Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008 («Եվրո 2008»), Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 13-րդ խաղարկությունը, որն անց է կացվել Ավստրիայում և Շվեյցարիայում 2008 թվականի հունիսի 7-հունիսի 29։

Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության լոգոն

Մասնակցել են հետևյալ 16 երկրների ազգային հավաքականները՝ Ավստրիա, Գերմանիա, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հոլանդիա, Հունաստան, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Ֆրանսիա։

Մրցակարգը՝ նախ խմբային (յուրաքանչյուր խմբում 4 հավաքական), այնուհետև ամեն խմբի լավագույն երկուսը շարունակում են պայքարը օլիմպիական մրցակարգով՝ որոշելու ուժեղագույնին։

Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է դարձել Իսպանիայի հավաքականը։

Առաջնության տերեր

խմբագրել

ՈՒԵՖԱ Եվրո 2008 առաջնությունների տերերի ընտրությունների ժամանակ գլխավոր հավակնորդներ էին համարվում 4 մրցակիցներ՝ Հունգարիան, Ավստրիան/Շվեյցարիան, Հունաստանը/Թուրքիան և Սկանդինավյան երկրների քառյակը (Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա)։ Քվեարկության արդյունքում հաղթեցին Ավստրիան և Շվեյցարիան, ում հաղթանակն էլ կանխատեսվում էր։

Հունգարիան արդեն 2-րդ անգամ պարտվեց քվեարկությունում։ 2004 թվականին նա զիջել էր Պորտուգալիային։ Շոտլանդիան/Իռլանդիան, Ռուսաստանը և Խորվաթիան/Բոսնիա և Հերցեգովինան դուրս էին մնացել մինչ եզրափակիչը կայացած քվեարկության ժամանակ։

Քաղաքներ և մարզադաշտեր

խմբագրել

Մրցումներն անցկացվել են մասնակցություն ունեցող երկու երկրների 8 մարզադաշտերում՝ 4 խաղ Ավստրիայում և 4 խաղ Շվեյցարիայում։ Մարզադաշտերից յուրաքանչյուրը նախատեսված էր առնվազն 30000 դիտորդի համար։ Ամենամեծ մարզադաշտն էր Վիեննայի «Էռնստ Հապելլ»-ը՝ 53295 տեղով[1]։ Այնտեղ անցկացվել է չեմպիոնատի եզրափակիչ փուլը։ Շվեյցարիայի հավաքականն իր բոլոր խաղերը անցկացրել է Բազելում՝ «Սանկտ-Յակոբ Պարկ» մարզադաշտում։ Հենց այդտեղ են անցկացվել չեմպիոնատի բացման արարողությունն ու առաջին խաղը։ Ավստրիայի հավաքականը իր բոլոր խաղերն անցկացրել է «Էռնստ Հապելլ» մարզադաշտում։

2004 թվականին կազմակերպիչների համար առաջացան խնդիրներ՝ կապված խաղերը Ցյուրիխում անցկացնելու հետ։ Սկզբնապես նախատեսվում էր այդ նպատակով վերակառուցել "Հարդթուրմ" մարզադաշտը։ Սակայն տեղաբնիկների բողոքների պատճառով[2] վերակառուցողական աշխատանքները դադարեցվեցին և այլևս չէին կարող ավարտին հասցվել ժամանակին։ Դա առաջ բերեց ՈՒԵՖԱ-ի անհանգստությունը, քանի որ նախատեսված էր առաջնության տեր չորս երկրներից յուրաքանչյուրում օգտագործել չորսական խաղադաշտ։ Խնդիրը լուծվեց այն ժամանակ, երբ առաջարկվեց վերակառուցել այլ մարզադաշտ՝ «Լետցիգրունտ»-ը։ 2005 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն հաստատեց նախնական նախագիծը։ «Լետցիգրունտ» մարզադաշտում 2007 թվականի սեպտեմբերի 23-ին անցկացվեց ֆուտբոլային առաջին խաղը[3]։

  Ավստրիա Ավստրիա
  Վիեննա   Կլանգերֆուրգ   Զալցբուրգ   Ինսբրուկ
Էրնստ Խապել
Տարողությունը՝ 53 295
Ավստրիայի հավաքականի տնային տարածք
Հիպո-Արենա
Տարողությունը՝ 31 957
Ակումբ՝ Աուստրիա Կերնտեն
Վալս-Զիցենհայմ
Տարողությունը՝ 31 020
Ակումբ՝ Րեդ Բուլ
Թիվոլի Նոյ
Տարողությունը՝ 31 600
Ակումբ՝ Վակեր
       
3 Խաղ Խումբ B
2 քառորդ եզրափակիչ
կիսաեզրափակիչ ու եզրափակիչ
3 Խաղ Խումբ B 3 Խաղ Խումբ D 3 Խաղ Խումբ D
3 Խաղ Խումբ A
(բացման խաղը ներառյալ)
2 քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ
3 Խաղ Խումբ C 3 Խաղ Խումբ A 3 Խաղ Խումբ C
       
Սանկտ Յակոբ Պարկ
Տարողությունը՝ 42 000
Ակումբ՝ ՖԱ Բազել
Ստադ դե Սյուիս
Տարողությունը՝ 31 907
Ակումբ՝ Յանգ Բոյս
Ստադ դե Ժնև
Տարողությունը՝ 31 228
Ակումբ՝ ՖԱ Սերվետտ
Լետցիգրունտ
Տարողությունը՝ 30 000
Ակումբ՝ ՖԱ Ցյուրիխ
  Բազել   Բեռն   Ժնև   Ցյուրիխ
  Շվեյցարիա Շվեյցարիա

Խորհրդանիշեր և ատրիբուտներ

խմբագրել

Առաջնության լոգոտիպը մշակվել է English & Pockett ընկերության նախագծողների կողմից։ Նրա վրա որպես խորհրդանիշ պատկերված է լեռնային լանդշաֆտ, որ հատուկ է առաջնությունն ընդունած երկու երկրներին։ Օգտագործվածեն նրանց դրոշների գույները[4]։

Պաշտոնական երաժշտությունը Ռոլլո Ամսթրոնգն ստացել էր Faithless-ից հատուկ ՈւԵՖԱ-ի համար[5]։ Եվրո-2008-ի պաշտոնական հիմնը դարձավ «Կարող եք լսել ինձ» (անգլ.՝ «Can You Hear Me») երգը, որը իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը կատարել է Վիեննայում՝ «Էռնստ Հափել» մարզադաշտում, հունիսի 29-ին՝ եզրափակիչ փուլից առաջ կայացած փակման հանդիսավոր արարողության ժամանակ[6]։

Թալիսմաններ

խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 27-ին Վիեննայի Թանգարանային թաղամաս թանգարանային համալիրում ներկայացվել են Եվրո-2008-ի թալիսմանները[7]։ Դրանք էին Թրիքս և Ֆրիքս երկվորյակները՝ ստեղծված Warner Bros. Consumer Products ընկերության կողմից։ Նրանք հագնված էին Ավստրիայի և Շվեյցարիայի դրոշների գույներին համապատասխան. Թրիքսը հագել էր 20 համարի սպիտակ մարզաշապիկ, իսկ Ֆրիքսը՝ 08 համարի կարմիր մարզաշապիկ։ Երկվորյակների անուններն ընտրվել էին քվեարկության միջոցով՝ Ավստրիայի և Շվեյցարիայի 67 406 ֆուտբոլային երկրպագուների կողմից (Թրիքսն ու Ֆրիքսն ստացել են ձայների 63,3 %-ը, Ֆլիթս և Բիթս՝ 33,7 %, Զագի և Զիգի՝ 3,0 %)[8]։ Որպես տարբերակներ ընտրվել էին կարճ, տարբեր լեզուներով պարզ և հեշտ արտասանվող անուններ։

Մրցաշարն սկսելուց առաջ ներկայացվել է Անրի Դելոնեի գավաթի նոր տարբերակ՝ մշակված Ասփրեյ Լոնդոն (անգլ.՝ Asprey London) ընկերության կողմից[9]։ Այն հիմնականում նման է Արտյու Բերտրանի կողմից ստեղծված բնօրինակին, որն ստեղծել էր 1960 թվականին։ Գավաթից հանվել է մարմարե պատվանդանը, որ գտնվում էր հակառակ կողմում։ Արծաթե հիմքը մեծացվել էր առավել կայունության համար։ Հաղթող երկրների անունները, որոնք նախկինում գրվում էին պատվանդանին, այժմ գրվում են գավաթի հետնամասում։ Գավաթը պատրաստվել է մաքուր արծաթից, կշռում է 8 կիլոգրամ, նրա բարձրությունը հավասար է 60 սմ-ի։

Հատուկ մրցաշարի համար Ադիդաս ընկերությունն ստեղծել էր գնդակ, որը ստացել էր «Եվրոպաս» (անգլ.՝ Europass) անվանումը։ Սպորտային հանդերձանքը ներկայացվել է 2007 թվականի դեկտեմբերի 2-ին Լյուցերնում՝ Եվրո 2008-ի վիճակահանության եզրափակիչ փուլի ժամանակ[10]։ Գնդակի տարբերիչ հատկանիշներից մեկը նրա կազմում բնական մատերիայի բացակայությունն էր։ Դրա շնորհիվ այն եղանակի հետ կապված փոփոխությունների չի ենթարկվում (անձրևի ժամանակ խոնավություն չի ներծծում և չի ծանրանում)։ Հաջորդ յուրահատկություններն են մեծ հարվածի ուժը, գնդակի պտույտի մեծ արագությունը, թռիչքի անկանխատեսելիությունը[11][12]։ Բացի այդ, 2008 թվականի ապրիլի 30-ին Վիեննայում ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ներկայացրեց խաղի յուրօրինակ մոդիֆիկացիա՝ «Europass Gloria», որը մշակված էր հատուկ առաջնության եզրափակիչ խաղի համար[13]։

Տեսլական

խմբագրել

Մրցաշարի անցկացումից 500 օր առաջ՝ 2007 թվականի հունվարի 24-ին, հրապարակվեց Եվրո 2008-ի կարգախոսը. «Ազատություն տվեք հույզերին» (անգլ.՝ Expect Emotions)[14]։

ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ այդ արտահայտությունը «նկարագրում է Եվրո 2008-ի էությունը, և այն, ինչ կարող է նա տալ։ Մասնավորապես՝ ցանկացած էմոցիա՝ ուրախություն, տխրություն, թեթևություն և նյարդային լարվածություն ընդհուպ մինչ եզրափակիչ սուլոցը»[15]։

Մրցանակային գումար

խմբագրել

ՈւԵՖԱ-ում հայտարարված մրցանակների ընդհանուր գումարը կազմում է € 184 000 000[16], որը պիտի բաժանվեր 16 թիմերի միջև հետևյալ կերպ՝

  • € 7 500 000 եզրափակիչ փուլին մասնակցության համար։
  • Թիմային կարգի ամեն խաղում հաղթող թիմը ստանում է 1 000 000 եվրո, ոչ-ոքիի դեպքում 2 թիմերն ստանում են € 500 000:
  • 1/4 եզրափակիչ դուրս գալու համար թիմը ստանում է 2 000 000 եվրո։
  • Կիսաեզրափակչում հայտնված թիմը ստանում է 3 000 000 եվրո։
  • Արծաթե մեդալակիր թիմը ստանում է 4 500 000 եվրո։
  • Հաղթող թիմը ստանում է 7 500 000 եվրո։

Մրցանակների բաշխում

խմբագրել
  • Մրցանակների առավելագույն հնարավոր գումարը կազմում է 23 000 000 եվրո։ Հենց այդքան մրցանակ է ստացել Իսպանիայի հավաքականը՝ հաղթելով եզրափակչի բոլոր կատեգորիաներում։
  • Գերմանիայի հավաքականի մրցանակների ընդհանուր գումարը կազմել է 19 000 000 եվրո։
  • Եզրափակչում հայտնված Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներից յուրաքանչյուրն ստացել է 14 500 000 եվրո։
  • Նվազագույնն ուներ Հունաստանը՝ 7 500 000 եվրո։ Աշխարհի գործող չեմպիոնները պարտվել են իրենց բոլոր երեք խաղերում։

Նախընտրական խաղեր

խմբագրել

Ընտրական փուլի վիճակահանությունն անցկացվել է Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում 2006 թվականի հունվարի 27-ին՝ տեղական ժամանակով 12:00։

Ընտրական փուլն սկսվել է 2006 թվականի օգոստոսին՝ 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից 1 ամիս անց։ Ավստրիան և Շվեյցարիան՝ որպես նախկին տերեր, իրավունք ստացան մասնակցել եզրափակչին։ Որակավորման ձևաչափերը նախկինի համեմատ փոփոխվել էին. յուրաքանչյուր խմբի հաղթող և 2-րդ տեղն զբաղեցրած թիմը միանգամից հայտնվում են եզրափակչում՝ որոշիչ խաղեր չկային։ Յոթ խմբերից վեցը կազմված էին յոթական, մեկը՝ ութ թիմից։

Նախընտրական խմբեր

խմբագրել
Խումբ A Խումբ B Խումբ C Խումբ D
Խումբ E Խումբ F Խումբ G  

Պատմություն

խմբագրել

Եվրոպայի առաջնությունները անց են կացվում 1960 թվականից։ Առաջին չեմպիոնն է ԽՍՀՄ հավաքականը։ Չեմպիոն են դարձել նաև Իսպանիայի (1 անգամ), Գերմանիայի (3 անգամ), Իտալիայի (1 անգամ), Ֆրանսիայի (2 անգամ), Հոլանդիայի (1 անգամ), Դանիայի (1 անգամ), Չեխոսլովակիայի (1 անգամ) և Հունաստանի (1 անգամ) հավաքականները։

Եզրափակիչ փուլ

խմբագրել

Խմբային փուլ

խմբագրել
  • Դ = Դիրքեր;
  • Խ = Խաղեր;
  • Հ = Հաղթանակներ;
  • Ո = Ոչ-ոքիներ;
  • Պ = Պարտություններ;
  • ԽԳ = Խփած Գնդակներ;
  • ԲԳ = Բաց Թողած Գնդակներ;
  • ԳՏ = Գնդակների Տարբերություն;
  • Մ = Միավորներ

Խումբ A

խմբագրել
Դ  Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Պորտուգալիա 3 2 0 1 5 3 +2 6
2   Թուրքիա 3 2 0 1 5 5 0 6
3   Չեխիա 3 1 0 2 4 6 -2 3
4   Շվեյցարիա 3 1 0 2 3 3 0 3
Ամսաթիվ Թիմ 1 Արդյունք Թիմ 2
Հունիսի 7 Շվեյցարիա   0 - 1   Չեխիա
Հունիսի 7 Պորտուգալիա   2 - 0   Թուրքիա
Հունիսի 11 Չեխիա   1 - 3   Պորտուգալիա
Հունիսի 11 Շվեյցարիա   1 - 2   Թուրքիա
Հունիսի 15 Շվեյցարիա   2 - 0   Պորտուգալիա
Հունիսի 15 Թուրքիա   3 - 2   Չեխիա

Խումբ B

խմբագրել
Դ  Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Խորվաթիա 3 3 0 0 4 1 +3 9
2   Գերմանիա 3 2 0 1 4 2 +2 6
3   Ավստրիա 3 0 1 2 1 3 -2 1
4   Լեհաստան 3 0 1 2 1 4 -3 1
Ամսաթիվ Թիմ 1 Արդյունք Թիմ 2
Հունիսի 8 Ավստրիա   0 - 1   Խորվաթիա
Հունիսի 8 Գերմանիա   2 - 0   Լեհաստան
Հունիսի 12 Խորվաթիա   2 - 1   Գերմանիա
Հունիսի 12 Ավստրիա   1 - 1   Լեհաստան
Հունիսի 16 Լեհաստան   0 - 1   Խորվաթիա
Հունիսի 16 Ավստրիա   0 - 1   Գերմանիա

Խումբ C

խմբագրել
Դ  Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Նիդեռլանդներ 3 3 0 0 9 1 +8 9
2   Իտալիա 3 1 1 1 3 4 11 4
3   Ռումինիա 3 0 2 1 1 3 -2 2
4   Ֆրանսիա 3 0 1 2 1 6 -5 1
Ամսաթիվ Թիմ 1 Արդյունք Թիմ 2
Հունիսի 9 Ռումինիա   0 - 0   Ֆրանսիա
Հունիսի 9 Նիդեռլանդներ   3 - 0   Իտալիա
Հունիսի 13 Իտալիա   1 - 1   Ռումինիա
Հունիսի 13 Նիդեռլանդներ   4 - 1   Ֆրանսիա
Հունիսի 17 Նիդեռլանդներ   2 - 0   Ռումինիա
Հունիսի 17 Ֆրանսիա   0 - 2   Իտալիա

Խումբ D

խմբագրել
Դ  Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Իսպանիա 3 3 0 0 8 3 +5 9
2   Ռուսաստան 3 2 0 1 4 4 0 6
3   Շվեդիա 3 1 0 2 3 4 -1 3
4   Հունաստան 3 0 0 3 1 5 -4 0
Ամսաթիվ Թիմ 1 Արդյունք Թիմ 2
Հունիսի 10 Իսպանիա   4 - 1   Ռուսաստան
Հունիսի 10 Հունաստան   0 - 2   Շվեդիա
Հունիսի 14 Շվեդիա   1 - 2   Իսպանիա
Հունիսի 14 Հունաստան   0 - 1   Ռուսաստան
Հունիսի 18 Հունաստան   1 - 2   Իսպանիա
Հունիսի 18 Ռուսաստան   2 - 0   Շվեդիա

Փլեյ-օֆֆ

խմբագրել
Քառորդ եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
                   
Հունիսի 19 - Բազել        
   Պորտուգալիա  2
Հունիսի 25 - Բազել
   Գերմանիա  3  
   Գերմանիա  3
Հունիսի 20Վիենա
       Թուրքիա  2  
   Խորվաթիա  1(1)
Հունիսի 29Վիենա
   Թուրքիա (11 մ)  1(3)  
   Գերմանիա  0
Հունիսի 21 - Բազել    
     Իսպանիա  1
   Նիդերլանդներ  1
Հունիսի 26Վիենա
   Ռուսաստան (լ.ժ.)  3  
   Ռուսաստան  0
Հունիսի 22Վիենա
       Իսպանիա  3  
   Իսպանիա (11 մ)  0(4)
   Իտալիա  0(2)  
 

1/4 եզրափակիչ

խմբագրել
Ամսաթիվ Թիմ 1 Արդյունք Թիմ 2 Լ. ժ. 11 մ.
Հունիսի 19 Պորտուգալիա   2 - 3   Գերմանիա
Հունիսի 20 Խորվաթիա   0 - 0   Թուրքիա 1 - 1 1 - 3
Հունիսի 21 Նիդերլանդներ   1 - 1   Ռուսաստան 1 - 3
Հունիսի 22 Իսպանիա   0 - 0   Իտալիա 0 - 0 4 - 2

1/2 եզրափակիչ

խմբագրել
Հունիսի 25, 2008
20:45
Գերմանիա   3 - 2   Թուրքիա
Հանդիսական՝ 39,374

Հունիսի 26, 2008
20:45
Ռուսաստան   0 - 3   Իսպանիա «Էրնստ Հապպել», Վիենա
Հանդիսական՝ 51,428
Չավի   50'
Գուիզա   73'
ՍԻլվա   82'

Եզրափակիչ

խմբագրել
Հունիսի 29, 2008
20:45
Գերմանիա   0 - 1   Իսպանիա «Ըրնստ Հապպել» մարզադաշտ, Վիենա
Հանդիսական՝ 51.428
Մրցավար՝ Ռոբերտո Ռոսետտի (Իտալիա)
Տոռես   33'
2008 թ Եվրոպայի չեմպիոն
 
Իսպանիա
2րդ տիտղոս

Վիճակագրություն

խմբագրել

Ռմբարկուներ

խմբագրել
4 գոլ
3 գոլ
2 գոլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «UEFA EURO 2008». fussballtempel.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 08.06.2008-ին.
  2. «УЕФА боится Евро-2008». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  3. «Чемпионат Европы по футболу 2008. Стадион Летцигрунд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Логотип ЕВРО 2008 " Информационный вестник — Football Mundial». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  5. «The official UEFA EURO 2008 music» (PDF). UEFA. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  6. «Official UEFA EURO 2008 Song: "Can You Hear Me" by Enrique Iglesias» (PDF). UEFA. 2008 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  7. Trix and Flix make their debut. — UefaDirect. — 2006. — С. 14.(անգլ.)
  8. «UEFA EURO 2008™ in figures» (PDF). Euro2008.uefa.com. 29 мая 2008 г. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2 июля 2008-ին.(անգլ.)
  9. «Новый кубок на сайте УЕФА». Euro2008.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  10. «Официальный мяч ЕВРО». Euro2008.uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
  11. «Марко Амелиа: «Мяч Euro-2008 доставит проблем вратарям»». Sport-express.ru. 27 мая 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
  12. «Чех подверг критике официальный мяч Euro». Sport-express.ru. 06 июня 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
  13. «Мяч представлен в Вене». Euro2008.uefa.com. 30 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2 июля 2008-ին.
  14. «Девизом Euro-2008 избран слоган «Дай волю эмоциям»». Sport-express.ru. 24 января 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 21 июля 2008-ին.
  15. «Дай волю эмоциям». Euro2008.uefa.com. 19 августа 2007. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 21 июля 2008-ին.
  16. «Размер призовых». www.rusfootball.info. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 17 июня 2008-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել