Ֆելիքս Բաումգարտներ (գերմ.՝ Felix Baumgartner, ապրիլի 20, 1969(1969-04-20)[1][2][3], Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի պարաշյուտիստ, բեյսջամփեր։ Մեծ ճանաչում է ձեռք բերել վտանգավոր հնարքների կատարումով։ Նախկինում ծառայել է ավստրիական բանակում, որտեղ զբաղվել է անկարգելից թռիչքներով[4]։

Ֆելիքս Բաումգարտներ
գերմ.՝ Felix Baumgartner
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1969(1969-04-20)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունskydiver, ռազմական գործիչ, ավտոարշավորդ, բռնցքամարտիկ և կասկադյոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքfelixbaumgartner.com
 Felix Baumgartner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 20-ին։ 1999 թվականին սահմանել է համաշխարհային ռեկորդ` անկարգելով կատարելով ամենաբարձր թռիչքը, երբ թռել է Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում գտնվող Պետրոնաս աշտարակներից։ 2003 թվականի հուլիսի 31-ին Բաումգարտները դարձել է առաջին մարդը, որ թռել է ողջ Լա Մանշի վրայով հատուկ այդ թռիչքի համար պատրաստված ածխածնային հյուսվածքներով թևերով[5][6]։

Բաումգարտները համաշխարհային ռեկորդ է սահմանել նաև բեյսջամփինգում ամենացածր թռիչքով, երբ 29 մ բարձրությունից թռել է Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանի ձեռքից[7]։

Նա դարձել է առաջին մարդը, ով թռել է Միյոյի ուղանցույցից (Ֆրանսիա) 2004 թվականի հունիսի 27-ին, և առաջին մարդը, ով թռել է Turning Torso շինությունից (Մալմյո, Շվեդիա) 2006 թվականի օգոստոսի 18-ին[8]։

2007 թվականի դեկտեմբերի 12-ին նա դարձել է առաջին մարդը, ով թռել է 90-րդ հարկից այդ ժամանակի աշխարհում ամենաբարձր շինությունից` Թայբեյ 101-ից (Թայբեյ, Թայվան)[9]։

2012 թվականին ԶԼՄ-ները հայտնում են նրա նոր թռիչքների մասին[10][11]։

Բաումգարտներն առարկում է, երբ իրեն անվանում են «ադրենալինային թմրամոլ», նա իրեն համարում է մարդ, ով «պարզապես սիրում է դժվար առաջադրանքներ»[12]։

Red Bull Stratos խմբագրել

 
Պատվո սալիկ Վիեննայի Հաղթողների փողոցում` Ֆելիքս Բաումգարտների ստորագրությամբ

1988 թվականից Բաումգարտները համագործակցում է Red Bull Stratos ընկերության հետ[4]։ 2010 թվականի հունվարին հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ նա համաձայնագիր է կնքել ընկերության հետ և պատրաստվում է պարաշյուտով թռչել 36.6 կմ բարձրությունից, ինչը հաջողության դեպքում կհաղթահարի ձայնային արգելքը[13][14][15][16]։ Կոստյումով ու սաղավարտով բազմաթիվ մարզումների ժամանակ Ֆելիքսը կլաուստրոֆոբիա է զգացել. մարզական հոգեբանի և այլ մասնագետների օգնությամբ նա հաղթահարել է այդ զգացումը[17]։

Առաջին թռիչքը պետք է կայանար հոկտեմբերի 8-ին, սակայն եղանակային պայմաններից ելնելով` այն տեղափոխել են 2012 թվականի հոկտեմբերի 14-ին։

2012 թվականի հոկտեմբերի 14-ին հաջողությամբ կայացել է Red Bull Stratos-ի թռիչքը 39 կմ բարձրությունից[18][19]։ Ճշգրտված տվյալներով, որ ներկայացնում է Die Welt թերթը, թռիչքը կայացել է 38.969.4 մ բարձրությունից[20]։ Պարաշյուտիստը բարեհաջող վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուել բնակավայրի մոտակայքում[21]։

Այդ իրադարձության ժամանակ գրանցվել են Բաումգարտների չորս նոր ռեկորդներ ևս` ամենաբարձր թռիչքը անկարգելով, ազատ անկման ամենամեծ տարածությունը, ամենաբարձր թռիչքը ստրատոստատով և ազատ անկման ամենամեծ արագությունը, որ գերազանցել է ձայնի արագությանը` կազմելով 1357.6 կմ/ժ[22]։ Ազատ անկման ժամանակ մարզիկը գտնվել է 36.402.6 մ բարձրության վրա, ազատ անկման ժամանակը կազմել է 4 րոպե 36 վայրկյան։ Երկարատև ազատ անկման ռեկորդը պահպանվել է. 4 րոպե 36 վայրկյան անկումը կայունացնող պարաշյուտի կիրառմամբ կրկնել է ամերիկացի օդաչու Ջոզեֆ Կիտինգերը, ով այս անգամ օգնում էր Բաումգարտներին թռիչքի նախապատրաստման ժամանակ[20][23][24][25][26][27]։ Մինչև Ֆելիքսի թռիչքը ազատ անկման պաշտոնական ռեկորդը եղել է 24.500 մ, որը Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի տարբերակով պատկանել է ԽՍՀՄ հերոս Եվգենի Անդրեևին։ 2013 թվականի փետրվարի 22-ին Միջազգային ավիացիոն ֆեդերացիան չեղարկել է երեք պաշտոնական աշխարհի ռեկորդ` բարձրության թռիչք` 38969.4 մ, ազատ անկման տարածություն` 36402.6 մ և անկման արագություն` 1357.6 կմ/ժ[28]։ Բոլոր ռեկորդները գրանցվել են Ֆելիքս Բաումգարտների հաշվին։ Թռիչքը եթեր է թողարկվել YouTube-ով, ինչին հետևել է մոտ 8 միլիոն մարդ[29][30]։ Բարձրության ռեկորդը գոյատևել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 25-ը և գերազանցվել է Google ընկերության թոփ-մենեջեր Ալան Յուստասի կողմից, ով ցատկել է 41.420 մ բարձրությունից[31]։ Վերջինիս ազատ անկման տարածությունը` 37.617 մ, նույնպես մեծ է Բաումգարտների ռեկորդից։ Սակայն հավանաբար այն պատճառով, որ Յուստասն օգտագործել է կայունացնող անկարգել, անկման տարածությունը և ուղղահայաց արագությունը (1321 կմ/ժ) Միջազգային ավիացիոն ֆեդերացիան այլ կատեգորիայում է առանձնացրել։

Դատվածություն խմբագրել

2010 թվականին Բաումգարտները, խառնվելով հունական բեռնատարի և գերմանական պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենայի վարորդների վիճաբանությանը, հարված է հասցրել բեռնատարի վարորդին։ 2012 թվականի ապրիլին առաջին ատյանի դատարանը Բաումգարտներին մեղավոր է ճանաչել մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին Զալցբուրգի դատարանը չեղարկել է բողոքարկումը` հաստատելով դատավճիռը, որի համաձայն Բաումգարտները տուժածին պետք է վճարեր 1.500 եվրո։ 2012 թվականի նոյեմբերի 6-ից հինգ տարվա ընթացքում Ֆելիքսը դատվածություն ունեցող մարդկանց պաշտոնական ցուցակում է եղել[32]։

Անձնական կյանք խմբագրել

Հաջող վայրէջքից հետո Բաումգարտները հայտնել է, որ շուտով ամուսնանալու է, իսկ պրոֆեսիոնալ ծրագրերը կապված կլինեն լեռնափրկարարի մասնագիտության հետ[27]։

Ֆելիքսն ապրում է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում։ Նա նաև կոմերցիոն ուղղաթիռի օդաչուի մասնագիտություն ունի։ Հետաքրքրված է լեռնագնացությամբ, բոքսով, մոտոկրոսով, ուղղաթիռներով ու ռալիով[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 «Felix Baumgartner» (անգլերեն). redbull.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Felix Baumgartner Leaps off the Taipei 101 Tower» (անգլերեն). felixbaumgartner.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «Birdman Flies Atair Parachutes Across English Channel» (անգլերեն). prweb.com. 2003 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. Dittrich, Luke (2010 թ․ հուլիսի 14). «The Man Who Would Fall to Earth» (անգլերեն). Esquire. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին. «he leapt from the outstretched hand of O Cristo Redentor, the ninety-eight-foot-tall statue that looms over Rio de Janeiro. …the final product was … a world record — lowest BASE jump ever»
  8. «Pr-jippo kan sluta med åtal» (հյուսիսային սաամի). 2006 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «Extreme Felix Baumgartner jumping off Taipei 101» (անգլերեն). YouTube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. ««Бесстрашный Феликс» совершил прыжок с парашютом из стратосферы с высоты 29 км (ВИДЕО)». newsru.com. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. «Ветер помешал отважному скайдайверу побить рекорд скорости свободного падения». newsru.com. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  12. «Феликс Баумгартнер сегодня, во вторник вечером, прыгнет с высоты 23 км». dobrydenmedia.ru. 2012 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  13. Charles Q Choi (2010 թ․ հունվարի 22). «'Space diver' to attempt first supersonic freefall» (անգլերեն). New Scientist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  14. «Man to Break Sound Barrier Jumping from Edge of Space» (անգլերեն). Gizmodo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
  15. Tony Paterson (2010 թ․ հունվարի 25). «Faster than the speed of sound: the man who falls to earth». The Independent (անգլերեն). London. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  16. Quain, John R. (2010 թ․ ապրիլի 11). «Daredevil to Plunge From Outer Space in Supersonic Suit» (անգլերեն). Fox News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. Tierney, John (2012 թ․ հոկտեմբերի 14). «Felix Baumgartner Was Just Thinking About Coming Home» (անգլերեն). NYTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  18. «14 Oct 2012 19:29» (անգլերեն). Red Bull Stratos. 2012 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  19. «Skydiver Baumgartner lands safely on Earth after supersonic record» (անգլերեն). guardian.co.uk. 2012 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  20. 20,0 20,1 Mit Baumgartner schafft YouTube die «Mondlandung»
  21. «Австрийский парашютист не заметил, как преодолел скорость звука». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  22. «Red Bull Stratos- Felix Baumgartner hatte 169 Puls bei 1.357 km/h». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Прыжок на Землю из стратосферы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  24. «Полёты на краю Земли». lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին.
  25. «Fact Sheets : Excelsior Gondola» (անգլերեն). National Museum of the USAF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  26. «Joseph Kittinger». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  27. 27,0 27,1 «Бесстрашный Феликс мог погибнуть в сверхзвуковом прыжке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին.
  28. «Baumgartner's Records Ratified by FAI!». FAI official site. 2013 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  29. «Феликс Баумгартнер совершил прыжок из стратосферы». // infosmi.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  30. Иван Загорский. (15.10.2012). «Четыре минуты гиперзвука: австрийский парашютист прыгнул из стратосферы». // vesti.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  31. Замглавы Google совершил рекордный прыжок из стратосферы
  32. Баумгартнер, совершивший прыжок из стратосферы, признан виновным в нанесении телесных повреждений // ИТАР-ТАСС. — 6 ноября 2012.(Ստուգված է 6 Նոյեմբերի 2012)
  33. «About Felix». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Բաումգարտներ» հոդվածին։

շ