Կղզի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կղզի (այլ կիրառումներ)
Կղզի, բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր։ Կղզիներն առաջանում են երկրակազմական պրոցեսների ընթացքում։ Կան պետություններ, որոնք կազմված են բացառապես կղզիներից (Ինդոնեզիա, Ֆիլիպիններ և այլն)։ Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է՝ 2.1 միլիոն կմ² տարածքով։


Տեսակներ խմբագրել
Տարբերակումը մայրցամաքներից խմբագրել
Չկա կոնկրետ չափանիշ, որով կարելի է առանձնացնել կղզին մայրցամաքից կամ էլ կղզյակից։
Երկրաբանական առումով լայնորեն ընդունված տարբերություն կա կղզիների և մայրցամաքների միջև։ Կղզին ջրով շրջապատված հողատարածք է։ Մայրցամաքները նույնպես շրջապատված են ջրով, բայց քանի որ դրանք շատ մեծ են, դրանք կղզիներ չեն համարվում։
Մայրցամաքային կղզիներ խմբագրել
Մայրցամաքային կղզիները պարզապես մայրցամաքի չընկղմված մասեր են, որոնք ամբողջությամբ շրջապատված են ջրով։
Օվկիանոսային կղզիներ խմբագրել
Օվկիանոսային կղզիները կղզիներ են, որոնք չեն ընկած մայրցամաքների վրա։ Մեծամասնությունը հրաբխային ծագում ունի։ Մի քանի օվկիանոսային կղզիներ, որոնք հրաբխային չեն, տեկտոնական ծագում ունեն։
30 000 կմ²-ից մեծ տարածք ունեցող կղզիներ խմբագրել
Ընթերցե՛ք «կղզի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 487)։ |