Բացել գլխավոր ցանկը

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ

     Հիմնադիր անդամներ     Միացել են ավելի ուշ

ԵԽ անդամ երկրներ, Եվրոպայի տարածքում հիմնադրված ամենահին կազմակերպություններից մեկի անդամ երկրներ, որը ստեղծվել է 1949 թվականի մայիսի 5-ին: Եվրոպայի Խորհուրդը հիմնադրվել է եվրոպական 10 երկրների կողմից: Հունաստանը և Թուրքիան միացել են երեք ամիս անց, իսկ Իսլանդիան և Արևմտյան Գերմանիան՝ մեկ տարի անց: Ներկայումս ԵԽ-ին անդամակցում են 47 պետություններ: Վերջինը երկիրը, որը դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ Մոնտենեգրոն է:

Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ԵԽ անդամակցությունը բաց է եվրոպական բոլոր պետությունների համար, եթե նրանք ապահովում են ժողովրդավարական համապատասխան արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվրոպական գրեթե բոլոր պետությունները անդամակցում են Եվրոպայի Խորհրդին, բացառությամբ Բելառուսի, Վատիկանի և Ղազախստանի: Վերջինիս տարածքի մեծ մասը գտնվում է Կենտրոնական Ասիայում[1]: Բացի այդ, ԵԽ-ին չեն անդամակցում չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունները:

Բովանդակություն

ՑանկԽմբագրել

Դրոշ Զինանշան Պետություն[2] Մայրաքաղաք Անդամակցության տարեթիվ Ծանոթագրություններ
    Բելգիա Բրյուսել Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Դանիա Կոպենհագեն Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Ֆրանսիա Փարիզ Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Իռլանդիա Դուբլին Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Իտալիա Հռոմ Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Նիդերլանդներ Ամստերդամ Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Նորվեգիա Օսլո Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Շվեդիա Ստոկհոլմ Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Մեծ Բրիտանիա Լոնդոն Մայիսի 5, 1949 Հիմնադիր
    Հունաստան Աթենք Օգոստոսի 9, 1949 Սև գնդապետների իշխանության տարիներին (1967- 1974 թվականներ) հեռացվել է Խորհրդի կազմից:
  Թուրքիա Անկարա Օգոստոսի 9, 1949
    Իսլանդիա Ռեյկյավիկ Մարտի 7, 1950
    Գերմանիա Բեռլին Հուլիսի 13, 1950 Արևմտյան Գերմանիան և Սաարի պրոտեկտորատը 1950 թվականին դարձել են Խորհրդի ասոցացված անդամներ: Դաշնային հանրապետությունը խորհրդի լիիրավ անդամ է դարձել 1951 թվականին: Սաարը միացել է Դաշնային հանրապետությանը 1956 թվականին: Միասնական Գերմանիա պետությունը Խորհրդի անդամ է դարձել 1990 թվականին: Ընդ որում, Արևելյան Գերմանիան երբեք չի եղել Խորհրդի անդամ:
    Ավստրիա Վիեննա Ապրիլի 16, 1956
    Կիպրոս Նիկոսիա Մայիսի 24, 1961
    Շվեյցարիա Բեռն Մայիսի 6, 1963
    Մալթա Վալետա Ապրիլի 29, 1965
    Պորտուգալիա Լիսաբոն Սեպտեմբերի 22, 1976
    Իսպանիա Մադրիդ Նոյեմբերի 24, 1977
    Լիխտենշտայն Վադուց Նոյեմբերի 23, 1978
    Սան Մարինո Սան Մարինո Նոյեմբերի 16, 1988
    Ֆինլանդիա Հելսինկի Մայիսի 5, 1989
    Հունգարիա Բուդապեշտ Նոյեմբերի 6, 1990
    Լեհաստան Վարշավա Նոյեմբերի 26, 1991
    Բուլղարիա Սոֆիա Մայիսի 7, 1992
    Էստոնիա Տալլին Մայիսի 14, 1993
    Լիտվա Վիլնյուս Մայիսի 14, 1993
    Սլովենիա Լյուբլյանա Մայիսի 14, 1993
    Չեխիա Պրահա Հունիսի 30, 1993 1990 թվականի հունվարի 21-ից մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը Չեխոսլովակիայի կազմում եղել է ԵԽ անդամ:
    Սլովակիա Բրատիսլավա Հունիսի 30, 1993 1990 թվականի հունվարի 21-ից մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը Չեխոսլովակիայի կազմում եղել է ԵԽ անդամ:
    Ռումինիա Բուխարեստ Հոկտեմբերի 7, 1993
    Անդորա Անդորրա լա Վելյա Նոյեմբերի 10, 1994
    Լատվիա Ռիգա Փետրվարի 10, 1995
    Ալբանիա Տիրանա Հուլիսի 13, 1995
    Մոլդովա Քիշնև Հուլիսի 13, 1995
    Մակեդոնիա Սկոպյե Նոյեմբերի 9, 1995 Պաշտոնապես կոչվում է Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետություն[3]:
    Ուկրաինա Կիև Նոյեմբերի 9, 1995
    Ռուսաստան Մոսկվա Փետրվարի 28, 1996
    Խորվաթիա Զագրեբ Նոյեմբերի 6, 1996
    Վրաստան Թբիլիսի Ապրիլի 27, 1999
    Հայաստան Երևան Հունվարի 25, 2001
    Ադրբեջան Բաքու Հունվարի 25, 2001
    Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո Ապրիլի 24, 2002
    Սերբիա Բելգրադ Ապրիլի 3, 2003 2003-2007 թվականներին Սերբիայի և Չեռնոգորիայի կազմում եղել է ԵԽ անդամ[4]:
    Մոնակո Մոնակո Հոկտեմբերի 5, 2004
    Մոնտենեգրո Պոդգորիցա Մայիսի 11, 2007 2003-2007 թվականներին Սերբիայի և Չեռնոգորիայի կազմում եղել է ԵԽ անդամ:
 
Հուշադրամ, որը նվիրված է 2001 թվականին ԵԽ-ին ՀՀ անդամակցությանը

Անդամակցության հայտերԽմբագրել

ԵԽ կառույցներից մեկում՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, հատուկ հյուրի կարգավիճակը ստեղծվել է 1989 թվականին՝ որպես ժամանակավոր երևույթ՝ ԵԽ-ին անդամակցել ցանկացող երկրների համար` դառնալով նախնական կարգավիճակ, որին հաջորդում է լրիվ անդամակցության կարգավիճակը: Հատուկ հյուրի նպատակը ոչ եվրոպական երկրների ազգային խորհրդարանների հետ ավելի մոտ կապերի հաստատումն է՝ հնարավորություն տալով ազգային խորհրդարաններին ներկայացված լինելու և աշխատելու Վեհաժողովի հետ, հատկապես` խնդիրների համատեղ լուծման գործընթացում[5]:

Բելառուսը լրիվ անդամակցության հայտն ուղարկել է 1993 թվականի մարտի 12-ին: Բելառուսի խորհրդարանը Խորհրդարանական վեհաժողովում հատուկ հյուրի կարգավիճակ է ունեցել 1992 թվականի սեպտեմբերից մինչև 1997 թվականի հունվար ամիսը: Այդուհանդերձ, Բելառուսի խորհրդարանը զրկվեց Հատուկ հյուրի կարգավիճակից՝ 1996 թվականի նոյեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետևանքով, որով նախատեսում էր մահապատժի վերականգնումը: Սահմանադրական փոփոխությունները և հաջորդող խորհրդարանական ընտրությունները Եվրոպայի Խորհրդի կողմից ճանաչվեցին որպես հակաժողովրդավարական: ԵԽ-ն հայտարարեց, որ սահմանափակումներ կան ժողովրդավարական արժեքների վրա, ինչպես օրինակ` խոսքի ազատության: ԵԽ հայտարարության մեջ նաև նշված էր, որ Բելառուսում լրատվամիջոցները գտնվում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի հսկողության տակ: Բելառուսում սահմանադրական երկրորդ փոփոխությունը տեղի ունեցավ 2004 թվականի հոկտեմբերին, որը ԵԽ գնահատմամբ «չէր հարգում ժողովրդավարական նվազագույն չափանիշները և խաթարում իշխանության ճյուղերի բաժանման և օրենքի գերակայության սկբունքների կայուն գործունեությունը»[6]: 2009 թվականի հունիսին ԵԽԽՎ-ն հայտարարեց, որ Բելառուսի խորհրդարանի հատուկ հյուրի կարգավիճակը Վեհաժողովում կվերականգնվի միայն այն դեպքում, երբ երկրի կառավարությունը ձեռնարկի մահապատժի վերացման գործընթացը: 2018 թվականի դրությամբ գործընթացը դեռևս չի վերականգնվել[7]:

Ղազախստանը Վեհաժողովում Հատուկ հյուրի կարգավիճակի համար դիմել է 1999 թվականին: Վեհաժողովի եզրակացության մեջ նշված էր, որ Ղազախստանը կարող էր դիմել լրիվ անդամակցության համար, քանի որ երկրի տարածքը 4 %-ը՝ Ուրալ գետից արևմուտք ընկած տարածքները գտնվում են Եվրոպայում[8]: Սակայն Հատուկ հյուրի կարգավիճակ ստանալու համար երկիրը պետք է բարեփոխումներ իրականացնի, որոնք միտված կլինեն ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ղազախստանը Վեհաժողովի հետ փոխգործակցության համաձայնագիրը ստորագրել է 2004 թվականի ապրիլին: 2006 թվականի նոյեմբերին Ղազախստանի խորհրդարանը պաշտոնապես դիմել է Վեհաժողովին՝ Դիտորդի կարգավիճակ ստանալու համար, սակայն վերջինս չտրվեց Ղազախստանին, քանի որ երկիրը ԵԽ որդեգրած հիմնական արժեքների և սկզբունքների կրող չէր[5]: Երկիրը 2010 թվականի փետրվարի 24-ին վավերացրել է Եվրոպայի Խորհրդի մշակութային կոնվենցիան[9]: 2010 թվականի մարտի 15-16-ը պաշտոնական այցով Ղազախստան է մեկնել Եվրոպայի Խորհրդի խորհրդանական վեհաժողովի նախագահը[10], ով նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու կողմերը պետք է է՛լ ավելի խորացնեն երկկողմ հարաբերությունները: Այս այցը դարձավ Նազարբաևի կողմից առաջ քաշված «Ճանապարհ դեպի Եվրոպա» ծրագրի մի մասը, որի մասին Աստանայում 2008 թվականին հայտարարել էր Ղազախստանի նախագահը[11]: 2013 թվականի դեկտեմբերին ստորագրվել է «ԵԽ-Ղազախստան 2014-2015» գործընկերության միասնական հռչակագիրը, որի շրջանակներում ԵԽ-ն օգնելու էր Ղազախստանին արդիականացնելու դատական արդարադատության համակարգը[12][13]:

Կոսովոյի արտաքին գործերի նախարար Հաշիմ Տաչին 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Կոսովոն 2015 թվականի առաջին քառամսյակում նախատեսում է ԵԽ անդամակցության հայտ ներկայացնել[14]:

ԴիտորդներԽմբագրել

 
     10 հիմնադիր անդամներ     Միացել են ավելի ուշ     Պաշտոնական թեկնածուներ     Դիտորներ Խորհրդարանական Վեհաժողովում     Դիտորդներ Նախարարների կոմիտեում     Դիտորդներ Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական Վեհաժողովում

Դիտորդական կարգավիճակը սահմանված է ոչ եվրոպական ժողովրդավարությունների համար, որոնք նպատակամիտված են՝ օգնելու Եվրոպայի ողջ տարածքը ժողովրդավարացնելու գործընթացին[5]:

Կանադան, Ճապոնիան, Մեքսիկան, ԱՄՆ-ն և Վատիկանը Եվրոպայի Խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ և կարող են մասնակցել Նախարարների կոմիտեի և միջկառավարական բոլոր կոմիտեների աշխատանքներին: Նրանք կարող են կամավորական հիմունքներով ֆինանսավորել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը:

Կանադայի, Իսրայելի և Մեքսիկայի խորհրդարանները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ունեն դիտորդի կարգավիճակ: Նրանց պատվիրակությունները կարող են մասնակցել Վեհաժողովի նստաշրջաններին և կոմիտեների հանդիպումներին: Պաղեստինյան ազգային վարչության խորհրդարանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Վեհաժողովի՝ Մերձավոր Արևելքին վերաբերող քննարկումներին, իսկ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայացուցիչները՝ թուրք-կիպրոսյան հարցի քննարկումներին:

Բազմիցս քննադատվել են Ճապոնիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դիտորդի կարգավիճակ ունենալու հանգամանքը, քանի որ այս երկրներում ընդունված է մահապատիժը[15]: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչ է անում Միացյալ Նահանգներին և Ճապոնիային՝ չեղարկելու մահապատիժը, հակառակ դեպքում նրանք կզրկվեն դիտորդի կարգավիճակից: Խորհուրդը կողմ կքվեարկի Բելառուսի Հատուկ հյուրի կարգավիճակի վերականգնմանը, եթե այդ երկիրը օրենսդրորեն չեղարկի մահապատիժը:

ԳործընկերներԽմբագրել

2009 թվականի մայիսին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սահմանել է նոր կարգավիճակ ոչ անդամ երկրների խորհրդարանների հետ ինստիտուցիոնալ փոխգործակցության գործընթացում: Արդյունքում բարելավվելու էր գործընկերության կողմ հանդիսացող երկրներում և եվրոպական տարածքում ժողովրդավարացման գործընթացը և քաղաքական բանավեճերի կայուն գործընթացը[5]:

Նոր գործընթացը կոչվում է «Գործընկերություն հանուն ժողովրդավարության», և շահագրգիռ պետությունները կարող են ստանալ այս կարգավիճակը, եթե ընդունեն Եվրոպայի Խորհրդի կողմից սահմանված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են պլյուրալիստական ժողովրդավարությունը, օրենքի և իրավունքի գերիշխանությունը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Բացի այդ, ԵԽ-ն կոչ է անում բացառել ցանկացած տիպի խտրականություն, վերացնել մահապատիժը, կազմակերպել և անցկացնել ազատ և արդար ընտրություններ, դառնալ ԵԽ գործընկերության հավատարիմ կողմ, օգտագործել ԵԽ փորձը, իրավական դաշտը կարգավորել Վենետիկի հանձնաժողովի անմիջական օգնության միջոցով[5]:

Եվրոպայի Խորհուրդը ոչ ԵԽ անդամ միջերկրածովյան երկրների, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության համար ընդունել է երկխոսությունների քաղաքականություններ, որոնք հիմնված են մարդու համընդհանուր իրավունքների վրա: Քաղաքականությունների ընդունումից հետո Վեհաժողովը աշխատանքային կապեր է հաստատել հարևան տարածաշրջանների երկրների խորհրդարանների հետ, որոնց մի մասը ունեն նաև դիտորդի կարգավիճակ, ինչպես օրինակ Ալժիրը, Ղազախստանը, Մարոկկոն, Թունիսը, Պաղեստինը: Այս երկրների խորհրդարանների մեծ մասը ցանկանում է ընդլայնել իրենց կարգավիճակը ԵԽ-ի հետ փոխգործակցության համատեքստում և հաստատել հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն կայուն փոխգործակցության վրա: Սկսած 1994 թվականից, ԵԽ-ին հարակից երկրների խորհրդարանները հնարավորություն ունեն կնքելու համագործակցության պայմանագրեր ԵԽԽՎ-ի հետ, որը սահմանափակվում է միայն խորհրդարանական փոխգործակցության շրջանակներում և չի կաչող դառնալ ԵԽ-ին անդամակցության լրացուցիչ գործոն: 2004 թվականից հետո միայն Ղազախստանն է օգտվել այդ հնարավորությունից: 2006 թվականի նոյեմբերին Ղազախստանի խորհրդարանը պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ-ին՝ դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Որոշ ֆորմալ և ոչ ֆորմալ դիմումներ խորհրդարաններից ստացվել են, որոնց նպատակը ԵԽ հետ համագործակցության խորացումն է, սակայն ավելի տեսանելի և ավելի էֆֆեկտիվ են փոխգործակցության ամրագրումը, որտեղ հստակ սահմանված կլինեն կողմերի իրավունքները և պարտականությունները: Այդուհանդերձ, դիտորդի կարգավիճակի ստացումը արդեն իսկ առավելություն է, քանի որ ենթադրում է, որ կարգավիճակ ունեցող պետությունը կամ բարելավել է իր երկրում ժողովրդարավության մակարդակը և ձգտում է ԵԽ արժեքների պահպանմանը, կամ էլ այնպիսի պետություն է, որը կարող է օգնել ԵԽ-ին՝ արագացնելու տրանսֆորմացիոն գործընթացները: Այս համաձայնագրերը կարող են օգնելու ժողովրդավարական տրանսֆորմացիայի առաջնային փուլում գտնվող երկրներին՝ արագացնել տրանսֆորմացիոն գործընթացները[5]:

Նոր ձևավորված «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» կարգավիճակը նման է եվրոպական պետությունների միջկառավարական կազմակերպությունների փոխգործակցության նախաձեռնություններին, ինչպես օրինակ՝ ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականությունը, ԵԱՀԿ «Գործըներներ հանուն համագործակցության» ծրագիրը, ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների հետ համագործակցության ծրագրերը և այլն:

Հետևյալ երկրների ազգային խորհրդարանները կարող են դիմել «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» կարգավիճակի ստացման համար[5]՝

  • Հարավային Միջերկրականի և Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք անդամակցում են Միջերկրածովյան միությանը (Մավրիտանիա, Մարոկկո, Ալժիր, Թունիս, Եգիպտոս, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Պաղեստին և Լիբիա[Ն 1]),
  • ԵԱՀԿ-ի անդամ Կենտրոնական Ասիայի պետությունները՝ Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան,
  • այլ երկրներ, որոնք Վեհաժողովի որոշմամբ կստանան այդ կարգավիճակը:

2015 թվականին հետևյալ պետություններն ունեն «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» կարգավիճակ[16][17]՝

ՆշումներԽմբագրել

  1. Լիբիան Միջերկրածովյան միության դիտորդ երկիր է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Council of Europe»։ Austrian Embassy in Washington։ Արխիվացված օրիգինալից-ից 14 January 2015-ին։ Վերցված է 1 April 2015։ «The Council of Europe now includes all European states except Belarus, Kazakhstan, and Vatican City.» 
  2. «Member states»։ Council of Europe։ Վերցված է 2013-12-22 
  3. «Statute of the Council of Europe»։ Council of Europe։ Մայիսի 5, 1949։ Վերցված է 5 August 2008 
  4. «Continuation by the Republic of Serbia of membership of the State Union of Serbia and Montenegro in the Council of Europe»։ Council of Europe։ 14 June 2006։ Վերցված է 5 August 2008 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Establishment of a "Partner for democracy" status with the Parliamentary Assembly»։ Parliamentary Assembly Council of Europe։ 14 May 2009 
  6. «Belarus : a referendum under a 'hardening dictatorial regime'»։ Council of Europe։ 2004։ Վերցված է 5 August 2008 
  7. «Secretary general hopes that Belarus will join Council of Europe»։ Freeales.fidh.net։ 22 May 2013 
  8. «Situation in Kazakhstan and its Relations with the Council of Europe»։ Document 11007: II General information, point 11։ Parliamentary Assembly Council of Europe։ 7 July 2006 
  9. Council of Europe - Committee of Ministers - 1074 Meeting, 13 January 2010 - 7.4 European Cultural Convention (ETS No. 18)
  10. «PACE: News»։ assembly.coe.int։ Վերցված է 2018-03-27 
  11. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 26 August 2010-ին։ Վերցված է 2010-07-25 
  12. «Neighbourhood Co-operation Priorities for Kazakhstan 2014-2015: Co-operation activities on Council of Europe’s conventions in criminal matters»։ Council of Europe։ 9 December 2013 
  13. «Joint Declaration on enhancing cooperation between Kazakhstan and the Council of Europe signed in Brussels»։ Kazinform։ 20 December 2013 
  14. «Kosovo applies to become EC member within three months» (ալբաներեն)։ Վերցված է 2018-03-27 
  15. «Europarådet kan frånta USA observatörsstatus»։ Yelah։ 2004։ Վերցված է 22 February 2008 
  16. «Council of Europe body gives Palestinians ‘partner’ status»։ The Daily Star Newspaper - Lebanon։ 2011-10-05։ Վերցված է 2018-03-27 
  17. «Middle East News | The Jerusalem Post»։ www.jpost.com։ Վերցված է 2018-03-27 
  18. PACE grants ‘Partner for democracy’ status to the Palestinian National Council, Strasbourg, 04.10.2011: "In June this year, the Parliament of Morocco became the first to be granted the new status"
  19. 2011 ORDINARY SESSION, Thirtieth sitting, Tuesday 4 October 2011 Archived 7 March 2014 at the Wayback Machine.
  20. «PACE: News»։ assembly.coe.int։ Վերցված է 2018-03-27