The Economist
The Economist, նորություններին նվիրված անգլերեն շաբաթաթերթ՝ (հրատարակությունը իրեն անվանում է թերթ)։ Պատկանում է «The Economist Group» բրիտանական լրատվական ընկերությանը։
The Economist անգլ.՝ The Economist[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | նորությունների հանդես |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1843 |
Հիմնադիր | James Wilson? |
Հրատարակիչ | The Economist Group |
Սեփականատեր | The Economist Group |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Լոնդոն |
Գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
ISSN | 0013-0613 և 1476-8860 |
OCLC | 531780543 |
Կայք | economist.com(անգլ.) |
The Economist Վիքիպահեստում |
Հրապարակվում է Մեծ Բրիտանիայում 1843 թվականից։ 2012 թվականին տպաքանակը գերազանցել է 1 600 000-ը, որի կեսից ավելին վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում[2]։ Իր գլոբալ կողմնորոշման պատճառով The Economist-ը չի համարվում բացառապես անգլիական։
Ամսագրի հիմնական թեմաներն են քաղաքական իրադարձությունները, միջազգային հարաբերությունները, ֆինանսական, տնտեսական և բիզնես նորությունները, ինչպես նաև գիտությունն ու մշակույթը։ Ամսագրի խմբագիրները հավատարիմ են դասական Լիբերալիզմի դիրքորոշմանը։
1928 թվականից ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Financial Times-ին, իսկ մյուս մասը` անկախ ներդրողների, որոնցից շատերը ընկերության աշխատակիցներ են և ամսագրի թղթակիցներ։
Պատմություն
խմբագրելThe Economist-ը հիմնադրվել է 1843 թվականին բրիտանացի գործարար և բանկիր Ջեյմս Վիլսոնի կողմից, որպեսզի ազդի հացի մասին օրենքի չեղարկման վրա[3]։ 1843 թվականի օգոստոսի 5-ին թերթն ապագայի վերաբերյալ իր պլաններում թվել է 13 թեմաներ, որոնք խմբագիրները կցանկանային լուսաբանել։ Դրանք են[4]՝
- Ծրագրային հոդվածներ, որոնցում օրվա կարևորագույն հարցերը կլուսաբանվեն ազատ առևտրի սկզբունքների տեսանկյունից։
- Գործնական հոդվածներ՝ նվիրված առևտրային, գյուղատնտեսական կամ միջազգային թեմաների, օրինակ՝ օտարերկրյա պայմանագրերի վերաբերյալ։
- Քաղաքական տնտեսության տարրական սկզբունքների վերաբերյալ հոդվածներ` որ կիրառելի են գործնական փորձում (օրենքների, գների, աշխատավարձի, վարձակալության, փոխանակման, եկամտի և հարկերի մասին)։
- Խորհրդարանական զեկույցներ` հատուկ ուշադրություն դարձնելով առևտրի, գյուղատնտեսության և ազատ առևտրի վրա։
- Հաշվետվությունները ժողովրդականություն վայելով շարժումների մասին, որոնք աջակցում են ազատ առևտրին։
- Սենտ֊Ջեյմսի պալատի, Մեծ Լոնդոնի, Շոտլանդիայի և Իռլանդիայի գլխավոր նորությունները։
- Առևտրի հետ կապված թեմաներ, օրինակ՝ հարկային կանոնների փոփոխությունները, շուկայի վիճակն ու հեռանկարները, ներմուծումը և արտահանումը, օտարերկրյա նորությունները, արդյունաբերական իրավիճակը, կարևոր նոր մեխանիկական բարելավումների մասին ծանուցումները։
- Գյուղատնտեսական թեմաներ, ներառյալ երկրաբանության և քիմիայի կիրառումը, ծանուցումներ նոր և բարելավված սարքավորումների, մշակաբույսերի, շուկաների, գների վիճակի մասին։
- Լուրեր գաղութներից ու արտերկրից, այդ թվում՝ առևտրի, արտադրության, քաղաքական և ֆինանսական փոփոխությունների և այլ հարցերի մասին։
- Հոդվածներ նոր օրենքների մասին, որոնք հիմնականում վերաբերում են առևտրին, արտադրությանը, գյուղատնտեսությանը։
- Գրքեր, հիմնականում՝ առևտրի, արտադրության և գյուղատնտեսության մասին, ներառյալ քաղաքական տնտեսության, ֆինանսների կամ հարկման վերաբերյալ բոլոր տրակտատները։
- Հիմնական ապրանքների գները և վիճակագրական տվյալներ։
- Նամակներ և հարցումներ ընթերցողներից։
1845 թվականին երկաթուղային տենդի ժամանակ «The Economist» ամսագիրը վերանվանվել է Weekly Commercial Times, Bankers' Gazette, and Railway Monitor. A Political, Literary and General Newspaper[5]։
Լոգոտիպը մշակվել է 1959 թվականին Ռեյնոլդս Սթոունի կողմից[6]։
2012 թվականի հունվարին The Economist-ը սկսել է հրատարակել ամենշաբաթյա նոր բաժին, որը նվիրված է բացառապես Չինաստանին. այն 1942-ին ԱՄՆ-ի բաժնի ներդրումից հետո առաջինն էր առանձին երկրի վերաբերյալ[7]։
Ամսագրի դիրքորոշում
խմբագրելԱմսագրի հիմնադրման ժամանակ «էկոնոմիզմ» տերմինը համընկնում էր ներկայիս «տնտեսական լիբերալիզմին»։ The Economist-ը, ընդհանուր առմամբ, աջակցում է ազատ առևտրին, գլոբալիզացիային և ազատ ներգաղթին[8]։ Այն սովորաբար ընկալվում է որպես նեոլիբերալ ամսագիր, թեև երբեմն ընդունում է կեյնսիականության դիրքորոշում[9]։ Նախկին խմբագիր Բիլ Էմոտի խոսքերով՝ «The Economist-ի փիլիսոփայությունը միշտ եղել է ազատական, ոչ թե պահպանողական»[10]։ Կարլ Մարքսը The Economist-ը համարել է «ֆինանսական արիստոկրատիայի» «եվրոպական մարմինը»[11]։
Ամսագիրը նաև աջակցում է սոցիալական խնդիրների լիբերալ լուծումներին, ինչպիսիք են նույնասեռ ամուսնությունների օրինականացումը[12], թույլ թմրամիջոցների օրինականացումը[13], քննադատում է ամերիկյան հարկային ձևը[14], ինչպես նաև աջակցում է առողջապահական հարցերի վերաբերյալ որոշ պետական կարգավորումներ, օրինակ՝ հասարակական վայրերում ծխելու[15] և երեխաներին ծեծելու արգելքը[16]։ The Economist-ը հետևողականորեն աջակցում է օտարերկրյա աշխատողների օգտագործման ծրագրին։ Այն երկար ժամանակ աջակցել է հրազենի վերահսկման գաղափարին[17]։
The Economist-ը աջակցում էր Լեյբորիստական կուսակցությանը (2005 թվականի ընտրություններում) և Պահպանողական կուսակցությանը (2010 թվականի ընտրություններում)[18]։
The Economist-ը հաճախ մեղադրում է բոլոր երկրների տարբեր գործիչներին կոռուպցիայի կամ անազնվության մեջ։ Վերջին տարիներին, օրինակ, The Economist-ը քննադատել է Համաշխարհային բանկի նախկին նախագահ Պոլ Վուլֆովիցին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին (ով ամսագիրը կոչում էր «Ecommunist»[19]), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Լորան Դեզիրե Կաբիլային, Զիմբաբվեի կառավարության ղեկավար Ռոբերտ Մուգաբեին և Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին[20]։ The Economist-ը պահանջել է նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտը, իսկ ավելի ուշ՝ Աբու Գրեյբի բանտում խոշտանգումների մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Դոնալդ Ռամսֆելդի հրաժարականը[21]։ Թեև ամսագիրն սկզբում աջակցել է ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը, սակայն հետագայում նա քննադատել է այդ գործողությունը[22]։ 2004-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում խմբագիրները աջակցում էին Ջոն Քերիին[23]։ 2008 և 2012 թվականների ընտրություններում խմբագիրները սատարել են Բարաք Օբամային[24]։
Տպաքանակ
խմբագրելThe Economist պարբերականի համարները վաճառքի են հանվում ուրբաթ օրերին։ Կայքում նոր նյութեր հայտնվում են հինգշաբթի երեկոյան՝ նոր համարի հրատարակման նախօրեին։ 1877 թվականին թերթի տպաքանակը կազմել է 3,700 օրինակ։ 1920 թվականին այն հասել է մինչև 6000։ 1945 թվականից հետո տպաքանակն սկսել է արագ աճել՝ 1970 թվականին հասնելով մինչև 100.000-ի[25]։ 2012 թվականին այն հասել է մոտավորապես 1,5 միլիոնի։
ԱՄՆ-ում վաճառվել է ընդհանուր տպաքանակի շուրջ 54 տոկոսը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 14 տոկոսը (մայրցամաքային Եվրոպայում՝ 19 տոկոս)։ Ամսագիրը վաճառվում է ավելի քան 200 երկրներում ինչպես բաժանորդագրությամբ, այնպես էլ թերթերի կրպակներում։ Ամսագրի ամերիկացի ընթերցողների երկու երրորդը վաստակում է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար տարեկան[26]։
Նկարագրություն
խմբագրելThe Economist-ը կենտրոնանում է աշխարհի նորությունների, քաղաքականության և բիզնեսի վրա, ինչպես նաև կան բաժիններ գիտության, տեխնոլոգիաների, գրքերի և արվեստի վերաբերյալ։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ պարբերականը տպագրում է կոնկրետ թեմայի նվիրված մանրամասն հաշվետվություն` երկրներ և տարածաշրջաններ, բիզնես, ֆինանսներ և տնտեսագիտություն, գիտություն և տեխնոլոգիա և այլն։ Ամեն երեք ամիսը մեկ հրատարակվում է եռամսյա տեխնոլոգիական զեկույց, որ կոչվում է «Տեխնոլոգիա» կամ «TQ»` գիտության և տեխնոլոգիաների վերջին միտումների ու զարգացումների հատուկ բաժին։
Հոդվածների հեղինակներն օգտագործում են խիստ ոճ՝ սահմանափակ տարածության մեջ առկա տեղեկատվության առավելագույն չափն ընդգրկելու համար[27]։
Կա տնտեսական վիճակագրության բաժին։ Աշխատանքային վիճակագրությունը, ինչպիսին է, օրինակ, զբաղվաության վիճակագրությունը, տպագրվում է ամեն շաաբթ։ Բաժինը եզակի է բրիտանական շաբաթաթերթերի շարքերում, միջազգային վիճակագրության նրա վարկանիշերը մեծ նշանակություն ունեն[28]։ Բացի այդ The Economist-ը հայտնի է իր Բիգ Մակի ինդեքսով, որն առաջին անգամ հրատարակվել է 1986 թվականին։
Ամսագրում կան մի քանի բաժիններ, որոնց խորագրերն արտացոլում են իրենց թեմաները՝
- Լուն յու (Analects) (Չինաստան), կոչվել է Կոնֆուցիսի խոսքերի ժողովածուի անունով, ստեղծվել է 2012 թվականի փետրվարին։
- Բեջետ (Մեծ Բրիտանիա), կոչվել է 19-րդ դարի բրիտանացի փորձագետ, սահմանադրական իրավունքի բրիտանացի մասնագետ, տնտեսագետ և The Economist-ի առաջին խմբագիր Վոլտեր Բեջետի անունով։
- Կառլ Մեծ (Եվրոպա), ֆրանկների կայսրության կայսեր Կառլոս Մեծի անունով։
- Լեքսինգթոնը (ԱՄՆ), կոչվել է Լեքսինգթոն քաղաքի անունով (Մասաչուսեթս), որտեղ սկիզբ է առել ամերիկյան անկախության պատերազմը։
- Պլատան (Buttonwood) (Ֆինանսներ), կոչվել է սոսի ծառի անունով, որի կողքին հավաքվել են առաջին առևտրականները։ Մինչև 2006 թվականի սեպտեմբեր բաժինը հասանելի էր միայն կայքում, սակայն այժմ ներառված է տպագիր հրատարակությունում։
- Բանյան (Ասիա), բանյան ծառի անունով, վերաբերում է Ասիայի տարբեր խնդիրներին։
- Բաոբաբ (Աֆրիկա և Մերձավոր Արևելք), այս բաժինն ստեղծվել է 2010 թվականի հուլիսին և բոլոր հոդվածները վերաբերում են աֆրիկյան մայրցամաքին։
- Բեբիջ (Տեխնոլոգիա), կոչվել է գյուտարար Չարլզ Բեբիջիի անունով, այս բաժինը նվիրված է տեխնոլոգիաներին և գիտությանը։
- Պրոսպերո (Գրքեր և արվեստ), այստեղ տպագրվում են գրքերի, արվեստի վերաբերյալ հոդվածներ։
- Խաղերի տեսություն (Game theory) (Սպորտ), կոչվել է որոշակի իրավիճակում արդյունքների կանխատեսման գիտության անունով։
- Շումպետեր (Բիզնես), կոչվել է տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի անունով։
Գրաքննություն
խմբագրելԱվտորիտար ռեժիմների քննադատության պատճառով Economist-ը հաճախ արգելվում է այդ երկրների իշխանությունների կողմից։ The Economist-ը պարբերաբար վեճեր է ունենում Սինգապուրի իշխող կուսակցության հետ, որը դատարանում հաղթող է ճանաչվել՝ թերթին մեղադրելով զրպարտություններ հրապարակելու մեջ[29]։
The Economist-ը, ինչպես և շատ այլ հրատարակություններում, Հնդկաստանում ևս գրաքննության է ենթարկվում այն պատճառով, թե ինչպես է ներկայացնում Քաշմիրի քարտեզը։ Ըստ հնդիկ պաշտոնյաների՝ քարտեզի պատկերները «ոչ ճիշտ են, ոչ իրական»։ Համարները երբեմն ուշանում են, բայց չեն արգելվում կամ բռնագրավվում[30]։
2006 թվականի հունիսի 15-ին Իրանն արգելել է «The Economist»-ի վաճառքը Պարսից ծոցի քարտեզի հրապարակումից հետո, որտեղ այն կոչվել է պարզապես «Նեղուց»։ Այս անունն Իրանի և Արաբական երկրների միջև վիճաբանության առիթ է դարձել[31]։
Մեկ այլ դեպքում Զիմբաբվեում Ռոբերտ Մուգաբեի կառավարությունը ձերբակալել է The Economist-ի թղթակից Էնդրյու Մելդրումին, ով մեղադրվում էր մի կնոջ մասին կեղծ լուրեր հրատարակելու մեջ, որն իբր գլխատվել է Մուգաբեի կողմնակիցների կողմից։ Հետագայում հայտնի է դարձել, որ իրադարձությունների նման մեկնաբանության հեղինակը եղել է նրա ամուսինը[32]։ Թղթակիցը հետագայում արդարացվել է ու արտաքսվել[32]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրոթյուններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0013-0613
- ↑ «'Economist' Magazine Wins American Readers». NPR. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ From the Corn Laws to Your Mailbox , The MIT Press Log, 30 January 2007.
- ↑ «Prospectus» . The Economist. 5 August 1843.
- ↑ «The many paradoxes of broadband» . firstmonday.org. This scholarly paper was written in 1952.
- ↑ «About us». The Economist.
- ↑ «The Economist Launches New China Section Արխիվացված 2012-02-01 Wayback Machine». Asian Media Journal.
- ↑ «Globalisation: The redistribution of hope». The Economist. 16 December 2010.
- ↑ George Monbiot (11 January 2005). «George Monbiot, Punitive — and it works» . The Guardian.
- ↑ Emmot, Bill (8 December 2000). «Time for a referendum on the monarchy» . Comment (London)
- ↑ Marx, Karl (1852). The Eighteenth Brumaire of Louis Bonaparte
- ↑ «Let them wed», cover article on 4 January 1996
- ↑ How to stop the drug wars Արխիվացված 2016-05-16 Portuguese Web Archive, cover article on 7 March 2009. The newspaper calls legalisation «the least bad solution».
- ↑ «Tax reform in America: A simple bare necessity» . The Economist.
- ↑ «Smoking and public health: Breathe easy» . The Economist. 10 June 2010.
- ↑ Spare The Rod, Say Some , The Economist, 31 May 2008
- ↑ «Lexington: Reflections on Virginia Tech» . The Economist. 8 April 2009.
- ↑ «The Economist backs the Conservatives» , The Guardian (PA report), 29 April 2010
- ↑ «Report of Rome anti-war demo on Saturday 24th with photos». Independent Media Center.
- ↑ «Cristina in the land of make believe» . The Economist. 1 May 2008.
- ↑ «Resign Rumsfeld» . The Economist. 6 May 2004.
- ↑ «Mugged by reality» Արխիվացված 2008-04-16 Wayback Machine . The Economist. 22 March 2007.
- ↑ «The incompetent or the incoherent?» . The Economist. 28 October 2004.
- ↑ «Our American Endorsement. Which one?» . The Economist. 3 November 2012.
- ↑ «About us» . The Economist.
- ↑ «'Economist' Magazine Wins American Readers» . NPR. 8 March 2006. Retrieved 27 December 2006.
- ↑ «The Economist style guide» . The Economist.
- ↑ Great expectations—the social sciences in Great Britain . Commission on the Social Sciences. 2004. p. 88. ISBN 978-0-7658-0849-3.
- ↑ Inconvenient truths in Singapore Արխիվացված 2006-12-29 Wayback Machine. Asia Times.
- ↑ Censorship in India. // The Economist. — 7 December 2010.
- ↑ Iran bans The Economist over map. // The Jerusalem Post.
- ↑ 32,0 32,1 Guardian and RFI correspondent risks two years in jail. Reporters Without Borders.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամսագրի պաշտոնական կայք Արխիվացված 2007-08-10 Wayback Machine(անգլ.)
- The Economist Group(անգլ.)
- ebusinessforum Մաս Economist Intelligence Unit։ Содержит бесплатные статьи журнала The Economist(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Economist» հոդվածին։ |