11-րդ դար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
11-րդ դար 1001-ից 1100 թվականն ընկած շրջան՝ Հուլյան օրացույցով և 2-րդ հազարամյակի առաջին դարը:
Եվրոպայի պատմության մեջ այս շրջանը համարվում է Բարձր միջնադարի սկիզբ:
Բյուզանդիայի վերելքից հետո հանկարծակի այն սկսեց անկում ապրել և նորմանները սկսեցին հզորանալ և վերահսկել Եվրոպայի մեծ մասը: Եվրոպայում նշանակալի ազդեցություն ձեռք բերեցին ազդեցիկ Հռոմի պապերը: Հյուսիսային Իտալիայում աճեց քաղաքային բնակչության թիվը, որը խթանեց վաղ կազմակերված կապիտալիզմի առաջացմանը: Արևելյան Եվրոպայում Կիևյան Ռուսիայի համար ոսկե դարաշրջան էր:
Սուն դինաստիայում և դասական իսլամական աշխարհում այս դարաշրջանում զարգացավ դասական չինական և իսլամական գիտությունը, փիլիսոփայությունը, տեխնոլոգիան և գրականությունը:
Չոլա դարաշրջանի Հնդկաստանը և Ֆաթիմյան դարաշրջանի Եգիպտոսը մեծացրեցին իրենց ռազմական ներուժը և ձեռք բերեցին միջազգային ազդեցություն: Արևմտյան Չալուկիա կայսրությունը (Չոլայի թշնամին) նույնպես հզորացավ հարյուրամյակի վերջում:
Այս հարյուրամյակում թյուրք Սելջուկները հզորացան Արևմտյան Ասիայում մասնատված Աբբասյանների տարածքներում: Հարյուրամյակի վերջում սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը: