Սնդիկ (անգլ.՝ Quicksilver, կարդացվում է Քվիքսիլվեր)[Ն 1], իրական անուն՝ Պիետրո Մաքսիմոֆ (անգլ.՝ Pietro Maximoff), Marvel Comics կոմիքսների հրատարակության և դրանց ադապտցիաների սուպերհերոս՝ ստեղծված գրող Սթեն Լիի և համահեղինակ նկարիչ Ջեք Կիրբիի կողմից, նրա առաջին հայտնվելը կայացել է 1964 թվականի մարտին՝ The X-Men #4 հրատարակության կոմիքսում։

Սնդիկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՍթեն Լի և Ջեք Քիրբի
Դերակատար / ՁայնԷվան Փիթերս
ԱշխարհԵրկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Marvel սուպերհերոսներ, Իքս Մարդիկ, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Սուպերհերոսների ջոկատ, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը, Իքս մարդիկ: Ապոկալիպսիս, Դեդփուլ 2 և Իքս մարդիկ: Խավարի փյունիկ
Անձնական տվյալներ
Տեսակկոմիքսների կերպար, speedster?, անիմացիոն կերպար և կինոհերոս
Մազերի գույնսպիտակ մազեր
ԾննդավայրMount Wundagore?
Սեռարական
ՔաղաքացիությունTransia և  ԱՄՆ
Զբաղմունքսուպերհերոս, ահաբեկիչ և սուպեր չարագործ
ԱմուսինCrystal?
Ծնողներհայր՝ Մագնիսականության կառավարում, մայր՝ Charles Xavier? և Natalya Maximoff?
ԵրեխաներLuna?
Թիմեր և կազմակերպություններ
Վրիժառուները, Մուտանտների եղբայրություն, X-Factor, The Mighty Avengers?, Inhumans?, Իքս մարդիկ, Avengers Academy?, Acolytes? և Զոդիակ (Marvel Comics)
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային արագություն և intangibility?
Կայք
marvel.com/characters/quicksilver

Սնդիկը ունի անսահման արագությամբ շարժվելու գերբնական ունակություն, մինչ վերջերս՝ նա Marvel հիմնական տիեզերքում պատկերվել է որպես գերբնական ունակություններով շնորհված մուտանտ մարդ։ Շատ հաճախ կերպարը ի հայտ է գալիս Իքս մարդկանց հետ։ Առաջին անգամ ներկայացվել է որպես նրանց հակառակորդ, իսկ ավելի ուշ հրատարակություններում՝ նա ինքն է դառնում սուպերհերոս։ Սնդիկը Ալ Կախարդուհու երկվորյակ եղբայրն է, Պոլյարիսի խորթ եղբայրը, դրա հետ մեկտեղ նա մի շարք ալտերնատիվ իրականություններում և մինչ ոչ վաղ ժամանակները նաև հիմնական տիեզերքում ներկայացվում էր իբրև Մագնետոյի որդի։

Դեբյուտացվելով կոմիքսների արծաթե դարաշրջանում՝ ստանալով սեփական սոլո սերիա և պարբերաբար հայտնվելով Վրիժառուների կազմում, Սնդիկը հանդես է եկել ավելի քան 50 հրատարակություններում։ Նաև կերպարի տարբեր տարբերակները հայտնվել են կինո, հեռուստատեսային և վիդեոխաղային ադապտացիաներում, Marvel Studios-ի ստեղծած ֆիլմերում Սնդիկի դերը խաղացել է Աարոն Թեյլոր Ջոնսոնը, իսկ «Իքս մարդկանց» մասին ֆիլմաշարում նույն դերը կատարել է Էվան Փիթերսը։

Հրատարակման պատմություն

խմբագրել

1963 թվականին Սնդիկը առաջին անգամ քրոջ՝ Ալ Կախարդի հետ հայտնվել է Մուտանտների եղբայրության կազմում՝ X-Men #4 հրատարակությունում (1964 թվականի մարտ)։ № 5 (1964 թվականի մայիս), № 6 (1964 թվականի հուլիս), № 7 (1964 թվականի սեպտեմբեր) և № 11 (1965 թվականի մայիս) հրատարակություններում մի քանի անգամ կարճ հայտնվելուց հետո Պիետրոն և նրա քույրը Avengers #16 համարում (1965 թվականի մայիս) միացան Վրիժառուներին։ Սնդիկը, մինչև № 49-ը (1968 թվականի փետրվար), դարձավ կիսամշտական անդամ, վերադարձավ № 75-ում (ապրիլ, 1970) և թիմի անդամ է եղել մինչև № 102-ը (օգոստոս, 1972), ինչից հետո չորս տասնամյակների ընթացքում հետևեցին կոմիքսներում նրա պարբերաբար հայտնվելը։ Սնդիկը նաև քրոջ հետ ներկա է եղել Հարավային ափի Վրիժառուներում՝ Annual #1-ում (1986)՝ 33 -36 համարներում (հունիս - սեպտեմբեր, 1988), 56 - 57 համարներում (մարտ - ապրիլ, 1990) և 60 -62 համարներում (օգոստոս - հոկտեմբեր, 1990)։ Նա նաև եղել է Իքս Ֆակտոր թիմի վերակազմավորված տարբերակում (№ 71 - 94, հոկտեմբեր, 1991 - սեպտեմբեր, 1993)։ Սնդիկի 13 թողարկումները ներառող անձնական սերիան թողարկվել է 1997 թվականին և չեղարկվել՝ 1998 թվականի նոյեմբերին։ Հետո Սնդիկը ներկայացվել է 2006 թվականի հուլիսին լույս տեսած Son of M մինիսերիաներում։ Ներկայում կերպարը հանդիսանում է Հզոր Վրիժառուների մշտական անդամ, որը միացել է թիմին № 24-ում։ Son of M մինիսերիաների դեպքերից հետո հայտնվել է 2007 թվականի մարտին լույս տեսած «Լուռ պատերազմ» կոմքիսում։ 2014 թվականի մայիսին հայտնվել է «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում՝ որպես Փիթեր Մաքսիմոֆ։ Դերը կատարել է Էվան Փիթերսը։ 2015 թվականին, կերպարի մասնակցությամբ, էկրաններին է հայտնվել «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջան» անունով ֆիլմը։ Դերը կատարել է Աարոն Թեյլոր-Ջոնսոնը։ 2016 թվականին էկրաններին է հայտնվել «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմը, որտեղ Փիթեր Ջանգո Մաքսիմոֆի դերը կատարել է Էվան Փիթերսը։

Կենսագրություն

խմբագրել

Սնդիկի և Ալ կախարդուհու մայրը՝ Մագդան ապաստան է գտնում Տրանսիայի Վունդագոր լեռան վրա գտնվող Բարձր էվոլյուցիոնիստի տանը, այն բանից հետո, երբ այնտեղ առաջին անգամ տեսնում է իր ամուսնուն՝ Մագնետոյին մագնիսական ուժերն օգտագործելիս։ Այնտեղ նա երկվորյակներ է ծննդաբերում, բայց դրանից հետո մահանում է։ Քանի որ Վունդագորը մարդկային նորածինների բնակավայր չէ, Էվոլյուցիոնիստը նրանց հանձնում է գնչու Ջանգո Մաքսիմոֆին, որը մեծացնում է երկու երեխաներին որպես հարազատի[1]։

Երբ Պիետրոն և Վանդան մեծանում են, նրանք բացահայտում են, որ իրենք ունեն գերբնական ունակություններ։ Պիետրոն հասկանում է, որ ունի գերմարդկային արագություն։ Հետո նրանք իրենց ունակությունները ցուցադրում են մարդաշատ վայրում, և նրանց վրա հարձակվում է մի սնահավատ բազմություն։ Նրանց փրկում է իրենց հայրը՝ չարագործ Մագնետոն, սակայն ոչ՛ երեխաները, ոչ՛ հայրը չգիտեին իրենց կապի մասին։ Մագնետոն Սնդիկի և Ալ կախարդուհուն հավաքագրում է իր Մուտանտների եղբայրության առաջին խմբի մեջ։ Եղբայրությունը պայքարում է Իքս մարդկանց դեմ, սակայն երկվորյակները մնում էին այնտեղ միայն Մագնետոյի առաջ իրենց պարտավորության պատճառով։ Երբ Մագնետոյին և իր օգնական Դոդոշին առևանգում է տիեզերական արարած Թափառականը, Եղբայրությունը անկում է ապրում և երկվորյակները հայտարարում են, որ Մագնետոյի առաջ նրանց պարտքը հատուցված է[2]։

Դրանից անմիջապես հետո Սնդիկը և Ալ կախարդուհին Երկաթե մարդու կողմից հավաքագրվում են Վրիժառուները խմբում։ Ղեկավար Կապիտան Ամերիկայի և նախկին չարագործ Բազեի աչքի հետ, այդ չորսը դառնում են վրիժառուների երկրորդ սերունդը և հետո ստանում են «Կեպի խենթ քառյակ» անունը[3]։ Վանդան դառնում է Բազեի աչքի մոտ ընկերուհին և թիմի հավատարիմ անդամը, մինչև Մագնետոյի դեմ պայքարում հանկարծակի վիրավորվելը։ Դրանից հետո Սնդիկը փախչում է Վրիժառուներից՝ վիրավոր քրոջ հետ[4]։ Նրանք երկուսով ուղեկցում են Մագնետոյին հետ դեպի միջատլանտիկ բազա[5], որտեղ նա գերի էր պահում Իքս մարդկանց[6]։ Բազայում Պիետրոն ստիպված է լինում կռվել Կիկլոպի դեմ[7]։ Սնդիկի կարճ հայտնվելուց հետո Սարդ-Մարդու մասին կոմիքսի համարում[8], երկվորյակները վերջապես հասկանում են, որ Մագնետոն է իրական չարագործը։ Պիետրոյին և Վանդային առևանգում են մի շարք Պահակներ, բայց հետո նրանց ազատում են Իքս մարդիկ[9]։

Հետո Սնդիկը վերադառնում է Վրիժառուների մոտ, այն լուրով, որ Վանդային առևանգեել է զորապետ Արկոնը[10]։ Վանդայի փրկությունից հետո Վանդան և Պիետրոն միանում են թիմին։ Առաջադրանքներից մեկի ժամանակ Սնդիկին վիրավորում են Պահակները[11] և նրան գտնում է Բյուրեղը, որը Անմարդկայինների թիմի անդաներիից է[12]։ Բյուրեղը բուժում է Պիետրոյին և վերջնական հաշվվում նրանք ամուսնանում են[13]։

Giant-Size Avengers վերնագրում երկվորյակները հանդիպում են Ռոբերտ Ֆրենկին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախկին հերոսի՝ Ընձյուղին, որը ապրում է Վանդագորում իր կնոջ հետ, նրանց ծննունդի ժամանակ։ Ռոբերտ Ֆրենկը կարճ ժամանակով միանում է Վրիժառուներին, հավատալով, որ Պիետրոն և Վանդան նրա երեխաներն են[14]։ Ավելի ուշ Սնդիկին և Ալ կախարդուհուն առևանգում է Ջանգո Մաքսիմոֆը և տանում է Վանդագոր։ Ազատումից հետո Բովայից՝ նրանց մանկաբարձուհուց իմանում են, որ իրենց հայրը Ջանգո Մաքսիմոֆն է[15]։

Օրերը մռայլվում են

խմբագրել

Սնդիկը և Բյուրեղը ունենում են դուստր՝ Լունա Մաքսիմոֆը[16]։ Հենց այդ ժամանակ էլ Մագնետոն իմանում է Սնդիկի և Ալ կախարդուհու ազգակցականության մասին և նախընտրում է նրանց պատմել ճշմարտությունը։ Սնդիկը զզվանք է զգում և ասում է Մագնետոնին, որ նրանց հայրը լինելու հնարավորություն է ունեցել տարիներ առաջ[17]։ Սնդիկը և Բյուրեղը բաժանվում են, երբ Բյուրեղը անցողիկ սիրային կապեր է ունենում[18], իսկ հետո Անխելք Մաքսիմուսի ջանքերով, որը Անմարդկայինների թագավոր՝ Սև ամպրոպի եղբայրն է, որը տեխնոլոգիաների օգնությամբ Սնդիկին խելագարության և չարության է հասցնում[19], բայց հետո նա բուժվում է[20]։

Սնդիկը կարճ ժամանակով օգնում է Հարավային ափի Վրիժառուներին ընդդեմ Մագնետոյի և չարագործ Իմորտուսի դեմ պայքարում, որպեսզի փրկի Վանդային[21]։ Չնայած որ նրանք հաջողություն ունեցան, նա միանում է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորված՝ Իքս ֆաքտոր սուպերհերոսային թիմին[22] : Այդ ժամանակաշրջանում Բյուրեղի օտարացումը համարյա հանգեցնում է Վրիժառու Սև ասպետի հետ սիրային կապի[23]։

Ի վերջո, Սնդիկը և Բյուրեղը վերամիավորվում են, երբ Վրիժառուները, Իքս Ֆաքտորը և Իքս մարդիկ միավորվում են, որպեսզի կանգնեցնեն մուտանտների ահաբեկչական թիմին, որն առևանգել էր նրանց դստերը՝ Լունային և Ջենոշայի կղզու վրա քաղաքացիական պատերազմի հրահրման մեղավորներին։ Սպառնալիքը հաղթահարելուց հետո, Սնդիկը իմանում է Բյուրեղի և Սև Ասպետի հարաբերությունների մասին և հեռանում, միաժամանակ թողնելով Իքս ֆաքտորը[24]։

Սնդիկը հետո վերցնում է Լունային և միանում է Գլխավոր էվոլյուցիոնիստին, օգնելով նրան և նրա Վանդագորի ասպետներին՝ Ելք և Գազան-Մարդ չարագործների դեմ հակահարվածում։ Այդ պատերազմի արդյունքում Սնդիկը օգտագործում է փորձարարական E իզոտոպը, որպեսզի մեծացնի իր ուժերը և շարժվի մեծ գերձայնային արագությամբ։ Դրանից հետո Պիետրոյի ապագա տարբերակը, որն իրեն կոչում էր «Նեստոր», հայտնվում է նրանց առջև և ասում, որ նրա ուժը արագությունը չէ, այլ ավելի ճիշտ ժամանակի վրա հիմնվելը[25]։

Ալ կախարդուհին նյարդային խանգարում է ստանում իր երեխաների կորստի պատճառով և փոխում է իրականությունը՝ նրանց վերաստեղծելու համար, ինչը համընկնում է Վրիժառուների վրա պատահական հարձակման հետ։ Վրիժառուները և Բժիշկ Սթրենջը նրան կոմայի մեջ են գցում և հետո հանձնում են Մագնետոյին։ Բայց վերջինս, չի կարողանում օգնել Վանդային. Վրիժառուների և Իքս մարդկանց մի քանի անդամներ առաջարկում են սպանել նրան։ Խուճապի մատնված Սնդիկը համոզում է Ալ կախարդուհուն ուղղել իր սխալները, օգտագործելով իր ուժերը, որպեսզի աշխարհն ավելի հիասքանչ դառնա։ Այդ ժամանակ Վանդան փոխում է իրականությունը M օրի՝ աշխարհ, որտեղ մուտանտները մեծամասնություն են, իսկ մարդիկ փոքրամասնություն, որտեղ Մագնետոն միահեծան ղեկավար է։ Արդյունքում մի քանի հերոսների վերադառնում է հիշողությունը և նրանք հարձակվում են Մագնետոյի վրա, որը վերադարձնում է սեփական հիշողությունը և հասկանում, որ ամեն ինչում մեղավոր է Սնդիկը։ Այդ ժամանակ նա սպանում է Սնդիկին, ճզմելով նրան Պահակի օգնությամբ, բայց Ալ կախարդուհին վերակենդանացնում է եղբորը և ասում հորը, որ նա գերադասեց մուտանտներին՝ սեփական երեխաների փոխարեն։ Հետո Վանդան ասում է՝ «Այլևս ոչ մի մուտանտ» և վերադարձնում է աշխարհը սկզբնական վիճակին, դրա հետ մեկտեղ մուտանտների բնակչության 98 %-ը կորցնում են ուժերը՝ ներառյալ Սնդիկը[26]։

Սնդիկը դեպրեսիայի մեջ է ընկնում և հետո հանդիպում է զայրացած Սարդ-Մարդու հետ, որը հիշում էր զուգահեռ աշխարհի մասին, որտեղ նա ամուսնացած էր իր մահացած սիրեցյալ Գվեն Սթեյսիի հետ և նա երեխա ուներ։ Սնդիկը որոշում է ցատկել շենքի տանիքից և լուրջ վնասվում է։ Ժամանած Բյուրեղը տելեպոտրացիայի է ենթարկում Անմարդկայինների բազային գիծը՝ Գազանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, այն բանի պատճառով, որ նա ցանկանում էր ինքնասպանություն գործել ուժերի կորստի պատճառով։ Անմարդկայինների բժշկի մոտ բուժվելուց հետո,Սև կայծակից թույլտվություն են խնդրում Թերեգինեզիսի ենթարկվելու և Անմարդկայինի վերածվելու համար, ընդ որում դրանից հետ մոտ ապագայում նա չէր կարողանա ապրել որպես հասարակ մարդ։ Սնիդկի խնդրանքը մերժվում է, քանի որ նա ունի մարդկային արյուն, իսկ Թերեգենեզիսը նշանակված է միայն նրանց համար, որոնք ունեն ոչ մարդկային արյուն, վնասակար մուտացիաների սպառնալիքը քչացնելու համար։ Սնդիկը չի լսում կանոնները և ներխուժում է սուրբ Թերիգենիկ քարանձավներ անցնելով Թերիգենիկ մառախուղի միջով։ Թվում է, թե ազդեցություն չկա, մինչ այն պահը, երբ Պիետրոն հանդիպում է իր ծերացած տարբերակին, որը բացատրում է իր նոր ուժերի բնույթը՝ «ժամանակի միջով թռիչք» և սկսում է Թերիգենի բյուրեղները Երկիր տանելու և մուտանտային հասարակությանը վերականգնելու ծրագիրը։ Սնդիկին հաջողվում է վերցնել Թերիգենի բյուրեղները և նա մեկնում է Ջենոշա՝ Լունայի և Անմարդկայինների շներից մեկի՝ Լոքջոյի հետ։ Հետո Սնդիկը ողջ մնացած մուտանտներին ենթարկում է մառախուղի, ինչը վերադարձնում է նրանց ունակությունները, բայց շատ վտանգավոր մակարդակում։

Ազդեցությունը կատաստրոֆիկ է լինում և որոշ մուտանտներ մահանում են, կամ էլ նրանց ուժերը դուրս են գալիս վերահսկողությունից, Լունան ենթարկվում է Թերիգենի մառախուղին, Սնդիկը Լունայի առաջ կիսամեռ ծեծում է Մագնետոյի և արդյունքում տուփը հայտնվում է ԱՄՆ-ի կառավարության ձեռքում։ Սև Կայծակի արտասանությունը լինում է «պատերազմ» և բաց թողնված ուլտրաձայնային ճիչերը պատերազմ են սկսում Անմարդկայինների և ԱՄՆ-ի կառավարության միջև։ Սնդիկը փախչում է և իրեն ենթարկում Թերիգենային մառախուղի ավելի մեծ մակարդակի, ինչը տալիս է անսպասելի արդյունք, թույլ տալով Պիետրոյին աչճեցնել Թերիգենային բյուրեղներ՝ սեփական մարմնից և վերականգնել մուտանտների ունակությունները, ըստ ցանկության։ Հիմա արդեն Սնդիկը ունենում է երկու նպատակ՝ «բուժել» մուտանտներին և կանխել մեծ աղետը, որը նա շատ քիչ տեսել էր ապագայում[27]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Պիետրոն բացում է կրպակ «Մուտանտային քաղաքում»[28]։

Ամերիկայի վրա Անմարդկայինների հարձակումից հետո Սև Կայծակը երևում է Սնդիկին և պահանջում վերադարձնել բյուրեղները։ Ի պատասխան՝ Սնդիկը մերկացնում է կուրծքը, որոնցից հիմա արդեն նոր բյուրեղիկներ են աճում։ Տեսնելով այդ ամենը, Բյուրեղը ասում է Պիետրոյին, որ ըստ Անմարդկայինների օրենքների, նրաք ամուսնալուծված են[29]։

Սնդիկը Ռիկտորի օգնությամբ օգտագործում է իր մարմնի մեջ եղած բյուրեղիկները, որպեսզի վերականգնի ուժազուրկ մուտանտներին՝ դիպչելով նրանց։ Արդյունքը մահացու է լինում Էլայջա Քրոսի և Իքս բջիջ թիմի այլ անդամների համար և արդյունքում՝ Ռիկտորը ոչնչացնում է Պիետրոյի մարմնում աճող բյուրեղները[30]։ Պիետրոն հետո փրկում է իրեն մատնած Լայլա Միլերին խորտակումից՝ անձամբ իր ձեռքով սպանելու նպատակով։ Լայլային հաջողվում է փախչել, օգտվելով Սնդիկի մեծացող խելագարությունից և նրան սպանելու մտքի թեթև անկայությունից[31]։

Գաղտնի պատերազմներից հետո

խմբագրել

Սնդիկը ցուցադրվում որպես Կապիտան Ամերիկայի ղեկավարության ներքո գտնվող թիմի անդամ, նաև թիմի անդամներից էին՝ Ջահ-մարդը, Շելման, Բժիշկ Վուդուն և Դեդփուլը։

Ուժեր և ունակություններ

խմբագրել

Ընթացիկ ուժեր

խմբագրել
  • Հարմարված ֆիզիոլոգիա:՝ Պիետրոյի մարմինը հարմարեցված է բարձր արագությամբ վազելուն։ Նրա սրտանոթային և շնչառական համակարգերը մի քանի անգամ ավելի արդյունավետ են աշխատում, քան նորմալ մարդկանցը։ Նա յուրացնում է սննդի 95 %-ը, ինչը նրան շատ էներգիա է տալիս (մարդու նորմալ յուրացումը մոտավորապես 25 % է կազմում)։ Մկանային համակարգի քիմիական պրոցեսները այնքան լավ են աշխատում, որ նրա մարմինը չի արտազատում հոգնածության թույներ, որոնք առաջանում են շարժվելու արդյունքում՝ նորմալ սննդի կողմնակի ազդեցություններից, որոնք ստիպում են, որ մարմինը հոգնի։ Ավելի շուտ նրա մարմինը անընդհատ դուրս է հանում ոչ պիտանի նյութերը, արագացված շնչառության միջոցով՝ արտաշնչելու ժամանակ։ Պիետրոյի հոդերը ավելի հարթ են և ավելի արդյունավետ են յուղված, քան նորմալ մարդու հոդերը։ Նրա ջիլերը ավելի ամուր են, քան շիկացած պողպատից պատրաստված մետաղալարերը։ Սնդիկի ոսկորները պարունակում են անհայտ նյութեր, որոնք մի քանի անգամ ավելի ամուր են, քան կալցիումը, որպեսզի կարողանան պահել նրա ոտքերի դինամիկ հարվածները։ Սնդիկի ռեակցիայի արագությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նորմալ մարդկանց մոտ, նրա ռեակցիաները ավելի արագ են, որի օգնությամբ Պիետրոն ընկալում է աշխարհը մի քանի անգամ ավելի ուժեղ։ Սնդիկի Լակրիմոզը (աչքի լորձաթաղանթը) ավելի կպչուն է քան նորմալ մարդկանց մոտ, այդ կերպ կանխում է արագ գոլորշացումը և վերնամասային հեղուկների լրացումը օդի հզոր հոսանքների ժամանակ։
  • Գերմարդկային արագություն՝ Սնդիկը դեռ մանկուց կարողացել է ավելի արագ տեղաշարժվել, քան ձայնի արագությունը (1193 կմ/ժ)։ Նա ունեցել է էներգիայի բավական պաշար, որպեսզի վազեր միջին արագությամբ մի քանի ժամ՝ տարբեր նպատակների համար, որից հետո պետք է կանգ առներ, որպեսզի հավաքեր անհրաժեշտ էներգիայի պաշար։ Օգտագործում է իր գերարագ ունակությունները տարբեր նպատակների համար։ Նաև կարող է ուղիղ քայլելով, ստեղծել օդի ցիկլոնանման հոսանքներ, որոնք կարող են մարդուն գցել ոտքի վրայից կամ շրջել մեքենան, ձեռքերը պտտեցնելով և ձագարափոս առաջացնելով կարող է պահել կամ կանգնեցնել ծանր առարկաներ։ Նա կարող է վազելով անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել մյուս մայրցամաք մեկ ժամից ավելի քիչ ժամանակահատվածում, նաև կարող է հեշտությամբ վազել շենքի պատերի վրայով՝ ցանկացած ուղղությամբ։ Պիետրոն կարող է վազել այնպիսի արագությամբ, որը գերազանցում է ձայնի արագությունը 8200 անգամ, բայց նա կարող է և ավելի արագ վազել, նրա արագության սահմանը դեռ բացահայտված չէ, հնարավոր է, որ Սնդիկը կարող է նաև դրանից հազար անգամ ավելի արագ տեղաշարժվել։ Սնդիկը նաև անխոցելի է շփման ուժի և լիցքաթափված մթնոլորտի նկատմամբ։ Նա հեշտությամբ կարողանում է վազել Էվերեստ լեռը, կես վայրկյանից քիչ ժամանակի ընթացքում։
  • Մոլեկուլյար անկայունություն՝ կարող է անկայունացնել (ավերել) առարկաների մոլեկուլային կառուցվածքը, որը կարող է հանգեցնել ավերման և նույնիսկ օբյեկտի պայթյունի։ Այդ ունակությունը քիչ տեղերում է ցուցադրված։ Պիետրոն չի կարողանում օգտագործել այս ունակությունը տարածության վրա, ինչպես նրա զարմիկ Թոմաս Շեփարդը։
  • Գերմարդկային ուժ՝ ունի գերմարդկային ուժ, ավելի շատ նրա մարմնի ստորին վերջույթներում։ Ձեռքերով նա կարող է բարձրացնել 500 կիլոգրամ, այն դեպքում, երբ ոտքերով կարող է բարձրացնել մինչև 2 տոննա՝ նորմալ պայմաններում։
  • Գերմարդկային դիմացկունություն՝ մի քանի անգամ ավելի դիմացկուն է սովորական մարդկանցից, ինչպես ասվում է վերևում։ Պիետրոն կարող է դիմանալ այնպիսի վնասվածքների, որոնցից հասարակ մարդը կմահանար։
  • Դիմադրողականություն տելեպատիայի նկատմամբ՝ քանի որ Սնդիկն ունի արագ ընկալունակություն, նրա վրա տելեպատիան չի ազդում։
  • Մագնիսականության կառավարում՝ ունի մագնիսականությունը կառավարելու թույլ ունակություն։
  • Ռեգեներացիա՝ նրա վերքերն ավելի արագ են բուժվում, քան սովորական մարդկանց մոտ։

Նախորդ ուժեր

խմբագրել
  • Նախամոլեկուլային քրոնոկինեզ՝ ունի ժամանակով ճանապարհորդելու ունակություն։ Կարող է վերցնել ոչ օրգանական առարկաներ այլ ժամանակից։
  • Ժամանակավոր կրկնապատկում՝ նա այլ ժամանակում կարող է ստեղծել իր նմանակներին և կառավարել նարնց։

Այլ ունակություններ

խմբագրել
  • Շնորհալի ինտելեկտ՝ շնորհալի ինտելեկտ ունի, որով կարող է մտածել գերմարդկային արագությամբ։
  • Որակավորված մարտիկ՝ մարտական արվեստ և մարտի այլ տեսակներ սովորեցրել է Կապիտան Ամերիկան։

Այլ տարբերակներ

խմբագրել

Ultimate Սնդիկ

խմբագրել

Փիթերը հոր կողմից ատված մուտանտ է՝ Մուտանտների եղբայրության անդամ է։ Վաշինգտոնի վրա Մագնետոյի հարձակման ժամանակ, Փիթերն անցնում է Իքս մարդկանց կողմը, փրկում նախագահին և հանում հոր գլխից սաղավարտը՝ դարձնելով նրան խոցելի։ Մագնետոյի «մահից» հետո նա դառնում է Մուտանտների եղբայրության ղեկավարը։ Նրա ղեկավարության ներքո Եղբայրությունը դառնում է խաղաղասեր կազմակերպություն, իսկ խմբի անդամների մեծամասնությունը այդ մտքին հավանություն չեն տալիս։

Մագնետոյի վերադարձից հետո, Փիթերը քրոջ հետ, փրկվելում է նրա զայրույթից՝ թաքնվելով Ալտիմեյթսում։ Վանդայի մահից հետո Սնդիկը վերադառնում է հոր մոտ։ Ալտիմեյթսի և Եղբայրության մարտի ժամանակ Վանդայի մարմնի համար նա բեմարկում է իր մահը։ Ինչը դառնում է Ուլտիմատումի սկսման պատճառ։

Ուլտիմատումից հետո հանդիպում է Թրատամի, Միստիկի և մի անծանոթ կնոջ հետ և պատմում, ինչպես է սպանել Կիկլոպին՝ «այն նույն փամփուշտով, որով նա սպանել էր Ալ կախարդուհուն»։ «Չար հեգնանք է, ճիշտ չէ՞՝» ասում է վերջում։

Սնդիկը հայտնվում է Պետրոս անունով որպես իսպանական կաթոլիկ եկեղեցու բարձրագույն ինկվիզիտոր Էնրիկեի (Մագնետոյի տարբերակը 1602 տիեզերքում) օգնական (որդի)[32]։

Ապոկալիպսիսի դարաշրջան

խմբագրել

Երկիր 295 այլընտրանքային տիեզերքում Սնդիկը Իքս մարդկանց հիմնադիր մասնակիցներից է[33]։

Marvel-Զոմբի

խմբագրել

Երկիր-2149 տիեզերքում Սնդիկին զոմբի վիրուսով վարակում է Միստիկը, որը կծում է նրան, ընդունելով նրա քրոջ կերպարանքը։ Արդյունքում վիրուսը շատ արագ է տարածվում, քանի որ Սնդիկը կարճ ժամանակահատվածում կարողանում է ողջ աշխարհով վարակել մարդկանց մեծ խմբեր[34]։

Իքս մուտանտ

խմբագրել

Երկիր-1298 այլընտրանքային տիեզերքում, Իքս մարդկանց անդամ է, որը նախկինում գլխավորում էր Մագնետոն[35]։

Կոմիքսնեևից դուրս

խմբագրել

Ֆիլմեր

խմբագրել
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում, երբ Միստիկը Լեդի մահացու հարվածի կերպարանքով նայում է մուտանտների անձնական էջերը, համակարգչի թղթապանակներից մեկում գրված է լինում «Maximoff (2)» գրառումը, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվում են՝ Փիթերի և Վանդայի անձնական տվյալները։
  • Երիտասարդ Փիթերը հայտնվում է «Կուղխ» ֆիլմի տեսարաններում, որտեղ նա մուտանտների համար բանտի բանտարկյալներից մեկն է՝ ստեղծված Ուիլյամ Սթրայքերի կողմից։
  • Էվան Փիթերսը կատարել է Պիետրո Մաքսիմոֆի դերն («Իքս մարդկանց կինոաշխարհում») «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում[36]։ Նա օգնում է Կուղխին և Պրոֆեսոր Իքսին Մագնետոյին բանտից ազատ արձակելու գործում, ինչի համար օգտագործում է իր սուպերարագությունը։ Ֆիլմում Փիթերը պատմում է,ո ր նրա մայրը իմացել է մի մարդու, որը կարողանում էր կառավարել մետաղը, ինչը նշանակում է, որ նա Մագնետոյի տղան է։ Մոսկվայում ֆիլմի պրեմիերայի ժամանակ Մագնետոյի դերակատար Մայքլ Ֆասբենդերը հաստատել է դա[37]։
  • Փիթերսը կրկնել է երիտասարդ Սնդիկի դերը «Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս» ֆիլմում։ Տեսնելով Մագնետոյին նորությունների հաղորդման ժամանակ, նա ուղևորվում է Քսավյեր համալսարան։ Հասնելով այնտեղ, նա տեսնում է Ապոկալիպսիսի այցելությունից հետո պայթող դպրոցը և փրկում է աշակերտներին սուպերարագության շնորհիվ։ Հետո նրան մի քանի այլ մուտանտների հետ առևանգում է Սթրայքերին, ինչից հետո Փիթերը մասնակցություն է ունենում Ապոկալիպսիսի հետ վերջնական մարտում։ Նրա հետ մարտի ժամանակ, Ապոկալիպսիսը կոտրում է Փիթերի ոտքը, բայց նրան համարյա թե զոհաբերելով իր կյանքը փրկում է՝ Փսայլոկի կերպարանքով Միստիկը։ Ֆիլմի վերջում, արդեն վերականգնված ոտքով, Փիթերը դառնում է «Իքս մարդիկ՝ Առաջին սերունդ» թիմի անդամ։
  • Սնդիկը կամեո հայտնվել է նաև 2018 թվականի «Դեդփուլ 2» ֆիլմում։
  • Փիթերը նորից կատարում է Սնդիկի դերը «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում, որը թողարկվել է 2019 թվականին։

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերում Սնդիկի դերը կատարում է Աարոն Թեյլոր-Ջոնսոնը[38]

  • Առաջին անգամ նա հայտնվում է «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմում։ Բարոն Ֆոն Շթրուքերը, որը (Թոմաս Քրեչման) բանտարկության մեջ է պահում Սնդիկին և Ալ կախարդուհուն (Էլիզաբեթ Օլսեն)։ Սնդիկը վազվզում է վանդակում՝ գերմարդկային արագությամբ, իսկ այդ ժամանակ Ալ կախարդուհին տեղաշարժում է փայտե խորանարդիկները տելեկինեզի օգնությամբ։
  • Սնդիկը հայտնվում է «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում[39]։ Ֆիլմի սկզբում նա քրոջ հետ Հիդրայի Զակովիայում գտնվող բազայում ենպահում՝ Վրիժառուների հարձակման ժամանակ, Սնդիկը հարձակվում է Բազեի աչքի վրա և շեղված Բարտոնին վնասում են հրազենից։ Հետո Պիետրոն և Վանդան ծառայում են Ալտորնին այն բանի պատճառով, որ նրանք ունեն ընդհանուր թշնամի՝ Երկաթե մարդը և այլ Վրիժառուները, այն բանից հետո, երբ Ալ կախարդուհին կարդում է ստեղծված Վիժենի մտքերը և հասկանում, որ Ալտորնի նպատակը մարդկանց ոչնչացնելն է՝ նրանք լքում են նրան։ Հետագայում Սնդիկը Վանդայի հետ միանում են Վրիժառուներին և մասնակցում Սոկովիայում տեղի ունեցած մարտում։ Ֆիլմի վերջում սպանվում է Ալտրոնի հրաձգության ժամանակ, որը կառավարում էր Վրիժառուների ինքնաթիռը՝ փորձելով փրկել Բազեի աչքին և երեխային, որին փրկում էր Քլինթը։

Խաղալիքներ

խմբագրել
  • Hasbro և Toy Biz ընկերությունները թողարկել են Սնդիկի շարժվող խաղալիքները, իսկ Bowen Studios-ում՝ կերպարի երկու կիսանդրիները։

Վիդեոխաղեր

խմբագրել
  • Սնդիկը հայտնվում է որպես օգնական կերպար «Captain America and the Avengers» վիդեոխաղում։
  • Սնդիկը ունի կարճ կամեո դեր «X-Men Legends II: Rise of Apocalypse» խաղում։ Նա ցուցադրվում է որպես Ապոկալիպսիսի գերի։ Իսկ Ապոկալիպսիսի հետ մարտում հերոսը ժամանակավորապես ուժեր է ստանում։
  • Սնդիկը հայտնվում է «LEGO Marvel’s Avengers» խաղում որպես խաղին հարմարեցված կերպար։

Հեռուստատեսություն

խմբագրել
  • Սնդիկը որպես երկրորդական կերպար հայտնվել է 1966 թվականի «Կապիտան Ամերիկա» մուլտսերիալի մի քանի էպիզոդներում։ Ալ կախարդուհու և Բազեի աչքի հետ ներառվում է Կապիտան Ամերիկայի վրիժառուները խմբում։
  • Սնդիկը հայտնվում է «Իքս մարդիկ» մուլտսերիալի չորս էպիզոդներում, որտեղ նրան հնչյունավորել է Փոլ Հադադը։ Նա «Իքս ֆաքտոր» թիմի անդամ է՝ Դարբինի, Հավոկի, Պոլյարիսի, Բազմապատկիչի, Գայլուհու և Ուժեղի հետ։ Քրոջ՝ Վանդայի (Ալ կախարդուհի) հետ իմանում են, որ Մագնետոն իրենց հայրն է, ինչով նրանք շատ անգոհունակ էին և չեն ընդունում նրան։ Ֆալանգայի ներխուժման ժամանակ, ինչպես և մուտանտների մեծամասնությունը, նրան գերի են վերցնում, հենց այդ փաստն էլ ստիպում է նրանց հորը՝ Մագնետոյին այդ սպառնալիքի պատճառով մարտի մեջ մտնել, իսկ Ֆալանգային հաղթելուց հետո երևում է, որ ազատված Պիետրոն ընդունում է հորը։
  • Սնդիկը «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիալի կերպար է, որտեղ նրան հնչյունավորում է Ռիչարդ Յան Կոքսը։ Նա Մուտանտների Եղբայրության կազմում է, սկզբից գտնվում է Մագնետոյի (որը նրան հավաքագրել էր), իսկ հետո Միստիկի հրամանատարության ներքո։ Ինչպես և բոլոր գլխավոր հերոսները, Սնդիկը՝ պատանի է և սովորում է դպրոցում։ Նա էգոիստ է և շատ անհամբեր, հնարավոր է, որ նա բոլորից արագ է շարժվում և մտածում (մի անգամ նա ասել է՝ «Երբ ապրում ես այնքան արագ, ինչքան որ ես, ապա դու ընդհանրապես ժամանակ սպանելու կարիք չունես։ Ինձ պետք է զվարճանալ»)։ Մուլտսերիալի առաջին եթերաշրջանի ժամանակ ունեցել է երդվյալ թշնամի՝ Փուշը, բայց հաջորդ եթերաշրջաններում, նրանց մրցակցության մասին չի հիշատակվել։ Երրորդ եթերաշրջանում հոր հովանավորության ներքո դառնում է Եղբայրության առաջատարը, իսկ չորրորդում օգնում է Ապոկալիպսիսի դեմ պայքարում, կռվելով Ապոկալիպսիսի հեծյալ դարձած Մագնետոյի հետ։ Մեծ տարիքում դառնում է S.H.I.L.D. կազմակերպության անդամ։
  • Սնդիկը հայտնվում ՝ «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում, որտեղ նրան հնչյունավորում է Մարկ Հիլդրեթը։ Նա քաղաքում գործող Մուտանտների եղբայրության գործող առաջնորդն է։ Սնդիկը ինչպես և Էվոլյուցիայում՝ էգոիստ է, ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնում և նրա բոլոր գործողությունները պատկանում են միայն մի նպատակի, որ նորից ստանան իրենց հոր՝ Մագնետոյի վստահությունը, որը և «ուղարկում» է նրան Եղբայրություն և նորից վերադառնում է Ջենոշու։
  • Սնդիկը հայտնվում է «Սուպերհերոսների ջոկատը» ֆիլմում իր քրոջ հետ՝ 1 եթերաշրջան 21 սերիա։

Նշումներ

խմբագրել
  1. Սնդիկ մականունը բառախաղ է՝ անգլերենով այն հնչում է «quicksilver», բառացի՝ հայերեն՝ «արագ արծաթ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Рассказано в Vision and the Scarlet Witch #1 — 12 (окт. 1985 — сент. 1986)
  2. X-Men #11 (май 1965)
  3. Avengers #16 (май 1965)
  4. Avengers #47 — 49 (дек. — 1968 — февр. 1969)
  5. X-Men #43 (апр. 1968)
  6. X-Men #44 (май 1968)
  7. X-Men #45 (июнь 1968)
  8. Amazing Spider-Man #71 (апр. 1969)
  9. X-Men #59 — 60 (авг. — сен. 1969)
  10. Avengers #75 — 76 (апр. — май 1970)
  11. Avengers #102 (авг. 1972)
  12. Fantastic Four #118 (янв. 1972)
  13. Fantastic Four #150 (сен. 1974)
  14. Волчок неофициально присоединился где-то с Giant-Size Avengers #1 (1974)
  15. Avengers #185 — 187 (июль — сен. 1979)
  16. Fantastic Four #240 (март 1982)
  17. Vision and the Scarlet Witch #6 (1986)
  18. Ртуть обнаружил это в Vision and the Scarlet Witch vol. 2 #10 (июль 1986)
  19. Впервые увиден в «испорченном» образе в West Coast Avengers Annual #1 (1986)
  20. X-Factor Annual #2 (1987)
  21. Avengers West Coast #56 — 57 (март — апр. 1990); 60 — 62 (авг. — окт. 1990)
  22. X-Factor #71 (окт. 1991)
  23. Avengers #343 (янв. 1992)
  24. BloodtiesAvengers #368 (нояб. 1993); X-Men vol. 2 #26 (нояб. 1993); Avengers West Coast #101 (дек. 1993); Uncanny X-Men #307 (дек. 1993) и Avengers #369 (дек. 1993)
  25. Quicksilver #12 (окт. 1998)
  26. House of M #1 — 8 (2005—2006)
  27. Son of M #1 — 6 (фев. — июль 2006)
  28. X-Factor vol.3 #8-9 (июнь-июль 2006)
  29. Silent War #1 — 2 (янв. — фев. 2007)
  30. X-Factor vol.3 #20 (июнь 2007)
  31. X-Factor vol.3 #23 (сен. 2007)
  32. Marvel 1602 #1 — 8 (2003)
  33. Age of Apocalypse (1995—1996)
  34. Marvel Zombies vs. The Army of Darkness #1 — 4 (2004—2005)
  35. Mutant X #1 — 32 (окт. 1998 — июнь 2001)
  36. Singer, Bryan (2013 թ․ մայիսի 23). «Твиттер / Bryan Singer: Thrilled to say #EvanPeters is joining #XMen #DaysOfFuturePast as #Quicksilver» (անգլերեն). Твиттер. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  37. Мария Свешникова. «МАЙКЛ ФАССБЕНДЕР: ХОЧУ ВЕРНУТЬСЯ В МАТЕРИНСКУЮ УТРОБУ». Russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  38. «Aaron Taylor-Johnson Closes Deal to Play Quicksilver in Marvel's 'Avengers: Age of Ultron' (Exclusive)». The Wrap. 2013 թ․ հոկտեմբերի 30.
  39. «This Week's Cover: 'Iron Man 3' plays rough with Marvel's top hero». Entertainment Weekly. 2013 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել