Երկրագրություն, աշխարհագրության ճյուղ, որն զբաղվում է կոնկրետ տերիտորիաների (մայրցամաքների, երկրների, խոշոր շրջանների) ուսումնասիրությամբ, ստացված արդյունքների վերլուծմամբ և օրինաչափությունների հայտնաբերմամբ։ Տվյալներ է հաղորդում տարբեր երկրների բնության, տնտեսության և ժողովրդի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Ընդունված է Երկրագրության երկու ուղղություն՝ ֆիզիկա-աշխարհագրական և տնտեսա-աշխարհագրական։ Երկրագրության մեջ մեծ տեղ է հատկացվում պատճառական կապերին, ինչպես նաև բնական և տնտեսական համալիրների փոխներգործությաևը, որը հանգեցնում է ընդհանուր երկրագրական ուսումնասիրությունների։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 621