Մարջանների ծովի կղզիների տարածք

Մարջանների ծովի կղզիների տարածք (անգլ.՝ Coral Sea Islands Territory), ներառում է մի խումբ փոքր և հիմնականում անմարդաբնակ կղզիներ և խութեր Մարջանների ծովում, Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից հյուսիս-արևելք։ Միակ մարդաբնակ կղզին է Ուիլիսի կղզին է։ Բնակչությունը հաստատուն չէ, դրանք օդերևութաբանական կայանի աշխատակիցներն են, որոնք աշխատում են հերթափոխներով։ Ծովային ավազանի ընդհանուր տարածքը կազմում է 780 հազար կմ²։ Ցամաքի մակերեսը՝ 10 կմ²-ուց քիչ։ Այս բոլոր կղզիները ունեն Ավստրալիայի արտաքին տարածքի կարգավիճակ։ Նրանք գտնվում են ավելի արևելք և հարավ Մեծ սահմանային արգելախութից, և ներառում են Հերալդ և Բեկոն կղզիները, Օսպրեյ խութը, և 15 այլ խութերի և կղզների խմբեր[1]։ 1969 թվականին այս կղզիները հայտարարվեցին Ավստրալիայի տարածք։ 1982 թվականին Լիքոու և Կորինգա խութերը, իսկ 1987 թվականից Եղսաբեթ և Միդլտոն Սեյլոր խութերը հայտարարվեցին Ավստրալիայի ազգային արգելոցներ։

Picto infobox map.png
Մարջանների ծովի կղզիների տարածք
Coral Sea Islands Territory

Տեղագրություն Մարջանների ծով
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Մակերես 10 կմ2
##Մարջանների ծովի կղզիների տարածք (Ավստրալիա)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում
Մարջանների ծովի կղզիների քարտեզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Geoscience Australia. Coral Sea Islands