Նույնասեռականություն՝ ռոմանտիկ և սիրային զգացմունքի դրսևորում, սեռական պահանջմունք նույն սեռի կամ գենդերի անձանց միջև։ Որպես սեռական կողմնորոշում՝ նույնասեռականությունը նկարագրում է նույն սեռի անձանց միջև սեռական և սիրային (զգացմունքային) պահանջմունքներից բխող երկարատև հարաբերությունները։

Նույնասեռականության իրավական կարգավիճակն աշխարհի պետություններում.
օրինական      նույնասեռ ամուսնությունը օրինական է      համակեցության կամ այլ կարգավիճակի ճանաչում      նույնասեռ զույգեր առանց քաղաքացիական կացության գրանցման      օտարերկրացիների նույնասեռ ամուսնությունների ճանաչում անօրինական      ոչ մի պատիժ      բանտարկություն      ցմահ բանտարկություն      մահապատիժ
Նույնասեռական զույգ
Նույնասեռականության պաշտպանների կողմնակիցների գործածվող նշանաբան դրոշը

Սեռական կողմնորոշում հասկացությունը, առհասարակ, վերաբերում է տղամարդկանց, կանանց կամ երկու սեռերի հուզական, ռոմանտիկ և (կամ) սեռական կայուն պահանջմունքներին։ Այն բնութագրում է անձի ինքնության կայացումը, որը պայմանավորված է վերոհիշյալ պահանջմունքների, դրանից բխող վարքի և հարաբերությունների և այդ պահանջմունքները ընդունող և ընկալող համայնքին պատկանելու ցանկությամբ[1][2]։։

Երկսեռականությունը (բիսեքսուալություն), տարասեռականությունը (հետերոսեքսուալություն) և նույնասեռականությունը (հոմոսեքսուալություն) «տարասեռականից նույնասեռական» միջակայքում հանդիսանում են սեռական կողմնորոշման երեք հիմնական դրսևորումները[1]։ Գիտնականները տարակարծիք են անձի սեռական կողմնորոշման ձևավորման հարցում։ Նրանց մի մասը նկարագրում են, որ մարդիկ այդպիսին ծնվում են, և որ սեռական կողմնորոշումը միայն սեռական հասունության ընթացքում է ի հայտ գալիս[3][4]։ Մյուս մասը՝ որ այն ժառանգական, հորմոնային և միջավայրի գործոնների փոխազդեցության արդյունք է[5][6][7], կամ որ այն չի համարվում անձի ընտրություն[5][6][8]։ Դեռ ոչ մի տեսություն չի ստացել համընդհանուր համաձայնություն։ Մի շարք այլ հետազոտություններում, նույնիսկ, անձի, հատկապես՝ տղամարդկանց, սեռական կողմնորոշման ձևավորման վրա ոչ սոցիալական, կենսաբանական գործոնների դերն է կարևորվում[9][10][11]։ Այնուամենայնիվ, չկա որևէ հիմնավորում, որ դաստիարակությունը կամ վաղ մանկության շրջանի իրադարձությունները կարող են սեռական կողմնորոշման ձևավորման մեջ որևէ դեր ունենալ[12]։ Չնայած նրան, որ որոշ մարդիկ նույնասեռականությունը համարում են անբնական[13], գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդու սեռականության բնական դրսևորում է, և այլ անձանց վրա բացասական հոգեբանական հետևանքներ չի ունենում[1][14]։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ հնարավոր չէ սեռական կողմնորոշումը փոխել՝ հոգեբանական միջամտությամբ[15][16]։

Նույնասեռ հարաբերությունների տոկոսային մասնաբաժինը դժվար է պարզել՝ ելնելով տարբեր պատճառներից։ Դրանցից մեկը նույնասեռականների մասին տվյալների բացակայությունն է և նրանց անձնական տվյալների գաղտնիությունը։ Նույնասեռականները «ինքնաբացահայտվում են» (Քամինգ աութ)՝ կախված հանրության հանդուրժողականության դրսևորումից, քաղաքական կամքից, անձնական ընտանեկան իրավիճակից և այլն։ Վերջինս հաճախ խոչընդոտվում է՝ պայմանավորված տարատեսակ խտրականության դրսևորումներով (օրինակ՝ հոմոֆոբիա)[17]։ Նույնասեռականությունը դրսևորվում է նաև մի շարք կենդանատեսակների մոտ[23]։

Շատ նույնասեռականներ հարատև հարաբերություններ են ունենում։ ԱՄՆ-ում առաջին անգամ նույնասեռականների մարդահամար է իրականացվել 2010-ական թվականներին հարցաթերթիկի միջոցով։ Քաղաքական կամքի և քաղաքական որոշակի գործողությունների արդյունքում հասարակության մեջ գրանցվել է նույնասեռականների տեսանելիության («ինքնաբացահայտման») աճ[24]։

Հոգեբանության տեսանկյունից ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հարաբերությունները համարժեք են տարասեռ (հետերոսեքսուալ) հարաբերությունններին[2]։ Մարդկության պատմության ընթացքում այդպիսի հարաբերությունները և գործողությունները հանդիսացել են ինչպես հիացմունքի, այնպես էլ դատապարտման առարկա՝ կախված մշակույթից և սեռական կողմնորոշման դրսևորման ձևերից[25]։

19-րդ դարից սկսած՝ գոյություն ունի նույնասեռականների ազատությանը և հավասարությանը ուղղված համաշխարհային շարժում։ Դրա մեջ է մտնում նաև բռնության դեմ ուղղված օրենսդրությունը, ուսումնական հաստատություններում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող պատանիների և երիտասարդների պաշտպանությունը, երեխաների պաշտպանությունը սեռական ոտնձգություններից, խտրականության դեմ օրենսդրությունը, առողջապահության հասանելիությունը, որոշ դեպքերում (կամ երկրներում) նաև ամուսնական հավասարության հաստատումը, բանակում ծառայելու հավասարության հնարավորությունը և այլն։

Սեռական կողմնորոշումը անձի մոտ բացահայտվում և ձևավորվում է հասունացման տարիքի ընթացքում, երբ երեխան դառնում է պատանի կամ օրիորդ, և նրա մոտ սկսում են զարգանալ սեռական կյանքը և սեռական պահանջմունքները։

Տերմինաբանություն խմբագրել

Պահպանողական կրոնական ինստիտուտներն օգտագործում էին «սոդոմական» եզրը՝ խոսելով նույնասեռականների մասին։ Սա գալիս է աստվածաշնչային Սոդոմ քաղաքի անունից (Սոդոմ և Գոմորա), որի բնակիչները հայտնի էին իրենց մեղսալից կենսակերպով։ Այսինքն՝ տվյալ եզրը նույնասեռականությունը որակավորում է՝ որպես մեղսագործություն կամ մեղք։

Սովետական Հայաստանում գործածական էր «արվամոլություն» եզրը։ Ժամանակակից Հայաստանում այն համարվում է վիրավորական և խտրական, ճիշտ այնպես, ինչպես համասեռամոլությունը։ Երկուսն էլ պարունակում են «մոլ» վերջածանցը, որը հատկանշում է կախվածություն ունենալը և այդ պատճառով ունի բացասական իմաստ, ինչպես՝ գինեմոլ, կնամոլ, խաղամոլ, կրոնամոլ և այլ բառերում, մինչդեռ նույնասեռականությունը կախվածության հետ ոչ մի առընչություն չունի։ Սխալմամբ նույնասեռականությունն անվանում են նաև համասեռականություն[26]։

Գործածվում են նաև միջազգային նոր և հնացած բառեր, օրինակ՝ գեյ, լեսբուհի (Լեսբոս կղզու անունից, որտեղ ապրել է անտիկ բանաստեղծուհի Սափոն, որը գովերգում էր սերը կանանց միջև) և ուրանիստ։

Նույնասեռականներին բացասականորեն պիտակավորող շրջանառվող արտահայտություններից են, օրինակ՝ «գալուբոյ» (ռուսերեն голубой - երկնագույն բառից) և վարդագույն (ավելի լայն տարածում ունի Արևմտյան երկրներում) բառերը։ Առավել վիրավորական է «***թ» բառը, ընդ որում՝ այն ունի թուրքական ծագումնաբանություն և թարգմանաբար նշանակում է «հետույք» և ամենահաճախն է օգտագործվում՝ որպես հայհոյանք։ Բայց նաև «գոմիկ» բառը, որը ներմուծվել է ռուսերենից (гомик - гомосексуал), երկու լեզուներում էլ կիրառվում է՝ որպես վիրավորանք և հայհոյանք։

Տարատեսակ վիրավորանքների և հայհոյանքների տեսքով «գոմիկ» կամ «համասեռամոլ» բառերը շրջանառության մեջ են պահել նաև մի շարք քաղաքական գործիչներ և լրատվական գործակալություններ կամ խմբագրություններ՝ անձնական քաղաքական հայացքներից ելնելով և ատելություն քարոզելու նպատակով[27]։ Օրինակ՝ մինչ 2018թ. Թավշյա հեղափոխությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, հատկապես՝ հեղափոխությունից հետո տարբեր լրատվականներին հարցազրույց տալիս բազմիցս օգտագործել է «գոմիկ» բառը՝ պնդելով, որ վերոհիշյալ հեղափոխությունը իրականացրել են հենց «գոմիկները»[28][29]։ Կամ որ իրենց իշխանության օրոք «այլասերված տրանսգենդերները» ԱԺ-ում ելույթ չեն ունեցել[30]։

Այլ ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլ կուսակցության անդամներ ու պատգամավորներ ևս մի քանի անգամ (դիտավորյալ) օգտագործել են այդ եզրույթները ատելություն քարոզելու նպատակով՝ Գևորգ Պետրոսյան (ԲՀԿ)[31], Արծվիկ Մինասյան (ՀՅԴ)[27], Հայկ Բաբուխանյան (ՀՀԿ)[32] և այլն։ Մասնավորապես՝ Առաջին լրատվականը նույնպես բազմաթիվ հոդվածներում[33][34][35][36][37][38][39][40][41][42][43][44][45] օգտագործել է «համասեռամոլ» արտահայտությունը՝ երկար տարիներ շարունակ փորձելով այն շրջանառության մեջ պահել։ Այսպիսի հոդվածներ հրապարակել են նաև այլ լրատվական գործակալություններ, ինչպիսիք են Առավոտը[46] և նույնիսկ Ա1+[47]-ը և Ազատություն ռադիոկայանը[48]՝ բազմիցս խախտելով լրագրողական դեոնտոլոգիայի սկզբունքները և հատկապես նույնասեռականների հանդեպ ատելության մթնոլորտը պահպանելու նպատակով։ Ոչ միայն հոդվածները, այլ նաև մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում են օգտագործվել «գոմիկ» կամ «համասեռամոլ» արտահայտությունները բազմաթիվ անգամներ։

Այսօր ժամանակակից հայերենում գոյություն ունեն նաև «նույնասեռական» և «միասեռական» բառերը, որոնք որոշակի շրջանառություն ունեն և չեն պարունակում որևէ պիտակավորում, վիրավորանք կամ հայհոյանք և որևէ հիվանդության անվանում չեն, այլ համարվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշումը հատկանշող «հոմոսեքսուալ» բառի հայերեն տարբերակը։ Սակայն դրանց գործածումը հաճախ նույնպես որոշակիորեն խոչընդոտվում է վերոհիշյալ պատճառներով։

«Նույնասեռական» բառը նկարագրում է այն կանանց և տղամարդկանց, որոնք սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունների պահանջմունքներ ունեն բացառապես նույն սեռի անձանց նկատմամբ (կին-կին կամ տղամարդ-տղամարդ հարաբերություններում)։ Գոյություն ունի նաև «այրասեր» (տղամարդ սիրող) եզրը, որը նույնպես վերաբերում է տղամարդ սիրող տաղամարդկանց, այն է՝ նույնասեռական տղամարդկանց։ Սակայն վերջինս ժամանակակից հայերենում գրեթե չի գործածվում։

Գործածվում են դեռևս նաև «հոմոսեքսուալ» և «հոմոսեքսուալիստ» բառերը։ Վերջինս ունի նույնասեռականությանը կլինիկական որակավորում տվող իմաստ, ինչի պատճառով, մասնավորապես՝ ժամանակակից ռուսերենում, այլևս չի կիրառվում։

«Երկսեռական» (բիսեքսուալ) բառը նկարագրում է նրանց, ում սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունները պայմանավորված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց նկատմամբ ունեցած պահանջմունքներով։

Նոր առաջարկված եզրեր խմբագրել

Կան նաև անհատներ և հետազոտողներ, որոնք համամիտ չեն ներկայումս շրջանառվող եզրերի կիրառման հետ և առաջարկում են այլընտրանքային տարբերակներ (նույնասեռական, տարասեռական, երկսեռական եզրերի փոխարեն). պանսեքսուալիստ (pansexualist) կամ ամենասեռական, պոլիսեքսուալիստ (polysexualist) կամ բազմասեռական, գենդեր-նեյտրալ կամ գենդեր-կույր (gender neutral կամ gender blind)։ Պանսեքսուալիստները կարող են սեռական և սիրային (զգացմունքային) հարաբերությունների պահանջմունք ունենալ որևէ մեկի նկատմամբ՝ անկախ վերջինիս սեռական կողմնորոշվածությունից և դրա արտահայտման ձևից։ Իսկ պոլիսեքսուալիստները՝ տարասեռականների, նույնասեռականների, երկսեռականների նկատմամբ, բայց ոչ տրանսվեստիտների կամ փոխսեռականների, տրանսսեքսուալների կամ միջսեռականների, տրանսգենդերների կամ փոխգենդերների։ Գենդեր-նեյտրալ (չեզոք սեռ) կամ «գենդեր-կույր» («սեռական կուրություն») բառերը նկարագրում են նրանց, ում սեռական և սիրային (զգացմունքային) պահանջմունքները պայմանավորված չեն զուգընկերոջ կենսաբանական կամ հասարակական սեռով (գենդեր), սեռական կողմնորոշվածությամբ կամ դրա արտահայտման ձևով։

Պատմությանը հայտնի նույնասեռականներ խմբագրել

 
 
UN declarations on LGBT rights
     Supporting (2008 or 2011)      In opposition

Նույնասեռական անձանց հարազատները երբեմն թաքցնում են նրանց նույնասեռականության փաստը։ Դա տեղի է ունենում, հատկապես՝ նույնասեռականների մահվանից հետո նրանց «բարի համբավը փրկելու» ձևակերպմամբ։ Վերջինս ներկայացվում է՝ որպես բացարձակապես տարասեռական կողմնորոշում ունեցող անձ։ Նաև երկսեռականներն են երբեմն ներկայացվում՝ որպես նույնասեռական։ Այդպիսի օրինակ կարելի է համարել նաև աստվածաշնչյան «Դավիթ և Հովնաթան» թագավորների պատմությունը, որտեղ նրանք ներկայացվում են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, հասարակ տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Սակայն այսօր առկա է մեկ այլ կարծիք, համաձայն որի՝ նրանք ունեցել են ընդգծված նույնասեռական սիրային հարաբերություններ։ Ընդ որում՝ այդ հարաբերությունները, համաձայն այդ կարծիքի՝ զուգակցվում են ֆիզիկական սեռական հարաբերությունների նկարագրմամբ (երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև իրարից բաժանվելիս նրանք «լալիս էին և համբուրվում»)։ Սակայն սա միանշանակ պնդում չէ։

Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական Նիանքքնումն ու Քնումհոթեփն են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։

Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որոնք ունեին նույնասեռական (բայց ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, Աքիլլեսն ու Պատրոկլուսն են։ Համաձայն առասպելների՝ Պատրոկլուսը սպանվում է Տրոյայի գրավման համար մղվող ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը չափաանց մեծ ցավ է պատճառում Աքիլլեսին։ Ողբալիս նա ասում է, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է յուրահատուկ հին հունարեն բառ, որը օգտագործել են նույնասեռական սիրեկանները միմյանց նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն է արագացրել ու անխուսափելի դարձրել Տրոյայի անկումը, և որ «Աստվածները միջամտում էին Աքիլլեսի զայրույթը մեղմացնելու համար, որպեսզի նա Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ, ըստ առասպելներից մեկի, Աքիլլեսը հավանում է մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով՝ նա վիճում է արքաներից մեկի հետ։ Այս դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված պեդերաստիայի, այլ ոչ թե սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։

Հունական մշակույթում նույնասեռականությունը ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր։ Կինը հաճախ դիտվում էր՝ որպես սերունդը շարունակելու միջոց։ Նա կատարյալ էակ չէր՝ լիարժեք չէր իր բնությամբ և չէր համարվում լիարժեք քաղաքացի։ Զրկված էր, օրինակ՝ քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հունական մշակույթի այդ ժամանակաշրջանի հայտնի կերպարներից են Սոկրատեսը, Պլատոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հռոմեական կայսր Հադրիանոսը, Հուլիոս Կեսարը, որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։

Նույնասեռականությանը վերաբերող կարծիքները տարբեր էին ու կախված էին կոնկրետ պոլիսից։ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է, թե ինչպես է մի ազնվական ստիպողաբար տիրացել նրան, ինչը տհաճ ազգեցություն է թողել նրա վրա։ Սակայն նույնասեռականությունը օգտագործվել է պետական ենթակառույցներում նույնպես։ Դասական օրինակ է «Թեբեի Սրբագործված Խումբը»՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորը զուգընկերներ են եղել։ Նրանք կարծել են, որ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին, ապա նա կկռվի առավել մեծ անձնուրացությամբ՝ իր սիրելիին պաշտպանելու համար։ Համաձայն պատմության՝ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։

Հայտնի է նաև, որ պատմական կերպարներից Միքելանջելո Բուոնարոտին, որը հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց, նույնպես ունեցել է նույնասեռական հարաբերություններ։ Նաև Լեոնարդո դա Վինչին, որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում, Պյոտր Չայկովսկին և այլք։ Այսօրվա ամենաճանաչված նույնասեռականներից են Էլթոն Ջոնը, Ռիկի Մարտինը, Բորիս Մոիսեևը։

Հայաստանի պատմության մեջ նույնասեռականության թեմային անդրադառնալիս նշվում է Սերգեյ Փարաջանովի անունը։ Վերջերս հայտնաբերված և հանրությանը քիչ հայտնի են նաև Եղիշե Չարենցի հոմո-էրոտիկ բանաստեղծությունները։

Իրավական մոտեցումը տարբեր երկրներում խմբագրել

Հայաստան խմբագրել

1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով նույնասեռականությունը չի պատժվել։ Սակայն 1936 թվականին Հայաստանի օրենսգրքում[49] ավելացվել է «արվամոլությունը» դատապարտող 116-րդ հոդվածը։ Սույն հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ 2003 թվականի ապրիլի 18-ին, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները՝ Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը վերացվում է և նույնասեռականությունը ապաքրեականացվում է։ Ինչպես ցանկացած այլ սեռական կողմնորոշում ունեցողների միջև սեռական հարաբերությունների, այնպես էլ նույնասեռականության դեպքում, մասնավորապես՝ բռնաբարությունը, բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը համարվում է հանցագործություն (Հայաստանի քրեական օրենսգիրք, Հոդված 139-142. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Sexual orientation, homosexuality and bisexuality». American Psychological Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Case No. S147999 in the Supreme Court of the State of California, In re Marriage Cases Judicial Council Coordination Proceeding No. 4365[...] – APA California Amicus Brief — As Filed» (PDF). էջ 30. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Garcia-Falgueras A, Swaab DF (2010). «Sexual Hormones and the Brain: An Essential Alliance for Sexual Identity and Sexual Orientation». Pediatric Neuroendocrinology. Endocrine Development. Vol. 17. էջեր 22–35. doi:10.1159/000262525. ISBN 978-3-8055-9302-1. PMID 19955753. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  4. Reardon, Sara. «Massive Study Finds No Single Genetic Cause of Same-Sex Sexual Behavior». Scientific American (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. 5,0 5,1 Frankowski BL; American Academy of Pediatrics Committee on Adolescence (2004 թ․ հունիս). «Sexual orientation and adolescents». Pediatrics. 113 (6): 1827–32. doi:10.1542/peds.113.6.1827. PMID 15173519.
  6. 6,0 6,1 Mary Ann Lamanna; Agnes Riedmann; Susan D Stewart (2014). Marriages, Families, and Relationships: Making Choices in a Diverse Society. Cengage Learning. էջ 82. ISBN 1305176898. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին. «The reason some individuals develop a gay sexual identity has not been definitively established  – nor do we yet understand the development of heterosexuality. The American Psychological Association (APA) takes the position that a variety of factors impact a person's sexuality. The most recent literature from the APA says that sexual orientation is not a choice that can be changed at will, and that sexual orientation is most likely the result of a complex interaction of environmental, cognitive and biological factors...is shaped at an early age...[and evidence suggests] biological, including genetic or inborn hormonal factors, play a significant role in a person's sexuality (American Psychological Association 2010).»
  7. Gail Wiscarz Stuart (2014). Principles and Practice of Psychiatric Nursing. Elsevier Health Sciences. էջ 502. ISBN 032329412X. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին. «No conclusive evidence supports any one specific cause of homosexuality; however, most researchers agree that biological and social factors influence the development of sexual orientation.»
  8. Gloria Kersey-Matusiak (2012). Delivering Culturally Competent Nursing Care. Springer Publishing Company. էջ 169. ISBN 0826193811. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին. «Most health and mental health organizations do not view sexual orientation as a 'choice.'»
  9. Bailey JM, Vasey PL, Diamond LM, Breedlove SM, Vilain E, Epprecht M (2016). «Sexual Orientation, Controversy, and Science». Psychological Science in the Public Interest. 17 (21): 45–101. doi:10.1177/1529100616637616. PMID 27113562.
  10. LeVay, Simon (2017). Gay, Straight, and the Reason Why: The Science of Sexual Orientation. Oxford University Press. ISBN 9780199752966.
  11. Balthazart, Jacques (2012). The Biology of Homosexuality. Oxford University Press. ISBN 9780199838820.
  12. «Submission to the Church of England's Listening Exercise on Human Sexuality». The Royal College of Psychiatrists. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  13. Robinson, B. A. (2010). «Divergent beliefs about the nature of homosexuality». Religious Tolerance.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «"Therapies" to change sexual orientation lack medical justification and threaten health». Pan American Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  15. American Psychological Association: Resolution on Appropriate Affirmative Responses to Sexual Orientation Distress and Change Efforts
  16. «Psychological practices that attempt to change sexual orientation: Position statement | APS». www.psychology.org.au. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  17. LeVay, Simon (1996). Queer Science: The Use and Abuse of Research into Homosexuality. Cambridge: The MIT Press 0-262-12199-9
  18. «Same-sex Behavior Seen In Nearly All Animals, Review Finds». ScienceDaily.
  19. 1,500 animal species practice homosexuality. The Medical News, 23 October 2006 Արխիվացված 10 Փետրվար 2011 Wayback Machine
  20. Sommer, Volker & Paul L. Vasey (2006), Homosexual Behaviour in Animals, An Evolutionary Perspective. Cambridge University Press, Cambridge. 0-521-86446-1
  21. (Bagemihl 1999)
  22. Harrold, Max (1999 թ․ փետրվարի 16). «Biological Exuberance: Animal Homosexuality and Natural Diversity». The Advocate. Regent Media. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին – via TheFreeLibrary.
  23. [18][19][20][21][22]
  24. * Census statistics show quarter of California same-sex couples raising kids
  25. Sexual Orientation Արխիվացված 26 Հուլիս 2011 Wayback Machine. American Psychiatric Association.
  26. «Nayiri.com». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  27. 27,0 27,1 «PINK-ը դիմում-բողոք է ներկայացրել` Էդուարդ Շարմազանովի և Արծվիկ Մինասյանի հետ կ». news.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  28. «Նիկո՛լ, ամենամեծ գեյ-ակտիվիստը դու ես ու քո թիմի մի մասը. Էդուարդ Շարմազանով». Politik.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  29. LLC, Helix Consulting. ««Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում». Էդուարդ Շարմազանով / Լուրեր / Տեղեկատվական կենտրոն / Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  30. «Այո, բան է փոխվել մեր երկրում. ՀՀԿ-ի օրոք տրանսգենդերը ԱԺ-ում ելույթ չէր ունենա». lurer.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  31. «««Ասք» գոմիկներին»․ ում է ակնարկում պատգամավորը». Politik.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  32. «Հայկ Բաբուխանյանը Սերժ Սարգսյանին մեղադրում է արևմտամետների, համասեռամոլների և աղանդավորների ներկայացուցիչը լինելու մեջ». www.7or.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  33. «Բրիտանացին նշանադրվել է դստեր նախկին սիրեցյալի հետ». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  34. ««Նիկան» ու «Յանան» ներխուժել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և բռնություն գործադրել. ավարտվել է համասեռամոլների գործի քննությունը». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  35. «Ամերիկյան խոշորագույն բանկը կանանց հավասարեցրել է համասեռամոլներին». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  36. «Ամուսինները չեղյալ են հայտարարել իրենց ամուսնությունը հարսանիքից մեկ տարի անց՝ գիտակցելով, որ իրենք համասեռամոլ և լեսբուհի են (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  37. «ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել տարեց համասեռամոլներին հետապնդող սերիական մարդասպանին». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  38. «Թոմ Հոլանդն աջակցել է Սարդ-մարդուն համասեռամոլ դարձնելու գաղափարը (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  39. «Ինչու է «Եվրատեսիլ-2019»-ի հաղթողը թաքցրել իր համասեռամոլ լինելը (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «Բրունեյի սուլթանը մորատորիում է հայտարարել համասեռամոլության համար մահապատժի կիրառման վրա (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  41. «61-ամյա ամերիկուհին երեխա է ունեցել իր համասեռամոլ որդու համար, իսկ ձվաբջիջը տրամադրել է ամուսնու քույրը (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  42. «Հռոմի պապը համարում է, որ համասեռամոլությունը դարձել է նորաձևություն». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  43. «Սթափվեք․ ակցիա՝ համասեռամոլության քարոզչության դեմ (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  44. «Ովքեր դեմ են համասեռամոլության քարոզին, թող ձայն տան ՀՀԿ-ին. Շարմազանով (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  45. «Դա ազգային սպառնալիք է. մանդատս կորցնելու գնով պայքարելու եմ համասեռամոլների դեմ (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  46. «Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց».
  47. «ԼԳԲՏ քարոզողները ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամներից. Ա. Ղուկասյան (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  48. «Այովայում 20-ժամյա ուշացմամբ հրապարակվեցին Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների արդյունքները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  49. «Օրենսգիրք 01.07.1961: Կարգավիճակը՝ Չի գործում։». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 104