Կորալյան ծով
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կորալյան ծով (անգլ.՝ Coral Sea), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսում, որն ընկած է Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև։ Տոռես նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին։ Մակերևույթի մակերեսը 4 791 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 9 140 մ, միջին խորությունը՝ 2394 մ։ Մարջանների ծովում կան բազմաթիվ մարջանային խութեր և կղզիներ, այնպիսիք, ինչպիսին են՝ Ուիլիս, Տրեգերոս, Բամտոն, Չեստերֆիլդ։ Ամենահայտնիի խութերից մեկն է Մեծ սահմանային արգելախութը, որը ամենամեծ մարջանային խութն է աշխարհում։
Կոորդինատներ | 20°00′00″ հվ. լ. 155°00′00″ ավ. ե.HGЯO | |
Ընդհանուր մակերեսը | 4791 հազար կմ² | |
Ծավալը | 11470 հազար կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 9140 մ | |
Միջին խորությունը | 2394 մ | |
![]() ![]() | ||
![]() |
Հատակը խիստ կտրտված է։ Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջապտույտ, որի արևմտյան ծայրամասերից սկիզբ է առնում Արևելա-Ավստրալիական հոսանքը։ Ջրի միջին ջերմաստիճանը հարավում օգոստոսին 19 °C է, փետրվարին՝ 24 °C, հյուսիսում շուրջ տարին՝ 27 °C-28 °C, աղիությունը՝ 34,5-35,5°/00։ Կան շնաձկներ և թռչող ձկներ։
1969 թվականից ծովի տարածքը պատկանում է Ավստրալային։
Ծովի կղզիները բնակեցված չեն, Ուիլիս կղզիների վրա տեղակայված է օդերևութաբանական կայան։
1942 թվականին այս ծովում է տեղի ունեցել ծովային ճակատամարտ ճապոնական և դաշնակից ուժերի միջև, որը թույլ չտվեց Ճապոնիային գրավել Պորտ-Մորսբին։
Հիմնական նավահանգիստները՝ Կերնս (Ավստրալիա), Պորտ-Մորսբին (Նոր Գվինեա), Նումեան (Նոր Կալեդոնիա)։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորալյան ծով կատեգորիայում։ |