Իրան-Սաուդյան Արաբիա սառը (պրոքսի) հակամարտություն

Իրան֊Սաուդյան Արաբիա պրոքսի հակամարտությունը տարածաշրջանային ազդեցության համար մղվող պայքար է Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև[2]։ Այս պետությունները տարբեր աստիճանի օգնություն են ցույց տալիս տարածաշրջանի հակամարտող կողմերին, ներառյալ նաև քաղաքացիական պատերազմները Սիրիայում[3][4][5], Եմենում[6][7] և Իրաքում[8]։ հակամարտությունը տարածվում է նաև Բահրեյնի[9], Լիբանանի[10], Կատարի[11], Պակիստանի[12][13] և Աֆղանստանի խնդիրների վրա[14][15]։ Այն ներառում է նաև մրցակցություն Հարավային և Կենտրոնական Ասիայում ազդեցության տարածման համար[15][16][17]։ Սա հաճախ անվանվում է նաև սառը պատերազմ Մերձավոր Արևելքում, քանի որ այն իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական, տնտեսական և կրոնական պայքար[18][19]։ Ամերիկայի Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների աջակցությունը Սաուդյան Արաբիային, իսկ Ռուսաստանի Դաշնության աճող աջակցությունը Իրանին ստեղծել է մի իրավիճակ, որը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անվանել է Նոր սառը պատերազմ:

Իրան-Սաուդյան Արաբիա սառը (պրոքսի) հակամարտություն
Թվական2011 թվականի մարտի 14֊ից[1] մինչ օրս
Մասն էԱրաբական գարնան և Արաբական ձմռան հատված
ՎայրՄերձավոր Արևելք
Արդյունքդեռ ընթանում է
Հակառակորդներ
Իրան ԻրանՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հրամանատարներ
Ալի Խամեյնի Հասան ՌոհանիՍալման թագավոր Մոհամմադ բին Սալման
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Պատմական ակնարկ խմբագրել

Պրոքսի հակամարտությունը հասկանալու համար պետք է հետ գնալ դեպի 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը, երբ Իրանի միապետությունը վերածվեց իսլամական հանրապետության։ Հեղափոխականները կոչ էին անում հեռացնել միապետներին, աշխարհիկ ռեժիմները և ստեղծել իսլամական պետություններ Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Քուվեյթում և Պարսից ծոցի մյուս արաբական պետություններում, որոնց մեծ մասը շիա բնակչությամբ միապետություններ էին։ Իսլամիստ հեղափոխականները ըմբոստություն ցուցաբերեցին Սաուդյան Արաբիայում 1979 թվականին, Եգիպտոսում 1981 թվականին, Սիրիայում 1982 թվականին և 1983 թվականին Լիբանանում։ Իրանի հեղափոխությունից առաջ այս երկու պետությունները կազմում էին Նիքսոնի հայեցակարգի «երկու սյուները» Մերձավոր Արևելքում[20]։ Միապետությունները, մասնավորապես Իրանը, դաշնակցում էր ԱՄՆ֊ի հետ Պարսից ծոցում կայունությունը ապահովելու և Խորհրդային Միության ազդեցությունը զսպելու համար Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի միջև ընթացող Արաբական սառը պատերազմի ժամանակ։ Այս դաշինքը զսպող դեր ուներ Իրան֊Սաուդյան Արաբիա հարաբերությունների զարգացման գործում[21]։ Սաուդյան Արաբիան հովանավորեց 1962 թվականին Մեքքայում գումարված Իսլամական կոնֆերանսը։ Այնտեղ ստեղծվեց «Իսլամական աշխարհի լիգան», որի նպատակն էր իսլամի տարածումը և մուսուլմանների համերաշխության ամրապնդումը։ Լիգան «չափազանց արդյունավետ» էր իսլամը, մասնավորապես վահաբիզմը տարածելու գործում[22]։ Սաուդյան Արաբիան նաև աջակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության կայացմանը 1969 թվականին։

1980 թվականին Սադամ Հուսեյնը փորձեց օգտագործել Իրանի ապստամբական անհանգստությունը՝ այն իր ազդեցության ենթարկելով։ Զգուշանալով վերահաս հնարավոր հեղափոխական ալիքի տարածումից, որը սպառնում էր նաև Իրաքի կայունությանը, Սադամ Հուսեյնը 1980 թվականի սեպտեմբերի 20֊ին հարձակվեց Իրանի վրա, որով սկիզբ դրվեց ութ տարի տևողությամբ Իրան֊Իրաք պատերազմին։ Սադամը պատերազմի ընթացքում փորձում էր ապահովել Սաուդյան Արաբայի աջակցությունը․ այդ նպատակով էլ 1980 թվականի օգոստոսին այցելեց Էր֊Ռիադ[23]։ Արդյուքնում Իրաքը ստացավ ռազմական և նյութական աջակցություն Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից, Քուվեյթից, Հորդանանից, Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Իրանի ազդեցությունը զսպելու և հեղափոխության տարածումը կանխելու համար։

 
Ծոցի Համագործակցության Խորհրդի անդամ պետությունների քարտեզ

Իրան֊Իրաք պատերազմից բացի Իրանը և Սաուդյան Արաբիան ներքաշված էին թեժ մրցակցության մեջ և աջակցում էին հակառակորդ կողմերին Լիբանանի քաղաքացիական պատերազմում, Խորհրդա֊աֆղանական պատերազմում։ Սառը պատերազմից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան շարունակեցին աջակցությունը հակառակորդ խմբավորումներին և կազմակերպություններին Իրաքում և Եմենում[24][25][26]։

Արաբական գարունը 2011 թվականին հեղափոխական ալիք էր, որ բռնկվեց ամբողջ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ արդյունքում հեղափոխություններ տեղի ունեցան Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, ինչպես նաև քաղաքացիական պատերազմներ Լիբիայում և Սիրիայում։ Ի պատասխան Սաուդյան Արաբիան կոչով հադես եկավ Ծոցի Միության պետությունների միջև կապերը ամրապնդելու համար Ծոցի Համագործակցության Խորհրդի շրջանակներում։ Առաջարկը արտացոլում էր Սաուդյան Արաբիայի կառավարության գերմտահոգությունը հնարավոր ըմբոստությունը կանխելու հարցում[27]։ Միությունը կկենտրոնացներ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը տարածաշրջանում՝ նրան ընձեռելով հնարավորություն ավելի մեծ քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցություն ունենալ անդամ պետությունների վրա։ Բացառությամբ Բահրեյնի՝ անդամները մերժեցին դաշնություն ստեղծելու տարբերակը, քանի որ Օմանը, Կատարը, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները զգուշանում էին, որ դա կհանգեցնի Սաուդական գերակայության[28]։

Իսրայելա֊պաղեստինյան հակամարտության նշանակության թուլացումը Ծոցի Խորհրդի պետությունները օգտագործեցին Իսրայելի հետ հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու համար, որը ներառվաած էր պրոքսի հակամարտության մեջ Իրանի դեմ[29]։ Սաուդյան Արաբիան հետզհետե ավելի մտահոգ էր դառնում ԱՄՆ֊ի՝ որպես դաշնակցի և անվտագության երաշխավորի նվիրվածությամբ։ Ասիայի նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականությունը, նրա ավելի քիչ կապվածությունը սաուդական նավթին և հարաբերությունների հնարավոր բարելավումը Իրանի հետ մղեց Սաուդյան Արաբիայի ավելի հաշվենկատ արտաքին քաղաքականություն իրականացնել[30]։ Արաբական ձմռան սկզիբը ավելի խորացրեց Սաուդյան Արաբիայի մտահոգությունը Իրանի նկատմամբ, ինչպես նաև իր ներքին կայունության նկատմամբ։ Սա դրդրեց Ռիադին ավելի ազդեցիկ քայլեր ձեռնարկել Բահրեյնի և սահմանամերձ պետությունների նկատմամբ ստատուս քվոն պահպանելու համար․ այս նոր քաղաքականությունը նկարագրվում է որպես «Բրեժնևի դոկտրինի 21֊րդ դարի տարբերակ»[31][32]։ Իրանը հակառակ քաղաքականություն էր որդեգրել՝ ձգտելով օգտվել տարածաշրջանային անկայունությունից և մեծացնել իր ներկայությունը շիաների շրջանում և ստեղծել Իրաքից Լիբանան ձգվող ազդեցության միջանցք․ այդ նպատակով Իրանը աջակցություն էր ցույց տալիս շիա զինյալներին Իրաքում Իսլամական պետության դեմ պայքարելու համար[33][34]։ Չնայած Իրանով մտահոգված լինելում՝ Սուննի կառավարությունները, Ծոցի Խորհրդի շրջանակներում և դրանցի դուրս, դեմ էին իսլամի քաղաքականացմանը։ Սաուդյան Արաբիայի վահհաբիստ կրոնական հաստատությունները և պետական բյուրոկրատիան տարբերվում են իր որոշ դաշնակցիներից, ինչպես Կատարից, որը աջակցում է Մուսուլման եղբայրներ կազմակերպությանը, որը, սակայն, համարվում է ահաբեկչական կազմակերպություն Ծոցի Համագործակցության Խորհրդի (ԾՀԽ) մյուս պետությունների կողմից՝ բացառությամբ Օմանի, և տարածում է պոպուլիստական սուննի իսլամիստական պլատֆորմում, այնպես ինչպես Էրդողանը Թուրքիայում։ Մյուս կողմից Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում է հակաիսլամիստ ուժերին Լիբիայում, Եգիպտոսում և ավելի շատ կենտրոնացած է ներքին խնդիրների վրա, ինչպես Եգիպտոսը Աբդել Ֆատահ Էլ֊Սիսիի իշխանության ներքո։ Սա փաստում է այն մասին, որ այս տարաձայությունները թույլ չեն տա սուննիական աշխարհին համախմբվել Իրանի և ահաբեկչության դեմ[35]։ Տնտեսական և անվտանգության մտահոգությունների բարդ բնույթը, գաղափարական տարանջատվածությունը համեմատականներ ունի Եվրոպայի հետ մինչ Առաջին համաշխարհային պատերազմը[36]։

Պատմություն խմբագրել

Իրանի և Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրեր խմբագրել

Չնայած և՛ Իրանը, և՛ Սաուդյան Արաբիան ստորագրել են Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը համապատասխանաբար 1970 և 1988 թվականներին, հնարավոր միջուկային մրցավազքը տարիներ շարունակ եղել է երկու պետությունների մտահոգության առարկա։ Երկու կառավարությունն էլ պնդում են, որ իրենց ծրագրերը ունեն խաղաղասիրական նպատակներ, բայց միջազգային կազմակերպությունները և կառավարությունները մեղադրում են երկուսին էլ միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Իրանի ընթացիկ «Միջուկային ծրագիրը» մեկնարկել է դեռևս 1950֊ական թվականներից, երբ Իրանը գտնվում էր Շահի իշխանության ներքո։ Այս գործընթացում այն համագործակցում էր ԱՄՆ֊ի հետ «Ատոմները խաղաղության համար» ծրագրի շրջանակներում։ Համագործակցությունը շարունակվեց մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը[37]։ Այդ ժամանակից սկսած Իրանի նկատմամբ կիրառվում էին պատժամիջոցներ, որոնք ընդլայնվեցին 2006 թվականին ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի 1737 բանաձևի հիման վրա, որը Իրանի՝ ուրան հարստացնելու ծրագրի պատասխանն էր։

Սաուդյան Արաբիան քննարկում էր Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի հնարավոր տարբերակները․ այն կարող էր հանդես գալ սեփական միջուկային ծրագրով, որն ունենալու էր զսպող դեր Իրանի համար, Սաուդյան Արաբիան նաև կարող էր դաշինքի մեջ մտնել միջուկային տերության հետ կամ էլ ձգտել տարածաշրջանը դարձնել միջուկազերծ գոտի՝ պայմանագրային հիմքի վրա[38]։ Հիմքեր կան ենթադրելու, որ Սաուդյան Արաբիան 1974 թվականից աջակցում էր Պակիստանի միջուկային ծրագրին, որը մեկնարկել էր Պակիստանի վարչապետ Ալի Բհուտոյի պաշտոնավարման ժամանակ։ Ըստ որոշ աղբյուրների՝ 2003 թվականին Սաուդյան Արաբիան մարտավարական որոշում կայացրեց ձեռք բերել միջուկային պատրաստի զենքեր Պակիստանից․ այս հաղորդումով հանդես են եկել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները[39]։ 2003 թվականին «Վաշինգտոն Թայմսը» հաղորդում տարածեց, որ Սաուդյան Արաբիան և Պակիստանը կնքել են գաղտնի միջուկային գործարք Սաուդյան Արաբիայի միջուկային ձգտումներին աջակցելու համար՝ փոխարենը գնելով էժան նավթ սաուդցիներից[40]։ Այս տարաձայնությունները, անվտանգության մտահոգությունները համեմատականներ ունեն մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմյա իրավիճաի հետ։

Ներգրավվածություն տարածաշրջանային հակամարտություններում խմբագրել

Բահրեյն խմբագրել

Տասնամյակներ շարունակ Սաուդյան Արաբիան և Իրանը ձգտել են տարածել իրնեց ազդեցությունը Բահրեյնի վրա։ Չնայած Բահրեյնի բնակչության մեծամասնությունը շիա են, այն կառավարվում է սուննի ալ-Խալիֆի արքայական ընտանիքի կողմից։ Իրանը պայքարում էր Բահրեյնի ինքնաշխանությունը տնօրինելու համար մինչև 1970 թվականը, երբ Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին հետ կանգնեց այդ մտադրությունից Միացյալ Թագավորության հետ ունեցած բանակցություններից հետո[41]։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հավակնությունները Բահրեյնի նկատմամբ վերականգնվեցին։ 1981 թվականին «Բահրեյնի ազատագրման իսլամիստական ճակատը» իրականացրեց հեղաշրջման փորձ՝ շիա աստվածապետական (թեոկրատական) ռեժիմ հաստատելու համար, որը անհաջողություն կրեց։ Դրանից հետո կառավարությունը սպառնաց Իրանին այլևս չաջակցել ահաբեկչական ծրագրերին Բահրեյնի սահմանների ներսում[42]։

Սուննի պետությունները մշտապես մտավախություն են ունեցել, որ Իրանը կարող է օգտագործել շիա փոքրամասնությանը երկրներում անհնազանդություն հրահրելու համար։ Խոսքը հատկապես Բահրեյնի մասին է։ Ալ Խալիֆայի ռեժիմի կայունությունը մեծապես կախված է Սաուդյան Արաբիայի աջակցությունից։ Կղզին կապված է Սաուդյան Արաբիայի հետ 25 կիլոմետր երկարությամբ ճանապարհով,և վերջինիս մոտ լինելը Սաուդյան Արաբիայի նավթով հարուստ շրջաններին (մեծ մասամբ շիա բնակչություն ունեցող արևելյան շրջաններին) Ռիադի համար այն դարձնում է ազգային անվտըանգության հարց։ Շիաների ցանկացած հաջողություն Բահրեյնում սաուդցիները դիտարկում են որպես Իրանի ձեռքբերում[43]։

Ի պատասխան 2011 թվականին բռնկված Արաբական գարնան` ԾՀԽ֊ի կառավարական ռեժիմները ձգտում էին պահպանել իրենց լեգիտիմությունը սոցիալական բարեփոխումների ժամանակ։ Անդամ պետությունները նաև աջակցում էին Բահրեյնի և Օմանի նավթային պաշարների համատեղ օգտագործման ծրագրին՝ կայունությունը ապահովելու համար[44]։ Սաուդյան Արաբիայի գլխավորած ԾՀԽ ուժերը արագորեն միջամտեցին և օժանդակեցին Ալ Խալիֆայի ռեժիմին հակակառավարական ըմբոստությունների դեմն առնելու համար։ Բահրեյնի կառավարությունը հրապարակորեն մեղադրեց Իրանին ցույցեր հրահրելու համար, բայց Բահրեյնի անկախ հանձնաժողովը (անգլ.՝ Bahrain Independent Commission of Inquiry) հերքեց այդ մեղադրանքները՝ փոխարենը մատնանշելով մարդու իրավունքի խախտման դեպքերը կառավարական ուժերի կողմից[45][46]։ Բողոքի ցույցերը, Իրանի միջուկային գործարքի հետ մեկտեղ, բարդացրեցին Բահրեյնի հետ ԱՄՆ֊ի հարաբերությունները։ Արդյուքնում Բահրեյնը փորձում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն Սաուդյան Արաբիայի հետ դաշինքի մեջ լինելը թույլ չի տալիս դա իրականացնել[47]։

2015 թվականի օգոստոսին Բահրեյնի իշխանությունները ձերբակալեցին Սիտրայի պայթեցման մեջ մեղադրվող հինգ անձնանց։ Պաշտոնյաները այն կապեցին Իսլամական հեղափոխական կորպուսի և Հեզբոլլահի հետ, բայց Իրանը հերքեց մասնակցություն ունենալու մասին բոլոր լուրերը[48]։ 2016 թվականի հունվարին այն միացավ Սաուդյան Արաբիային և դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ․ դա տեղի ունեցավ 2016 թվականին Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկյացուցչության վրա հարձակումից հետո[49]։

Սիրիա խմբագրել

Սիրիան, 2011 թվականին սկսված իր քաղաքացիական պատերազմով, շարունակում է մնալ պրոքսի հակամարտության հիմնական թատերաբեմը։ Իրանը և ԾՀԽ֊ի պետությունները ռազմական և ֆինանսական տարբեր մասշտաբների աջակցություն են ցույց տալիս հակամարտության կողմերին․ Իրանը աջակցում է կառավարությանը, իսկ Սաուդյան Արաբիան՝ ապստամբ զինյալներին։

Սիրիան Իրանական ազդեցության կարևոր շրջան է, և Բաշար ալ֊Ասադի կառավարությունը նրա երկարատև և ուժեղ դաշնակցին է։ Արաբական Գարնան սկզբնական փուլերում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամեյնին իր աջակցությունը արտահայտեց Թունիսում և Եգիպտոսում ընթացող հեղափոխություններին՝ վերջիններիս ներկայացնելով որպես 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը թուլացնող տարրեր։ Երբ հակակառավարական ցույցերը բռկվեցին Սիրիայում, Իրանը փոխեց իր վերաբերմունքը և դատապարտեց նրանց՝ համեմատեով դրանք 2009 թվականի Իրանի նախագահական ընտրությունների ցույցերի հետ, և մեղադրեց ԱՄՆ֊ին և Իսրայելին անհնանգստություններ հրահրելու համար[50]։

Պատերազմը սպառնում է Իրանի դիրքերին, իսկ Սաուդյան Արաբիան և իր դաշնակցիները փորձում են իրավիճակը օգտագործել Իրանին թուլացնելու համար։ Տարիներ շարունակ իրանական ուժերը ընդգրկված են եղել Իսլամական հեղափոխական կորպուսի գվարդիայում և ունեցել են ծանր կորուստներ[51]։ 2014 թվականին Իրանը մեծացրեց իր աջակցությունը սիրիական բանակին՝ տրամադրելով բարձր մարտունակությամբ ստորաբաժանումներ։ Իրանը աջակցում է նաև Հեզբոլլահ խմբավորման մարտիկներին[52]։

Ռուսաստանը ներգրավվեց Սիրիայում ընթացող գործողություններում 2015 թվականի սեպտեմբերին Ասադի կատռավարությանը աջակցելու և աբստամբական խմբերին թիրախավորելու համար՝ համագործակցելով նաև Իրանական օդուժի և ավիաբազաների հետ ավիահարվածներ հասցնելու նպատակով[53]։ Սաուդյան Արաբիան մեծացրեց աջակցությունը իր դաշնակցիներին և տրամարդեց ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռներ․ մի քայլ, որ դանդաղեցրեց Ռուսաստանի և Սիրիայի ուժերի առաջընթացը[54]։

2015 թվականին Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնվեցին մասնակցել Վիեննայի խաղաղ բանակցություններին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, բայց բանակցությունները ձախողվեցին[55]։

Եմեն խմբագրել

Եմենը պրոքսի հակամարտության հիմնական ճակատներից մեկն է, որը հեղափոխության և քաղաքացիական պատերազմի (2015 թվականից–մինչ օրս) արդյունքն է[56][57]։ Տարիներ շարունակ Եմենը եղել է սաուդական ազդեցության գոտում։ Տասնամյակների տևողությամբ Հութի ապստամբությունը թեժացրեց լարվածությունը Իրանի հետ։ 2015 թվականի ՄԱԿ֊ի հաղորդագորթյունը պնդեց, որ Իրանը 2009 թվականին աջակցել էր Հութի ապստամբներին ֆինասնական միջոցներով, վարժեցնելով և զինելով[58]։ Բայց այս լուրերը Իրանի կառավարությունը հերքեց[59][60]։ Եմենի 2014֊2015 թվականների հեղաշրջումը սաուդցիների կողմից դիտարկվեց որպես անմիջական սպառնալիք, որը կարող էր օգտագործվել Իրանի կողմից տարածաշրջանում հենակետ հաստատելու նպատակով։ 2015 թվականի մարտին արաբական պետությունների՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան ներխուժեց երկիր և ավիահարվածներ հասցրեց երկրում՝ հայտարարելով Սաադա կառավարությունը որպես ռազմական հենակետ․ նաև երկիրը ենթարկեց ծովային շրջափակման[61]։

ԱՄՆ֊ը միջամտեց 2014 թվականի հոկտեմբերին, երբ ԱՄՆ֊ի ռազմանավը ենթարկվեց հարձակման, որը այդտեղ էր գտնվում նավթատար նավորի անվտանգությունը ապահովելու համար։ ԱՄՆ֊ը մեղադրեց ապստամբներին և հրթիռային հարձակման ենթարկեց նրանց ապաստարանները Կարմիր ծովի առափնյա շրջաններում։ Ապստամբները սա վերագրեցին ԱՄՆ֊ի՝ Սաուդյան Արաբիային աջակցելու ծրագրին[62][63]։

Իրաք խմբագրել

Չնայած Իրաքի մուսուլման բնակչության մեծամասնությունը շիադավան էր, պետությունը ղեկավարվում էր սուննիադավան կառավարության կողմից։ Սադդամ Հուսեյնի իշխանություն ներքո Իրաքը թնշամաբար էր տրամադրված և՛ Իրանի, և՛ Սաուդյան Արաբիայի նկատմամբ և հանդիսանում էր հավասարակշռող երկիր։ 2003 թվականի ամերիկյան կոալիցիայի Իրաք ներխուժումը ուժային վակում առաջացրեց տարածաշրջանում։ Թշնամական Բաատիսկան ռեժիմի տապալվելուց հետո Իրանը ձգտում էր ավելի բարեկամական հարաբերություններ հաստատել շիա դոմնինատություն ունեցող կառավարությունների հետ և աջակցել համապատասխան ապստամբ խմբավորումներին։ Սաուդյան Արաբիան ավելի պասիվ էր Իրաքի ամերիկյան օկուպացիայի ընթացքում՝ զգուշանալով վատացնել հարաբերությունները ԱՄՆ֊ի հետ սուննի ապստմաբ ուժերին սատարելու պատճառով։ Էր Ռիադը աջակցում էր Բուշի վարչակազմի՝ Իրաքում ազդեցությունը պահելու նպատակի իրականացնմանը, քանի որ այն սահմանափակում էր Իրանի ազդեցությունը[64]։ Իրանը աջակցում էր շիա ընդդիմադիր խմբերին, որի նպատակն էր ԱՄՆ֊ի ղեկավարած կոալիցիայի ազդեցության նվազեցմանը, քանի որ կար մտավախություն, որ այնտեղ կհիմնվեր թշնամական կառավարություն[65]։ Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո՝ 2011 թվականի դեմտեմբերին, Իրաքում իրանական ազդեցությունը մեծացավ։ Քաղաքացիական պատերազմի և ԻՊ֊ի պատճառով Իրաքում ձևավորված անկայուն իրավիճակը սպառնալիք էր հանդիսանում Իրաքի կառավարության համար և հանգեցրեց 2014 թվականին Իրանի ինտերվենցիային Իրաքում։ Իրանը մոբիկիզացրեց Շիա զինյալ խմբերին դադարենցլեու և կամաց ճնշելու սուննիների ապստամբությունը[66]։ Իրաքի կառավարությունը մնում է հիմնականում իրանական ազդեցության ներքո[67]։

Աֆղանստան խմբագրել

Մրցակցությունը և թշնամանքը նպաստեցին Աֆղանստանի անկայունության խորացմանը։ Աֆղանստանը պատմական կապեր ունի Իրանի հետ և մարտավարական առումով կարևոր նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի համար։ Սառը պատերազմից հետո կոմունիզմի տարածման դեմ պայքարելու Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը փոխարինվեց Իրանի ազդեցությունը պահպանելով Հարավային և Կենտրոնական Ասիայում[15]։ Սաուդյան Արաբիան մեկն էր այն երեք պետություններից, որը պաշտոնապես ճանաչեց սուննի Թալիբանի կառավարությունը 1996 թվականին․ մյուս երկուսը Պակիստանը և Արաբական Միացյալ Էմիրություններն էին։ 2001 թվականին բռկված Աֆղանստանի պատերազմից և Թալիբանի հեռացումից շահեց Իրանը, որը արդեն պատերազմի եզրին էր այդ խմբավորումների հետ։ Նոր ձևավորված ռեժիմը վերացրեց իր առաջնային սպառնալիքը արևելյան սահմաններին։ Սադամ Հուսեյնի իշխանության վերացումից երկու տարի անց նոր ռեժիմը ամրապնդեց իր դիրքերը՝ հնարավորություն ունենալով վերակենտրոնացնել իր ջանքերը Մերձավոր Արևելքի այլ շրջաններում, ինչպիսիք էին Սիրիան և Եմենը[68]։

Պակիստան խմբագրել

1989 թվականից ի վեր Պակիստանում մոլեգնում են կրոնական հակամարտությունները։ Պետության բնակչությունը ոչ միայն իսլամի տարբեր ուղղությունների հետևորդ է, այլև տարբեր գաղափարախոսությունների կրող։ Երկրում կան շիադավան, սուննիադավան, ահմադիադավան մեծաքանակ համայնքներ, ինչպես նաև հինդուիստ, քրիստոնեական և սիքհ փոքրամասնություններ։ Բնակչության մեծամասնությունը սուննիադավան է, իսկ շիադավանները կազմում են 10֊15 տոկոսը։ 0․22֊2․2 տոկոսը ահմադիադավաններ են։ Մոտ 3․6 տոկոսը հինդուիստ են, քրիստոնեական, սիքհ և բուդդիստ[69]։ Իսկ բուդդիզմի և ջայնիզմի հետևորդների քանակը շատ փոքր է։

Զինյալները թիրախավորում են սուննի, շիա, ահմադի, հինդու և քրիստոնեություն դավանող կրոնական խմբերին։ Շուրջ 4․000 մարդ է զոհվել շիա֊սուննի կրոնական բախումների ժամանակ 1987֊2007 թվականներին[70]։ 2008 թվականից սկսած հազարավոր շիադավաններ են սպանվել սուննի ծայրահեղականների կողմից՝ համաձայն Մարդու իրավունքների պաշտպանության (անգլ.՝ Human Rights Watch) հեղինակավոր կազմակերպության[71]։ Պակիստանում շիաների վրա հարձակման կարևոր հանգամանքներից է այն, որ զինյալները հաճախ թիրախավորում են շիաների պաշտամունքի վայրերը՝ հատկապես նրանց աղոթքների և կրոնական արարողությունների ժամանակ՝ մեծ կորուսնտեր հասցնելու և հարձակման կրոնական կողմը ընդգծելու համար[72]։ Մարդու իրավունքների վերոհիշյալ կազմակերպությունը նաև փաստում է, որ 2011 և 2012 թվականներին Պակիստանի փոքրամասնությունները ավտանգության լուրջ խնդիրների են բախվել[73][74]։ Հարձակմումները սալաֆիների կողմից սուֆիների վրա նույնպես բավական նշանակալի են[75]։ 2015 թվականին Պակիստանը հայտարարեց իր չեզոքությունը Եմենի հակամարտության մեջ Սաուդյան Արաբիայի՝ զինյալ խմբերին աջակցություն ցույց տալուց հետո։ Այնուամենայնիվ այդ պետությունից իր տնտեսական լուրջ կախումների պատճառով Պակիստանը որոշ օգնություն ցույց տվեց՝ միանալով Սոմալիին և տրամադրելով զորքեր Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիային Հութի ապստամբության դեմ պայքարելու համար[76]։ 2016 թվականին Սաուդյան Արաբիան ձգտում էր ավելի սերտ կապեր հաստատել Պակիստանի հետ, որ արևելքի նոր տեսլականի ծրագրի մասն էր կազմում[77]․ դա հնարավորություն կտար հասնել Արևելյան և Հարավային Ասիա։

Կատար խմբագրել

 
Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թհանը ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2017 թվականի մայիսին

Կատար֊Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են Արաբական գարնան բռնկումից հետո[78]։ Կատարը շարունակում է մնալ Իրան֊Սաուդյան Արաբիա պայքարի թատերաբեմ՝ կապված վերջինիս մտահոգությունների հետ Իրան֊Կատար հարաբերությունների և Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբերի վերաբերյալ[79]։

2017 թվականի հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, Մալդիվները և Եմենը դադարեցրեցին դիավանագիտական հարաբերությունները Կատարի հետ և արգելափակեցին Կատարի օդուղիների հետ հարաբերությունները։ Սա կապված էր Իրանի և Կատարի՝ ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ենթադրյալ հովանավորության հետ[80]։ Այս իրադարձությունները հաջորդել էին էմիր Թամիմ բին Համադ Ալ Թհանիի մայիսին ունեցած ելույթից հետո, որում էմիրը ենթադրաբար Իրանին և Համասին աջակցելու կոչ արեց, Իրանին կոչեց Իսլամական տերություն և քննադատեց Դոնալդ Թրամփի թշնամական կեցվածքը Իրանի նկատմամբ[81]։ Կատարը հերքեց ենթադրությունները և պնդեց, որ համակարգչային հակերներն են նման հրապարակում տեղադրել «Կատարի լուրեր» պետական լրատվական գործակալության էջում[82]։ ԱՄՆ֊ի հետաքննիչները հավատում են, որ լրատավական գործակալության կայքէջը հարձակման է ենթարկվել ռուս հակերների կողմից, որը կազմում է կեղծ լուրերի արշավի ծրագրի մի մասը․ դա նպատակադրված է վատացնել ԱՄՆ֊ի հարաբերությունները տարածաշրջանի իր դաշնակիցների հետ։ Կրեմլը հերքեց ներգրավվածության մասին լուրերը, և Կատարի կառավրությունը պնդեց, որ հակերական այս հարձակումը, որը մտահղացվել է Պարսից ծոցի պետությունների հարաբերությունները վատացնելու համար Ռուսաստանի կողմից չի նախաձեռնվել[83][84][85][86]։ Կատարը պլանավորում է դատական կարգով պայքարել շրջափակման ենթարկած պետությունների դեմ[87]։ Հանկարծակի տնտեսական մեկուսացումը ստիպեց Կատարին թեքվել դեպի Թուրքիայի և Իրանի կողմը սննդի և ջրի մատակարարումներ ստանալու համար[88]։

Արաբական լրատվամիջոցները պնդում են, որ Կատարը գաղտնիորեն համաձայնվել է դառնալ Իրանի շիայական ազդեցության շրջանի, որին Թեհրանը ձգտում է հասնել Մերձավոր Արևելքում, և որը կներառի Լիբանանը (Հեզբոլլահ), Սիրիան (Ասադ) և Իրաքը (շիադավան մեծամասնությամմբ կառավարություն)[89]։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում էմիր Ալ Թհանին նշել էր, որ ցանկանում է ստեղծել ավելի ուժեղ կապեր, քան երբևէ[90]։ Կատարը պնդում է, որ Իրանի օժադակած ՀԵբոլլահը դիմադրության շարժում է Իսրայելի օկուպացիայի դեմ, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպություն[91]։

Սաուդյան Արաբիայի ղեկավարած խմբավորման անդամ պետությունները Կատարին ներկայացնում են մի շարք նախապայմաններ դիվանագիտական հարբերությունները վերականգնելու համար։ Պահանջները հետևյալներն են․ Իրանի հետ հարաբերությունները իջեցնել նախկին մակարդակի, հեռացնել Թուրքիայի ռազմական բազան, վերջ դնել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ֊ում, Եգիպտոսում և Բահրեյնում առկա ընդիմությունների հետ կապերին, դադարեցնել կապերը ԻՊ֊ի, մուսուլմանական եղբայրության և Հեզբոլլահի հետ։ Մյուս պահանջները ավելի պատժող բնույթ ունեն․ Կատարը պետք է իր բոլոր որոշումների մասին տեղյակ պահի ԾՊԽ֊ի հետ և տրամադրի կանոնավոր զեկույցներ իրենց գործունեության մասին։ Նրանք նաև պահանջում են նաև արտահանձնել բոլոր քաղաքական ապաստանյալներին դեպի ԾՊԽ֊ի անդամ պետություններ[92][93]։

Լիբանան խմբագրել

Իրանի պառլամենտի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան տվել է մարտավարական նշանակության հետախուզական տեղեկություն Իսրայելին 2006 թվականի Լիբանանի պատերազմի ժամանակ[94]։ 2008 թվականին Սաուդյան Արաբիան առաջարկեց ստեղծել ՆԱՏՕ֊ի և ԱՄՆ֊ի ծովային և օդայնին ուժերի աջակությամբ գործող արաբական զինված ուժեր Լիբանան ներխուժելու և Իրանի հովանավորյալ Հեզբոլլահին ոչնչացնելու համար․ այս տեղեկությունը հրապարակվել է Վիքիլիքսի կոմղից։ Համաձայն աղբյուրի Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի աջակցությամբ Հեզբոլլահի հաղթանակը Սինիորայի կառավարության նկատմամբ աղետ կլինի ԱՄՆ֊ի և ամբողջ տարածաշրջանի համար[95][96]։ 2016 թվականի փետրվարին Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները[97] արգելեցին իրենց քաղաքացիներին այցելել Լիբանան և կասեցրեցին ռազմական օգնությունը Իրանի հնարավոր ազդեցության և 2016 թվականի Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման գործողությունը դատապարտելուց Լիբանանի հրաժարվելուց հետո[98]։

Վերջին իրադարձություններ խմբագրել

 
Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը իրանական ոստիկանության պաշտպանության ներքո

2015 թվականին Մեքքայում ամենամյա Հաջջի կրոնական արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակումը բորբոքեց լարվածությունը տարածաշրջանում։ Թեհրանը մեղադրեց Սաուդյան Արաբիայի կառավարությանը ողբերգության համար և նաև անիրավունակության համար, որը Ռիադը հերքեց[99][100][101]։ 2016 թվականի մայիսին Իրանը դադարեցրեց մասնակցությունը Հաջջի արարողությանը[102]։ Սեպտեմբեր ամսին Սաուդյան Արաբիան սկսեց իրականցնել 24 ժամյա պարսկալեզու արբանյակային ալիքի գործարկումը Հաջջի ընթացքը լուսաբանելու համար սեպտեմբերի 10֊15֊ին։ Այաթոլլահ Խամեյնին մեղադրեց Ռիադին Հաջջի ողբերգությունը քաղաքականացնելու համար և պնդեց, որ Սաուդյան Արաբիան չմասնակցի երկրպագության ծեսին[103][104]։ 2015 թվականի հունվարի 2֊ին 47 մարդիկ սպանվեցին Սաուդյան Արաբիայի տարբեր քաղաքներում։ Մահապատիժներիպատճառով ոտքի ելած ցուցարարները պատասխանեցին Թեհրանում ցույցեր անցկացնելով։ Այդ օրն էլ մի շարք ցուցարարներ կողոպտեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը, ապա պայթեցրեցին այն[105]։ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները օգտագործեցին արցունքաբեր գազ և ձերբակալեցին շուրջ 40 ցուցարարների[106][107][108]։ Ի պատասխան Սաուդյան Արաբիան իր դաշնակցիներ Բահրեյնի, Սուդանի, Ջիբութիի, Սոմալիի հետ միասին դադարեցրեց դիվանագիտական հարբերությունները Իրանի հետ[109][110]։ Իրանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանեց դրան՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան օգտագործում էր պատահարը որպես միջոց լարվածությունը ավելի թեժացնելու համար[111]։ Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի իշխանության գալը իր հետ բերեց ավելի հավակնոտ արտաքին քաղաքականություն․ մասնավորապես դա սաուդցիների ներխուժումն էր Եմեն։ Նա կատարեց ներքին լուրջ փոփոխություններ աճող գործազրկության և տնտեսական անկայունության դեմն առնելու համար[112]։ Նման տնտեսական քաղաքականությունը թողեց իր ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների դինամիկայի վրա։ Ռուսաստանը, որը պահում էր իր հարաբերությունները Իրանի հետ, ձգտում էր ավելի սերտ կապեր հաստատել նաև Սաուդյան Արաբիայի հետ։ 2016 թվականի սեպտեմբերին երկու պետությունները կիսապաշտոնական բանակցություններ վարեցին նավթի արդյունահանման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Երկուսն էլ անհանգստացած էին նավթի գների անկումից և մտածում էին ՆԱԵԿ (անգլ.՝ OPEC)֊ի նավթի արդյունահանումը սառեցնելու մասին։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ տվեց բացառություն անել Իրանի համար, որի նավթի արդյունահանումը նոր էր սկսել աճել Միջազգային սանկցիաների հանվելուց հետո։ Նա նշեց,որ Իրանը պետք է հասնի իր մինչ սանկցիաները նավթի արդյունահանման ծավալին[113][114]։

Ծայրահեղական շարժումները ամբողջ Մերձավոր Արևելքում նույնպես դարձան Իրանի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների պատճառ։ Սառը պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիան հովանավորում էր ծայրահեղական զինյալներին ԽՍՀՄ ազդեցության տարածման դեմ պայքարելու նկատառումներով, ապա Իրանի կողմից աջակցվող շիայական շարժումները դադարեցնելու համար։ Իսկ այժմ Սաուդյան Արաբիան ծայրահեղական խմբավորումները, ինչպես օրինակ, Իսլամական պետությունը և Ալ Նուսրա ճակատը, դիտարկում է որպես սպառնալիք թագավորության անվտանգության համար[115]։ «Նյու Յորք թայմսում» Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը համաձայվեց, որ ահաբեկչությունը միջազգային սպառնալիք է և կոչ արեց ԱՄՆ֊ին դադարեցնել ծայրահեղականների ֆինանսավորումները։ Բայց նա մեղքը բարդեց Սաուդյան Արաբիայի վրա Մերձավոր Արևելքում անկայունության համար։ Նա պնդոեց, որ վահաբիզմը գաղափարախություն է, որը կրում են տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներից շատերը, և այ ունի կործանիչ ազդեցություն։ Նա կոչ արեց ազատվել վահաբիզմից, հակառակ դեպքում այն կհանգեցնի Իրան֊Սաուդյան Արաբիա թշնամանքին[116]։ Սաուդյան Արաբիան ստեղծել է «Ահաբեկչության դեմ պայքարելու իսլամական ռազմական դաշինք» միջկառավարական կազմակերպությունը 2015 թվականի դեկտեմբերին ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Կոալիցիան այժմ բաղկացած է 41 անդամ պետություններից, որոնք բոլորն էր ղեկավարվում են սուննիական գերակշռություն ունեցող կառավարությունների կողմից։ Շիա կառավարություն ունեցող Իրանը և Սիրիան ներգրաված չեն․ մի փաստ, որը խոսում է Իրանին մեկուսացնելու Սաուդյան Արաբիայի ջանքերի մասին[117][118]։

2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրությունները երկու կողմերին էլ անվստահություն էր ներշնչում, քանի որ Դոնալդ Թրամփի Մերձավորարևելյան քաղաքականությունը շատ մշուշոտ էր։ Սաուդական կառավարությունը հակված էր մտածելու, որ Թրամփը ավելի կոշտ քաղաքականություն կորդեգրեր Իրանի նկատմամբ, քան Բարաք Օբաման, որից մեծապես կշահեր Ռիադը[119]։ Իրանը զգուշանում էր տնտեսական մեկուսացումից, և նախագահ Ռոհանին մեծ ջանքեր գործադրեց օտար պետությունների տնտեսական ներգավվածությունը ապահովելու համար երկրում․ Արևմտյան նավթային ընկերություններ հետ կնքվեցին պայմանագրեր մինչև Թրամփի պաշտոնավարման սկիզբը[120]։ 2017 թվականի մայիսին Թրամփը հայտարարեց քաղաքականության փոփոխության մասին, որը միտված էր ավելի սերտացնելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, որը Օբամայի ավելի հաշտեցմանը նպատակադրված քաղաքականության վերջն էր։ Այս փոփոխությունը իրականացվեց Իրանի 2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ վերընտրվեց Ռոհանին։ Ռոհանիի հաղթանակը դիտարվեց որպես պետության մեջ լիբերալ փոփոխությունների սկիզբ[121]։ 2017 թվականի հունիս ամսին Սաուդական իշխանությունները ձերաբակալեցին Իրանի երեք քաղաքացիների, ովքեր, ըստ սաուդական իշխանությունների, ծրագրել էին հաբեկչական հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահաման շրջաններում[122][123]։ Իրանը անմիջապես հերքեց այս լուրը․ նշեց որ այդ մարդիկ սովորական ձկնորսներ են և պահանջեց ազատ արձակել նրանց[124][125]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bahrain king declares state of emergency after protests». BBC News. 2011 թ․ մարտի 15.
  2. Rubin, Jennifer (2016 թ․ հունվարի 6). «The Iran-Saudi Arabia proxy war». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  3. Gerges, Fawaz (2013 թ․ դեկտեմբերի 15). «Saudi Arabia and Iran must end their proxy war in Syria». The Guardian.
  4. Rogin, Josh (2015 թ․ նոյեմբերի 4). «Iran and Saudi Arabia Clash Inside Syria Talks». Bloomberg View. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին. «...Iran and Saudi Arabia to discuss anything civilly, much less come to an agreement on Syria, where both sides have proxy forces in the fight.»
  5. Loewenstein, Jennifer. «Heading Toward a Collision: Syria, Saudi Arabia and Regional Proxy Wars». CounterPunch. «Saudi Arabian and Iranian-backed factions are contributing to the proxy war in Syria...»
  6. Tisdall, Simon (2015 թ․ մարտի 25). «Iran-Saudi proxy war in Yemen explodes into region-wide crisis». The Guardian.
  7. Browning, Noah. «The Iran-Saudi Arabia proxy war in Yemen has reached a new phase». Business Insider.
  8. Rubin, Alissa J. (2016 թ․ հուլիսի 6). «Iraq Before the War: A Fractured, Pent-Up Society». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  9. Mabon, Simon. «The Battle for Bahrain: Iranian-Saudi Rivalry». Middle East Policy Council. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  10. Ghattas, Kim (2016 թ․ մայիսի 20). «Iran-Saudi tensions simmer in Lebanon». BBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. Kenyon, Peter (2017 թ․ հունիսի 17). «Qatar's Crisis With Saudi Arabia And Gulf Neighbors Has Decades-Long Roots». NPR. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  12. Panda, Ankit (2016 թ․ հունվարի 22). «Why Is Pakistan Interested in Brokering Peace Between Iran and Saudi Arabia?». The Diplomat. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  13. Sewag, Zulqarnain (2015 թ․ ապրիլի 30). «Sectarian Rise in Pakistan: Role of Saudi Arabia and Iran». 1 (3). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին – via www.gjms.co.in. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Seerat, Rustam Ali (2016 թ․ հունվարի 14). «Iran and Saudi Arabia in Afghanistan». The Diplomat. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  15. 15,0 15,1 15,2 Mir, Haroun (2015 թ․ ապրիլի 6). «Afghanistan stuck between Iran and Saudi Arabia». Al Jazeera. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. Shankar, Abha (2016 թ․ հոկտեմբերի 6). «The Saudi-Iran Rivalry and Sectarian Strife in South Asia». The Diplomat. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  17. Peyrouse, Sebastien (2014 թ․ ապրիլի 6). «Iran's Growing Role in Central Asia? Geopolitical, Economic and Political Profit and Loss Account». Al Jazeera Center for Studies. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  18. Koelbl, Susanne; Shafy, Samiha; Zand, Bernhard (2016 թ․ մայիսի 9). «Saudia Arabia Iran and the New Middle Eastern Cold War». Der Spiegel. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  19. Pollack, Kenneth M. (2016 թ․ հունվարի 8). «Fear and Loathing in Saudi Arabia». Foreign Policy. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  20. Beinart, Peter (2007 թ․ հունվարի 4). «Return of the Nixon Doctrine». TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  21. Ramazani, R.K. (1979 թ․ մարտի 1). «Security in the Persian Gulf». Foreign Affairs. No. Spring 1979. Council on Foreign Relations. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  22. Gold, Dore (2003). Hatred's Kingdom. Washington, DC: Regnery. էջեր 75–6. ISBN 9780895260611.
  23. Gibson, Bryan R. (2010). Covert Relationship: American Foreign Policy, Intelligence, and the Iran-Iraq War, 1980-1988. ABC-CLIO. էջեր 33–34. ISBN 9780313386107.
  24. Bruno, Greg (2011 թ․ հոկտեմբերի 13). «State Sponsors: Iran». Council on Foreign Relations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  25. Butt, Yousaf (2015 թ․ հունվարի 21). «How Saudi Wahhabism Is the Fountainhead of Islamist Terrorism». The Huffington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  26. Cockburn, Patrick (2016 թ․ հունվարի 11). «Prince Mohammed bin Salman: Naive, arrogant Saudi prince is playing with fire». The Independent. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  27. Fahim, Kareem; Kirkpatrick, David D. (2012 թ․ մայիսի 14). «Saudi Arabia Seeks Union of Monarchies in Region». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  28. Hammond, Andrew (2012 թ․ մայիսի 17). «Analysis: Saudi Gulf union plan stumbles as wary leaders seek detail». Reuters. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  29. Ramani, Samuel (2016 թ․ սեպտեմբերի 12). «Israel Is Strengthening Its Ties With The Gulf Monarchies». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  30. Poole, Thom (2016 թ․ հունվարի 4). «Iran and Saudi Arabia's great rivalry explained». BBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  31. Riedel, Bruce (2011). «Brezhnev in the Hejaz». The National Interest. No. September–October 2011. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. Byman, Daniel (2011 թ․ դեկտեմբերի 1). «After the hope of the Arab Spring, the chill of an Arab Winter». The Washington Post. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. Ross, Dennis (2017 թ․ հունիսի 20). «Trump Is on a Collision Course With Iran». Politico Magazine. Politico. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  34. Bazzi, Mohamad (2017 թ․ հունիսի 20). «The Growing U.S.-Iran Proxy Fight in Syria». The Atlantic. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  35. Gause III, F. Gregory (2017 թ․ հունիսի 27). «What the Qatar crisis shows about the Middle East». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  36. Hossein Mousavian, Seyed (2016 թ․ հունիսի 3). «Saudi Arabia Is Iran's New National Security Threat». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  37. Roe, Sam (2007 թ․ հունվարի 28). «An atomic threat made in America». Chicago Tribune. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  38. MacAskill, Ewen; Traynor, Ian (2003 թ․ սեպտեմբերի 18). «Saudis consider nuclear bomb». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  39. Harnden, Toby; Lamb, Christina (2015 թ․ մայիսի 17). «Saudis 'to get nuclear weapons'». The Times. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  40. De Borchgrave, Arnaud (2003 թ․ հոկտեմբերի 22). «Pakistan, Saudi Arabia in secret nuke pact: Islamabad trades weapons technology for oil». The Washington Times.
  41. Alvandi, Roham (2010). «Muhammad Reza Pahlavi and the Bahrain Question, 1968–1970». British Journal of Middle Eastern Studies. 32 (2): 159–177. doi:10.1080/13530191003794723.
  42. Hashem, Ali (2016 թ․ հունվարի 19). «Will Iran, Saudi Arabia patch things up?». Al-Monitor. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  43. Mabon, Simon (2016 թ․ հունվարի 5). «After years of proxy war, Saudi Arabia and Iran are finally squaring up in the open». The Independent. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  44. Friedman, Brandon (2012). «Battle for Bahrain: What One Uprising Meant for the Gulf States and Iran». World Affairs (March/April 2012). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  45. «Bahrain protesters join anti-government march in Manama». BBC News. 2012 թ․ մարտի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  46. Bronner, Ethan; Slackman, Michael (2011 թ․ մարտի 14). «Saudi Troops Enter Bahrain to Help Put Down Unrest». The New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  47. Cafiero, Giorgio (2016 թ․ հուլիսի 8). «Can Bahrain count on Moscow to fill Washington's shoes?». Al-Monitor. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  48. Hou, Qiang (2015 թ․ օգոստոսի 13). «Bahrain arrests 5 suspects over late July blast, claims Iran's role discovered». Xinhua News Agency. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  49. Shoichet, Catherine E.; Castillo, Mariano (2016 թ․ հունվարի 4). «Saudi Arabia-Iran row spreads to other nations». CNN. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  50. Khalaji, Mehdi (2011 թ․ հունիսի 27). «Iran's Policy Confusion about Bahrain». The Washington Institute for Near East Policy. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  51. Johnson, Henry (2015 թ․ հոկտեմբերի 30). «Mapping the Deaths of Iranian Officers Across Syria». Foreign Policy. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  52. Saul, Jonathan; Hafezi, Parisa (2014 թ․ փետրվարի 21). «Iran boosts military support in Syria to bolster Assad». Reuters. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  53. «Syrian conflict: Russian bombers use Iran bases for air strikes». BBC News. 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  54. Bassam, Laila; Perry, Tom (2015 թ․ նոյեմբերի 6). «Saudi support to rebels slows Assad attacks: pro-Damascus sources». Reuters. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  55. Sanger, David E.; Kirkpatrick, David D.; Sengupta, Somini (2015 թ․ հոկտեմբերի 29). «Rancor Between Saudi Arabia and Iran Threatens Talks on Syria». The New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  56. Reardon, Martin (2015 թ․ մարտի 26). «Saudi Arabia, Iran and the 'Great Game' in Yemen». Al Jazeera. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  57. Malsin, Jared. «Yemen Is the Latest Victim of the Increase in Iran-Saudi Arabia Tension». Time. No. 11 January 2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  58. Landry, Carole (2015 թ․ ապրիլի 30). «Iran arming Yemen's Huthi rebels since 2009: UN report». Yahoo News. Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  59. Schmitt, Eric; Worth, Robert F. (2012 թ․ մարտի 15). «With Arms for Yemen Rebels, Iran Seeks Wider Mideast Role». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  60. Bayoumy, Yara; Ghobari, Mohammed (2014 թ․ դեկտեմբերի 15). «Iranian support seen crucial for Yemen's Houthis». Reuters. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  61. Miles, Tom (2015 թ․ մայիսի 9). «Saudi-led strikes in Yemen break international law: U.N. coordinator». Reuters. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  62. Mazzetti, Mark; Hubbard, Ben; Rosenberg, Matthew (2016 թ․ հոկտեմբերի 13). «Yemen Sees U.S. Strikes as Evidence of Hidden Hand Behind Saudi Air War». The New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  63. Gaouette, Nicole (2016 թ․ հոկտեմբերի 13). «US in Yemen: If you threaten us, we'll respond». CNN. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  64. Gause, F. Gregory (2007 թ․ մարտ). «Saudi Arabia: Iraq, Iran, the Regional Power Balance, and the Sectarian Question» (PDF). Strategic Insights. 6 (2). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  65. Fisher, Max (2016 թ․ նոյեմբերի 19). «How the Iranian-Saudi Proxy Struggle Tore Apart the Middle East». The New York Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  66. Milani, Mohsen (2014 թ․ հունիսի 22). «Tehran Doubles Down». Foreign Affairs. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  67. Foizee, Bahauddin (2016 թ․ դեկտեմբերի 11). «Iranian Influence Gives Saudi Arabia Heartburn». International Policy Digest. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  68. Quince, Annabelle (2016 թ․ փետրվարի 9). «Iran and Saudi Arabia: Divisions, proxy wars and chaos in the Middle East». Radio National. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  69. «South Asia: Pakistan». The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  70. Montero, David (2007 թ․ փետրվարի 2). «Shiite-Sunni conflict rises in Pakistan». Christian Science Monitor. ISSN 0882-7729. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  71. «Pakistan: Rampant Killings of Shia by Extremists». Human Rights Watch. 2014 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  72. Roul, Animesh (2015 թ․ հունիսի 26). «Growing Islamic State Influence in Pakistan Fuels Sectarian Violence». Terrorism Monitor. 13 (13).
  73. «Timeline: Persecution of religious minorities». DAWN. DAWN Media Group. 2012 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  74. «World Report 2012: Pakistan». Human Rights Watch. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  75. Buchen, Charlotte (2011 թ․ հունվարի 6). «Sufism Under Attack in Pakistan». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  76. Ricks, Thomas E. (2016 թ․ հունվարի 11). «What Would a Saudi-Iran War Look Like? Don't look now, but it is already here». Foreign Policy. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  77. Shams, Shamil (2016 թ․ օգոստոսի 30). «Examining Saudi-Pakistani ties in changing geopolitics». Deutsche Welle. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
  78. Mohyeldin, Ayman (2017 թ․ հունիսի 6). «Qatar and Its Neighbors Have Been At Odds Since the Arab Spring». NBC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  79. Wintour, Patrick (2017 թ․ հունիսի 7). «Qatar: UAE and Saudi Arabia step up pressure in diplomatic crisis». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  80. Gambrell, Jon (2017 թ․ հունիսի 6). «Arab nations cut ties with Qatar in new Mideast crisis». Associated Press. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  81. Roberts, David (2017 թ․ հունիսի 5). «Qatar row: What's caused the fall-out between Gulf neighbours?». BBC News. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  82. Gambrell, Jon (2017 թ․ մայիսի 24). «Hack, fake story expose real tensions between Qatar, Gulf». The Washington Post. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  83. «Qatar Denies Being Hacked by Russia, Accuses Gulf Countries of Cyberattack». CBS News. 2017 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  84. Adly, Ayman (2017 թ․ հունիսի 20). «'QNA hacking originated in countries that have blockaded Qatar'». Gulf Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  85. «Qatar: QNA hacking linked to countries boycotting Doha». Al Jazeera. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  86. Perez, Evan; Prokupecz, Shimon (2017 թ․ հունիսի 6). «CNN Exclusive: US suspects Russian hackers planted fake news behind Qatar crisis». CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  87. «Qatar to hire Swiss lawyers to sue Gulf blockade states». Al Jazeera. 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  88. Westall, Sylvia; Finn, Tom (2017 թ․ հունիսի 7). «UAE turns screw on Qatar, threatens sympathizers with jail». Reuters. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  89. Shahbandar, Oubai (2017 թ․ մայիսի 29). «Qatar's deal with the devil». Arab News. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  90. «Qatar's emir wants ties with Iran to be 'stronger than ever before'». Arab News. 2017 թ․ մայիսի 28. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  91. Jaziri, Elia (2017 թ․ մայիսի 27). «Analysis: Hezbollah and Qatar – a story of forbidden love?». Al Arabiya. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  92. Fahim, Kareem (2017 թ․ հունիսի 23). «Demands by Saudi-led Arab states for Qatar include shuttering Al Jazeera». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  93. Erickson, Amanda (2017 թ․ հունիսի 23). «Why Saudi Arabia hates Al Jazeera so much». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  94. «Iran: Saudis gave Israel 'strategic' intel in 2006 Lebanon war». The Times of Israel. 2016 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  95. MacAskill, Ewen (2010 թ․ դեկտեմբերի 7). «WikiLeaks cables: Saudis proposed Arab force to invade Lebanon». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  96. «Lebanon: SAG FM says UN peace keeping force needed now». WikiLeaks. 2008 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  97. http://www.aljazeera.com/news/2016/02/saudi-uae-ban-citizens-travelling-lebanon-160223154000581.html
  98. «Saudi Arabia and UAE tell citizens to avoid Lebanon». Middle East Eye. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  99. Hubbard, Ben (2015 թ․ սեպտեմբերի 25). «Hajj Tragedy Inflames Schisms During a Pilgrimage Designed for Unity». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  100. Tharoor, Ishaan (2015 թ․ սեպտեմբերի 24). «How the deadly hajj stampede feeds into old Middle East rivalries». The Washington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  101. Black, Ian; Weaver, Matthew (2015 թ․ սեպտեմբերի 25). «Iran blames Saudi leaders for hajj disaster as investigation begins». The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  102. Schemm, Paul (2016 թ․ մայիսի 12). «Iran suspends participation in the hajj as relations with Saudi Arabia plummet». The Washington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  103. «Saudi launches Persian hajj TV after tensions with Iran». Agence France‑Presse. 2016 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  104. «Iran, Saudi spar over running of haj pilgrimage». Reuters. 2016 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  105. Brumfield, Ben; Basil, Yousuf; Pearson, Michael (2016 թ․ հունվարի 2). «Tehran protest after Saudi Arabia executes Shiite cleric». CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  106. Loveluck, Louisa. «Iran supreme leader says Saudi faces 'divine revenge'». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  107. «Police Arrest 40 People for Storming Saudi Embassy in Tehran». Fars News Agency. 2016 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  108. Brumfield, Ben; Basil, Yousuf; Pearson, Michael (2016 թ․ հունվարի 3). «Mideast protests rage after Saudi Arabia executes Shia cleric al-Nimr, 46 others». CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  109. «More countries back Saudi Arabia in Iran dispute». Al Jazeera. 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  110. «Saudi Arabia ally Comoros breaks off relations with Iran». Agence France-Presse. 2016 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  111. «Bahrain cuts diplomatic ties with Iran». Al Jazeera. 2016 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  112. Bennett-Jones, Owen (2015 թ․ մայիսի 4). «Saudi king faces changing landscape». BBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  113. Stuster, J. Dana (2016 թ․ սեպտեմբերի 13). «Middle East Ticker: A New Syrian Ceasefire and a Saudi-Iran Oil Spat». Lawfare Blog. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  114. Arkhipov, Ilya; Khrennikova, Dina; Mazneva, Elena (2016 թ․ սեպտեմբերի 2). «Putin Pushes for Oil Freeze Deal With OPEC, Exemption for Iran». Bloomberg. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  115. Khalilzad, Zalmay (2016 թ․ սեպտեմբերի 14). «'We Misled You': How the Saudis Are Coming Clean on Funding Terrorism». Politico Magazine. Politico. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  116. Zarif, Mohammad Javad (2016 թ․ սեպտեմբերի 13). «Mohammad Javad Zarif: Let Us Rid the World of Wahhabism». The New York Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  117. «Turkey joins Sunni 'anti-terrorist' military coalition». Hurriyet Daily News. Agence France-Presse. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  118. «What do Russia and Iran think about Saudi Arabia's coalition initiative?». Euronews. 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  119. O'Connor, Tom (2016 թ․ նոյեմբերի 24). «Saudi Arabia vs. Iran: How Will Donald Trump Influence The Middle East Cold War?». International Business Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  120. Erdbrink, Thomas; Krauss, Clifford (2016 թ․ դեկտեմբերի 8). «Iran Races to Clinch Oil Deals Before Donald Trump Takes Office». The New York Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  121. Hubbard, Ben; Erdbrink, Thomas (2017 թ․ մայիսի 21). «In Saudi Arabia, Trump Reaches Out to Sunni Nations, at Iran's Expense». The New York Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  122. http://abcnews.go.com/International/wireStory/saudi-arabia-disrupts-attack-offshore-oil-field-48124739
  123. https://www.rt.com/news/393128-saudi-arabia-detains-iran-guards/
  124. https://english.shabtabnews.com/2017/06/23/iran-demands-that-saudis-release-three-detained-iranian-fishermen/
  125. http://www.aljazeera.com/news/2017/06/iran-denies-saudi-claim-revolutionary-guards-arrest-170619153159361.html