Ջեյմս Ֆրենսիս Քեմերոն (անգլ.՝ James Francis Cameron, օգոստոսի 16, 1954(1954-08-16)[1][2][3][…], Kapuskasing, Կոքրան, Northeastern Ontario, Օնտարիո, Կանադա[7][3][8][…]), կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, խմբագիր և գյուտարար։

Ջեյմս Քեմերոն
անգլ.՝ James Francis Cameron
Ծնվել էօգոստոսի 16, 1954(1954-08-16)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԿանադա Կաբուսկասինգ, Օնտարիո, Կանադա
ԿրթությունFullerton College? (1974), Կալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան, Brea Olinda High School? և Sonora High School?
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունկանադացի
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, գյուտարար, ռեժիսոր, բարեգործ, ճարտարագետ, դերասան, ճանապարհորդ հետազոտող, հեռուստատեսային պրոդյուսեր և պրոդյուսեր
Ոճ(եր)մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, science fiction horror film?, սարսափ ֆիլմ, էպիկական ֆիլմ, դրամա, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
ԱմուսինՇերոն Ուիլյամս (1978-1984)
Գեյլ Էնն Հերդ (1985-1989)
Քեթրին Բիգելոու (1989-1991)
Լինդա Հեմիլթոն (1997-1999)
Սյուզի Էյմիս (2000-մինչև այսօր)
Պարգևներ
IMDbID ID 0000116

Ամենահաջողված ռեժիսորներից է ֆիլմերի պատմության մեջ։ Նրա ամենաճանաչված 8 կինոնկարներից շահել է 5․5 միլիարդ դոլար։ Նա ստեղծել է ամենաբյուջետային ֆիլմերը կինոֆիլմերի պատմության մեջ, այդ թվում՝ «Տիտանիկ»-ը, որը նկարահանվել է 1997 թվականին և ստացել է 11 Oսկար և «Ավատար» ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձացրել 2010 թվականի սկզբներին։ Քեմերոնը ստեղծել է Տերմինատորի մասին պատմող ֆիլմեր և եղել է ռեժիսոր երկու սերիաների ընթացքում՝ «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Դատաստանի օր»։ Նա հայտնի է ոչ միայն կինոյի ասպարեզում, այլև բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ ծրագրերի մասնակցությամբ[9]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կապուսկասինգում (Կանադա) ինժեներների և նկարչի ընտանիքում։ 5 երեխաներից ամենամեծը Ջեյմսն էր։ Նա Չիպյու քաղաքում հաճախել է դպրոց։ Հիմնական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայում, որտեղ 1960-ականների սկզբին տեղափոխվել է ընտանիքը։ Այնտեղ Ջեյմսը ընդունվել է Կալիֆոռնիական ինստիտուտի ֆիզիկական ֆակուլտետը։ Կրթությունը չավարտած դպրոցի 2 ընկերների հետ՝ Ուիլյամ Վիշերի և Ջեյսոն Ֆեսենդոնի հետ նկարահանում է կարճամետրաժ, ֆանտաստիկ ֆիլմ՝ «Քսենոգենեզիս» և հետաքրքրվում քիչ բյուջե ունեցող ֆիլմերի վարպետ՝ Ռոջեր Կորմանով և սկսում աշխատել նրա կինոստուդիայում՝ «New World Pictures»-ում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը
1978 Քսենոգենեզիս Xenogenesis Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1981 Պիրանիաներ 2 Piranha Part Two։ The Spawning Ռեժիսոր
1984 Տերմինատոր The Terminator Ռեժիսոր, սցենարիստ
1985 Ռեմբո։ Առաջին արյուն 2 Rambo։ First Blood, Part II Սցենարիստ
1986 Օտարները Aliens Ռեժիսոր, սցենարիստ
1989 Անդունդ The Abyss Ռեժիսոր, սցենարիստ
1991 Տերմինատոր 2. Դատաստանի օր Terminator 2։ Judgment Day Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1991 Ամբարտավանության ալիք Point Break Պրոդյուսեր
1994 Ճշմարիտ սուտ True Lies Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
1995 Հին օրեր Strange Days Սցենարիստ, պրոդյուսեր
1996 Տերմինատոր 2-3 D T2 3-D։ Ռեժիսոր, սցենարիստ
1997 Տիտանիկ Titanic Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2000 Մռայլ հրեշտակը Dark Angel Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2002 Սոլյարիս Solaris Պրոդյուսեր
2002 Բիսմարկի արշավախումբը Expedition։ Bismarck Ռեժիսոր, պրոդյուսեր
2003 Հոգիների դժոխք Ghosts of the Abyss Ռեժիսոր, պրոդյուսեր
2005 Օտարները այլ մոլորակից Aliens of the Deep Ռեժիսոր, պրոդյուսեր
2006 Դժվարագին արդյունք The Exodus Decoded Հնչյունային պրոդյուսեր
2007 Քրիստոսի կորցված գերեզմանը The Tomb of Jesus Հնչյունային պրոդյուսեր
2009 Ավատար Avatar Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2010 Առանձնասենյակ Sanctum Հնչյունային պրոդյուսեր
2012 Հեքիաթային աշխարհ Worlds Away Հնչյունային պրոդյուսեր
2019 Տերմինատոր․Մռայլ Ճակատագրեր Terminator: Dark Fate Սցենարի համահեղինակ,պրոդուսոր
2021 Ավատար 2 Avatar 2 Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2023 Ավատար 3 Avatar 3 Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Քսենոգենեզիս

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1978 թվականին, կարճամետրաժ ֆիլմ է, տևում է 12 րոպե, ֆիլմի վրա ծախսվել է 20 000 ԱՄՆ դոլար։

Պիրանիա 2

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին՝ ԱՄՆ-ում, Իտալիայում և Նիդերլանդներում։ Ֆիլմի տևողությունը 95 րոպե է։

Տերմինատոր

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմի տևողությունը 108 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 6 400 000 դոլար է, իսկ շահույթը՝ 78 000 000 դոլար։

Տերմինատոր 2

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Ֆիլմի տևողությունը 137 րոպե է։ Ֆիլմի բյուջեն՝ 102 000 000 դոլար է, իսկ շահույթը 520 000 000 դոլար։

Տիտանիկ

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 1997 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը 194 րոպե է։ Ֆիլմն այնքան հաջողված է ստացվել, որ 2012 թվականին բազմահազար երկրպագուների խնդրանքով ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում։ Ֆիլմի բյուջեն 200 000 000 դոլար է։ Ֆիլմի շահույթը 1997 թվականին, իսկ 2012-ին՝ 344 000 000 դոլլար։

Ավատար

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է 2009 թվականին՝ ԱՄՆ-ում։ Ֆիլմի տևողությունը՝ 162 րոպե է։ Ֆիլմի բյուջեն 237 000 000 դոլար է, իսկ շահույթը կազմում է՝ 2 788 000 000։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
  4. https://www.oscars.org/oscars/ceremonies/1998
  5. Explorers Honored at National Geographic’s 125th Anniversary GalaNational Geographic, 2013.
  6. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=26
  7. 7,0 7,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 filmportal.de — 2005.
  9. «James Cameron se moviliza por el» (испанский). elmundo.es. 31 марта 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քեմերոն» հոդվածին։