Ֆերդինանդ III (Տոսկանայի մեծ դուքս)

Տոսկանայի մեծ դուքս

Ֆերդինանդ III (իտալերեն՝ Ferdinando III d'Asburgo-Lorena, մայիսի 6, 1769(1769-05-06)[1][2][3][…], Ֆլորենցիա - հունիսի 18, 1824(1824-06-18)[1][2][4][…], Ֆլորենցիա), Տոսկանայի մեծ դուքս 1790-1801 և 1814-1824 թվականներին[5], Զալցբուրգի կուրֆյուրստ 1803-1806 թվականներին, Վյուրցբուրգի մեծ դուքս 1806-1814 թվականներին։

Ֆերդինանդ III
իտալերեն՝ Ferdinando III
Joseph Dorffmeister 002.jpg
Ֆերդինանդ III
Wappen Habsburg-Lothringen Schild.svg

Տոսկանայի մեծ դուքս
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 6, 1769(1769-05-06)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆլորենցիա
Վախճանի օր հունիսի 18, 1824(1824-06-18)[1][2][4][…] (55 տարեկան)
Վախճանի վայր Ֆլորենցիա
Թաղված Սան Լորենցո տաճար
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն Flag of France (1814–1830).svg Ֆրանսիա
Հայր Լեոպոլդ II, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր
Մայր Maria Luisa of Spain?
Ամուսին Princess Luisa of Naples and Sicily? և Princess Maria Ferdinanda of Saxony?
Զավակներ Leopold II, Grand Duke of Tuscany?, Մարիա Թերեզա Տոսկանացի, Archduke Franz Leopold, Hereditary Grand Duke of Tuscany?[2], Archduchess Maria Luisa of Austria?[2], Archduchess Carolina Ferdinanda of Austria?[2] և stillborn son Habsburg-Lorraine?
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Order of the Iron Crown, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ

ԿենսագրությունԽմբագրել

Ֆերդինանդը ծնվել է 1769 թվականի մայիսի 6-ին Ֆլորենցիայում՝ ազնվականական ընտանիքում։ Նա եղել է Սրբազան Հռոմեական կայսրության Լեոպոլդ II կայսեր և արքայադուստր Մարիա Լուիզա Իսպանացու երկրորդ որդին։ 1790 թվականին Ֆերդինանդոն հորից ժառանգում է Տոսկանայի մեծ դքսության գահը[6][7]։ Լինելով արվեստի սիրահար, նա մի քանի նոր ձեռքբերումներ է ավելացրել իր նախնիների հավաքածուին, այդ թվում Ռաֆայել Սանտիի «Մադոննա դել Գրանդուկա» կտավը։

Կառավարման երկրորդ կեսում Մեծ Բրիտանիայի դրդմամբ սրվում է Տոսկանայի հարաբերությունները զորեղացող Ֆրանսիայի հետ։ Պատճառն այն էր, որ 1796 թվականին Նապոլեոնի բանակը ներխուժել էր Տոսկանա, իսկ 1799 թվականին՝ գրավել այն։ Նա ղեկավարում է Տոսկանան մինչև 1801 թվականը, որից հետո Նապոլեոնն այն միացնում է իր ստեղծած հսկայածավալ կայսրությանը։ Որպես փոխհատուցում՝ Ֆերդինանդը ստանում է Զալցբուրգի մեծ դքսության տարածքը։

1805 թվականին կնքվում է Պրեսբուրգի հաշտության պայմանագիրը, որի համաձայն Ֆերդինանդը ստիպված է լինում զիջել Զալցբուրգը՝ դրա դիմաց ստանալով Վյուրցբուրգի մեծ դքսության տիրույթները։ 1814 թվականի Նապոլեոնի վարչակարգի անկումից հետո Ֆերդինանդը կարողանում է վերադարձնել Տոսկանան։

Ֆերդինանդ դուքսը մահանում է 1824 թվականին Ֆլորենցիայում։ Նրան հաջորդում է որդին՝ Լեոպոլդը։

ԸնտանիքԽմբագրել

1790 թվականին Ֆերդինանդն ամուսնանում է Լուիզա Մարիա Ամալիա Բուրբոն-Սիցիլիացու հետ։ Նրանք ունենում են երկու դուստր և հինգ որդի։ Դստրերն են՝ Ֆերդինանդա I և Մարիա Կարոլինա, իսկ որդիները հինգն են՝

  • Կարոլինա Ֆերդինանդ Թերեզա (1793-1802)
  • Ֆրանցիսկ Լեոպոլդ (1794-1800)
  • Լեոպոլդ II (1797-1870), Տոսկանայի մեծ դուքս
  • Մարիա Լուիզա Յոզեֆա (1799-1857)
  • Մարիա Թերեզա (1801-1855), Սարդինիայի արքա Կառլ Ալբերտի կինը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Wurzbach D. C. v. Toscana, Ferdinand III. Joseph Johann Baptist Großherzog (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 46. — S. 172.
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 195.
  5. Baines Edward (1817)։ History of the Wars of the French Revolution։ London: Longman, Hurst, et al։ էջ 136։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011 
  6. Gilman Daniel Coit, ed. (1905)։ «Ferdinand III (1769–1824)»։ The New International Encyclopædia 7։ New York: Dodd, Mead։ էջ 539։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011 
  7. Chisholm Hugh, ed. (1910)։ «Ferdinand III (1769–1824)»։ Encyclopædia Britannica 10։ New York: Encyclopædia Britannica Co.։ էջ 268։ Վերցված է հոկտեմբերի 7, 2011 

ԳրականությունԽմբագրել

  • Constantin von Wurzbach։ Habsburg, Ferdinand III. (Großherzog von Toscana). In։ Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 6. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1860, S. 195–197 (Digitalisat).
  • Johannes Emmer։ Erzherzog Ferdinand III., Großherzog von Toscana, als Kurfürst von Salzburg, Berchtesgaden, Passau und Eichstädt, 1803–1806. Eine geschichtliche Studie. Dieter, Salzburg 1878.
  • Anton Chroust։ Geschichte des Großherzogtums Würzburg (1806–1814). Die äußere Politik des Großherzogtums. Becker, Würzburg 1932 (Veröffentlichungen der Gesellschaft für fränkische Geschichte. 9. Reihe։ Darstellungen aus der Fränkischen Geschichte 1, ISSN 0930-8342(չաշխատող հղում)).
Նախորդող՝
Պիետրո Լեոպոլդ I
Տոսկանայի մեծ դուքս
1790-1801
Հաջորդող՝
Լյուդովիկ I
Նախորդող՝
Էլիզա Բոնապարտ
Տոսկանայի մեծ դուքս
1814—1824
Հաջորդող՝
Լեոպոլդ II