Զալցբուրգի տաճար (գերմ.՝ Salzburger Dom), հռոմեական կաթոլիկ եկեղեցու տաճար Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում:

Զալցբուրգի տաճար
Salzburg Cathedral 1.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, Catholic parish church?, պատմության հուշարձան և մշակութային արժեք
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԶալցբուրգ[1][2] և Ecclesiastical province of Salzburg?
ՀասցեDomplatz 1a[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Salzburg?
Կազմված էPipe organs of Salzburg Cathedral?
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածRupert of Salzburg?
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետSantino Solari?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված8-րդ դար
Շինանյութաղյուս
salzburger-dom.at/salzburger-dom/default.asp

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Տաճարը նվիրված է սուրբ Ռուպերտին և Վիրգիլիոս Զալցբուրգցուն (Սուրբ Վիրգիլիոս): Այն գտնվում է Զալցբուրգի պատմական կենտրոնում՝ նրա հյուսիսային մասում՝ Զալցախ գետի մոտ: Ներկայիս կառույցը բարոկկո ոճի է, ունի 101 մ երկարություն, 45 մ լայնություն: Գմբեթի բարձրությունը 79 մ է, աշտարակի բարձրությունը՝ 81 մ: Տաճարն ունի 11 խորան, 5 երգեհոն և բազմաթիվ զանգեր, որոնցից ամենահները ձուլվել են 16-17-րդ դարերում: Գլխավոր երգեհոնը, որը կառուցվել էր 1703 թվականին, 1988 թվականին փոխարինվել է նոր գործիքով, որն արտադրվել է Շվեյցարիայում: Տաճարն ունի 900 նստատեղ: Միաժամանակ տաճարում կարող են գտնվել 10.000 մարդ:

ՊատմությունԽմբագրել

 
Տաճարի խորան

774 թվականի սեպտեմբերի 25-ին եպիսկոպոս Վիրգիլիոս Զալցբուրգցին օծել է ներկայիս տաճարի տեղում կանգնած առաջին քրիստոնեական տաճարը, որը կառուցված է եղել ռոմանական ոճով: 1167 թվականի ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Զալցբուրգը, այդ թվում և տաճարը, կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի հրամանով այրել է կոմս Ֆոն Պլայնը այն բանի համար, որ արքեպիսկոպոս Կոնրադ II ֆոն Բաբենբերգ արքեպիսկոպոսը հրաժարվել է ճանաչել Ֆրիդրիխի առաջադրած հակապապ Վիկտոր IV-ին:

Տաճարը կրկին վերականգնվել է արքեպիսկոպոս Կոնրադ III Վիտելսբախի կողմից, սակայն այրվել 1312 թվականին: Վերջին հրդեհի ժամանակ կրակն այնքան ուժեղ է եղել, որ եկեղեցու զանգերը հալվել են: 1598 թվականի չորրորդ հրդեհից հետո արքեպիսկոպոս Վոլֆդիտրիխ ֆոն Ռայտենաուի հրամանով եկեղեցու վնասված հին շենքը մերձակա 55 տների հետ քանդվել է, և նրա տեղում Վինչենցո Սկամոցիի նախագծով 1614 թվականին հիմնադրվել է նոր եկեղեցի: Տաճարի նոր շենքն օծվել է 1628 թվականի սեպտեմբերին: Օծման այս տոնը որոշ պատմաբանների կարծիքով Զալցբուրգի գոյության ողջ ընթացքում ամենաշքեղ տոնակատարությունն է եղել: 1859 թվականին վերակառուցման աշխատանքների ժամանակ տաճարում նոր հրդեհ է բռնկվել:

1944 թվականի հոկտեմբերի 16-ին Զալցբուրգի տաճարը վնասվել է ամերիկյան բանակի կողմից Զալցբուրգի ռմբակոծման արդյունքում, քանդվել է տաճարի գմբեթը: Վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 1959 թվականին:

Տաճարին առնչվող հայտնի մարդիկԽմբագրել

  • Տաճարում է օծվել ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:
  • Տաճարում ծառայել է ուշ վերածննդի շրջանի կոմպոզիտոր, վաղ բարոկկոյի ժամանակաշրջանի կոմպոզիտոր Ստեֆանո Բերնարդինին:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Franz Fuhrmann: Salzburger Dom. 18. Auflage. Christliche Kunststätten Österreichs, Nr. 4. St. Peter, Salzburg 1999.
  • Ferdinand Grell: Das Salzburger Dombüchlein — zum 350-jährigen Bestand des Doms, geweiht von Paris Lodron am 25. September 1628. Verlag der Salzburger Druckerei, Salzburg 1978, ISBN 3-85338-125-1.
  • Johannes Neuhardt: Der Dom zu Salzburg: offizieller Führer des Domkapitels. Fotos: Kurt Gramer. 2. Auflage. Große Kunstführer, Nr. 78. Schnell & Steiner, Regensburg 1998, ISBN 3-7954-1139-4.

Արտաքին հղումներԽմբագրել