Լեոն (Նիկարագուա)

քաղաք Նիկարագուայում

Լեոն (իսպ.՝ León, ամբողջական անվանումը՝ Santiago de los Caballeros de León), Նիկարագուայի երկրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Մանագուայից հետո, Լեոն վարչական կենտրոն։

Լեոն
Leon Cathedral 2018.jpg
Տեսակմեծ քաղաք, քաղաք և municipality of Nicaragua?
ԵրկիրFlag of Nicaragua.svg Նիկարագուա
ՎարչատարածքԼեոն
ԲԾՄ86 մետր
Մակերես820,2 կմ²
Ձևավորումհունիսի 15, 1524
Անվանված էԼեոն-Վեխո
Map
Map

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում՝ խաղաղօվկիանոսյան ափից ոչ հեռու[1]։ 1985 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 89 հազար մարդ, տնտեսության հիմքը սննդի արդյունաբերությունն էր[2]։

ՊատմությունԽմբագրել

 
Սան-Պեդրոյի տաճար,1905 թվական

Քաղաքը Սանտյագո դե լոս Կաբալյերոս դե Լեոն անվանմամբ (իսպ.՝ Santiago de los Caballeros de León) հիմնադրվել է իսպանացիների կողմից՝ 1524 թվականին[1]։

1609 թվականին այն ոչնչացվել է Մոմոտոմբո հրաբխի ժայթքման և երկրաշարժի հետևանքով[1], բայց 1610 թվականին վերականգվել է[3] (հին վայրից 32 կմ հեռավորության վրա[4], որն այժմ կոչվում է Լեոն-Վիեխո

1812 թվականին հիմնադրվել է համալսարանը[4] (հետագայում՝ Նիկարագուայի ազգային ինքնավար համալսարան Լեոնեում[5]1816 թվականին համալսարանին կից բացվել է գրադարան[1]։

1839 թվականին Լեոնը դարձավ Նիկարագուայի մայրաքաղաքը, բայց 1852 թվականից սկսել է կորցնել ազդեցությունը[3] և 1858 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Մանագուա։ Այնուամենայնիվ, մինչև 19-րդ դարի վերջը քաղաքը մնում էր երկրի գլխավոր քաղաքական կենտրոններից մեկը և հետագայում պահպանել է առևտրատնտեսական կենտրոնի նշանակությունը։

1883 թվականին քաղաքի միջով անց է կացվել երկաթգիծ։ 1889 թվականին բնակչության թիվը կազմում էր 25 հազար մարդ. այդ ժամանակ այստեղ կար կաշվե և մետաղագործական իրերի արտադրություն, եկեղեցի և համալսարան, տների մեծ մասը միահարկ էր և կավից կառուցված[6]։

1920 թվականին այստեղ բացվել է ևս մեկ գրադարան՝ «Խոսե Մադրիս[1]»:

1936 թվականի հունիսի 9-ին ռազմական հեղաշրջման հետևանքով Նիկարագուայում իշխանության եկավ Ազգային գվարդիայի ղեկավար Անաստասիո Սամոսան։ Նույն օրը Ազգային գվարդիայի ստորաբաժանումները գրավեցին մայրաքաղաքի կենտրոնը և պաշարեցին Լեոն քաղաքի Լակոկրասկա ամրոցը (կայազորի հրամանատարն իշխանությունից հեռացված նախագահ Խ.Բ. Սաքասիի զարմիկն էր)։

1950 թվականին Լեոնում ապրում էր 31 հազար մարդ։

1956 թվականի սեպտեմբերի 21-ին Լեոնում երիտասարդ բանաստեղծ Ռիգոբերտո Լոպես Պերեսը մահափորձ է կատարում բռնապետ Անաստասիո Սոմոսի դեմ՝ մահացու վիրավորվելով նրան։

1962 թվականին Լեոնում բնակվում էր 49.6 հազար մարդ, այստեղ արհեստագործական արտադրություն էր գործում և հրատարակվում էր երկրի վեց թերթերից մեկը[3]։

1970 թվականին Լեոնում ապրում էր 53 հազար մարդ, այստեղ գործում էին կահույքի ֆաբրիկա և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ։ Լույս էին տեսնում երկրի ութ թերթերից երկուսը՝ «El Centroamericano» և «El Universal»[5]:

1974 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 62 հազար մարդ։ Այստեղ գործում էին սննդի և կոշկեղենի արդյունաբերության ձեռնարկություններ[1]։

1978 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 82 հազար մարդ, տնտեսության հիմքը սննդի արդյունաբերության ձեռնարկություններն էին[7]։

1978 թվականի սեպտեմբերի 5-ին Ազգային ազատագրման սանդինիստական ճակատն ապստամբություն է սկսում Սոմոսի ընտանիքի ռեժիմի դեմ։ 1978 թվականի սեպտեմբերի 9-ին ապստամբում են Լեոն, Մասայա, Չինանդեգա և Մանագուա քաղաքները։ Ապստամբները շրջափակում են կայազորը, վերահսկողություն հաստատում Լեոն քաղաքի վրա և սկսում բարիկադներ կառուցել։ 1978 թվականի սեպտեմբերի 11-ին Ազգային գվարդիայի ուժեղացված զրահատեխնիկան գրոհում է Լեոն։ Մարտերը քաղաքում շարունակվում են մինչև 1978 թվականի սեպտեմբերի 17-ը։

1979 թվականի հուլիսի 17-ին այստեղ է աշխատանքը սկսել ժամանակավոր հեղափոխական կառավարությունը (այդ կապակցությամբ 1981 թվականի օգոստոսի 25-ին՝ Սանդինիստական հեղափոխության հաղթանակից հետո, Լեոն քաղաքին շնորհվել է «հերոս քաղաք» պատվավոր կոչումը և «Նիկարագուայի առաջին մայրաքաղաք» կոչումը)։

«Կոնտրաս»-ի դեմ պատերազմ սկսվելուց հետո՝ 1981 թվականին, Լեոնը դարձավ 2-րդ ռազմական շրջանի կենտրոնը (միավորող Լեոն և Չինանդեգա վարչությունները)[2]։

1983 թվականին քաղաքի բնակչության թիվը կազմում էր 63 հազար մարդ, տնտեսության հիմքը սննդի, կաշվի և կահույքի արդյունաբերությունն էր։

ՏնտեսությունԽմբագրել

  • Տեքստիլ գործարան
  • Կոշկեղենի արդյունաբերության ձեռնարկություններ
  • Մետաղամշակման ձեռնարկություններ

Տեսարժան վայրերԽմբագրել

  • 16-19-րդ դարերի եկեղեցիներ[2][7] (այդ թվում՝ (իսպ.՝ Real Basilica Catedral de la Asuncion de la Bienaventurada Virgen Maria) տաճարը[4], որոնք 2011 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում)։
  • Բարոկկո ոճով գաղութային ժամանակաշրջանի մեկ հարկանի տները[1][4]
  • Լեոնի արվեստի թանգարան
  • Ռուբեն Դարիոյի հուշարձանը
  • Քաղաքից ոչ հեռու գտնվում է Սերրո-Նեգրո հրաբուխը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Леон // Латинская Америка: энциклопедический справочник (в 2-х тт.) / гл. ред. В. В. Вольский. том 2. М., «Советская энциклопедия», 1982. стр.134
  2. 2,0 2,1 2,2 Леон // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.703
  3. 3,0 3,1 3,2 Р. Е. Лещинер. Никарагуа. М., "Мысль", 1965. стр.37-38
  4. 4,0 4,1 4,2 4,3 Леон (город в Никарагуа) // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.14. М., «Советская энциклопедия», 1973.
  5. 5,0 5,1 Никарагуа // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.17. М., «Советская энциклопедия», 1974. стр.604-608
  6. «Леон, город в Никарагуа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  7. 7,0 7,1 Леон (город в Никарагуа) // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.702