Կուբայական հեղափոխություն

Կուբայական հեղափոխություն

Կուբայական հեղափոխություն (իսպ.՝ Revolución cubana), Կուբայի միապետ Ֆուլխենսիո Բատիստայի ավտորիտար կառավարության աջ թևի դեմ ուղղված զինված ապստամբություն Ֆիդել Կաստրոյի ձևավորած «Հուլիսի 26»-ի շարժման և դրա աջակիցների կողմից, որն հանգեցնում է սոցիալիստական առաջին պետության ստեղծմանը Արևմտյան կիսագնդում։

Հեղափոխության առաջնորդներ Չե Գևարան և Ֆիդել Կաստրոն

1953 թ.-ի հուլիսի 26-ին մի խումբ երիտասարդ հեղափոխականներ Ֆիդել Կաստրո Ռուսի գլխավորությամբ հարձակվեցին Մոնկադայի (Սանտյագո դե Կուբա քաղաքում) զորանոցի վրա՝ զենք ձեռք բերելու և ժողովրդին զինելու մտադրությամբ, բայց ձախողվեցին։ Կաստրոն ու նրա զինակիցները բանտարկվեցին։ 1956 թ.-ի դեկտեմբերին Կաստրոն (որը 1955 թ.-ին ազատվել էր բանտից և տարագրվել Մեքսիկա) ու մի խումբ Հավանայի բնակիչները ողջունում են Ֆ. Կաստրոյին ն նրա մարտական ընկերներին (1959 թ.-ի հունվար) հեղափոխականներ պայքարը շարունակելու համար ափ իջան Կուբայում, ստեղծեցին պարտիզանական ջոկատ և ամրացան Սիեռա Մաեստրայի լեռներում։ Պարտիզանական ջոկատը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի, որը շոշափելի հարվածներ էր հասցնում կառավարական զորքերին։ 1959 թ.-ի հունվարի 1-ին Բատիստայի կառավարությունը տապալվեց, իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարությանը, որի կազմում սկզբում կային աջ գործիչներ։ 1959 թ.-ի փետրվարին Հեղափոխական կառավարությունը գլխավորեց Ֆ. Կաստրոն, հուլիսից պրեզիդենտ դարձավ Օ. Դորտիկոս Տորրադոն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 710
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուբայական հեղափոխություն» հոդվածին։