Կուղխ (Marvel Comics)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուղխ (այլ կիրառումներ)
Կուղխ (անգլ.՝ Wolverine), կոմիքսների հորինված սուպերհերոս, որը թողարկվել է Marvel Comics ընկերության կողմից։ Կուղխը ծնվել է Ջեյմս Հոուլեթ անունով և սովորաբար հայտնի է որպես Լոգան։ Կուղխը ուժեղ զգայարաններով և գերմարդկային ունակություններով մուտանտ է, ով ունի ապաքինող գործոն, որը նրան թույլ է տալիս արագ վերականգնել գրեթե ցանկացած վերք կամ հիվանդություն։ Ապաքինող գործոնը նաև դադարեցնում է նրա ծերացման գործընթացը` հնարավորություն տալով նրան ապրել նորմալ մարդկային կյանքով։
Կուղխի կերպարը առաջին անգամ հրատարակվել է 1974 թվականի հոկտեմբերին «The Incredible Hulk» կոմիքսների գրքի 180-րդ համարում, իսկ ամբողջական տեսքով հրապարակվել է 181-րդ համարում։ Կերպարի հեղինակներն են՝ Լեն Ուեյնը, Ջոն Ռոմիտան և Հերբ Տրիմպը։
Կուղխը նաև հայտնի է որպես «Իքս-մարդիկ» խմբի անդամ։
Կուղխը կոմիքսներից դուրսԽմբագրել
ՖիլմերԽմբագրել
Բոլոր թողարկված ֆիլմերում Կուղխի դերը կատարում է Հյու Ջեքմանը։