Հերբերտ ֆոն Կարայան
Հերբերտ ֆոն Կարայան (գերմ.՝ Herbert von Karajan, ապրիլի 5, 1908[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրիա[4][5] - հուլիսի 16, 1989[1][2][3][…], Անիֆ, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[5] և Զալցբուրգ, Ավստրիա[6]), դիրիժոր։ Աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբում շուրջ 35 տարի անընդմեջ։ Իրենից հետո թողել է ամենամեծ դիսկոգրաֆիաներից մեկը[8][9][10][11]։
Հերբերտ ֆոն Կարայան | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Herbert von Karajan |
Ի ծնե անուն | գերմ.՝ Heribert Ritter von Karajan |
Ծնվել է | ապրիլի 5, 1908[1][2][3][…] Զալցբուրգ, Ավստրիա[4][5] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | հուլիսի 16, 1989[1][2][3][…] (81 տարեկան) Անիֆ, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[5] կամ Զալցբուրգ, Ավստրիա[6] |
Գերեզման | Զալցբուրգ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտական ղեկավար, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Մոցարտեում և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Ամուսին | Elmy Holgerloef?, Anita von Karajan? և Eliette von Karajan? |
Պարգևներ | |
Կայք | karajan.org |
Ստորագրություն | |
Herbert von Karajan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և պատանեկություն
խմբագրելՀերբերտ ֆոն Կարայանը ծնվել է Զալցբուրգում, փախստականների ընտանիքում։ Ենթադրաբար ունի առումինական ծագում։ Փաստաթղթերի առումով Կարայան անվանումը առաջին անգամ հիշատակվում է հունական Կոզանի քաղաքում 1743 թվականին։ 1792 թվականին նրա նախապապը՝ Գեորգ Կարայանը, սաքսոնյան Հեմնիցե քաղաքում լինելով խոշոր վաճառական, կյուրֆյուրստ Ֆրիդրիխ Ավգուստ III-ից ստանում է ասպետի տիտղոս-րիտտեր, դրա համար ֆոն Կարայանի ծննդյան ամբողջական անվանումը ասպետ Հերբերտ ֆոն Կարայան է[12]։
1916 թվականից մինչև 1926 թվականը սովորել է Զալցբուրգի Մոցարտեում կոնսերվատորիայում, որտեղ նա ստացել է դիրիժորության արվեստի ուսումնասիրման համար խթան։
1929 թվականին Զալցբուրգի փառատոնային թատրոնում Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի դիրիժորն էր։
1929 թվականից մինչև 1934 թվականը Գերմանիայի Ուլմ քաղաքի քաղաքային թատրոնում առաջին կապելմայստերն էր։
1933 թվականին կայացավ նրա դեբյուտը Զալցբուրգյան փառատոնում, որտեղ Մաքս Ռայնհարդի բեմականացմամբ Շառլ Գունոյին «Ֆաուստ» օպերայի «Վալպուրգիևյան գիշերների» երաժշտության դիրիժորն էր։ Հաջորդ տարի նույնպես Զալցբուրգում առաջին անգամ կանգնեց Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբի դիրիժորական վահանակի առաջ։
1934 թվականից մինչև 1941 թվականը օպերայի ներկայացումների սիմֆոնիկ համերգների դիրիժորն էր Աախենի օպերային թատրոնում։
1935 թվականին ֆոն Կարայանը դարձավ Գերմանիայի ամենաերիտասարդ գլխավոր երաժշտական տնօրենը (գերմ.՝ Generalmusikdirektor), հանդես է եկել որպես հրավիրված տնօրեն Բրյուսելում, Ստոկհոլմում, Ամստերդամում և այլ քաղաքներում։
1937 թվականին կայացավ ֆոն Կարայանի առաջին ելույթը Բեռլինյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և Բեռլինի պետական օպերային թատրոնում Բեթհովենի «Ֆիդելիո» օպերայում։ 1938 թվականին հսկայական հաջողության հասավ Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի կատարման համար։ Բեռլինյան քննադատները նրան անվանեցին «Հրաշք Կարայան» (գերմ.՝ Das Wunder Karajan): Նա պայմանագիր կնքեց «Դոյչե[ը] Գրամաֆոն» ձայնագրող ընկերության հետ։ Առաջին ձայնագրությունը Բեռլինի պետական երգչախմբի կատարմամբ Մոցարտի «Կախարդական սրինգն» էր։
Հետպատերազմյան տարիներ
խմբագրել1946 թվականին Վիեննայում Վիեննայի ֆիլարմոնիկ նվագախմբի հետ կայացավ Կարայանի առաջին հետպատերազմյան համերգը։ Այնուհետև խորհրդային իշխանությունները արգելք դրեցին դիրիժորի կարգավիճակով նրա ելույթների վրա Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը անդամակցելու համար։ Այդ տարվա ամռանը նա անանուն մասնակցեց Զալցբուրգյան փառատոնի աշխատանքներին։ Հաջորդ տարի նրան թույլատրեցին վերստին աշխատել որպես դիրիժոր։
1948 թվականին Կարայանը դարձավ Վիեննայում երաժշտության բարեկամների ընկերակցության գեղարվեստական ղեկավար (գերմ.՝ Gesellschaft der Musikfreunde): Նա դիրիժորություն էր անում նաև Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ Սակայն այդ ժամանակահատվածում ամենանշանակալին նրա աշխատանքն էր Լոնդոնում ոչ վաղ ստեղծված «Ֆիլհարմոնիա» նվագախմբում։ Նրա շնորհիվ այդ նվագախումբը մտավ աշխարհի լավագույն նվագախմբի շարք։
1951 և 1952 թվականներին Բայրոյտի օպերային թատրոնի բեմադրությունների դիրիժորն էր։
1955 թվականին նշանակվեց Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի ցմահ երաժշտական ղեկավար, ինչպես Վիլհելմ Ֆրուտվենգլերի փոխարինող։ 1957 թվականից մինչև 1964 թվականը հանդիսանում էր Վիեննայի պետական օպերայի գեղարվեստական տնօրեն, սերտ կապված էր Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զալցբուրգյան փառատոնի հետ, որտեղ նա հիմնադրեց Զատկային փառատոն։
Կարայանը շարունակեց դիրիժորություն անել և ձայնագրվել մինչև իր մահը՝ 1989 թվականը։
Կարայանը և ձայնագրությունը
խմբագրելՀերբերտ ֆոն Կարայանը կարևոր դեր խաղաց կոմպակտ դիսկերի վրա թվային աուդիոձայնագրման ֆորմատի ամրացմանը (1980-ական թվականներ)։ Նա օժանդակեց այդ նոր տեխնոլոգիայի ընկալմանը իր հեղինակության շնորհիվ 1980 թվականի ապրիլին մասնակցեց առաջինլրագրողական հարցուպատասխանին՝ նվիրված կոմպակտ սկավառակների վրա աուդիոձայնագրությունների թողարկմանը «Sony» ընկերության նախագահ Ակիո Մորիտայի հետ, իսկ 1987 թվականին մասնակցեց Եվրոպայում առաջին սկավառակների արտադրության գործարանի բացմանը Նորիո Օրիայի հետ։ Կոմպակտ սկավառակների առաջին պրոտոտիպերը սահմանափակված էին հիշողության ժամանակով 60 րոպե։ Հաճախ ասում են, որ 74 րոպե հիշողության ստանդարտի ամրագրմանը հասել են այն բանի համար, որպեսզի տեղավորեն Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան, իսկ այդ պահին գոյություն ունեցող Կարայանի ձայնագրությունների արխիվը և նրա բացարձակորեն արտահայտված ցանկությունները դեր խաղացին կոմպակտ ցանկությունները նշանակալի դեր խաղացին կոմպակտ սկավառակների հնչողության առավելագույն ժամանակի ավելացման որոշման համար։ Սակայն, հնարավոր է, որ այդ պատմությունը հանդիսանում է պարզապես առասպել[13]։
ՆՍԳԲԿ-ին անդամակցություն
խմբագրել1933 թվականին ֆոն Կարայանը անդամագրվեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը։ նդամակցությունը տեղի ունեցավ ապրիլի 8-ին Զալցբուրգում, երբ Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում վերցրեց իշխանությունը։ Ինչպես սոպրանո Էլիզաբեթ Շվարցկոֆի դեպքում, Կարայանի անդամակցությունը 1933 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում նրան բերեց ոչ դրական հռչակ։ Կարայանի փորձերը, հերքել իր անդամակցությունը նացիստական կուսակցության, ստացան փաստաթղթային հակադրություն։ Նորման Լեբրեխտի խոսքերով «մեծանալով Զալցբուրգում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հետո Կարայանը հուսահատ փորձում էր կարիերա ստեղծել դեռևս մինչև Գերմանիայիում Հիտլերի իշխանության գալը։» Հրեական և ձախ երաժիշտների վտարելուց հետո Կարայանը Երրորդ Ռեյխում դարձավ երաժշտական տնօրեն - «հրաշք Կարայան»։ Հենց այդ արտահայտությամբ Գեբելսը վերնագրեց իր հոդվածը։ Կացարձակ հաջողությամբ ներգրավվեց նոր Գերմանիայի գաղափարական հոսանքներում՝ լինելով շիկահեր, կտրուկ դիմագծերով և սուր հայացքով։ Նա նացիստական մշակույթի քարոզչական դեմք էր հանդիսանում[14][15]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱմերիկացի քննադատ Հարվի Զակսը Կարայանի ստեղծագործական դրսևորումների մասին տալիս է հետևյալ դիտողությունը.
Թվում է Կարայանը ընտրություն է կատարել ունիվերսալ, նրբանկատ, զգացական հնչյունի օգտին, որը կարելի է կիրառել աննշան ոճային շեղումներով, որոնց նա համարել է անհրաժեշտ Բախին և Պուչչինիին, Մոցարտին և Մալերին, Բեթհովենին և Վագներին, Շումանին և Ստրավինսկուն... նրա բազմաթիվ կատարումներ ծրագրավորված և արհեստական էին, այդպիսինները երբեք չես հանդիպի Տոսկանինիի, Ֆուրտվենգլերի և այլ մեծերի մոտ։ Կարայանի ձայնագրություններ մեծ մասը չափազանցված «հղկված» են, իրենցից ներկայացնելով Լեն Րիֆենշտալի լուսանկարների և ֆիլմերի հնչյունային համանմանություն։
Կարայանին քննադատում էին այն բանի համար, որ նա 20-րդ դարի երաժշտությունից նա կատարում և ձայնագրում էր հազվադեպ բացառությամբ միայն այն ստեղծագործությունները, որոնք գրվել են մինչև 1945 թվականը (Գուստավ Մալերի, Առնոլդ Շյոնբերգի, Ալբան Բերգի, Վեբերնի, Բարտոկի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Շտրաուսի, Ջակոմո Պուչինիի, Իլդեբրանդո Պիցետտիի, Արթուր Օնեգերիի, Սերգեյ Պրոկոֆեիի, Կլոդ Դեբյուսի, Պաուլ Հինդեմիտի, Կառլ Նիլսենի և Իգոր Ստրավինսկու ստեղծագործություններ)՝ չնայած նա ձայնագրել է Դիմիտրի Շուտակովիչի սիմֆոնիա համար 10-ը (1953 թ.), ինչպես նաև կատարել է Կարլ Օրֆիի «Ժամանակների վերջում կոմեդիաներ» պրիմերիան (1973 թ.)[16][17]:
Դիրիժորական վահանակի մոտ վարքագիծ
խմբագրելՈրոշ քննադատներ, հատկապես բրիտանական քննադատ Նորման Լեբեխտը, Կարայանին մեղադրում են այն բանի համար, որ նա կատարումների համար պահանջել է հսկայական հոնորարներ։ Հասարակական միջոցների հաշվին ֆինանսավորվող կատարողական կազմակերպությունների, ինչպիսիք են Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումը և Զալցբուրգյան փառատոնը, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նա հրավիրված աստղերին սկսեց վճարել աստղաբաշխական գումարներ, ինչպես նաև մեծացնել ի պարգևատրման չափը։ Այն բանից հետո, երբ նա իր տրամադրության տակ ստացավ նվագախմբեր, Կարայանը նրանց ստիպեց ձայնագրել սկավառակներ, ինչպես նաև մինչև իր մահը կրկնակի ձայնագրում էր իր սիրած ստեղծագործությունները, նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Караян Герберт фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Handbuch Deutsche Musiker 1933–1945 — 2 — 2009. — P. 3815.
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ Osborne R. Herbert von Karajan. A Life in Music Northeastern University Press, Boston, 2000.(անգլ.)
- ↑ Vaughan R. Herbert von Karajan. A Biographical Portrait W.W.Norton&Company, New York, London, 1986.(անգլ.)
- ↑ Ernst Haeusserman: Herbert von Karajan. Biographie. Goldmann, München 1983, ISBN 3-442-33100-5.(գերմ.)
- ↑ Robinson P.E. Herbert von Karajan. The Maestro as Superstar iUniverse, Inc. New York, 2007.(անգլ.)
- ↑ «Herbert Von Karajan-Karajan Family». Karajan Family. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.(անգլ.)
- ↑ Were CDs designed to be long enough to hold Beethoven's 9th Symphony?(անգլ.)
- ↑ «Die NSDAP ist nicht der Alpenverein», Eleonore Büning, 23. Jänner 2008, S. 11, (RTF-Datei, S. 17)(գերմ.)
- ↑ Норман Лебрехт о Герберте фон Караяне (портрет) — Академическая музыка — OpenSpace.ru(ռուս.)
- ↑ BBC Worldwide Press Releases: Carlos Kleiber voted greatest conductor of all time.(անգլ.)
- ↑ «Gramophone Hall of Fame». Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.(անգլ.)
- ↑ Di iniziativa del Presidente della Repubblica.(իտալ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ ֆոն Կարայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 301)։ |