Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի հրատարակության հորինված կերպար։ Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար, 1980 թվական) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը։ Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը՝ «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։

Քիթի Փրայդ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՔրիս Քլերմոնթ և John Byrne?
Դերակատար / ՁայնՔեթի Ստյուարտ, Էլիոթ Փեյջ և Սամելա Քեյ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը և Wolverine and the X-Men?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Katherine Anne Pryde
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
Մազերի գույնշականակագույն մազեր
Աչքերի գույնhazel?
ԾննդավայրDeerfield?
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Զբաղմունքօդաչու, Բարմեն, կրկեսի դերասան, ուսուցչուհի, կառավարական գործակալ և սուպերհերոս
Ծնողներհայր՝ Carmen Pryde?, մայր՝ Terri Pryde?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Նոր մուտանտներ, Էքսկալիբուր, S.H.I.E.L.D. և Գալակտիկայի պահապաններ
Հատուկ ուժեր և ունակություններ
    • Ցանկացած օբյեկտի միջով անցնելը
    • Մասնակի լևիտացիա
    • Մարդուն անցյալ ուղարկելը

Պատմություն խմբագրել

Քիթի Փրայդը ապրում է որպես հասարակ աղջիկ, մինչև 13 տարեկանը։ Այդ ժամանակ էլ նրա մոտ սկսվում են ահավոր գլխացավեր, ինչն էլ հանգեցնում է նրա մուտանտային ունակությունների ցուցաբերմանը։ Արդյունքում Քիթիով հետաքրքրվում են և Իքս մարդիկ` Չարլզ Քսավյեի գլխավորությամբ և Դժոխայի կրակի ակումբը` Էմմա Ֆրոսթի գլխավորությամբ։ Սկզբից հաղթանակը ակումբի կողմում է, քանի որ նրանք Իքս մարդկանց գերի են վերցնում։ Բայց միևնույն ժամանակ Քիթին արդեն հասցնում է սովորել Իքս մարդկանց, նամանավանդ Փոթորկին։ Շուտով նա փրկում է Իքս մարդկանց իր ունակությունների շնորհիվ։ Դրանից հետո Քիթին դառնում է թիմի լիարժեք անդամ` Ոգի անունով, որը հետո դարձնում է Արիել։ Քիթիի լավագույն ընկերուհիներն են դառնում՝ Փոթորիկը և Մագիկան, լավագույն ընկերը՝ Կուղխը, իսկ զուգընկերը՝ Հսկան։ Լինելով Ճապոնիայում Քիթին ընկնում է Օգունի մենտալային ազդեցության տակ, որը Կուղխի նախկին ուսուցիչն էր, և այդ ժամանակ Լոգանը Քիթիին սկսում է ուսուցանել արևելյան մենամարտը, որպեսզի նա կարողանա պայքարել Օգունի դեմ։ Ուսուցումից հետո նա վերցնում է վերջին անունը՝ Տեսիլային կատու։

Մորլոկների ոչնչացման ժամանակ Քիթին նրանց օգնութություն է ցուցաբերում, և Մորլոկներից մեկը՝ Հարպուլիկան վնասում է նրան։ Դրանից հետո Քիթին երկար ժամանակ չի կարողանում մնալ նյութական կարգավիճակում և միայն Բժիշկ Դումի և Միստր Ֆանտաստիկի համատեղ ջանքերով նա բուժվում է։ Շուտով դրանից հետո Քիթին ստեղծում է «Էքսկալիբուր» բրիտանական խումբը և նրա անդամներից մեկի նախկին լրտես Փիթ Վիսդոմի հետ ռոմանտիկ հարաբերությունների է ունենում, ինչը ահավոր վշտացնում է այդ մասին իմացած Հսկային։ Շուտով Հսկան համակերպվում է Քիթիի ընտրության հետ և նույնպես ընդունվում Էսկալիբուրի շարքերը։ Սակայն Քիթին դադարեցնում է Փիթի հետ հարաբերությունները։ Կատարելով S.H.I.E.L.D.-ի առաջադրանքներից մեկը, նա հանդիպում է այլ մարդու, որի մասին, բացի այդ սիրավեպից ոչինչ հայտնի չէ։ Շուտով նա մահանում է, բայց միևնույն է Քիթին բաժանվում է Վիսդոմից և վերադառնում Իքս մարդկանց մոտ, իր հետ տանելով Գիշերային օձին և Հսկային։ Մի առաջադրանքով հայտնվում է Սեուլում և Փոթորկի հետ հանդիպում է Գամբիտին, որին նրանք մեռած էին համարում, սառույցի վրայի փորձությունից հետո և աղջիկները համոզում են նրան վերադառնալ։

Հսկայի մահից հետո, որն իրեն զոհաբերել էր հանուն այլ մուտանտների՝ Ժառանգության վիրուսից փրկելու համար, Քիթին թաղում է Պյոտրի մարմինը նրա հայրենիքում՝ Մերձբայկալյան շրջանում, իսկ հետո թողնում Իքս մարդկանց, որպեսզի նորմալ կյանք սկսի, ինչը նրան դժվարությամբ հաջողվում է։ Շուտով նա նորից միանում է թիմին։ Astonishing X-Men սերիայում Հսկան կենդանանում է և վերադառնում Իքս մարդկանց մոտ։ Կրահում մոլորակի մասին սյուժեում Քիթին զոհաբերում է իրեն Երկիր մոլորակի փրկության համար։

Հետո Մագնետոն հանում է նրան տիեզերական փամփուշտից, բայց Քիթին կորցնում է մարմնի խտությունը վերականգնելու և խոսելու ունակությունը, դրանից հետո նրան պահում են հատուկ սենյակում՝ Ուտոպիայում, բայց ժամանակ առ ժամանակ Իքս մարդկանց հետ սկաֆանդրի շնորհիվ կատարում է առաջադրանքներ, ինչից հետո պարզվում է, որ Էմմա Ֆրոսթը ծրագրում է վրեժխնդիր լինել Սեբաստյան Շոուին, ինչի համար էլ նրա հետ մեկնում էր որոնումների, որպեսզի հետո նրան համոզի հրաժարվել վրեժից։ Շուտով նրան օգնում են վերադարձնել ձայնը և անշոշափելիության վերահսկումը։ Երբ Քիթին հանդիպում է անցյալի Իքս մարդկանց հետ, ապա դառնում է նրանց առաջնորդը և քոլեջի պրոֆեսոր։

Այլընտրանքային տարբերակներ խմբագրել

Marvel Զոմբի խմբագրել

Իքս մարդկանց վրա հարձակվում են Ալֆա թռիչքի զոմբիները։ Այդ իրադարձությունից ավելի ուշ նա տեսնում է մարդկանց՝ վարակված ժանտախտով, բայց կարողանում է հաղթել նրանց, իսկ հետո Հսկայի և իր որդու՝ Փիթերի հետ փախչում է։ Հետո Հսկան անհայտ կորչում է։

Ultimate Քիթի Փրայդ խմբագրել

Քիթիի ունակությունները առաջին անգամ ի հայտ են գալիս 13 տարեկանում, երբ նա մի քանի անգամ ընկնում է մահճակալի միջով և մի անգամ հայտնվում գետնանցումում։ Այդ ժամանակ նրա մայրը՝ Թերեզան զանգահարում է Չարլզ Քսավյեին այն հույսով, որ նա կօգնի նրան վերահսկել իր ունակությունները։ Թերեզան պնդում էր, որ Քիթին մասնակցություն չպետք է ունենա Իքս մարդկանց առաքելություններում, բայց Քիթին վերցնելով իրեն Տեսիլային կատու անունը, ներթափանցում է Իքս մարդկանց ինքնաթիռ և նրանց հետ ուղևորվում է Վայրի երկիր առաքելության։ Այնտեղ նա փրկում է նրանց կյանքերը, անցնում է համակարգչի միջով, որը սպառնում է մուտանտներին։ Վերադառնալով տուն, մուտանտները մեղադրվում են Մագնետոյին օգնելու մեջ և Քիթին ստիպված թաքնվում է նրանց հետ միասին։ Որոշ ժամանակ Քիթին հանդիպում է Բոբի Դրեյքի հետ, բայց նրանց հարաբերությունները փակուղի են մտնում, քանի որ Բոբին դեռ սիրում էր իր նախկին ընկերուհի Շելմային։ Քիթին միշտ եղել է Սարդ-մարդու երկպրագուհի և առաքելություններից մեկի ժամանակ աղջկան հաջովում է ծանոթանալ Փիթերի հետ և բացահայտել նրա գաղտնիքը։ Միայնակ մնալով, Քիթին որոշում է Փիթերին հրավիրել ժամադրության։ Շուտով նրանք սկսում են հանդիպել և միասին պայքարել չարի դեմ։ Այն մասին, որ Քիթին և Փիթերը հանդիպում են, հայտնեցին բոլոր թերթերում և դա շատ դժվարեցրեց նրանց հարաբերությունները:Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի կոմիքսների հրատարակության հորինված կերպար։ Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարըն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար 1980) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը։ Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։

Ուժեր և ունակություններ խմբագրել

Քիթիի գլխավոր ուժերը՝ կենդանի և անկենդան առարկաների միջով անցնելն է, անց կացնելով իր մարմնի ատոմները առարկայի ատոմների ճեղքերով։ Հետո նա սովորում է ամրացնել առարկայի ատոմները (հանելով նրանց մեջի ճեղքերը), այդպես Քիթին կարողանում է քայլել օդով՝ աստիճանի նման։ Երբ նա օգտագործում է իր ունակությունները, նա ընկղմվում է ֆազավորման հատուկ վիճակի մեջ և անխոցելի է դառնում ֆիզիկական և էներգետիկ հարձակումների համար, բայց խոցելի է կախարդանքի և փսիոնիկայի նկատմամբ։ Նա առանց դժվարության կարող է անջատել ցանկացած էլեկտրոնիկա, նրա միջով անցնելով և կարճ միացում առաջացնելով։ Դա այդքան էլ օգտակար չէ թշնամիների դեմ, որոնք կարող են վերակոմուտացնել իրենց էներգետիկ համակարգերը (Երկաթե մարդ, Վիժն, Քեյբլ, Վախի սենյակ և այլն) և նորից մտնել կռվի մեջ։ Ժամանակի ընթացքում Քիթին սովորում է ֆազավորվել, նույնիսկ չաննելով օբյեկտների միջով, բայց պետք է հաշվի առնել, որ նա կարող է օբյեկտի մեջ մնալ այնքան, որքան կարող է պահել շնչառությունը։ Գտնվելով ընդարձակ օբյեկտի տարածքում (հողի տակ, հաստ պատերում և այլն), Քիթին կարող է արագ տեղաշարժվել, բառացիորեն «լողալով» տարածության մեջ։ Նաև Քիթին լավ տիրապետում է արևելյան մենամարտերին և սառը զենքերին։

Կոմիքսներից դուրս խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • Քիթի Փրայդը Իքս մարդկանց հետ հայտնվել է «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի սերիաներից մեկում։ Նրան հնչյունավորում է Սալի Ջուլիանը։
  • Քիթի Փրայդը հայտնվել է «Խիզախ Իքս մարդիկ» մուլտսերիալի պիլոտային սերիայում որպես թիմի նոր անդամ։ Նրան հնչյունավորում է Քեթ Սաուսինը։
  • «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիլում Քիթին գլխավոր հերոսուհին է, որը ցուցադրված է որպես թիմի երիտասարդներից մեկը, որը ունի ռոմանտիկ հարաբերություններ եղբայրության անդամ՝ Լենս Ալվարեսի հետ։ Նա նաև Գիշերային օձի մոտ ընկերն է (չնայած նրան, որ նա ի սկզբանե անբարյացակամորեն էր վերաբերվում նրա արտաքինին), սակայն սյուժեում նրա և Հսկայի մեջ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան։ Նաև այդ մուլտսերիալում նա չունի Լոքհիդա վիշապիկ, բայց ցուցադրվում է, որ նա քնում է փափուկ խաղալիքի հետ, որը շատ նման է այդ վիշապին։ Քիթիին հնչյունավորվում է Մեգգի Բլու Օ’Հարան։
  • Քիթին հայտնվել «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում որպես համալսարանի ուսանողուհի մինչ նրա ավերումը, և Չարլզի և Ջինի անհետանալը։ Երբ Կուղխը որոշում է նորից հավաքել թիմը, Քիթին արդեն Ջենոշայի «մուտանտների դրախտի» ճանապարհին է լինում։ Երբ Կուղխը ժամանում է նրա հետևից, նա միանգամից համաձայնվում է։ Քիթին թիմի ամենակրտսեր ադնամն է։ Այդ մուլտսերիալում Քիթին մի քիչ ցինիկ է և ամեն ինչի մասին խոսում է բաց սարկազմով։ Բացի այդ, նա շատ բարյացակամ է։ Նրան հնչյունավորում է Դանիելա Ջուբոֆիթսը։

Ֆիլմեր խմբագրել

Քիթի Փրայդը հայտնվում է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի ֆիլմերում.

  • «Իքս մարդիկ» ֆիլմում Քիթին հայտնվում է պրոֆեսոր Քսավյերի դասին, երբ Կուղխը մտնում է դասի ժամանակ։ Դասից հետո նա մոռանում է իր պայուսակը և վերադառնում դրա հետևից, իսկ հետո հեռանում է, անցնելով դռան միջով։
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում Քիթին, փրկվելով Սթրայքերի գործակալներից, անցնում է մահճակալի միջով։ Երբ ֆիլմի վերջում մուտանտները գալիս են նախագահի մոտ, Պրոֆեսոր Իքսը ասում է, որ նա ունի ծանոթ աղջիկ, որը կարողանում է անցնել պատերի միջով։ Դերը կատարում է Քեթի Ստյուարտը։
  • «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում Քիթին ավելի շատ էկրանային ժամանակ է ստանում։ Այստեղ նա սկսում է մոտիկից շփվել Այսբերգի հետ, ընդ որում ընկերական։ Նա մասնակցություն է ունենում Ալկատրասի վրա եղած մարտում և փրկում է Ջիմիին՝ Ջագերնաութից։ Դերը կատարում է Էլեն Փեյջը։
  • Քիթի Փրայդը նորից հայտնվում է «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում[1][2], որտեղ նա դառնում է բանալի կերպարներից մեկը[3]։ Քիթի Փրայդը արդեն տիրապետում է մարդու գիտակցությունը անցյալ ուղարկելու ունակությանը[4] և այդ կերպ ուղարկում է Լոգանին անցյալ, որպեսզի կանխի Թրասքի ռոբոտների կողմից մուտանտների ոչնչացումը։ Նրա դերը կատարում Էլեն Փեյջը։

Մատենագրություն խմբագրել

A+X #2,8 (Avengers + X-Men #2,8) (2012)

Քննադատություն և արձագանքներ խմբագրել

2011 թվականի մայիսին IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսները ցանկում Քիթի Փրայդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Empire X-Men: Days Of Future Past Exclusive - Kitty Pryde Cover». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  2. «'X-Men: Days of Future Past' Cast: Ellen Page, Anna Paquin, Shawn Ashmore Added To Roster». The Huffington Post. 2013 թ․ հունվարի 26.
  3. «Ellen Page as Shadowcat». Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. Plumb, Ali (2013 թ․ հուլիսի 31). «Exclusive: Bryan Singer Talks X-Men: Days of Future Past». Empire Magazine. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «47 Kitty Pryde is number 47». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել