Լուկաս Բիշոփ (անգլ.՝ Lucas Bishop, հաճախ դիմում են միայն ազգանունով), Marvel Comics կոմիքսների հրատարակության կերպար է, ապագայից մուտանտ Իքս մարդիկ թիմի անդամ։

Բիշոփ
Հրատարակման պատմություն
ՀեղինակJohn Byrne? և Whilce Portacio?
Դերակատար / ՁայնՕմար Սի
ԱշխարհMarvel Universe և Earth-1191?
Ներկայացրած էUncanny X-Men
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Lucas Bishop
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Սեռարական
Քաղաքացիություն Ավստրալիա
Զբաղմունքսուպերհերոս, ոստիկան և time traveller
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, X-Treme Sanctions Executive? և Նյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ
Հատուկ ուժեր և ունակություններ
energy manipulation?, գերմարդկային ուժ և գերմարդկային դիմացկություն

Հրտարակման պատմություն խմբագրել

Լուկաս Բիշոփին ստեղծել են գրող Վիլս Պորտասիոն և նկարիչ Ջիմ Լին և առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #282 հրատարակությունում (1991 թվականի նոյեմբեր)։ Բիշոփը ունեցել է չորս սահմանափակ սերիաներ, այդ թվում նաև նույնանուն Bishop-ը, որտեղ նա պայքարում է Մաունթջա անունով չարագործի հետ, XSE, որը ներկայացրել է նրա անցյալը (ապագայում), և նրա շարունակությունը՝ Bishop: Xavier’s Security Enforcers: Բացի այդ, նա միացել է Գամբիտին, որպեսզի դիմակայեն Սթրայֆին Gambit and Bishop: Sons of the Atom կոմիքսում։ Նա նաև ներկա է եղել Bishop: The Last X-Man կոմիքսում (1999—2001), որում ծուղակն էր ընկել այլ ալտերնատիվ ժամանակային գծում և District X կոմիքսում (2004—2005), որտեղ հայտնվում է որպես ոստիկան «Նյու Յորք՝ մուտանտների քաղաքում»։

Կենսագրություն խմբագրել

Լուկաս Բիշոփը ծնվել է մեր ժամանակաշրջանի 21-րդ դարի ալտերնատիվ ապագայում, որտեղ մուտանտ որսացող ռոբոտները՝ Պահակները, իրենց իշխանության տակ են վերցնում Հյուսիսային Ամերիկան։ Այդ ժամանակային գծում՝ Չարլզ Քսավյեն և Իքս մարդկանց անդամների մեծամասնությունը, հիմնված իրենց մուտանտների թիմի վրա, սպանվում են։ Փրկված մուտանտները կամ փախուստի են դիմում, կամ ձերբակալված են հատուկ ճամբարներում։

Լուկասի ծնողները փախչում են Ամերիկա, մինչ այն պահը, երբ Ավստրալիայի հանրապետությունը չի ոնչնացվում միջուկային ռումբի պայթեցման արդյունքում։ Շուտով նրանք բռնագրավվում են և տեղափովում մուտանտների համար Նյու Յորքի Բրուկլինյան ճամբար։ Այնտեղ Լուկասը և նրա քույրը՝ Շարդան ծնվում են և ինչպես և մյուս մուտանտները, տարբերվելու համար ստանում են «M» տառով խարան։

Վերջ ի վերջո մարդիկ և մուտանտները համախմբվում են և գահընկեց անում Պահակներին, ինչը հայտնի դարձավ Սամմերս ապստամբություն անվամբ։ Բացի այդ մարդիկ պայքարում էին մուտանտների հետ գոյության դեմ, իսկ մուտանտների ռադիկալ ահաբեկչական խմբերը, ինչպիսին է՝ Էքսհումները (Exhumes), պատերազմում էին մարդկանց դեմ։ Սամմերս ապստամբության Հեքեյթ անունով մուտանտը, հայտարարել է, որ մարդկանց համար պետք է անպայման հետևել հանցագործ մուտանտներին և մուտանտները պետք է պահպանեն հենց իրենց։ Այդ կերպ Հեքեյթը և այլ մուտանտ վերտերաններ կազմեցին «Քսավյեի անվտանգության օրգանը (Ք.Ա.Օ.), կոչված Չարլզ Քսավյեի և մուտանտների և մարդկանց խաղաղ գոյատևության երազանքի պատվին։

Իր ծնողների մահից հետո Լուկասը և Շարդան ապրել են իրենց տատիկի մոտ, որը նույնպես մուտանտ էր։ Նա նրանց պատմություններ էր պատմում Իքս մարդկանց հերոսությունների մասին և հանձնարարել էր նրանց հետևել մուտանտների և մնացած մարության համատեղ խաղաղ գոյատևման երազանքին։ Մի անգամ, երբ Լուկասը և Շարդան դեռ երեխա էին, Ք.Ա.Օ.-ի երկու անդամներ հետևում են Վիրագոյին, որը Էքսհումների ադնամ էր։ Վիրագոն մոտ էր այն բանին, որ սպանի Բիշոփին, երբ Ք.Ա.Օ.-ի անդամներից մեկը չհանդիպեց նրան և չսպանեց։ Մինչ այդ պահը Լուկասը Ք.Ա.Օ.-ին թշնամի էր համարում, իսկ Էքսհումներին հերոսներ, բայց այդ պահից հետո նա ցանկացավ միանալ Ք.Ա.Օ.-ին։

Ավելի ուշ Բիշոփը և Շարդան ինքներ հարձակվեցին մուտանտ հանցագործների վրաԼ Բիշոփը փորձում էր նրանցից փրկել իր քրոջը, բայց դա նրա փոխարեն արեցին Ք.Ա.Օ.-ի երկու անդամ, որոնք կանգնեցնում են հանցագործներին։ Տպավորված Բիշոփով, Ք.Ա.Օ.-ի անդամները Լուկասին առաջարկում են մտնել կազմակերպություն։ Բիշոփը հայտարարում է, որ կներառվի միայն այն ժամանակ, երբ Շարդան նույնպես կներառվի։ Այդ կերպ, լուկասը և Շարդան դառնում են Ք.Ա.Օ. ակադեմիայի անդամ Հեքեյթի ղեկավարության ներքո։ Իրենց դասի այլ անդամների մեջ եղել է մուտանտ՝ Թրևոր Ֆիցրոյ անունով։

Բիշոփը և Շարդան վերջնական հաշվում ավարտում են Ակադեմիան և դառնում Ք.Ա.Օ.-ի սպաներ։ Սակայն Շարդան դառնում է Լուկասի հրամանատարը։ Բիշոփը բավարավվում է ցածր դիրքով, քանի որ կարող էր փողոցում աշխատել Ք.Ա.Օ.-ի իր ընկերների և գործընկերների՝ Մալքոլմի և Ռենդալի հետ հետ։

Ֆիցրոյը վերջ ի վերջո հանցագործ է ճանաչվում և բանտարկվում է, բայց փախել է այլ հանցագործ մուտանտների հետ Իքս մարդկանց ժամանակի պորտալով։ Բիշոփը, Մալքոլմը և Ռենդալը հետևում են նրան, իմանալով, որ նրանք իրենց ժամանակ վերադառնալու հնարավորություն չեն ունենա։ Հայտնվելով անցյալում, եռյալը հետևում է Ֆիցրոյին Իքս մարդկանց և Պահակների պայքարի ժամանակ։ Հանդիպելով իր երիտասարդության լեգենդների հետ, Բիշոփը ոչ միանգամից է հավատում նրան։ Վերջ ի վերջո, Բիշոփի ջոկատը սպանվում է Ֆիցրոյի ուժերով մահացու հրաձգության ժամանակ։ Միայն Իքս մարդկանց միջամտությամբ է վնասված Բիշոփը ողջ մնում։

Վերջապես համակերպվելով այն մտքի հետ, որ նա ընկած է ժամանակում, Բիշոփին Պրոֆեսոր Իքսը առաջարկում է միանալ թիմին, որի անդամներին Լուկասը աստվածացրել էր դեռ մանկուց։ Բիշոփը իր կյանքում նոր նշանակետ է գտնում, կռվելով Իքս մարդկանց հետ, որպեսզի կանխի գենետիկ պատերազմները, որոնք նրա համար պատմություններ են ահնդիսացել։ Ի սկզբանե անհանգստանալով թիմում Բիշոփի հարաբերությունների մասին, Իքս մարդիկ շուտով հասկանում են, որ նա եղել է պրոֆեսոր Քսավյեի հավատարիմ աշակերտներից։

Իքս մարդկանց հետ Բիշոփի աշխատելու ժամանակ նա կարևոր դեր է կատարել նրան իր ժամանակային գծում նորմալ կարգավիճակի բերելու համար, այն բանից հետո, երբ նա աղճատվում է Լեգիոնի կողմից, Պրոֆեսոր իքսի մուտանտ որդու հետ, որը անցյալ էր եկել Մագնետոյին սպանելու համար, բայց անուշադրությամբ նրա փոխարեն սպանում է հորը։ Բիշոփը փրկում է իր թիմակիցներին չարագործից, որը հայտնի էր Նատիսկ անունով։ Իր ժամանակում Բիշոփը իմացել է Իքս մարդկանց շարքերում եղած դավաճանների մասին, որոնք վերջնական հաշվվում նրանց տանում են մահվան։ Որոշ ժամանակ նա կարծում էր, որ դա Գամբիտն է, բայց այն բանից հետո, երբ պարզվում է, որ դավաճանը ոչ այլ ոք է եղել քան Պրոֆեսոր Իքսը, որպես Նատիսկ, Բիշոփը խառնվում է և Նատիսկին խանգարում է Իքս մարդկանց սպանելիս։

ПԱյն բանից հետո, երբ Իքս մարդիկ բաժանվում են հեռու տիեզեքրից Երկիր վերադառնալիս, Բիշոփը ծանր վնասվում է։ Նրան խնամում է այլմոլորակային Մահվան թռչունը,որը ցանկանում էր օգտագործել Բիշոփին, միջտիեզերական Շի’ար կայսրության գահը իր քրոջից՝ Լիլանդրայից խլելու գործում։ Անցնելով մի քանի միջաստղային արկածների միջով, Բիշոփը կարողանում է վերադառնալ Երկիր Իքս մարդկանց մոտ։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Բիշոփը՝ մուտանտ է, որը կարողանում է կլանել էներգիայի տեսակների մեծամասնությունը, որը ուղղվում է դեպի նրա կողմը։ Նա կարող է դրանք մի քանի անգամ անց կացնել իր մարմնի միջով շոկային պայթյունների նման, կամ նույն վիչակում, որը նա կլանել է։ ԷՆերգիայի այդ կրկնակի վերաուղղումը, ըստ երևույթին կարող է վնասել այն արարածներին, որոնք պաշտպանված չեն սեփական ուժի նկատմամբ։ Իր ուժերի բնույթի հետ կապված, նրան էլ է շատ դժվար վնասել էներգետիկ հարձակումներով։

Նաև Լուկասը կարող է պահպանել կլանված էներգիան իր ներքին պաշարում, Բիշոփի մարմնում այդ էներգիայի պահպանումը նրան տալիս է մի շարք առավելություններ, ներառյալ՝

  • Գերմարդկային ուժ՝ թե ինչ կարգի կարող են հասնել Բիշոփի ուժեր մինչ օրս հայտնի չէ, բայց նրանք գերազանցում են մարդկայինի սահմանը, ինչը երևում է, երբ նա բարձրացնում է կոնտեյներներով լիքը լցված բեռնատարը։
  • Դիմացկունություն՝ Բիշոփի կլանած էներգիան նրան անգնահատելի աստիճանի մեծացված դիմցկունություն է տալիս։
  • Բուժում՝ կլանված էներգիան նաև նրան տալիս է բուժող ֆաքտոր
  • Անխոցելիություն՝ երբ Բիշոփը կլանում է էներգիան նրա անխոցելիությունը բարձրանում է գերմմարդկային աստիճանի։ Նա ունակ է պահելու գերուժային հարվածներ, նաև գոյատևել արկտիկական ձյուներում։

Բիշոփը նաև կարողանում է ինտենսիվ զգալ թե, որտեղ է նա գտնվում։

Ալտերնատիվ տարբերակներ խմբագրել

Ապոկալիպսիսի դարաշրջան խմբագրել

Լուկաս Բիշոփը ծնունդով Երկիր-1191ից է, աշխարհ, որում Իքս մարդիկ թվում է թո ոչնչացվել են իրենց անդամներից մեկի կողմից։ Ժամանակի միջով ճանապարհորդ հանցագործ մուտանտ Ֆիցրոյին բռնելու փորձի ժամանակ, Բիշոփը վերջնական հաշվով լռվում է անցյալում և միանում է Իքս մարդկանց լեգենդար թիմին և նրանց հետ պայքարում է շատ առաքելությունների ժամանակ։

Ultimate Բիշոփ խմբագրել

Ultimate տիեզերքում Բիշոփը ժամանել է ապագայից, որպեսզի կանգնեցնի Լարին և կանխի Չարլզ Քսավյեի սպանությունը։ Նա Երկիր-1610-ում ծուղակի մեջ է ընկնում այն բանից հետո, երբ Իքս մարդիկ բաժանվում են, քանի որ ոչ մեկ չէր կարողանում կանխել Քսավյեի մահը։ Բիշոփը Ավստրալիայում սկսում է հավաքել սեփական Իքս մարդկանց խումբը:-ը Քանի որ Բիշոփի այդ տարբերակը ապագայից է եկել, նրա իրականությունը ոչ թե Երկիր-1610-ն է, այլ Երկիր-2107-ը։

Բիշոփի այդ կերպարանքը ունի մարմնի կառուցվածքը փոփխելու ունակություն, ինչը նրան թույլ է տալիս կատարել հերոսություններ նույնիսկ ծերությունում։ Նաև նրա հայեցողության տակ կան ապագայից բերված տեխնոլոգիաների ահռելի մեծ քանակ։

Այս տիեզերքում նրան սպանում է Կուղխը։

Իքս մարդիկ Նուար խմբագրել

Բիշոփը պատկերված է որպես վռնդիչ Ռեմի Լեբոյի մոտ, որը «Կրեոլյան ակումբ» գիշերային ակումբի և կազինոյի տերն է։

Իքս մարդիկ։ Վերջ խմբագրել

Այս տիեզերքում Բիշոփը ունի դուստր Ալիյա Բիշոփ անունով, ծնված՝ Մահվան թռչունից։

M տուն խմբագրել

Բիշոփը տանջվում է հիշողության կորստից, աշխատում է Նյու Յորքի ոստիկանույթունում, որում աշխատելու ժամանակ հետևում է Ֆիցրոյին Դժոխային Խոհանոցում, իսկ հետո սպանում է նրան։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Օմար Սին կատարել է Բիշոփի դերը «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում[1]։ Ֆիլմի սկզբում նա Քիթի Փրայդի հետ ժամանակով հետ է վազում և արդեն անցյալում այլ մուտանտների հետ փրկվում է։ Հետո չինական տաճարի մոտ տեղի ունեցած մարտի ժամանակ նա պայթում է իր մարմնում էներգիայի ծանրաբեռնվածությունից, որը առաջացրել են Պահակները։ Ֆիլմում կարողանում է կլանել Փոթորկի կայծակները և Սանսփոթի արևային ճառագայթները։ Հետագայում նրա ապագան անհայտ է։

Հեռուստատեսություն խմբագրել

  • Բիշոփը մի քանի անգամ հայտնվել է Իքս մարդիկ մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորել է Ֆիլիպ Ակինը։ Սերիալի ընթացքում նա մի քանի անգամ տեղափոխվել է ապագայից ներկա և անցյալ, տարբեր տեսակի սպառնալիքներ կանխելու համար, որոնքք տեղի են ունենում այդ ժամանակներում և որոնք արմատապես փոխել են աշխարհը։
  • Քևին Մայքլ Ռիչարդսոնը հնչյունավորել է Բիշոփին «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում, որտեղ նա հանդես է գալիս որպես մուտանտների ջոկատի լիդեր, որը գործում է ապագայում։

Վիդեոխաղեր խմբագրել

  • Բիշոփը խաղային կերպար է X-Men: Next Dimension խաղում։
  • Բիշոփը խաղային կերպար է X-Men 2: Game Master’s Legacy խաղում։
  • X-Men Legends խաղում Բիշոփը, հնչյունավորվում է Գրեհեմ ԴեԼայզլի կողմից, հայտնվում է կամեո։ Խաղի սիքվելում՝ X-Men Legends II: Rise of Apocalypse խաղում, Բիշոփը հանդես է գալիս որպես խաղային կերպար, նրան հնչյունավորել է Քարի Փեյթոնը։
  • Նաև Բիշոփը հայտնվում է Marvel: Ultimate Alliance 2 խաղում, որտեղ նրան հնչյունավորել է Էմերսոն Բրուքսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новые мутанты в «Людях Икс»» (ռուսերեն). Stark Industries.ru. 2013 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել