Յոհան Միխայիլ Հայդն

ավստրիացի կոմպոզիտոր

Յոհան Միխայիլ Հայդն (գերմ.՝ Johann Michael Haydn, սեպտեմբերի 14, 1737(1737-09-14)[1] կամ սեպտեմբերի 17, 1737(1737-09-17)[2], Rohrau, Bruck an der Leitha District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2] - օգոստոսի 10, 1806(1806-08-10)[3][1][4][…], Զալցբուրգ, Ավստրիա[1]), ավստրիացի կոմպոզիտոր, երաժիշտ: Կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնի կրտսեր եղբայրն է:

Յոհան Միխայիլ Հայդն
Michaelhaydn1.jpg
Ծնվել էսեպտեմբերի 14, 1737(1737-09-14)[1] կամ սեպտեմբերի 17, 1737(1737-09-17)[2]
Rohrau, Bruck an der Leitha District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[2]
ԵրկիրFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիա
Մահացել էօգոստոսի 10, 1806(1806-08-10)[3][1][4][…] (68 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիա[1]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ
ԳործիքներԵրգեհոն
Michael Haydn Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յոհան Միխայիլ Հայդնը ծնվել է Ռորաու գյուղում (Ստորին Ավստրիա): Նրա հայրը` Մատիաս Հայդնը, եղել է երաժիշտ-ֆոլկլորիստ, իսկ մայրը` տեղի ազնվականներից մեկի դղյակում պալատական խոհանոցի աշխատակից: Հայրը նպաստել է այն բանին, որ երկու եղբայրներն էլ երգեցողություն սովորեն: Որոշ աղբյուրների համաձայն` Հայդնը 1745 թվականից եղել է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի կապելլայի երգիչներից մեկը` այն լքելով 1745 թվականին: 1757 թվականից եղել է Օրադիայի (Ռումինիա) եպիսկոպոսի պալատական կապելմայստերը:

1763 թվականից Հայդնը եղել է Լեոպոլդ Մոցարտին փոխարինողը Զալցբուրգի արքեպիսկոպոսի կապելլայի պալատական երգեհոնահարի և կոնցերտմայստերի պաշտոնում (1781 թվականին Վոլֆգանգ Մոցարտը տեղափոխվել է Վիեննա): Լեոպոլդ Մոցարտը Հայդնին անբարյացակամորեն էր վերաբերվում: Արդյունքում Հայդնի ծառայակիցն է դառնում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, ով, ի տարբերություն իր հոր, բարեկամաբար էր վերաբերվում Հայդնին:

Շնորհիվ իր կատարողական մեծ տվյալների` Հայդնը 1777 թվականին Սուրբ Երրորդության տաճարում զբաղեցրել է երգեհոնահարի պաշտոն: 1804 թվականից եղել է Շվեդիայի երաժշտական ակադեմիայի անդամ: Հետագայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. նրա աշակերտներից են եղել Կարլ Մարիա ֆոն Վեբերը, Ի. Վյոլֆլը, Անտոն Դիաբելին: Մահացել է 1806 թվականի օգոստոսի 10-ին Զալցբուրգում:

Յոհան Հայդնը պատկերված է 1987 թվականի ավստրիական դրոշմանիշի վրա:

ՍտեղծագործությունԽմբագրել

Հայդնի առավել նշանավոր ստեղծագործություններից են հոգևոր բնույթի գործերը: Դրանցում նա հաջող ձևով համադրել են խիստ ոճի ավանդույթներն ու վիեննական դասական դպրոցի ձեռքբերումները: Գործիքային երաժշտության ոլորտի արգասավոր հեղինակ է: Հայդնի ստեղծագործությունները, որոնք նախատեսված են սիրողական երաժշտության համար (այդ թվում` տղամարդու ձայնի համար գրված վոկալ կվարտետները), ստեղծվել են` շնորհիվ գերմանական տեքստերին կատարած նրա անդրադարձի: Նրա c-moll (1771) ռեքվիեմը իր ազդեցությունն է թողել Մոցարտի վրա, երբ վերջինս գրում էր իր ռեքվիեմը:

Վերնագրի տեքստԽմբագրել

  • Օպերա «Անդրոմեդա և Պերսևս» (1787)
  • 46 սիմֆոնիա, որոնցից մեկը տևական ժամանակ սխալմամբ վերագրվել էր Վոլֆգանգ Մոցարտին
  • 12 կոնցերտ
  • 3 բալետ
  • 20 մենուետ և պար
  • 15 մարշ
  • 40 մեսսա (32-ը` լատիներեն, 8 -ը` գերմաներեն)
  • 19 ստեղծագործություն կլավիրի համար
  • 3 ռեքվիեմ (մեկն ավարտված չէ)
  • 7 կվինտետ
  • 9 լարային քառյակ և 2 կվարտետ փողային գործիքներով
  • 4 դուետ ալտի և ջութակի համար
  • 5 կանտատ
  • 16 հիմն
  • 50 պրելյուդիա երգեհոնի համար և այլն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Wurzbach D. C. v. Haydn, Johann Michael (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 8. — S. 141.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #115657754 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://www.sn.at/wiki/index.php?curid=2760 (գերմ.)

ԳրականությունԽմբագրել