Դեդփուլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեդփուլ (այլ կիրառումներ)
Դեդփուլ կամ Ուեյդ Ուիլսոն (անգլ.՝ Deadpool, Wade Winston Wilson), հորինված կերպար, «Marvel Comics» հրատարակության անտիհերոս։ Ստեղծվել է նկարիչ Ռոբ Լայֆիլդի և գրող Ֆաբիան Նիցիեզայի կողմից։ Առաջին անգամ հայտնվել է The New Mutants #98 կոմիքսում։
Դեդփուլը զբաղեցրել է 182-րդ հորիզոնականը «Wizard» ամսագրի «Կոմիքսների բոլոր ժամանակների լավագույն 200 կերպարներ» անավանացանկում։ Զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը «Empire» ամսագրի «Կոմիքսների 50 լավագույն կերպարներ» անվանացանկում։ 2011 թվականի մայիսին զբաղեցրել է 31-րդ հորզիոնականը IGN վարկածով «Կոմիքսների բոլոր ժամանակների լավագույն 100 կերպարներ» անավանացանկում։