Պարացելս (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Հոհենհայմ, լատին․՝ Philippus Aureolus Theophrastus Bombast von Hohenheim, նոյեմբերի 10, 1493[1], Այնզիդելն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն - սեպտեմբերի 24, 1541[1], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), XVI դարի գերմանացի բժիշկ, աստվածաբան։ Զբաղվել է նաև ալքիմիայով և աստղագուշակությամբ։ Համարվում է առաջին համակարգային բուսաբանը։

Պարացելս
Paracelsus
Ծնվել էնոյեմբերի 10, 1493[1]
Այնզիդելն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1541[1] (47 տարեկան)
Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
ԳերեզմանՊարացելսի գերեզման
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունբժիշկ-գրող, աստղագուշակ, աստղագետ, otolaryngologist, դեղագործ, քիմիկոս, փիլիսոփա, բնագետ, բժիշկ և գրող
Հաստատություն(ներ)Բազելի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն, Ալքիմիա և աստղագուշակություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՖերարայի համալսարան, Բազելի համալսարան և Վիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն, ֆրանսերեն և գերմաներեն[2]
Հայտնի աշակերտներLorentz Lutz?[3]
ՀայրՎիլհելմ Բոմբաստ ֆոն Հոհենհայմ
ՄայրNN?[4]
 Paracelsus Վիքիպահեստում

1493 թ. նոյեմբերի 10 -ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը։ Գոգենհեյմերի ընտանիքը սերում էր հին ազնվական տոհմից։ Բայց, ավելի ուշ, գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում է «Ցելսից վերև»։

Բժշկման հիմքերը տղային դեռևս մանկության ժամանակ տվել է հայրը, օկուլտական գիտությունների հետ ծանոթացրել է աբբա Հովհան Տրիտեմիյը` Վյուրցբուրգում։ Իսկ բժշկության դոկտորի աստիճան Պարացելսը ստացել է Ֆերրարի (Իտալիա) համալսարանում կրթություն ստանալուց հետո։

1517 թ. սկսած` 10 տարի շարունակ, նա ճանապարհորդել է եվրոպական համալսարաններում՝ որպես ունկնդիր և ռազմական բժիշկ։ Նա եղել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, անգամ Հյուսիսային Աֆրիկայում, Պաղեստինում։ 1527 թ.` վերադառնալով Շվեյցարիա, Բազելում նա սկսում է աշխատել որպես բժիշկ։

Այստեղ նա, խախտելով ընդունված կարգը, սկսում է բժշկություն դասավանդել ոչ թե լատիներենով, այլ գերմաներենով։ Մեկ տարի դասավանդելուց հետո նրա մանկավարժական գործունեությունը երկարատև ընդմիջվում է։

Այդ տարիներին Պարացելսը նորից շատ էր ճանապարհորդում և զբաղվում էր հետազոտություններով, ալքիմիական փորձերով։ Նրա նվաճումներից են, օրինակ, սիլիկոզի պատճառի բացատրությունը, ժանտախտի պատվաստանյութի նախատիպի հայտնագործությունը։ Պարացելսը կանգնած էր դեղագիտության սկզբնաղբյուրների հայտնագործման շեմին, մշակել է նմանության սկզբունքը, որի վրա հիմնված է ժամանակակից հոմեոպաթիան։

Պարացելսը կտրուկ հանդես է գալիս սխոլաստիկ բժշկության դեմ՝ դրան հակադրելով դիտողությունը և փորձը։ Նա ժխտում էր հների ուսմունքը` մարդկային մարմնի չորս հեղուկների մասին և կարծում էր, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում, քիմիական գործընթացներ են։

Բժիշկ Պարացելսը ուսումնասիրել է նաև տարբեր քիմիական տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը։ Քիմիան մոտեցնելով բժշկությանը՝ Պարացելսը համարվում է յաթրոքիմիայի հիմնադիրը։ Նա դեղեր էր պատրաստում բույսերից և դրանք կիրառում մզվածքների և էլիքսիրների տեսքով, զարգացրել էր այն ժամանակվա համար նոր պատկերացում՝ դեղերի չափաբաժնի վերաբերյալ, օգտագործել հանքային աղբյուրներ՝ բուժիչ նպատակների համար։

Պարացելսը ստեղծել է ուսմունք «արխեե»՝ բարձր հոգևոր սկզբունքի մասին, իբր օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող։ Իր բժշկական հայացքները նա նկարագրում է «Պարամիրում», «Պարագրանումոմ», «Մոլորված դեղագործների լաբիրինթ» աշխատություններում։ Գիտնականի գրչին են պատկանում նաև փիլիսոփայական աշխատանքներ՝ «Թաքնված փիլիսոփայություն», «Մեծ աստղագիտություն», «Գիրք նիմֆերի, սիլֆերի, պիգմեյների, սալամանդրների, գիգանտների և այլ հոգիների մասին»։

Պարացելսը մահացել է 1541 թ. սեպտեմբերի 24-ին՝ Զալցբուրգում։

Ծանոթագրություններ խմբագրել