Փիտքերնյան կղզիներ (անգլ.՝ Pitcairn Islands), Մեծ Բրիտանիայի միակ անդրծովյան տարածքն է Խաղաղ օվկիանոսում։ Ներառում է հինգ կղզիներ, որոնցից չորսը անմարդաբնակ են։ Փիտքերնյան կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, արևմուտքում սահմանակցում են Ֆրանսիական Պոլինեզիայի հետ։ Փիթքերն կղզիները հայտնաբերվել են 1767 թվականի հուլիսի 2-ին Ֆիլիպ Կարտերետի կողմից։

Փիթքերն կղզիներ
flag of the Pitcairn Islands? Զինանշան


ԿարգավիճակԲրիտանական անդրծովյան տարածքներ, կղզեխումբ և քաղաքական տարածքային միավոր
Մտնում էԲրիտանական անդրծովյան տարածքներ
Պետական լեզուPitkern? և անգլերեն
ՄայրաքաղաքԱդամսթաուն
Օրենսդիր մարմինIsland Council?
Կառավարության ղեկավարCharlene Warren-Peu?
Մակերես47 կմ²
Ազգաբնակչություն50 մարդ (2019)
Խտություն0,96 մարդ/կմ²
ՀիմնPitcairn Anthem?
Հիմնադրված է1838 թ.
Արժույթնորզելանդական դոլար և Pitcairn Islands dollar?
Ժամային գոտիUTC-8
Հեռախոսային կոդ+64
Ինտերնետ-դոմեն.pn
government.pn(անգլ.)

Կղզիները հիմնականում հայտնի են նրա շնորհիվ, որ դրանց առաջին բնակիչները բրիտանական «Բաունտի» նավի ապստամբներն էին, ինչպես նաև Տահիտի կղզու բնակչուհիները, որոնց նրանք վերցրել էին իրենց հետ։

Փիտքերնը ամենաքիչ բնակչություն ունեցող տարածքն է աշխարհում։ 2014 թվականի դրությամբ այն ուներ ընդամենը 56 բնակիչ։ Այն դեպքում, երբ կղզու հիմնական բնակիչները 45-48 -ն են։ Պետական լեզուն անգլերենն է։ Կենտրոնը Ադամսթաուն քաղաքն է։

Աշխարհագրական տվյալներ

խմբագրել
 
Կղզիների քարտեզը
 
Հենդերսոն կղզի

Փիթքերնը բաղկացած է հրաբխային և կորալային ծագում ունեցող 5 կղզիներից՝ Հենդերսոն, Դյուսի, Սենդի, Օէնո և Փիթքերն։ Կղզիների ընդհանուր տարածքը կազմում է 46,5 կմ²[1], դրանցից ամենախոշորը Հենդերսոն կղզին է (37,3 կմ²)։

Փիթքերն կղզին միակ բնակեցված կղզին է, որը հրաբխային ծագում ունի (335 մ բարձրություն ունեցող հրաբուխները վաղուց հանգչել են), զառիթափ ժայռերով և խիստ կտրտված առափնյա գծով։ Չափերն են՝ 3×1,5 կմ, մակերեսը՝ 4,6 կմ²։ Մնացյալ կղզիները անմարդաբնակ են քաղցրահամ ջրի բացակայության պատճառով, չնայած Հենդերսոն կղզու վրա հայտնաբերվել են պոլինեզիացիների գործունեության հետքեր։

Կղզիների կլիման մերձարևադարձային ծովային է։ Միջին ամսական ջերմաստիճանները օգոստոսին (ձմեռ) կազմում են միջինը +18 °C-ից մինչև +24 °C փետրվարին (ամառ)։ Հուլիսը և օգոստոսը առավել չոր ամիսներն են և կղզիների այցելության համար լավագույն ժամանակը։

Կղզի կամ խութ Տիպ Ցամաքի մակերեսը,
կմ²
Ընդհանուր մակերեսը,
կմ²
Բնակչություն,
մարդ. (2012)
Կոորդինատներ
1 Դյուսի Ատոլ 0,7 3,9 24°40′09″ հվ. լ. 124°47′11″ ամ. ե.HGЯO
2 Հենդերսոն Կորալային կղզի 37,3 37,3 24°22′01″ հվ. լ. 128°18′57″ ամ. ե.HGЯO
3 Օէնո (ներառյալ Սենդի կղզին) Ատոլ 0,65 16,65 23°55′26″ հվ. լ. 130°44′03″ ամ. ե.HGЯO
4 Փիթքերն Հրաբխային կղզի 4,6 4,6 45 25°04′00″ հվ. լ. 130°06′00″ ամ. ե.HGЯO
Ընդհանուր 43,25 62,45 45

Պետական համակարգ

խմբագրել

Կղզիներն ունեն Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքների կարգավիճակ, որոնք ղեկավարվում են Նոր Զելանդիայում բրիտանական գերագույն կոմիսարի կողմից։ Առկա է տեղական ինքնակառավարման մարմին՝ կղզու Միապալատ խորհուրդ, որը բաղկացած է 10 անդամներից (նրանցից 5-ը ընտրվում են համընդհանուր քվեարկությամբ, 5-ը՝ նշանակվում, բոլորը մեկ տարի ժամկետով)։ Մայրաքաղաքը Ադամսթաունն է, որը Փիթքերն կղզիների միակ բնակավայրն է։

Բնակչություն

խմբագրել
 
Ադամսթաուն՝ Փիթքերն կղզիների մայրաքաղաք

Բնակչության թիվը, 2014 թվականի դրությամբ, կազմում էր 56 մարդ[2]։ Բնակչության մեծ մասը անգլո-պոլինեզյան մետիսներ են, «Բաունտի» նավի ապստամբների ժառանգները։ Գյուղատնտեսության համար տարածքների սահմանափակ լինելու և զբոսաշրջության զարգացման անհնարինության պատճառով (օդանավակայանի և ծովային հաղորդակցության բացակայություն) երիտասարդությունը արտագաղթում է Նոր Զելանդիա, այդ պատճառով կղզու բնակչության թիվը գրեթե չի փոփոխվում (2011 թվականին այն կազմել է 44 մարդ)։

Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն Տարեթիվ Բնակչություն
1790 27 1880 112 1970 96 1992 54 2002 48 2012 45
1800 34 1890 136 1975 74 1993 57 2003 59 2013 56
1810 50 1900 136 1980 61 1994 54 2004 65 2014 56
1820 66 1910 140 1985 58 1995 55 2005 63
1830 70 1920 163 1986 68 1996 43 2006 65
1840 119 1930 190 1987 59 1997 40 2007 64
1850 146 1936 250 1988 55 1998 66 2008 66
1856 193 1940 163 1989 55 1999 46 2009 67
1859 116 1950 161 1990 59 2000 51 2010 64
1870 70 1960 126 1991 66 2001 44 2011 67

Պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն բնակչությունը խոսում է փիթքերեն լեզվով, որը համարվում է 18-րդ դարի թահիթերեն և անգլերեն լեզուների խառնուրդ։

Զինված ուժեր

խմբագրել

Փիթքերն կղզիները համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, այդ պատճառով պաշտպանության պարտականությունները դրված են Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Питкэрн (Pitcairn)». Большой энциклопедический словарь. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  2. Thomas Brinkhoff (2013 թ․ փետրվարի 1). «Pitcairn Islands». citypopulation.de. Thomas Brinkhoff. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
Վիքիճամփորդն ունի Փիթքերն կղզիներին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթքերն կղզիներ» հոդվածին։