Զալցբուրգի համալսարան (գերմ.՝ Universität Salzburg), հայտնի է նաև որպես Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարան (ՊԼՈւՍ), բարձրագույն ուսումնական հաստատություն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[6][7]։

Զալցբուրգի համալսարան
Universität Salzburg
Изображение логотипа
Զալցբուրգի համալսարանի գլխավոր մասնաշենքը
Տեսակմիջազգային համալսարան
Հիմնադրված է1622 թվական
Անվանված էԶալցբուրգ և Paris von Lodron?
ՌեկտորՊրոֆ․ դոկտոր Հենրիխ Շմիդինգեր
Ուսանողներ18,000 (2014)[1]
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2], ORCID[3] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[4]
Երկիր Ավստրիա[5]
ՏեղագրությունԶալցբուրգ, Ավստրիա
Կայքplus.ac.at(գերմ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Զալցբուրգի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Universität Salzburg Վիքիպահեստում

Բաժանված է չորս ֆակուլտետների՝ կաթոլիկ աստվածաբանություն, իրավագիտություն, մշակույթ և հասարակական գիտություններ, ինչպես նաև բնական գիտություններ[8][9]։ Հիմնադրվել է 1622 թվականին, սակայն ինչ ինչ պատճառներով 1810 թվականին փակվել է և վերստին բացվել միայն 1962 թվականին։ Ներկայումս Զալցբուրգի համալսարանն ունի շուրջ 18 000 ուսանող և 2800 աշխատակից։

Այս ցուցանիշով այն Զալցբուրգի խոշորագույն կրթական հաստատությունն է[10]։

Բենեդիկտյան համալսարան խմբագրել

1622 թվականի հուլիսի 23-ին Փարիզ Լոդրոնի արքեպիսկոպոս Ալբերտ Քյոսլին Բենեդիկտը նշանակվեց համալսարանի առաջին ռեկտոր։ Դիլինգենի համալսարանի շրջանավարտ հոգևորականը 1617 թվականին ներկայիս համալսարանի տեղում հիմնադրել էր ակադեմիական գիմնազիա, որը ծառայում էր որպես միջնակարգ ուսումնական հաստատություն։ Հոկտեմբերի 8-ին կայսր Ֆերդինանդ II-ն ընդունում է որոշում, համաձայն որի գիմնազիային տրվում է համալսարանի կարգավիճակ։ Կարճ ժամանակ անց Ավստրիան դառնում է Երեսնամյա պատերազմի ռազմական գործողությունների թատերաբեմ, որի պատճառով էլ Զալցբուրգի եպիսկոպոսությունը դադարում է գոյություն ունենալ։ Այս իսկ պատճառով համալսարանի կառուցման և պահպանման գործը հանձն են առնում Շվեյցարիայի, Բավարիայի և Ավստրիայի բենեդիկտականները։ Սկզբնական շրջանում համալսարանում դասավանդվում էր միայն աստվածաբանություն և փիլիսոփայություն, իսկ որոշ ժամանակ անց նաև օրենք։

1803 թվականին Ֆերդինանդ III-ը մտցնում է նաև բժշկագիտության ֆակուլտետ։ 1810 թվականին Ավստրիայի տարածքը միացվում է Բավարիայի թագավորությանը, իսկ դեկտեմբերի 24-ին համալսարանը փակվում է։ Շատ չանցած այն վերաբացվում է և շարունակում է ծառայել որպես փիլիսոփայական լիցեյ։ Իմաստասիրությունից բացի այստեղ դասավանդվում է նաև բժշկություն և վիրաբուժություն։ Նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո Զալցբուրգը նորից դառնում է Ավստրիական կայսրության մի մաս։

1850 թվականին աստվածաբանության բաժինը վերափոխվեց ֆակուլտետի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նախատեսվում էր Ֆրանց Յոզեֆի համալսարանը տեղափոխել Չեռնովիցից մինչև Զալցբուրգ, թեև այդ ծրագիրը երբեք չիրականացվեցին։

Զալցբուրգի համալսարան խմբագրել

1860-ական թվականներից ի վեր հետո Զալցբուրգի համալսարանում դադարում է կաթոլիկ աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետների գործունեությունը։ Դասընթացները վերսկսվել են 1964 թվականին, իսկ հաջորդ տարի պաշտոնապես ավելացվում են ֆակուլտետները։ 1975 թվականին ընդունվեց նոր դաշնային օրենք, որը սկսեց կարգավորել Ավստրիայի բոլոր համալսարանների գործունեության կազմավորումը։ Զալցբուրգի համալսարանում ստեղծվեց չորս ակադեմիական ֆակուլտետներ՝

  • կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ
  • իրավաբանական գիտությունների ֆակուլտետ
  • հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • բնական գիտությունների ֆակուլտետ

Բժշկական գիտությունների ֆակուլտետը, որպես առանձին բաժանմունք, չմտցվեց։ 1995 թվականին մտցվեցին նոր ֆակուլտետներ։ Ժամանակի ընթացքում համալսարանն աստիճանաբար ներգրավեց նոր ուսումնական ծրագրեր։ 2004 թվականին տարանջատվեցին 32 առանձին բաժիններ, սակայն այնուամենայնիվ բժշկության ֆակուլտետը չմտցվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bilanzdaten der Universität» (PDF). Universität Salzburg. Արխիվացված է օրիգինալից (PDF; 18 kB) 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 28. Dezember 2008-ին.
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
  5. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  6. «Daten der Paris-Lodron Universität Salzburg». Universität Salzburg. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 13. Oktober 2012-ին.
  7. «Studierendenstatistik der Paris-Lodron Universität Salzburg». Universität Salzburg. Վերցված է 13. Oktober 2012-ին.
  8. EURAXESS Researchers in Motion
  9. Auszeichnung für vier Institutionen in Österreich derstandard.at
  10. «Geschichte der Universität Salzburg». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 12. Dezember 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել