Օվկիանիան կիսագնդերի քարտեզում
Ավստրալիան և Օվկիանիան աշխարհի քարտեզում

Օվկիանիա [1], Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան կղզիների ու ատոլների հսկայական խմբերի հավաքական անվանում[2][3]։ Օվկիանիայի սահմանները պայմանական են: Արևմտյան սահմանը համարվում է Նոր Գվինեա կղզին, արևելյանը` Զատկի կղզին: Որպես կանոն, Ավստրալիան չի մտնում Օվկիանիայի մեջ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզիախմբերը: Աշխարհագրության երկրագրություն ճյուղը Օվկիանիան ուսումնասիրում է ինքնուրույն գիտության ճյուղ՝ Օվկիանագիտություն։

Աշխարհագրական դիրքըԽմբագրել

 
Ավստրալիայի և Օվկիանիայի ֆիզիկական քարտեզ
 
Ավստրալիայի և Օվկիանիայի տարածաշրջանները
 
Ավստրալիայի և Օվկիանիայի քաղաքական քարտեզ

Օվկիանիան իրենց ներկայացնում է կղզիների ամենամեծ կուտակումն աշխարհում։ Նա գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան և կենտրոնական մասերում, Հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային լայնությունների և Հարավային կիսագնդի բարեխառն լայնությունների միջև[4]: Երբ ամբողջ երկիրը բաժանում են աշխարհամասերի, ապա Օվկիանիան Ավստրալիայի հետ միավորում են մեկ աշխարհամասի մեջ[4], չնայած, երբեմն առանձնանում են նաև անկախ աշխարհամաս[5]։

Աշխարհագրական առումով Օվկիանիան բաժանվում է մի քանի տարածաշրջանների՝ Միկրոնեզիա (հյուսիս-արևմուտքում), Մելանեզիա (արևմուտքում) և Պոլինեզիա (արևելքում), երբեմն առանձնացնելով է Նոր Զելանդիա կղզին[5]։

Օվկիանիայի կղզիների ընդհանուր տարածքը, որոնցից ամենամեծը Նոր Գվինեա կղզին է, կազմում է 1,26 միլիոն կմ² (Ավստրալիայի հետ միասին ՝ 8,52 միլիոն կմ²), իսկ բնակչությունը կազմում է մոտ 10,7 միլիոն մարդ (Ավստրալիայի հետ միասին 32,6 միլիոն մարդ): Օվկիանիան, չհաշված Ավստրալիան, ընդհանուր տարածքով և բնակչության թվով համեմատելի է աֆրիկյան Չադ պետության հետ։

Օվկիանիայի կղզիների ափերը ողողվում են բազմաթիվ ծովերով՝ Խաղաղօվկիանոսյան ծովերով՝ Կորալյան ծով, Թասմանի ծով, Ֆիջի ծով, Կորոյի ծով, Սողոմոնի ծով, Նորգվինեական ծով, Ֆիլիպինյան ծով և Հնդկական օվկիանոսի Արաֆուրյան ծովով։ Օվկիանիայով է անցնում հասարակածը և ամսաթիվի միջազգային փոփոխման գիծը: Այն իրենից կոտրված գիծ է, որի մեծ մասը անցնում է 180° միջօրեականի երկայնությամբ:

Ծովային հոսանքներԽմբագրել

Օվկիանիայում, հասարակածի երկայնքով անցնում են Հյուսիսային պասատային քամիներ և հարավային պասատային քամիներ տաք հոսանքները և Միջպասատային հակահոսանքը: Օվկիանիայի հարավարևմտյան մասով անցնում է Արևելաավստրալական տաք հոսանքը: Օվկիանիային բնորոշ է սառը ծովային հոսանքների բացակայությունը, բացառությամբ Նոր Զելանդիայի հարավ-արևելյան Խաղաղօվկիանոսյան շրջանը, որն էլ մեծապես որոշում է այս տարածաշրջանի կլիման։

Անկախ պետություններԽմբագրել

Տարածաշրջանի անվանումը, երկրները
и դրոշ երկրներ[6]
Մակերես
(կմ²)
Բնակչություն
2002 (հուլիս 1
Բնակչության խտություն
(մարդ/կմ²)
Մայրաքաղաք Դրամական միավոր
  Ավստրալիա[7] 7 692 024 21 050 000 2,5 Կանբերրա ավստրալիական դոլար (AUD)
  Վանուատու 12 190 196 178 16,1 Порт-Вила վատու (VUV)
  Պապուա Նոր Գվինեա[8] 462 840 5 172 033 11,2 Պորտ-Մորսբի կինա (PGK)
  Սողոմոնյան կղզիներ 28 450 494 786 17,4 Հոնիարա Սողոմոնյան կղզիների դոլար (SBD)
  Ֆիջի 18 274 856 346 46,9 Սուվա ֆիջիական դոլար (FJD)
  Կիրիբատի[9] 811 96 335 118,8 Հարավային Տարավա[10] ավստրալիական դոլար (AUD)
  Նաուրու 21 12 329 587,1 нет[11] ավստրալիական դոլար (AUD)
  Նոր Զելանդիա[12] 268 680 4 108 037 14,5 Վելինգտոն նորզելանդական դոլար (NZD)
  Սամոա Սամոա[13] 2 935 178 631 60,7 Ապիա տալա (WST)
  Տոնգա Տոնգա 748 106 137 141,9 Նուկուալոֆա պաանգա (TOP)
Տուվալու 26 11 146 428,7 Ֆունաֆուտի ավստրալիական դոլար (AUD)

Կախյալ և խնամակալության տակ գտնվող տարածքներԽմբագրել

Տարածաշրջանի անվանում, երկրներ
և երկրների դրոշ[6]
Տարածք
(կմ²)
Բնակչություն
(1 հուլիս 2002)
Բնակչության խտություն
(մարդ/կմ²)
Վարչական կենտրոն Դրամական միավոր
Ավստրալիա[7]
Ավստրալիա  Աշմոր և Կարտե կղզիներ (Ավստրալիա) 5 անմարդաբնակ
Ավստրալիա  Կորալյան ծովի կղզիներ (Ավստրալիա) 7 անմարդաբնակ
Նորֆոլկ(Ավստրալիա) 35 1866 53,3 Քինգսթոն ավստրալիական դոլար (AUD)
Մելանեզիա[14]
  Արևմտյան Նոր Գվինեա[15] (Ինդոնեզիա) 424 500 2 646 489 6 Ջայապուրա, Մանոկվարի ինդոնեզիական ռուփի (IDR)
Նոր Կալեդոնիա  (Ֆրանսիա) 18 575 207 858 10,9 Նումեա ֆրանսիական խաղախօվկիանոսյան ֆրանկ (XPF)
Միկրոնեզիա
Գուամ  (ԱՄՆ) 541 160 796 292,9 Հագատնա ԱՄՆ դոլար (USD)
Մարշալյան կղզիներ  181 73 630 406,8 Մաջուրո ԱՄՆ դոլար (USD)
Պալաու  458 19 409 42,4 Նհերուլմուդ[16] ԱՄՆ դոլար (USD)
Հյուսիսային Մարիանյան կղզիներ  (ԱՄՆ դոլար) 463,63 77 311 162,1 Սայպան ԱՄՆ դոլար (USD)
 ՈՒէյք (ԱՄՆ)[17] 7,4 [18]
  Միկրոնեզիայի Դաշնային Հանրապետություն 702 135 869 193,5 Պալիկիր ԱՄՆ դոլար (USD)
Պոլինեզիա
Ամերիկյան Սամոա [19] (ԱՄՆ) 199 68 688 345,2 Պագո-Պագո, Ֆագատոգո[20] ԱՄՆ դոլար (USD)
  Բեյկեր (ԱՄՆ) 1,24 անմարդաբնակ
Հավայան  (ԱՄՆ) 28 311 1 211 537 72,83 Հոնոլուլու ԱՄՆ դոլար (USD)
  Ջարվիս (ԱՄՆ) 4,45 անմարդաբնակ
  Ջոնսթոն (ԱՄՆ) 2,52 [21]
 Քինգմեն (ԱՄՆ) 0,01 անմարդաբնակ
 Միդուեյ (ԱՄՆ) 6,23 [22]
Նյուեյ  Նյուեյ (Նոր Զելանդիա) 261,46 2134 8,2 Ալոֆի նորզելանդական դոլար (NZD)
Կուկի կղզիներ  (Նոր Զելանդիա) 236,7 20 811 86,7 Ավարուա նորզելանդական դոլար (NZD)
ԱՄՆ  Պալմիրա (ԱՄՆ) 6,56 [23]
Չիլի  Իսլա-դե-Պասկուա (Չիլի) 163,6 3791 23,1 Анга-Роа չիլիական պեսո (CLP)
ՊիտկերնԿաղապար:Դրոշավորում/Պիտկերն Պիտկերն (Մեծ Բրիտանիա) 47 67 1,4 Ադամսթաուն նորզելանդական դոլար (NZD)
Տոկելաու  Տոկելաու (Նոր Զելանդիա) 10 1431 143,1 [24] նորզելանդական դոլար (NZD)
Ուոլիս և Ֆուտունա  Ուոլիս և Ֆուտունա (Ֆրանսիա) 274 15 585 56,9 Մատա-Ուտու ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
Ֆրանսիական Պոլինեզիա  Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիա) 4167 257 847 61,9 Պապեետե ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկ (XPF)
  Հաուլենդ (ԱՄՆ) 1,62 անմարդաբնակ

ԵրկրաբանությունըԽմբագրել

Երկրաբանական առումով Օվկիանիան մայրցամաք չի համարվում: Միայն Ավստրալիան, Նոր Կալեդոնիան, Նոր Զելանդիան, Նոր Գվինեան և Թասմանիան ունեն մայրցամաքային ծագում, որոնք ձևավորվել են ենթադրյալ Գոնդվանա մայրցամաքի տեղում: Նախկինում այս կղզիները կազմում էին միասնական ցամաք, սակայն Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման արդյունքում նրա մակերեսի զգալի մասը ջրի տակ անցավ: Այս կղզիների ռելիեֆը լեռնային է և ուժեղ մասնատված: Օրինակ՝ Օվկիանիայի ամենաբարձր լեռները, ներառյալ Ջայա լեռը (5029 մ), գտնվում է կղզում Նոր Գվինեա կղզում: Օվկիանիայի կղզիների մեծ մասը հրաբխային ծագման է։ Դրանց մեծ մասը ստորջրյա խոշոր հրաբուխների գագաթներ են, որոնց մի մասը դեռևս ցուցաբերում է հրաբխային բարձր ակտիվություն (օրինակ՝ Հավայան կղզիներ)։ Օվկիանիայում գտնվող ատոլում է տեղադրված [աշխարհի ամենամեծ ծովալճակ Կվադջալեյն, Մարշալյան կղզիներում[25]։ Չնայած նրան, որ ցամաքի մակերեսը կազմում է ընդամենը 16,32 կմ² (կամ 6,3 քառ. մղոն), ծովալճակի մակերեսը 2174 կմ² է (կամ 839.3 քառ. մղոն)[26]։ Ցանաքային տարածքով ամենախոշոր ատոլը համարվում է Սուրբ Ծննդյան կղզին (կամ Կիրիտիմատին) Լայն կղզախմբում (կամ Կենտրոնական Պոլինեզիական Սպորադները) — 322 կմ²[27]։ Ուրիշ կղզիներ ունեն կորալային ծագում, համարվում են ատոլներ, որոնք ձևավորվել են ջրի տակ ընկղմված հրաբուխների շուրջ՝ կորալային խութերի ձևավորման արդյունքում (օրինակ՝ Գիլբերտի կղզիներ,Տուամոտու): Նման կղզիների տարբերակիչ առանձնահատկությունները համարվում են մեծ ծովալճակները է, որոնք շրջապատված են բազմաթիվ կղզիներով, կամ մոտուներով, որոնց միջին բարձրությունը չի գերազանցում երեք մետրը: Այնուամենայնիվ, ատոլների շարքում հանդիպում են նաև հատուկ տիպ` բարձրացված ատոլ կամ վերամբարձ ատոլ, որը ծովի մակարդակից 50-60 մ բարձրության վրա կրաքարային սարահարթ է ներկայացնում։ Այս տեսակի կղզին չունի ծովալճակ, կամ էլ պահպանվում են նրա նախկին հետքերը: Նման ատոլների օրինակներից են Նաուրուն, Նյուեյ, Բանաբան: Օվկիանիայի շրջանում Խաղաղ օվկիանոսի ռելիեֆը և երկրաբանական կառուցվածքն ունի բարդ կառուցվածք: Ալյասկայի թերակղզուց (որը Հյուսիսային Ամերիկայի մի մասն է) մինչև Նոր Զելանդիա, կան մեծ թվով եզրային ծովերի ավազաններ, խորջրյա օվկիանոսային փողրակ ( Տոնգա, Կերմադեկ, Բուգենվիլական), որոնք ձևավորում են գեոսինկլինալային գոտի, որն էլ բնութագրվում է ակտիվ հրաբխականությամբ , սեյսմիկությամբ և հակադրական ռելիեֆով։[28]։ Օվկիանիայի կղզիների մեծ մասում օգտակար հանածոները բացակայում են։ Դրանք միայն ամենամեծ քանակի դեպքում մշակվում են՝ նիկել (Նոր Կալեդոնիա), նավթ և բնական գազ (Նոր Գվինեա կղզի, Նոր Զելանդիա), պղինձ (Բուգենվիլ կղզի Պապուա Նոր Գվինեա), ոսկի (Նոր Գվինեա, Ֆիջի

ԿլիմաԽմբագրել

Նկարը Տիեզերքից

Օվկիանիան գտնվում է մի քանի կլիմայական գոտիներում՝ հասարակածային, մերձհասարակածային , արևադարձային, մերձարևադարձային, մերձհասարակածային, բարեխառն Կղզիների մեծ մասում տիրապետողը արևադարձային կլիման է: Մերձհասարակածային կլիման գերակշռում է Ավստրալիայի և Ասիայի ափամերձ շրջանների կղզիներում, ինչպես նաև 180° միջօրեականից արևելք հասարակածում, հասարակածային կլիման՝ 180° միջօրեականից արևմուտքից, մերձարևադարձայինը՝ արևադարձերից հյուսիս և հարավ, բարեխառնը՝ Նոր Զելանդիայի մեծ մասում[4]։ Օվկիանիայի կղզիների կլիման առանձնանում է հիմնականում պասատներովև ստանում առատ տեղումներ: Տեղումների տարեկան միջին քանակը տատանվում են 1500-ից մինչև 4000 մմ, չնայած որոշ կղզիներում (մասնավորապես, ռելիեֆի առանձնահատկությունններից և հողմահայաց լանջերի դիրքադրությունից), կլիման կարող է լինել ավելի չոր կամ ավելի խոնավ: Օվկիանիայում է գտնվում մոլորակի ամենախոնավ վայրերից մեկը[29]: Վաիալեալե լեռան արևելյան ստորոտում, Կաուաի կղզում տարեկան թափվում է 11 430 մմ տեղումներ։ Առավելագույնը է 1982 թվականին՝ 16 916 մմ[30])։ Արևադարձային լայնություններում միջին ջերմաստիճանը մոտ 23° C է, հասարակածում՝ 27° C, ամենաշոգ և ամենացուրտ ամիսների միջև փոքր են տատանումները: Օվկիանիայի կղզիների կլիմայի վրա մեծապես ազդում են այնպիսի անոմալիաներ, ինչպիսիք են ծովային հոսանքները՜ Էլ Նինյոն և Լա Նինյան: Էլ Նինյոյի ժամանակ մերձարևադար ձային կոնվերգենցիայի գոտին դեպի հյուսիս է շարժվում հասարակածից, իսկ Լա Նինյեի դեպքում՝ դեպի հարավ հասարակածի կողմից: Վերջին դեպքում կղզիներում խիստ երաշտներ են լինում, առաջի դեպքում ՝ հորդառատ անձրևներ: Օվկիանիայի կղզիների մեծ մասը ենթակա է բնական աղետների կործանարար հետևանքներին՝ հրաբխային ժայթքումներ (Հավայան կղզիներ, Նոր Հեբրիդներ), երկրաշարժեր, ցունամի, ցիկլոն, ուղեկցվում են թայֆուններով և հորդառատ անձրևներով, երաշտով: Նրանցից շատերը զգալի նյութական և մարդկային կորուստներ են առաջացնում: Օրինակ ՝ Պապուա Նոր Գվինեա 1999 թվականի հուլիսին ցունամիի հետևանքով 2200 մարդ մահացավ[31]։ Նոր Զելանդիայի Հարավային կղզում և Նոր Գվինեա կղզու բարձր լեռներում սառցադաշտեր կան, գլոբալ տաքացման արդյունքում դրանց տարածքը աստիճանաբար կրճատում է[31]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9 
  2. https://bse.slovaronline.com/24886-OKEANIYA Большая Советская энциклопедия
  3. https://www.britannica.com/place/Oceania-region-Pacific-Ocean Энциклопедия Британника
  4. 4,0 4,1 4,2 БСЭ, статья «Океания»։
  5. 5,0 5,1 БРЭ, статья «Океания».
  6. 6,0 6,1 Разделение на регионы и составляющие части построено на основе Карты ООН, за исключением примечаний 2-3, 6. Многие страны, указанные в таблице, считаются трансконтинентальными странами (странами, находящимия на границе Океании и Азии или Океании и Америки).
  7. 7,0 7,1 Австралия не является частью Океании, а представляет собой отдельный материк. Однако при разделении всей суши на части света Океания объединяется с Австралией. В данный раздел включены территории, которые относятся к части света Австралия и Океания, но не относятся ни к одной из трёх его частей.
  8. Папуа — Новую Гвинею часто относят к Австралазии.
  9. В Микронезии расположены только острова Гилберта и остров Банаба, на которых проживает большая часть населения страны. Острова Феникс и Лайн находятся в Полинезии.
  10. На российских картах столицей чаще всего обозначается Баирики, являющийся одним из городских муниципалитетов Южной Таравы.
  11. Официальной столицы и городов на острове нет. Резиденция правительства находится в округе Мененг, а правительственные учреждения и парламент — в округе Ярен.
  12. Очень часто Новую Зеландию относят к Австралазии.
  13. На российских картах это независимое государство, расположенное в западной части архипелага Самоа, часто обозначают как «Западное Самоа».
  14. В таблице не приведены острова Индонезии и некоторых других стран Юго-Восточной Азии, которые иногда включаются в регион.
  15. Включает в себя провинции Папуа и Западное Папуа.
  16. До 7 октября 2006 года официальной столицей страны был город Корор.
  17. Атолл оспаривается Республикой Маршалловы Острова.
  18. Постоянного населения на острове нет: только военнослужащие США1980 году — 302 человека), обслуживающие военную базу.
  19. На российских картах эту территорию США, занимающую восточную часть архипелага Самоа, принято обозначать «Восточное Самоа».
  20. В Фагатого расположено правительство Американского Самоа.
  21. Постоянное население на Джонстоне отсутствует. В конце XX века на острове проживало около 1100 военнослужащих США. По состоянию на май 2005 года весь персонал покинул атолл.
  22. Постоянное население на островах Мидуэй отсутствует. В настоящее время на островах проживает около 40 служащих Службы охраны рыбных ресурсов и диких животных (США).
  23. Постоянное население на атолле Пальмира отсутствует. В настоящее время на островах проживает около 20 служащих Служба охраны рыбных ресурсов и диких животных США.
  24. В Տոկելաու нет столицы.
  25. Encyclopædia Britannica.։ «Kwajalein Atoll.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-11-ին։ Վերցված է 18 июня 2008 
  26. South Pacific Commission։ «Geography of the Marshall Islands.» (PDF) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 18 июня 2008 
  27. Encyclopædia Britannica.։ «Kiritimati Atoll.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 18 июня 2008 
  28. БСЭ, статья «Тихий океан».
  29. Honolulu Star-Bulletin.։ «Rain supreme: Heavy showers and the gauges to measure them rest atop Kauai's Mount Waialeale.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 19 июня 2008 
  30. Encyclopædia Britannica.։ «Waialeale, Mount.» (անգլերեն)։ Վերցված է 19 июня 2008 (չաշխատող հղում)
  31. 31,0 31,1 Islands Business International.։ «Oceania's worst tsunami: How more than 2000 people died in Aitape.» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 18 июня 2008 

Արտաքին հղումներԽմբագրել