< «Օրվա հոդված» նախագիծ
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ
Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ

ԵԽ անդամ երկրներ, Եվրոպայի տարածքում հիմնադրված ամենահին կազմակերպություններից մեկի անդամ երկրներ, որը ստեղծվել է 1949 թվականի մայիսի 5-ին: Եվրոպայի Խորհուրդը հիմնադրվել է եվրոպական 10 երկրների կողմից: Հունաստանը և Թուրքիան միացել են երեք ամիս անց, իսկ Իսլանդիան և Արևմտյան Գերմանիան՝ մեկ տարի անց: Ներկայումս ԵԽ-ին անդամակցում են 47 պետություններ: Վերջինը երկիրը, որը դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ Մոնտենեգրոն է:

Եվրոպայի Խորհրդի կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, ԵԽ անդամակցությունը բաց է եվրոպական բոլոր պետությունների համար, եթե նրանք ապահովում են ժողովրդավարական համապատասխան արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը: Եվրոպական գրեթե բոլոր պետությունները անդամակցում են Եվրոպայի Խորհրդին, բացառությամբ Բելառուսի, Վատիկանի և Ղազախստանի: Վերջինիս տարածքի մեծ մասը գտնվում է Կենտրոնական Ասիայում: Բացի այդ, ԵԽ-ին չեն անդամակցում... Ավելին