Գեորգ Թրակլ (գերմ.՝ Georg Trakl, փետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2][3][…], Զալցբուրգ, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 3, 1914(1914-11-03)[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի բանաստեղծ։

Գեորգ Թրակլ
Georg Trakl
Ծնվել էփետրվարի 3, 1887(1887-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրԶալցբուրգ, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանվել էնոյեմբերի 3, 1914(1914-11-03)[1][2][3][…] (27 տարեկան)
Վախճանի վայրԿրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանNeuer Friedhof Mühlau[5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և դեղագործ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Akademisches Gymnasium Salzburg? (1905)
Ժանրերպոեզիա և պիես
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներGrodek?
Изображение автографа
Կայքgeorgtrakl.de
 Georg Trakl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

  • 1887 - Ծնվել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Նա մետաղի վաճառական Թոբիս Թրակլի և Մարիա Թրակլի վեց երեխաներից չորրորդն էր։
  • 1892 - Օգոստոսի 8-ին ծնվում է Գեորգ Թրակլի սիրելի քույրը՝ Գրետան (Margareta Trakl)։ Սեպտեմբերից այցելում է կաթոլիկական վարժարան։
  • 1896 - Ողջ կյանքի ընթացքում ձգվող բարեկամության սկիզբը Էդհարդտ Բուշբեքի հետ։
  • 1897 - Սեպտեմբերին մտնում է զալցբուրգյան համալսարանի քաղաքային հումանիտար գիմնազիա։
  • 1900 - Կրկնում է չորրորդ դասարանը լատիներենի և մաթեմատիկայի անբավարար իմացության պատճառով։ Դաշնամուրի դասեր է առնում կոմպոզիտոր Ավգուստ Բրունետտի-Պիզանոյի մոտ։ Բուռն սեր երաժշտական ռոմանտիզմի հանդեպ. Շոպեն, Ֆերենց Լիստ, ռուս ռոմանտիկներ, հետագայում՝ Վագներ։
  • 1904 - Բանաստեղծական գործունեության սկիզբը։ Լենաուի, Շառլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Գեորգեի, Հոֆմանսթալի ազդեցությամբ ծնվում են առաջին բանաստեղծությունները։ Համախոհերի հետ հիմնում է բանաստեղծական «Ապոլլոն» (հետագայում՝ «Միներվա») միությունը։ Սկսվում է Ֆրիդրիխ Նիցշեի և Ֆեոդոր Դոստոևսկու պաշտամունքը։ Քլորոֆորմի առաջին ներարկումը։
  • 1909 - Մեծ մասամբ Վիեննայում է, երբեմն Զալցբուրգում։ Քննություններ է հանձնում։ Վերականգնում է բանաստեղծությամբ զբաղվելը, - Ես իմ ետևից օրհնյալ օրեր եմ թողել՝ այդ առթիվ գրում է Բուշբեքին։ Սեպտեմբերից Գրետե Թրակլը աշակերտուհի է Վիեննայի երաժշտական ակադեմիայում։ Հոկտեմբերի 17-ին լույս է տեսնում բանաստեղծությունների առաջին շարքը մայրաքաղաքի օրաթերթերից մեկում՝ «Նոր վիեննական հանդես»-ում։
  • 1910 - Հունիսի 18-ին մահանում է հայրը։ Ավարտական քննություններ։ Թրակլը դեղագործության մագիստրոսի աստիճան է հայցում։ Գրետե Թրակլը տեղափոխվում է Բեռլին։ Բանաստեղծը խոստովանում է իր հստակ ռիթմերի և պատկերների դժոխային քաոսը հաղթահարելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Գեորգ Թրակլը զինվորական անձնակազմի միամյա կամավոր ծառայության է մտնում Վիեննայի 2-րդ առողջապահական վարչությունում։
  • 1911 - Ծառայության է անցնում Իննսբրուքում։ Սկսվում են ծանր ընկճվածության նոպաները։ Հոկտեմբերից մինչև դեկտեմբեր՝ զալցբուրգյան մի դեղատան աշխատակից։ Շփումներ տեղի գրական և արվեստագիտական խմբակների անդամների հետ։ Հարբեցողության նոպաներ։ Նյութական դժվարություններ։
  • 1912 - Ծառայողական անկայուն վիճակ։ Բարեկամներից Ռոբերտ Մյուլլերը նրան հանձնարարում է իննսբրուքյան կիսամյա «Բրեններ» հանդեսի հրատարակչին՝ Լուդվիգ ֆոն Ֆիքերին։ Հուլիսի 17-ին Գրետե Թրակլը ամուսնանում է բեռլինյան մի գրավաճառի հետ։ Ընկերները փորձում են բանաստեղծի հասուն ստեղծագործություններից մի ժողովածու հրատարակել։ Բանաստեղծական մեծ մտահղացումներ, Ֆրիդրիխ Հյոլդեռլինի հզոր ազդեցության սկիզբը։ Ծնվում է «Հելիան»-ը։ Վիեննայում հանդիպում է Կարլ Կրաուսին և Օսկար Կոկոշկային։ Ծառայողական խիստ կարճատև ժամանակահատվածներ։
  • 1913 - Զինվորական ծառայությունից հրաժարականի դիմում է գրում։ Վերադառնում է Իննսբրուք, Զալցբուրգ։ Հրատարակիչ Ալբերտ Լանգենը մերժում է նրա բանաստեղծությունները։ Այդ դժվար պահին նրան հովանավորում է Լ. ֆոն Ֆիքերը։ Ֆրանց Վերֆելի ընտրությամբ՝ բանաստեղծությունների սեղմ մի շարք Կուրտ Վոլֆի հրատարակչությունում։ Ուղևորվում է Վենետիկ։ «Բրեններ»-ում լույս են տեսնում մի քանի բանաստեղծություններ։ Ծանր հոգեկան ճգնաժամ. Իմ կյանքը մի քանի օր շարունակ փշրված է, և այժմ մնում է լոկ անասելի մի ցավ։ Իննսբրուքում կազմակերպվում է Թրակլի բանաստեղծությունների ընթերցման երեկո։
  • 1914 - Սկսում է աշխատել «Սեբաստիանը երազում» ժողովածուն կազմելու վրա։ Մարտին ուղևորվում է Բեռլին՝ հանդիպելու ծանր հիվանդացած քրոջը՝ Գրետեին։ Այնտեղ հանդիպում է Էլզե Լասկեր-Շյուլլերին։ Իննսբրուք է վերադառնում կատարյալ քայքայված վիճակում։ Նկարում է իր ինքնադիմանկարը։ Ապրիլի կեսերին Իննսբրուքում հանդիպում է Թեոդոր Դյուբլերին։ Հունիսի և հոկտեմբերի միջև գրվում են վերջին յոթ բանաստեղծությունները։ Լ. ֆոն Ֆիքերը անհայտ մի մեկենասի (հետագայում կպարզվի նրա անունը՝ Լուդվիգ Վիտգենշտայն) տրամադրած դրամական օգնությունից 20000 կրոն է բաժին հանում Թրակլին։ Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Սերբիային։ Թրակլը իբրև դեղագործ-ծառայող՝ իննսբրուքյան մի սանիտարական խմբի հետ մեկնում է ռազմադաշտ։ Գրոդեկի մոտ ընկերների ջանքերով կանխվում է նրա ինքնասպանության փորձը։ Հոկտեմբերի կեսերին բանաստեղծը իր հոգեկան վիճակի պատճառով գործուղվում է Կրակով։ Հոկտեմբերի 25-ին Ֆիքերը այցելում է Թրակլին կրակովյան կայազորի հոգեբուժական բաժանմունքում։ Ընկերոջն են հանձնվում երկու վերջին բանաստեղծությունները՝ «Ողբ»-ը և «Գրոդեկ»-ը։ Նոյեմբերի 3-ին երեկոյան մեռնում է կոկայինի մեծ չափաբաժնից։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունենում թաղումը Կրակովում, Ռակովիչյան գերեզմանատանը։
  • 1925 - Բանաստեղծի աճյունը տեղափոխվում է Տիրոլ։ Վերաթաղվում է Իննսբրուքի մերձ գերեզմանատանը[6]։,

Գեորգ Թրակլը հայերեն խմբագրել

  • Գեորգ Թրակլ, Բանաստեղծություններ, Երևան, Ի.Կ.Կ հրատ., 2007, 334 էջ։ Թարգմանությունը գերմաներենից և ծանոթագրությունները՝ Հակոբ Մովսեսի։ Գրքում զետեղված են նաև Հակոբ Մովսեսի «Գեորգ Թրակլ.Օտարականը, բանաստեղծը» առաջաբանը (3-31 էջեր), Մարտին Հայդեգերի Թրակլի ստեղծագործություններին նվիրված «Լեզուն» (218-245 էջեր) և «Խոսքը բանաստեղծության մեջ» (246-303 էջեր) էսսեները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Find A Grave — 1996.
  6. Գեորգ Թրակլ (2007). Բանաստեղծություններ. Երևան: Ի.Կ.Կ. էջ 319-324.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Թրակլ» հոդվածին։