Բացել գլխավոր ցանկը

Կլիմայական գոտիներ, երկրագնդի մարզեր, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է կլիմայի ձևավորման յուրահատուկ պայմաններով։ Կլիմայական գոտիները կլիմայակաշրջանցման ամենախոշոր միավորներն են։ Առաջացումը պայմանավորված է մթնոլորտի ընդհանուր շրջանաձև զոնալ գոտիների գոյությամբ։ Տարբերում են՝

  1. ցածր ճնշման հասարակածային զոնա, որը համընկնում է Արեգակի ամենաբարձր կեսօրյա դիրքի մարզի հետ և ըստ տարվա եղանակների տեղաշարժվում է աշխարհագրական հասարակածից հյուսիս կամ հարավ,
  2. բարձր ճնշման արևադարձային երկու զոնա պասսատների համակարգով, որոնք ջերմային հասարակածի հետ տեղաշարժվում են հյուսիս կամ հարավ,
  3. բարեխառն գոտու ցածր ճնշման երկու զոնա՝ ցիկլոնների մեծ հաճախականությամբ, մթնոլորտի վերին շերտերում՝ արևմտյան հոսանքների գերակշռությամբ,
  4. բարձր ճնշման բևեռային երկու մարզ։

Հիմնական կլիմայական գոտիները ամբողջ ՝ տարին բնութագրվում են մթնոլորտի միևնույն զոնալ շրջանառության գերակշռությամբ.

  1. հասարակածային կլիմայի գոտոուն բնորոշ են հորդառատ տեղումները և չոր սեզոնների թույլ արտահայտվածությունը,
  2. արևադարձային կլիմայի երկու գոտիները բնութագրվում են չորայնությամբ,
  3. բարեխառն կլիմայի երկու գոտիները՝ կտրուկ արտահայտված ջերմային կլիմայական սեզոններով,
  4. արկտիկական և անտարկտիկական կլիմաների երկու գոտիները՝ դաժան կլիմայով և տեղումների սակավությամբ։ Միջանկյալ կլիմայական գոտիները գտնվում են երկու հարակից զոնաների ազդեցության տակ. դրանք են՝
  5. երկու մերձհասարակածային գոտիները (հասարակածային մուսսոնային կլիմա) և
  6. երկու մերձարևադարձային կլիմայի գոտիները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 480 CC-BY-SA-icon-80x15.png