Բադակտուցներ
Բադակտուց | |
Բադակտուց | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Միանցքանիներ (Monotremata) |
Ընտանիք | Բադակտուցներ (Ornithorhynchidae) |
Ցեղ | Բադակտուց (Ornithorhynchus) |
Տեսակ | Բադակտուց (O. anatinus) |
Միջազգային անվանում | |
Ornithorhynchus anatinus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Բադակտուցներ (լատին․՝ Ornithorhynchidae), միանցքավորների կարգի ձվադրող կաթնասունների ընտանիք է։
Հանդիպում է միայն Ավստրալիայում։ Բադակտուցի տափակ մարմնի միջին երկարությունը 45 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մազածածկը մուգ գորշ է՝ կազմված կոպիտ քստամազից և խիտ ենթաբրդից։ Նա բադի նման կտուց ունի, թռչունների նման ձու է ածում և շատ հատկանիշներով նման է սողուններին (արյունատար համակարգի կառուցվածքը, մարմնի ջերմաստիճանի խիստ տատանումները)։ Ձվերը (դնում է 1–2 ձու) նույնպես ավելի շատ նման են սողունների, քան թռչունների ձվերին։ Մինչդեռ կաթնասուններին բնորոշ հատկանիշներն անհամեմատ ավելի շատ են, իսկ հիմնականն այն է, որ ձվերից դուրս եկած ձագերին նա կերակրում է կաթով։ Բադակտուցներն ապրում են գետափնյա բներում, որոնց մուտքը գտնվում է ջրի տակ։ Կարճլիկ ոտքերի մատների արանքում եղած լողաթաղանթի շնորհիվ նրանք լավ լողում են, կարող են երկար ժամանակ մնալ ջրում՝ հայթայթելով տարբեր ջրային միջատներ, թրթուրներ, խխունջներ։
Ներկայումս բադակտուցների թիվը խիստ պակասել է, և որսն արգելված է։
Ընտանիքի միակ տեսակը բադակտուց (Ornithorhynchus anatinus)-ն է։
Գրականություն
խմբագրել- M. L. Augee։ Platypus and Echidnas. The Royal Zoological Society, New South Wales 1992. ISBN 0-9599951-6-1
- T. R. Grant։ Fauna of Australia. 16. Ornithorhynchidae Onlinepublikation als PDF
- Bernhard Grzimek։ Grzimeks Tierleben. Bd 10. Säugetiere 1. Droemer Knaur, München 1967, Bechtermünz, Augsburg 2000. ISBN 3-8289-1603-1
- Ann Moyal։ Platypus. The Extraordinary Story of How a Curious Creature Baffled the World. Smithsonian Press, Washington DC 2001. ISBN 1-56098-977-7
- Ronald Strahan։ Mammals of Australia. Smithsonian Press, Washington DC 1996. ISBN 1-56098-673-5
- Jaime Gongora, Amelia B. Swan et al., ։ Genetic structure and phylogeography of platypuses revealed by mitochondrial DNA. Journal of Zoology. Vol. 286, Iss. 2, pp. 110–119, February 2012 Onlinepublikation als PDF
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադակտուցներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադակտուցներ» հոդվածին։ |
Ընթերցե՛ք «բադակտուցներ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 205)։ |