Մերանո
Մերանո (իտալ.՝ Merano), քաղաք հյուսիսային Իտալիայում, գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում՝ Բոլցանո գավառում։ Մակերեսով երկրորդ ամենամեծ քաղաքն է Բոլցանո ինքնավար գավառում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մերանո | |||||
ֆր.՝ Meran | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Բոլցանո | ||||
Առաջին հիշատակում | 857[1] | ||||
Մակերես | 26,34 կմ² | ||||
ԲԾՄ | 325±1 մետր | ||||
Բնակչություն | ▲41 071 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0473 | ||||
Փոստային դասիչ | 39012 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BZ | ||||
Պաշտոնական կայք | comune.merano.bz.it | ||||
| |||||
Քաղաքը տեղակայված է Ալպիական հովտում, շրջապատված գագաթներով, որոնց բարձրությունը հասնում է 3335 մ, լավ հայտնի է իր սպա առողջարանների, մաքուր օդի և մեղմ կլիմայի շնորհիվ։
Բնակավայրի բարեխոս սուրբը համարվում է Սուրբ Նիկոլայը։ Բարեխոսի տոնը նշվում է դեկտեմբերի 7-ին։
Բնակչություն
խմբագրելԱզգային կազմ (2001 թվականի տվյալներով) |
70,00 % ավստրիացիներ |
26,00 % իտալացիներ | |
04,00 % լադիներ |
Պատմություն
խմբագրելՀամաձայն հնագիտական տվյալների Մերանո հովիտը բնակեցված է եղել մ. թ. ա. 3-րդ հազարամյակում։ Մ. թ. ա. 15 թվականին այս տարածքը մտել է Հռոմեական Հանրապետության կազմի մեջ։ Հռոմեացիները այստեղ հիմնել են՝ Կաստրում Մայենսի ռազմական ճամբարը, որից էլ հետագայում առաջացել է Մերան քաղաքը։
Միջնադարում Մերանը մտել է Տիրոլի կոմսության կազմի մեջ, և Տիրոլ ամրոցից էլ ստացել է իր անվանումը։ Մերանը հանդիսանում է այս հանրապետության մայրաքաղաքը։
13-րդ դարում Մերանը ստացել է քաղաքի կարգավիճակ։ Մերանը Տրիոլի այլ տարածքների հետ հարյուրամյակներ շարունակ մտել է Ավստրիայի միապետություն կազմի մեջ։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերանը հյուսիսային Տիրոլի մյուս տարածքների հետ միասին միացվել է Իտալիային։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմաներեն լեզվով սկսեցին խոսել բնակչության մեծ մասը։ Մերանը դարձավ այս շրջանի խոշոր զբոսաշրջության տարածաշրջաններից մեկը։ 1981 թվականին Մերանոյում տեղի ունեցավ շախմատի աշխարհի առաջնության կարևոր հանդիպումներից մեկը՝ Անատոլի Կարպովի և Վիկտոր Կորրնոյի միջև։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Հին քաղաքը Լաուբենգասե փողոցում
- Սուրբ Նիկոլայի կաթոլիկ եկեղեցին
- Կուրզալ[3]
- Տրաուտմաննսդորֆի բուսաբանական այգին[4]
- Զբոսաշրջության թանգարան[5]
- Կանանց թանգարան[6]
- Արվեստի թանգարան[7]
- Ձիարշավարան[8]
Քաղաքից ոչ հեռու տեղակայված է Տիրոլի հին ամրոցը։
Եղբայր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ Das Kurhaus Meran
- ↑ The Gardens of Trauttmansdorff Castle — Merano/South Tyrol/Italy
- ↑ (Touriseum)
- ↑ «(Frauenmuseum / Museo della Donna)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ (kunst Meran / Merano arte)
- ↑ (Pferderennplatz Meran / Ippodromo di Merano)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերանո» հոդվածին։ |