Իրաքի թագավորություն
Իրաքի թագավորություն (արաբ․՝ المملكة العراقية), իրաքյան թագավորություն, որը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ բրիտանական մանդատային կարգերի տապալումից հետո։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բաղդադ | |||
Լեզու | Արաբերեն | |||
Ազգություն | արաբներ | |||
Կրոն | Իսլամ | |||
Արժույթ | Դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն | |||
Դինաստիա | Հաշիմյաններ | |||
Պետության գլուխ | թագավոր |
1932 թվականին Իրաքը վերջնականապես անկախացել է Բրիտանական կայսրությունից, որը անգլիական կառավարությանը դրդել է սկսել ռազմական գործողություններ։
Իրաքի թագավորությունը երկար կյանք չի ունեցել։ Որպես անկախ պետություն գոյատևել է 11 տարի։ Դրանից հետո երկիրը անկում է ապրել՝ ռազմական հեղաշրջման արդյունքում։
Պատմություն
խմբագրելԻրաքի թագավորությունը ստեղծվել է 1921 թվականի օգոստոսին՝ որպես սահմանադրական միապետություն։ Իրաքի առաջին թագավորը եղել է Հաշիմյանների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆեյսալը։
Նա առավել հայտնի է դարձել արաբական մեծ ապստամբությունից հետո։ Սկզբնական շրջանում ունեցել է լավ հարաբերություններ բրիտանական կառավարչության հետ։ 1932 թվականին նա հռչակել է Իրաքի վեջնական անկախության հրամանագիրը։
Դրանից անմիջապես հետո՝ Իրաքի կառավարությունը հայտարարեց, որ Քուվեյթը իրաքյան ենթակա տարածք է և դա եղել է դարեր շարունակ՝ մինչև Միացյալ Թագավորության ռազմական ուժերի ներխուժումը[1]։
Ֆեյսալ I-ի մահից հետո նրան փոխարինում է իր որդին՝ Ղազի I-ը, որը իշխում է Իրաքում մինչև 1939 թվականը։ Նրա կառավարման տարիներին բնորոշ է երկպառակտությունը և հեղափոխական ալիքը։ Երկրում բռնկվում է ընդդիմություններ, որոնք վերաճում են ազգային շարժումների։
Ղազիի կառավարման տարիներին երկրում կատարվում է հեղաշրջման հինգ փորձեր։ Նրան փոխարինել է իշպանամետ առաջնորդ Ռաշիդ Ալի ալ-Գայլանին, որին կոչել են նաև Ֆեյսալ II: Ռաշիդ Ալի ալ-Գայլանին դադարեցրել է պայմանավորվածությունը Մեծ Բրիտանիայի հետ և կոչ է արել Բրիտանական կայսերական կառավարությանը դուրս հանել անգլիական ռազմական հենակետերը և կայանքները իրաքյան հողերից։
Դրան հաջորդել է այն, որ 1941 թվականի մայիսի 2-ին բրիտանացիները դիմեցին հարձակման։ Անգլո-իրաքյան պատերազմը տևեց մինչև մայիսի 30-ը։ Այն ավարտվեց իրաքյան կողի պարտությամբ։
Բրիտանացիների թելադրանքով Ռաշիդ Ալի ալ-Գայլանին փոխարինեց Նուրի ալ-Սայիդը։ Մինչև իր մահը և իշխանության ավարտը՝ 1958 թվականը, Նուրի ալ-Սայիդը վարել է հստակ արևմտամետ քաղաքականություն՝ ունենալով բրիտանական կողմնորոշում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Duiker, William J; Spielvogel, Jackson J. World History: From 1500. 5th edition. Belmont, California, USA: Thomson Wadsworth, 2007. Pp. 839.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրաքի թագավորություն» հոդվածին։ |