թ.
Սահմանակցում էԼուիզիանա, Արկանզաս, Թենեսի և Ալաբամա
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումMS և Miss.
ՓոխարինեցMississippi Territory?
ISO 3166-2 կոդUS-MS
Անվանված էՄիսիսիպի գետ
ՄականունThe Magnolia State
Միության մուտքդեկտեմբերի 10, 1817 (20-րդ)
ms.gov(անգլ.)

Տարածությունը 123,6 հզ․ կմ² է, բնակչություն 2,97 մլն (2010, որի 37%֊ը՝ աֆրոամերիկացիներ են)։ Քաղաքային բնակչությունը մոտ 45% է, վարչական կենտրոնն ու խոշոր քաղաքը՝ Ջեքսոնը։ Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է՝ կտրտված Միսիսիպի գետի ձախ վտակներով։ Միսսիսիպին ագրարային նահանգ է։ Մշակվող հիմնական կուլտուրան բամբակն է (Միսսիսիպի գետի ու Ցազու վտակի հովիտներում), որի բերքով Միսսիսիպին 2-րդն է երկրում (Տեխասից հետո)։ Մշակում են նաև սոյա, եգիպտացորեն, բրինձ, ցորեն, շաքարեղեգ։ Զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։ Կա նավթի, գազի հանույթ, սննդի, տեքստիլ, կարի, թաղանթանյութի-թղթի, քիմիական արդյունաբերություն, նավաշինություն։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թվականի մարդահամարի Միսսիսիպիի բնակչությունը 2 978 512 մարդ է։ Մինչև 1930-ական թվականները բնակչության մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին։ Հետագա տարիներին մոտ 360 հազար աֆրոամերիկացիներ տեղափոխվել են երկրի արևմուտք և հյուսիս։ Այսօր նրանք կազմում են նահանգի բնակչության 37 %։

Միսսիսիպիի բնակչության ռասայական կազմը
Ռասայական կազմ 1990[2] 2000[3] 2010[4]
Սպիտակամորթներ 63.5% 61.4% 59.1%
Աֆրոամերիկացիներ 35.6% 36.3% 37.0%
Ասիացիներ 0.5% 0.7% 0.9%
Բնիկ ամերիկացիներ 0.3% 0.4% 0.5%
Այլ 0.1% 0.5% 1.3%
Խառնածիններ - 0.7% 1.2%

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 609